Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2010

Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում:

 

Օդի տարերքն իր  հովանավորյալներին  նաև թեթև, անհոգ բնավորություն է պարգևել: Նպատակասլաց ու մշտապես շարժման մեջ, ինչպես ազատ քամին, նրանք առանց ափսոսալու հրաժեշտ են տալիս անցյալին ու միայն առաջ են նայում: Ջրհոսները չնայած մարդկանց հետ հեշտությամբ են փոխհարաբերություններ կառուցում, այնուամենայնիվ, շատ գաղտնապահ են:

 

Ջրհոսների ոչ ստանդարտ մտածելակերպը և նպատակամղվածությունը նրանց անգերազանցելի գյուտարարներ, նախաձեռնողներ, հետևաբար առաջնորդ են դարձնում:  Անկախ լինելու և սեփական արժանապատվության ուժեղ զգացումի շնորհիվ նրանք երբեն սառը անհատականություններ են թվում: Սակայն  հենց Ջրհոսներն են,  որ կարողանում են գնահատել ընկերությունը և չչափազանցնել իրենց արածները: Հետաքրքրասիրությունը նրանց բնավորության գծերից մեկն է: Չկա այնպիսի հանելուկ, որ Ջրհոսները չփորձեն լուծել: Ամեն ինչի մասին սեփական կարծիքն ունեն, սեփական հայեցակարգը, բայց հարգում են նաև ուրիշների կարծիքները: 

 

  • Ջրհոսի սկզբունքն է`  ինքնակատարելագործվել մշտապես:
  • Նշանաբանն է` թռչունի պես ազատ ու անկախ:
  • Հովանավոր մոլորակը` Ուրան, Սատուրն:
  • Թալիսմանը` արագիլ, թռչունի թևեր:
  • Քարը` ավանտյուրին, մեղեսիկ, շափյուղա, փիրուզ, նռնաքար:
  • Գույնը` կապտա-կանաչ, մանուշակագույն:
  • Մետաղը` անագ:
  • Հաջողության բանալին` փոփոխություններ ամենուր:
  • Հաջողության կողմնացույցը` ձեռներեցության և ուշիմության շնորհիվ  հիանալի վաստակելու հնարավորություն:
  • Աստղային ժամը` հաջողության հիանալի ժամանակներ են լինելու գարնանը և  սեպտեմբերի կեսերին: Աշխատեք բաց չթողնել պահը: Այս տարի մեծ եկամուտն ու ֆինանսական հաջողությունները ձեր առանձնահատուկ մրցանակներն են լինելու: 
  • Բարեկամներն ու գործընկերները` նրանց հետ ջերմ հարաբերությունները ողջ տարին ձեզ համար ամուր թիկունք կապահովեն: Մշտապես կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Դուք նույնպես նրանց հաղորդակից դարձրեք ձեր ուրախություններին, ինչպես և նրանք են վարվում: 

 

Աստղային երկնքի քարտեզը


Ջրհոսը երկնակամարի ամենամեծ համաստեղություններից մեկն է: Հին հույներն այն Հիդրոխոս էին անվանում, հռոմեացիները Ակուարիուս, արաբները` Սակիբ-ալ-մա և այս բոլոր անունները մի բան էին նշանակում` ՙջրերի տեր՚: Ջրհոսի հովանավոր մոլորակը Ուրանն է, հզոր մի աստված, նա նաև սիրո աստվածուհի Աֆրոդիտեի հայրն է: Ուրանը Ջրհոսին ստեղծագործական ներուժով է պարգևել, ներքին հավասարակշռությամբ և անհավատալի ազատասիրությամբ: Ուրանը նոր գաղափարների, իմաստնության և լուսավոր հոգու խորհրդանիշն է: Երկնակամարում Ջրհոսի հովանավոր երկու մոլորակների` Սատուրնի և Ուրանի դասավորվածությունը կօգնի կարգապահ մարդկանց  կարևոր քայլ կատարել կարիերայում:  Նեպտունն ինտուիցիան առավել զգայուն կդարձնի և ներքին ձայնին լսելու դեպքում հարցերի ճիշտ լուծումները գտնելն առավել շատ հնարավոր կլինի: Սատուրնը կհուշի գիտելիքների կիրառման ճիշտ բնագավառը և այն բավական շահավետ կլինի: 

 

Զգացմունքները


Ջրհոսները շփվող, բարեհամբույր, զրուցասեր և լսելու ընդունակություն ունեցող մարդիկ են: Չնայած կարողանում են վերահսկել սեփական զգացմունքները, բայց միապաղաղությունը նրանց շատ արագ է ձանձրացնում: Այս անհատականությունները մեծ հաճույք են ստանում աբստրակտ մտածելակերպից և կյանքի գեղագիտական կողմից: 

 

2010թ-ին շատ Ջրհոսներ կարող են հիանալի վաստակել, գնել երկար ժամանակ պլանավորած ու ցանկալի իրը: Աշխատեք բաց չթողնել ձեր հնարավորությունները:  

 

 Աշխատանքն ու կարիերան


Աշխատանքային ծանրաբեռնվածությունը կավելանա հենց տարվա սկզբից: Դուք առավել պատասխանատու գործնական առաջարկ կստանաք, որոնք առավել շատ ուշադրություն և ուժեր կպահանջեն և ձեր ողջ ազատ ժամանակը դրանով կզբաղվեք: Սակայն եկամուտն էլ համապատասխան կլինի: Հավանական է աշխատավարձի բարձրացում, պարգևավճար և այլ գումարներ:  Արտասահմանյան գործընկերների հետ շահավետ պայմանագրերի կնքումը հավանական կդառնա: Սակայն մի մոռացեք, որ դրամը հաշվել է սիրում, ուշադրությունը մի թուլացրեք, ծախսերի նկատմամբ ուշադիր եղեք: Իսկ արտասահմանյան ճամփորդությունը, չնայած փաստաթղթային խառնաշփոթին,  նոր բացվող հեռանկարներ է խոստանում ու շահավետ պայմանագրեր: Միշտ հիշեք, որ աշխարհում կատարվող ամեն ինչ իր պատճառներն ու հետևանքներն ունի:

 

 Անձնական կյանքը


Անձնական հարաբերություններում  առավել կարևոր նշանակություն կստանա ոչ թե ռոմանտիկան և սիրահարվածության զգացումը, այլ հուսալի, մշտական կյանքի ուղեկից ունենալու ցանկությունը: Սիրային հարցերում ամեն ինչ խաղաղ ու հանգիստ կլինի, առանց նշանակալի փոփոխությունների ու հուզումների: Ձեր կյանքում նոր փուլ սկսվելու հավանականությունը մեծ է: Միայնակ Ջրհոսները կգտնեն իրենց երկրորդ կեսին: Միասին հաղթահարված դժվարություններն ավելի կամրապնդեն ընտանեկան հարաբերությունները: Շատ կարևոր է գրագետ պլանավորել ընտանեկան բյուջեն:  


Առողջությունը


Սիրեք ինքներդ ձեզ, դուք, որպես այդպիսին, միակն եք:  Առողջության տեսակետից հավասարակշռված տարի է: Այնուամենայնիվ, աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակից, սահմանափակեք զգացմունքային ծանրաբեռնվածությունը: Այնպես որ, ձեր առողջության համար հիմնական խնդիրն ստեղծողն ինքներդ եք լինելու: Սեփական անձի հանդեպ անուշադրությունը, օրգանիզմին հոգ չտանելը ձեզ համար մեծ խնդիր է դառնալու: Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին: Նյարդային համակարգը հանգստի կարիք ունի, բայց չի կարելի   չափից շատ սուրճ, ալկոհոլ և այլ նույնանման ըմպելիքներ օգտագործել: Պետք է կարգավորել քնի և արթուն մնալու ռեժիմը, որովհետև խանգարված քունը ևս օրգանիզմի հյուծման պատճառ է դառնում: Ջրհոսների կենսախինդ արտաքին տեսքը երբեմն խաբուսիկ է լինում: Նրանք հիվանդության նկատմամբ այնքան էլ մեծ դիմադրողականություն չունեն: Մտավոր ակտիվ գործունեությունը հաճախ գերլարվածության, սթրեսների պատճառ է լինում: Անհրաժեշտ է լիցքաթափվելու սեփական եղանակը գտնել, այլապես նևրոզով հիվանդանալու վտանգ կստեղծվի: Օդի տարերքի մարդիկ հատկապես պետք է ուշադիր լինեն սննդի նկատմամբ, քանի որ շատ հաճախ հիմնավոր ճաշելու փոխարեն, սնվում են ոտքի վրա: Նրանք իրենց հիվանդություններից չեն բողոքում, մշտապես շարժման մեջ են և անկողնում կարող են հայտնվել միայն շատ լուրջ հիվանդության դեպքում:


Փոխհարաբերությունները


Ֆինանսական կարգավիճակը և ընկերների հետ փոխհարաբերությունները սերտորեն միահյուսված կլինեն: Ընկերների,  նոր հետաքրքրությունների, համատեղ նախագծերի համար գումարներ եք ծախսելու: Հնարավոր են նաև միասին ուղևորություններ: Իսկ վաղեմի ընկերների հետ շփումը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը, սեփական արժանապատվության զգացումը թույլ կտա համոզվել, որ դուք եք ձեր ճակատագրի տերը: Թույլ մի տվեք, որ ՙսև կատու՚ անցնի ձեր միջով, հատկապես, եթե խոսքը ֆինանսական հարցերին կվերաբերի: 

 

Դրական էներգիայի աղբյուրը


Ցանկանում եք ձեզ կատարելությո՞ւն զգալ: Դա միանգամայն իրական է ու հնարավոր: Քանի որ յուրաքանչյուր ոք ՙփայփայում է՚ սեփական մոլորությունները և չի նկատում իրականությունը:  Իսկ դա այնքան էլ սարսափելի չէ և, եթե քաջություն ունենաք ճշմարտության աչքերին նայելու, ապա ամեն ինչ պարզ կլինի` գեղեցկությունը բազմակողմանի է, գեղեցկությունը բազմադեմ է, յուրաքանչյուր մարդու մեջ էլ աստվածային կատարելության թեկուզ մեկ հյուլե կա: Միայն թե հարկ է, որ սկզբից ինքներդ դա տեսնեք, իսկ հետո արդեն կարելի է և այն կատարելագործել, որն էլ կլինի դրական էներգիայի սեփական աղբյուրը:

 

Դիմանկարի ուրվագիծը


Դրական գծերն են` անկախությունը, ընկերասիրությունը, բարությունը, ոչ ստանդարտ մտածելակերպը:

 

Բացասական գծերն են` իմպուլսիվությունը, անհետևողականությունը, դժվար պահին ամեն ինչ թողնելու և մի կողմ քաշվելու սովորությունը:

 

Գործընկերների հետ հարաբերությունները 

  • Ներդաշնակ են Երկվորյակների, Կշեռքների, Աղեղնավորի, Խոյի հետ:

  • Անհանգիստ հարաբերություններ են Այծեղջյուրի, Ձկների հետ:

  • Բարդ են Առյուծի, Կարիճի և Ցուլի հետ:

 

Ջրհոսները սիրում են

  • լինել շրջապատի ուշադրության կենտրոնում,

  • նորաձև, նոր ոճի հագուստներ,

  • հանգստյան օրերն անցկացնել ընկերների հետ:

 

Ջրհոսները չեն սիրում

  • երբ ստիպում են ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին,

  • մուգ գույնի դասական հագուստներ,

  • երկար ժամանակ միայնակ մնալ: 

 

 Ջրհոս ծնողները

  • շատ բարեհոգի են, երեխաներին ներում են նրանց մանր-մունր չարաճճիությունները,

  • ծայրահեղ իրավիճակներում կարող են շատ խիստ լինել,

  • իրենց երեխաների համար լավ ընկերներ են դառնում:


Ջրհոս երեխաները

  • անհանգիստ բնավորություն ունեն, նրանք ձանձրանում են լսող երեխա լինելուց,

  • շատ շուտ են ինքնուրույն դառնում,

  • շատ են սիրում ընկերներին ու նրանց հետ շատ ժամանակ են անցկացնում: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3 (541) 29.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ