Առողջապահության լրատու 1.2010
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով, հարյուրավոր արկեր էին արձակում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանների ուղղությամբ, ավերում հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, ոչնչացնում հարազատ հողի վրա բնակվող հազարավոր անմեղ հայ մարդկանց:
Իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայ ազատամարտիկների կողքին էին նաև հարյուրավոր բժիշկներ, ովքեր վիրահատական նշտարը հաճախ էին փոխարինում զենքով, որովհետև արյունռուշտ թշնամին մի քանի անգամ թվաքանակով գերազանցում էր մեզ, հետևաբար հարկավոր էր հնարավորինս նեցուկ կանգնել հայրենի հողն ու Ղարաբաղը պաշտպանող մարտիկներին: Նրանք չէին էլ ենթադրում, որ իրենց այդ արարքը, որ այն տարիներին թվում էր սովորական, իսկական հերոսության նման մի բան էր: Հեշտ է ասել` դառնալ մասնակիցը մի շարք մարտական գործողությունների, իսկ կրակային կարճատև հրադադարների ընթացքում, առանց տարրական հարմարությունների, դաշտային-վրանային հոսպիտալի պայմաններում, անգամ բաց դաշտում, իրականացնել բարդագույն վիրահատություններ, այլապես մենք կորցնելու էինք արյունաքամվող հարյուրավոր ազատամարտիկների, ռմբակոծության տակ հայտնված բազմաթիվ քաղաքացիական անձանց:
Այդ բժիշկների մտքով չէր էլ անցնում, որ, ազատամարտիկների հետ միասին իրենք էլ նոր-նոր անկախացած Հայաստանի Հանրապետության բանակի հիմքերն էին գցում:
Ահա ինչու Հայկ Նահապետի հայրենասիրական քաջագործություններից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսական մարտերը համաշխարհային հանրությանը միշտ զարմացրել է հայ զինվորի կռվելու և հաղթելու գաղափարը, և ազգին անմնացորդ նվիրումը, որը դարձել է ամեն հայի պարծանքն ու հպարտությունը:
18-ամյա կենսագրություն ունեցող մեր բանակը պատահական չէ, որ այսօր դարձել է մեր ազգային ինքնության խթան և անհատի կայացման մի դարբնոց, ուր պատանիները դառնում են իսկական տղամարդ:
Թե մեր դաշնակիցները, թե թշնամիները չեն կարող չխոստովանել, որ Հայաստանի զինված ուժերը ամենամարտունակն են ամբողջ տարածաշրջանում: Ընդ որում, մարտունակ բոլոր առումներով. մենք ունենք ցամաքային, ռազմաօդային, հակաօդային պաշտպանություն և այլ կարգի ստորաբաժանումներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են արժանի հակահարված հասցնել նախահարձակ լինող ցանկացած թշնամու: Գաղտնիքը ոչ միայն զենքի ուժի մեջ է. մեր զինվորն օժտված է ոգու անխորտակ հզորությամբ: Ավելին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ` այսօր մեր բանակ են զորակոչվում բացառապես առողջ և մարտունակ պատանիներ, ինչը նաև բանակի բուժծառայության, բժշկական հանձնաժողովների հստակ և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:
Այսօր իրենց ծառայությունը գերազանց են իրականացնում ոչ միայն հոպիտալային, այլև զորամասային օղակների բժիշկները, բուժքույրերը: Հենց հետևողական այս ծառայության շնորհիվ է, որ բանակում, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, համաճարակային հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել:
Ավելին, մայրաքաղաքից բացի, ուր գործում են Կենտրոնական կլինիկական և Երևանի կայազորային հոսպիտալները, զինվորական հոսպիտալներ են տեղակայված այն մարզերում և ազատագրված տարածքներում, ուր զորամասեր են գործում:
Շնորհիվ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի, ինչպես նաև Երևանում, Ռուսաստանի Դաշնությունում, արտասահմանյան այլ երկրներում կլինիկական օրդինատուրա անցնող շրջանավարտների և մասնագիտական որակավորում ստացող երիտասարդ բժիշկների, մեր բանակի հոսպիտալային և զորամասային օղակները մշտապես համալրվում են բարձր որակավորում և վարկանիշ ունեցող բժիշկներով:
Բանակի բուժծառայության հզորացման հրաշալի նախապայման է նաև շարունակական կրթությունը, ռազմաբժշկական թեմաներով թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունը: Հայաստանի զինված ուժերում բուժծառայություն են իրականացնում բժշկագիտության 5 դոկտոր և 40 թեկնածու, հիմնանորոգվել են Երևանի կայազորային, տեխնիկական վերազինման ենթարկվել Վարդենիսի, Սիսիանի, Վանաձորի զինվորական հոսպիտալները, բարելավվել շենքային պայմանները, հագեցվել անհրաժեշտ սարքավորումներով:
Հայոց բանակի պանծալի 18-ամյա տարեդարձի առիթով ջերմորեն շնորհավորում ենք բուժանձնակազմին` ցանկանալով խաղաղ և անփորձանք ծառայություն, ծառայական խիզախություն, մասնագիտական և անձնական կյանքում հաջողություններ, երջանկություն:
22.02.2011 Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային...
28.02.2011 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...
25.02.2011
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...
23.02.2011
Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...
18.02.2011
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...
16.02.2011
Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են: Օդի հովանավորյալների համար հիմնականը մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...
15.02.2011 «Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
11.02.2011
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...
08.02.2011
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...
07.02.2011
Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...
22.02.2010
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...
19.02.2010
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
19.02.2010
Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...
17.02.2010
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ