Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1.2010

Հանճարեղության գոտին

Հանճարեղության գոտին

Գիտնականների նոր հայտնագործությունը մարդկանց կարող է հանճարեղ դարձնել: Կամ հոգեկան հիվանդ… Վերջերս բրիտանական BBC հեռուստաալիքը մի կինոնկար է ցուցադրել ավստրալիացի գիտնականների փորձարարության մասին:

 

Հետազոտությունները բացահայտել են մարդու գլխուղեղի գորշ նյութում, այսպես կոչված, «հանճարեղության գոտու» առկայությունը: Սովորական մարդկանց մոտ այն, ասես, անջատված է, իսկ ստեղծագործական բարձր ներուժ ունեցողների մոտ, ընդհակառակը, լիովին գործում է: Մոցարտ, Էյնշտեյն, Նիցշե. նրանք բոլորը պատմության մեջ ներդրում կատարել են հենց այդ «հանճարեղության գոտու»շնորհիվ:

 

Ավստրալիացի գիտնականներն անցկացրել են փորձարարություն. նրանք փորձել են անջատել այն մեխանիզմները, որոնք սովորական մարդու գլխուղեղում պաշարում են «հանճարեղության գոտին»: Կինոնկարում հինգ կամավորներ համաձայնել են մասնակցել այդ փորձարարությանը, ստորագրելով համաձայնագիր, հասկանալով, թե ինչպիսի ռիսկի են դիմում: Միջամտությունը գլխուղեղում կարող է լինել անդառնալի: Ակնկալվող հայտնագործությունները, որոնք ժամանակի ընթացքում կարող էին նույնիսկ Նոբելյան մրցանակի արժանանալ, հինգից ոչ մեկը չկատարեց, սակայն նրանց ստեղծագործական ունակությունները կտրուկ բարձրացան: Մեկն սկսեց նկարել բավական հետաքրքիր նկարներ, չնայած նախկինում ոչ սովորել էր, ոչ էլ զբաղվել  նկարչությամբ: Երկուսը մեկ շաբաթվա ընթացքում սովորեցին դաշնամուր նվագել: Եվս մեկը ձեռք բերեց մտքում քառանիշ թվերը բազմապատկելու ունակություն:

 

Խելացնորության կափարիչը


«Հանճարեղության գոտին» տեղակայված է գլխուղեղի ձախ քունքի հատվածում, այսպես կոչված, զարկերակային գոտում: Այդ հատվածի առանձնահատկությունն է, որ այն արյունով թույլ է սնվում: Բացի այդ, և դա կարևոր է, այդ հատվածը բաղկացած է հատուկ նեյրոններից: Այստեղ տասնյակ խորանարդ սանտիմետրերի վրա տեղակայված են բջիջներ, որոնք կապող ուղիներով միացած են գլխուղեղի մյուս բոլոր հատվածների հետ: Այդ բարդ միացությունների երկարությունը հասնում է մի քանի մետրի: Այնպես որ, ՙհանճարեղության գոտուն՚ անմիջապես միացած են և′ ընկալման, և′ մտածողության, և° կանխատեսման, և° հիշողության, և° գլխուղեղի բոլոր գոտիները` կապված զգայարանների հետ: Ենթակեղևն ևս այստեղի հետ ուղիղ կապ ունի: 

 

Գլխուղեղի հետ սովորական կապը գործում է հետևյալ կերպ. տեղեկատվությունը, օրինակ, աչքից հասնում է գլխուղեղի տեսողության համար պատասխանատու հատվածին, այստեղից վերլուծության և համադրման հատված արդեն հայտնի ձևով: Հետո տեղեկատվությունը պահվում է հիշողության մեջ, իսկ ղեկավարման գոտին հրաման է տալիս մկաններին` ինչ անել տեսածի հետ կապված: Այսպիսին է մտքի սովորական ընթացքը:

 

Հանճարեղության գոտին մարդու համար բացում է ստեղծագործական անսահման հնարավորություններ: Պետք չեն մեխանիկական հիշողությունը կամ ձանձրալի վերլուծությունները: Ի հաշիվ գլխուղեղի նյութի նեյրոնների անսովոր կապի, մարդու միտքը ոչնչով կապված չէ: Բացահայտումը գալիս է, ասես, ինքն իրեն: Հանճարեղ գյուտերը, ֆանտաստիկ հնարավորությունները բացահայտվում են մարդու կողմից առանց որևէ ջանքերի:

 

Յուրաքանչյուրի գլխուղեղում առկա է հանճարեղության մեխանիզմը, սակայն բնությունը հոգացել է դրա անջատման մասին: Ըստ էության, դա պաշտպանական մեխանիզմ է. չէ որ հանճարեղությունը հաճախ մոտ է մտավոր խանգարման: Ի դեպ, ՙաուտիզմով՚ տառապող հոգեկան հիվանդներից շատերի մոտ հիանալի աշխատում է ՙհանճարեղության գոտին՚: Երբեմն նման մարդկանց մոտ գլխուղեղն ունակ է վայրկյանում կատարել ավելի շատ մաթեմատիկական հաշվարկներ, քան համակարգիչը, սակայն պացիենտն ունակ չէ ինքնուրույն հագնվել, տարբերել ցերեկը գիշերից: 

 

Շատ հանճարեղ մարդիկ իրենց կյանքն ավարտել են կամ շատ վաղ, կամ մտավոր խելացնորության վիճակում հենց այդ ՙհանճարեղության գոտու՚ հետևանքով: Այդ իսկ պատճառով, մայր բնությունը սովորական մարդկանց գլխուղեղում այն պաշարել է հատուկ քիմիական համակարգով: ՙՀանճարեղության գոտու՚ նեյրոններում բացակայում է քիմիական նյութը, որը մտքի էլեկտրական ազդակների համար ծառայում է որպես հաղորդիչ: Միայն եզակիների մոտ է, որ պաշտպանական այդ մեխանիզմը չի աշխատում մանկուց. նրանցից և մեծանում են հանճարները:

 

Սակայն վերջերս բժիշկներն ստեղծել են պատրաստուկ, որը կարող է հասցեավորված ներգործել «հանճարեղության գոտու» վրա, ակտիվացնել նրանց մոտ, ում մոտ այն անջատված էր: Դեղորայքային ազդեցության հետ մեկտեղ անհրաժեշտ է կատարել մի փոքր վիրահատություն լրացուցիչ արյունատար անոթներ ստեղծելու համար, որոնք այդ հատվածը կսնուցեն թթվածնով: Դեղորայքների հետ վիրահատության արժեքը մեկ պացիենտի վրա կազմում է 40 հազար դոլար: Եվ ի±նչ է ստացվում արդյունքում: Ոչ մի երաշխիք: Մարդը կարող է արթնանալ անզգայացումից և դառնալ նկարիչ, դաշնակահար, հանճարեղ ֆիզիկոս: Սակայն կարող է և վերածվել խենթի: 

 

Հետևանքի գաղտնիքները


BBC-ի լրագրողները համոզված են, որ ավստրալիացի նյարդավիրաբույժները պիոներներն էին ՙհանճարեղության գոտու՚ ՙմիացման՚ ոլորտում: Սակայն հայտնի դարձան մի քանի պատմություններ, որոնք ստիպում են կասկածել դրանում:

 

2008 թվականին Նյու Յորքի պատկերասրահներից մեկի աշխատակիցները փորձաքննության համար միանգամից վերցրել էին մինչ այդ անհայտ նկարներ, որոնց հեղինակը համարվել է Սալվադոր Դալին:

 

Երեք փորձագետներն էլ տվել են միանման պատասխան. ըստ կատարման ձևի, աշխարհն ընկալելու հանճարեղության, այդ նկարներն ուրիշ ոչ-ոք չէր կարող նկարել: Եվ միայն ներկերի բաղադրության թանկարժեք հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք ստեղծվել են ընդամենը մի քանի ամիս առաջ: Մինչ օրս դրանք պահվում են փակի տակ, քանզի հեղինակն անհայտ է, իսկ մարդը, ով նկարները բերել էր փորձաքննության, անհետացել է: 

 

Իսկ ո՞վ է այդպես նրբորեն աշխատել «Դալիի նմանությամբ»: Մի շարք մասնագետներ գտնում են, որ հնարավոր է նա անհայտ նկարիչ է, ում հնարավորությունները բացահայտվել են գլխուղեղում ՙհանճարեղության գոտու՚ ակտիվացումից հետո:

 

Եթե դա լիներ միակ դեպքը, լավ թող այդպես լիներ: Սակայն մեծերի գործերի հանճարեղ նմանակումները հայտնաբերվել են և նախկինում: Ահա ևս մի քանի կասկածելի պատմություններ, ի դեպ, հետքերը տանում են ոչ այլուր, քան հենց Ավստրալիա:

 

  • Ոմն Էնն Թագատան Տոկիոյում աճուրդով վաճառելու համար հանձնել էր մի քանի գլուխգործոց գեղագրեր, որոնք, ըստ կատարման ձևի, կարող էին պատկանել միայն միջնադարյան նշանավոր վարպետ Իկկյու Սոձյունին: Ի դեպ, վերջինս միշտ իր ստեղծագործությունները նշում էր բնորոշ ինքնագրով… Երբ Թագատայի հետ ցանկացել են զրուցել իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչները, պարզվել էր, որ մեկ շաբաթ առաջ նա մահացել է…հյուծվածությունից: Տաղանդավոր տիկինը, ով, ի դեպ, ապրում էր հիանալի բնակարանում և ուներ նոր «Լեկսուս» ավտոմեքենա, երևում է, մոռացել էր, որ ապրելու համար, հարկավոր է նաև սնվել: Իսկ մահից երեք ամիս առաջ հայրենադարձվել էր Ավստրալիայից, ուր նրա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բերվել էր որպես ռազմագերի:
  • Յուրատիպ և բացարձակ պարզ եղանակով տղամարդկային նվազող պոտենցիան ուժեղացնելու միջոցի արտոնագրման հայտ էր ներկայացվել Համահնդկական արտոնագրերի բյուրոյին` լաբորատոր հետազոտությունների մասին բոլոր պահանջվող փաստաթղթերով, ի դեպ, ոչ կեղծված: Մանրամասները չեն հրապարակվում, քանզի հանճարեղ մեթոդի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Արտոնագրման համար փորձագետներին դիմելուց մեկ օր անց դրա հեղինակն իրեն նետել է 16-րդ հարկից: Ըստ երևույթին, «ոսկյա արտոնագրի» ժառանգներին ինչ-որ քրեական գործի մեջ են կասկածում: Սակայն նրանք, ինչպես պարզվեց, միայն երկուսն են` 24-ամյա բժշկի մայրն ու հայրը, ովքեր դառնորեն զղջում են, որ իրենց միակ որդուն արտասահման ուղարկեցին սովորելու: Ի դեպ, այդ զույգն առանց այդ էլ մի քանի միլիոն կարողություն տեր էր:

 

Վտանգված են երեխաները 


Դժվար է հրաժարվել ենթադրությունից, որ որոշ բժիշկներ արդեն վիրահատում են մարդկանց, ջանալով իրենց նշտարով ստեղծել նոր հանճարներ և դրանով վաստակելով եթե ոչ փառք, ապա հարստություն: Առայժմ ամեն ինչ կատարվում է տնայնագործական եղանակով, և այդ պայմաններում այցելուների մտավոր խանգարման ռիսկը, ըստ երևույթին, արտակարգ բարձրանում է: Սակայն, ինչպես խոստովանեց BBC կինոնկարի հերոսներից մեկը, ՙհանճարեղության գոտու՚ ամենաժամանակակից վիրաբուժական մեթոդներով վիրահատության դեպքում անգամ, հինգ պացիենտից երկուսը ենթարկվում են խելագար դառնալու ռիսկին:

 

Այդ իսկ պատճառով, նյարդավիրաբույժները տարակուսում են, թե ով և ինչպես պետք է որոշում ընդունի գլխուղեղի վիրահատություն անցկացնելու վերաբերյալ: Իրավունք ունի±, արդյոք, մարդը դա անել, չէ որ խոսքը, այսպես կոչված, «մտավոր ինքնասպանության»մասին է: 

 

Խնդիրը հատկապես սուր է դարձնում այն փաստը, որ առավել արդյունավետության, այժմ դա խոստովանում են բոլոր նյարդավիրաբույժները, կարելի է հասնել յոթից մինչև տասնչորս տարեկան երեխաների գլխուղեղի վրա ազդելու միջոցով: Շատ ծնողներ, ասենք, փառք են երազում իրենց երեխաների համար, հարկադրում են նրանց զբաղվել սպորտային վարժանքներով, մասնակցել գեղեցկության, մասնագիտական մրցույթներին և այլն: Իսկ այստեղ այդ գաղափարի վրա սևեռված հայրերի և մայրերի մոտ բացվում է եզակի հնարավորություն. սովորական վիրահատություն և երեխան դառնում է հանճարեղ: Կամ խելագար…

 

Ով կզսպի հայրերի և մայրերի փառասիրությունը: Վիրահատության քառասուն հազար դոլարը դժվար թե զսպող գործոն դառնա: Արդեն հայտնվել են կառույցներ, որոնք պատրաստ են օժանդակել նման ծնողներին: Ամերիկացի ոմն Վիկտոր Բանկովսկի օրերս հայտարարել է ապագա հանճարների աջակցության Միջազգային հանրային հիմնադրամի ստեղծման մասին: Իրականում, խոսքը, հավանական է, ոչ թե աջակցության, այլ նախատեսվող վիրահատության վճարի մասին է: Այնուհետև, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, հիմնադրամը կսկսի ստանալ  վիրահատված երեխայի հանճարեղությունից իր տոկոսները, ով էլ նա դառնա` երաժիշտ, թե բժիշկ: Իսկ եթե չհաջողվի, ապա չկայացած հանճարին հիմնադրամի նախատեսված ապահովագրությամբ կա մի ճանապարհ` հոգեբուժարան:

 

***

Առայժմ չկա ոչ մի օրինական հիմք, որն արգելի մարդու գլխուղեղում նման վիրահատությունների անցկացումը: Եթե արագ չընդունվի «հանճարեղության գոտու» վրա վիրահատական ազդեցությունը սահմանափակող օրենքներ, ապա շուտով բժիշկները կսկսեն «դրոշմել» խելագարներ և հանճարներ հարյուր հազարներով: Հիպոկրատի երդումը վաղուց արդեն դարձել է պայմանական ծիսակատարություն:

 

Մարդկության հանճարեղ հատվածը յոթմղոնանոց քայլերով առաջ կշարժվի և կկառուցի հարմարավետ կլինիկաներ այն վիրահատվածների համար, ում հանճար դառնալու փորձերը վերածվեցին հոգեկան խանգարումների:

 

Միգուցե, ավելի լավ է, որ հանճարների թիվը նախկինի նման կկարգավորի Բնությունը՞


Հեղինակ. Ըստ համացանցային լուրերի
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 2 (540), 22.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին

Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին  (մամուլի և զանգվածային...

Հրատապ թեմա Հայաստանում
Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...

Իրադարձություններ Հայաստանում
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...

Սնունդը և առողջությունը
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...

Իրադարձություններ Հայաստանում
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...

Հոգեկան առողջություն
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...

Նյարդաբանություն
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...

Կանխատեսումներ
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Վարակաբանություն
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և աշխատանքը
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես
Իսկ դուք կապրեք 120 տարի
Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...

Ծերություև և երկարակեցություն
Բուժվել էներգիայի օգնությամբ
Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Նյարդերը և քաղցկեղը
Նյարդերը և քաղցկեղը

Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...

Նյարդաբանություն Ուռուցքաբանություն
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Մերսում տրամադրության համար
Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ