Առողջապահության լրատու 1.2010
Մերսում տրամադրության համար
Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի ևս մեկ հետաքրքիր կողմնակի արդյունք` այն լավացնում է տրամադրությունը:
Մերսման ազդեցության սկզբունքը մարդու օրգանիզմի վրա նկարագրվել է դեռևս Պավլովի կողմից: Պարզվում է, որ մերսումը գրգռում է մաշկի, մկանների, ջլերի, անոթների պատերի ընկալիչները: Այս իմպուլսները փոխանցվում են կենտրոնական նյարդային համակարգին, դա էլ իր հերթին` գլխուղեղի կեղևի հատվածին, և այդպիսի ազդեցության արդյունքում օրգանիզմում առաջանում են գործառույթային փոփոխություններ: Տեղի է ունենում գիստամինի և այլ նյութերի կազմավորում , որոնք տարածվում են ամբողջ օրգանիզմով արյան և ավշի միջոցով, ակտիվորեն արտադրվում են ադրենալինն ու ացետիլխոլինը, բարենպաստ պայմաններ են ստեղծվում մկանային համակարգի գործունեության համար, լայնանում են փոքրիկ զարկերակները, լավանում շնչառությունը:
Զարմանալի չէ, որ մերսումն հանում է հոգնածությունը, բայց այն ոչ միայն թեթև հոգնածությունն է հանում, այլև առավել խորը, այդ թվում և հոգեբանական: Երբևէ չեք նկատել, որ այնքան հոգնած եք եղել, որ նույնիսկ քունն էլ արդեն չի օգնել: Մարդը կարող է երկու-երեք օր շարունակ քնել, բայց իրեն զգալ էլ ավելի հոգնած ու «ջարդված»: Հոգնածության նման պատկերի վրա առաջանում են տարբեր դեպրեսիաներ, սեփական գոյության անօգտակարության զգացողություն: Այդպիսի վիճակում ամեն ինչ ձեռքից ընկնում է և նույնիսկ աշխատանքը, ընտանիքն ու երեխաներն էլ արդեն ուրախություն չեն պատճառում: Ցանկություն է առաջանում, որպեսզի ձեզ հանգիստ թողնեն եւ ինքնամփոփ եք դառնում:
Վատ տրամադրությունը, դեպրեսիան հաճախ ուղեկցվում են գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, քնկոտությամբ, բարձրացած դյուրագրգռությամբ և նյարդայնությամբ, հնարավոր են մոտիկ մարդկանց հետ առանց պատճառի վեճեր և արցունքներ:
Այդպիսի տրամադրության համար երեք ճանապարհ կա` հոգեբանի մոտ, դեղատուն` հակադեպրեսանտների համար և մերսում: Ընդ որում, վերջինս առավել նախընտրելի է:
Մերսումը պրակտիկորեն վերոնշյալ միջոցներից միակն է, որը հոգում տճահ նստվածք չի թողնում (ինչը հնարավոր է հոգեբանին այցելելուց հետո), օրգանիզմում չի ավելացնում տարբեր խարամներն ու վտանգավոր նյութերը (ինչպես հակադեպրեսանտների ընդունումից հետո):
Մերսումից հետո օրգանիզմը վերականգնվում և այն ֆիզիոլոգիապես լիովին հիմնավորված է, չէ որ արդյունքում օրգանիզմը մաքրվում է թունավոր նյութերից և խարամներից: Ավելին, մերսումը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը, իսկ դա էլ, իր հերթին, դրական է ազդում տրամադրության վրա: Վերականգնման այդպիսի զգացողությունն ավտոմատ կերպով ֆիզիոլագիական վիճակից փոխանցվում է հոգեբանականի: ՙԵս կարծես նորից եմ ծնվել՚.,- հաճախ են նման արտահայտություններ լսվում մերսումից հետո, և արդյունքում ոչ միայն ինքնազգացողությունն է լավանում, այլև անհետանում են գլխացավերն ու այլ տկարությունները, մարմնում թեթևության զգացում է առաջանում, իսկ հոգում` լավ տրամադրության «հստակություն»:
Գոյություն ունի թուլացնող մերսում, հաճախ դրա ժամանակ պացիենտը կարող է քնել: Կա նաև տոնուսը բարձրացնող մերսում, որն օրգանիզմն առույգացնում է այնպես, երբ մարդը բուժգործողությունից հետո պատրաստ է ինչ-որ սխրանքների: Եվ կան առողջացնող, մաքրող, թերապևտիկ, կոսմետոլոգիական մերսումներ… Դրա տեսակները շատ-շատ են, բոլորն անհնար է թվարկել մի հոդվածի շրջանակներում, և դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է որոշակի վիճակներում` օրգանիզմի տոնուսի պահպանման, նաև որոշ հիվանդություններից բուժվելու, հաճախ էլ, պարզապես լավ տրամադրության համար:
Հայտնի է, որ ամենապարզ առողջարարական մերսումը թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը և, նույնիսկ երկարացնել կյանքի տևողությունը:
Միակ վերապահությունն այն է, որ մերսման արդյունքը մեծամասամբ պայմանավորված է մերսողից: Լավ մերսողը տալիս է առողջություն և ուրախություն, իսկ վատը, լավագույն դեպքում, պարզապես ոչ մի արդյունք: Դրա համար էլ խորհուրդ է տրվում մասնագետին հնարավորինս ճիշտ ընտրել:
17.02.2010 Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային...
28.02.2011 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...
25.02.2011
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...
23.02.2011
Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...
22.02.2011
Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...
18.02.2011
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...
16.02.2011
Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են: Օդի հովանավորյալների համար հիմնականը մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...
15.02.2011 «Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
11.02.2011
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...
08.02.2011
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...
07.02.2011
Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...
22.02.2010
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...
19.02.2010
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
19.02.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYsf08C6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ