Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1.2010

Հայազգի գիտնականի արժանվույն գնահատականը

Հայազգի գիտնականի արժանվույն գնահատականը

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ՙՌուսական պետական բժշկական համալսարանի՚  Բժշիկների կատարելագործման ֆակուլտետի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնի դասընթացի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Նորայրի ԱՎԱԳՅԱՆԻՆ վերջերս մասնագիտական բարձր վարպետության, բազմամյա բարեխիղճ աշխատանքի, գիտական դպրոցի ստեղծման, գիտական կադրերի դաստիարակման և պատրատման, գիտական գործունեության ոլորտում ունեցած նվաճումների համար շնորհվել է Ռուսաստանի Դաշնության կառավարական պարգև և ՙՌուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի՚ պատվավոր կոչում: 

 

<>պատվավոր կոչմանն արժանանում են գիտության դոկտորի գաստիճան ունեցող անվանի գիտնականներ, իտության և տեխնիկայի առաջատար ուղղություններում կատարած  մշակումների, գիտական դպրոցի ստեղծման, գիտական կադրերի դաստիարակման և պատրաստման համար: Այսօր մեր հայրենակիցը գնահատվել է ըստ արժանվույն և արժանացել այդ բարձր պարգևին: 

 

Գագիկ Նորայրի Ավագյանը 1970թ., գերազանցիկությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի ՙԲուժական գործ՚ մասնագիտությունը, 1971-1974թթ. շարունակել է ուսումը Ն.Ի.Պիրագովի անվան Մոսկվայի պետական բժշկական 2-րդ ինստիտուտի նևրոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրայում և 1975թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: 

 

Երիտասարդ գիտնականն իր աշխատանքային գործունեությունը շարունակել է Մոսկվայում և° որպես գիտաշխատող, և° որպես Քիմիական միացությունների կենսաբանական փորձերի գծով գհի կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի սեկտորի վարիչ: 1985թ. Մոսկվայի Լենինի անվան պետական 2-րդ բժշկական ինստիտուտում պաշտպանում է դոկտորական թեզը նևրոլոգիայի մասնագիտությամբ, իսկ 1990թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում: 

 

1988 թվականից Գ.Ն.Ավագյանն աշխատում է  Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնում որպես պրոֆեսոր, իսկ 1998 թվականից` Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնի ԲԿՖ-ի դասընթացի վեկավար: 

 

Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը ճանաչված գիտնական է, ով իր բազմամյա հետազոտությունները նվիրել է նևրոլոգիայի ասպեկտների հիմնարար և կիրառական մշակումներին, նևրոլոգիայի զարգացման և նեյրոգիտության ոլորտում ժամանակակից նվաճումների ներդրման: Նրա ղեկավարությամբ ուսումնասիրվում են էպիլեպսիայի և պարօքսիզմային վիճակներում ծագած առավել հրատապ խնդիրները, նյարդային և նյարդամկանային համակարգի հիվանդությունների ընթացքում շարժողական խախտումները, արտաբուրգային հիվանդությունները և ցավային համախտանիշները:

 

Գ.Ն.Ավագյանը փորձարարական և կլինիկական հետազոտությունների հիման վրա ձևավորել է էպիլեպտիկ և հակաէպիլեպտիկ համակարգերի փոխազդեցության կոնցեպցիա, նրա կողմից առաջադրվել են էպիլեպսիայի և պարօքսիզմային վիճակների ախտածնության, ախտորոշման և բուժման մի շարք սկզբունային նոր մոտեցումներ: Նա առաջարկել է էպիլեպիկ նոպայի ժամանակ ՙպարօքսիզմային ուղեղի՚ ախտորոշման իրականացման չափորոշիչներ և դրանց կասեցումը, մշակել է էպիլեպսիայի և էպիլեպտիկ համախտանիշների դեպքում բուժման և վերականգնողական միջոցառումների նոր կոնցեպտուալ մոտեցում, հիվանդներին օգնելու նպատակով ներդրվել են կազմակերպական միջոցառումներ: 

 

Գ.Ն.Ավագյանը հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում` 7 գիրք, ձեռնարկներ, մեթոդական հանձնարարականներ, ունի հեղինակային 2 վկայական, հայտնագործության 2 արտոնագիր, ռացիոնալիզատորական 17 առաջարկ և բազմաթիվ պրոբլեմատիկ հոդվածներ: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են 4 դոկտորական և 27 թեկնածուական ատենախոսություններ, ներկայումս իրականացվում է 3 դոկտորոկան և 5 թեկնածուական թեզ: 

 

Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը հիմնել է իր սեփական դպրոցը, նրա աշակերտներն այսօր ՌԴ և ԱՊՀ երկրների տարբեր քաղաքներում ղեկավարում են նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնները: Գ.Ն.Ավագյանն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հետդիպլոմային կրթությանը. նրա ղեկավարությամբ պատրաստվել են ավելի քան 3500 նևրոլոգ և այլ մասնագիտության բժիշկներ: 

 

Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը զբաղվում է նաև հասարակակ գործունեությամբ, որը սերտորեն առնչվում է նրա մասնագիտական գործունեության հետ: Նա նևրոլոգների Համառուսաստանյան ընկերության  նախագահության անդամ է, ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գիտական խորհուրդների նևրոլոգիայի սեկցիայի նախագահի տեղակալը, ՌԳԱ և ՌԲԳԱ ՙՆևրոլոգիայի հիմնարար հետազոտությունների՚ հիմնախնդիրների հանձնաժողովի քարտուղարը, ՌՊԲՀ ՊԿՀ ԲՄԿ նևրոլոգիայի, հոգեբուժության և հոգեբանության գծով գիտական խորհրդի նախագահը, մի շարք ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ. ՙռուսերեն բոլորը՚, ՙռուսերեն՚ ամսագրի գլխավոր խմբագիր: Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը դոկտորական և թեկնածուական գիտական աստիճաններ շնորհող Ատենախոսության 3 խորհուրդների անդամ է: 

 

Գ.Ն.Ավագյանը ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության ՌԲԳԱ միջգերատեսչական գիտական խորհրդի  ՙԷպիլեպսիա: Պարօքսիզմային վիճակ՚ հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, նա ամբողջացնում է Ռուսաստանի 26 հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, որտեղ ակտիվորեն մշակվում են  Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում էպիլեպսիայի համաճարակի ուսումնասիրման, ինչպես նաև պարօքսիզմային վիճակների վերաբերյալ ծրագրեր:

 

Գ.Ն.Ավագյանի ակտիվ մասնակցությամբ ամրապնդվեց նևրոլոգների, հոգեբույժների, նեյրոֆիզիոլոգների, իմունոլոգների և գենետիկների գիտական համագործակցությունը: Ներդրվեցին ժամանակակից նեյրոֆիզիոլոգիայի, գենետիկայի, իմունային, կենսաքիմիական և այլ ինովիցիոն մեթոդները, որոնք ընդյալնում են պատկերացումները էպիլեպտածինի, ցավի ՙքրոնիկական՚ մեխանիզմի և պաթոլոգիկ ցավային համակարգի ձևավորման, շարժողական խախտումների կառուցվածքա-գործառույթային կազմակերպման մասին և թույլ են տալիս կլինիկական պրակտիկայում ներդնել ախտորոշման, բուժման, վերականգնման և կանխարգելման նորագույն տեխնոլոգիաներ: 

 

1998 թվականից հանդիսանալով Ռուսաստանի հակաէպիլեպտիկական լիգայի նախագահ` Գ.Ն.Ավագյանը Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում կազմակերպեց էպիլեպտոլոգիական ծառայություն: Գ.Ն.Ավագյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են ֆորումներ, գիտաժողովներ նվիրված նևրոլոգիայի հիմնական խնդիրներին, որոնց մասնակցում են արտասահմանյան առաջատար գիտնականներ, ներգրավված են նաև պրակտիկ բժիշկների և Ռուսաստանի հետ համագործող գիտնականների լայն շրջանակ: Լինելով Ռուսաստանի հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ` Գ.Ն.Ավագյանը կազմակերպել և Միջազգային հակաէպիլեպտիկ լիգայի (ILAE) ՙOut of the Shadows՚ միության շրջանակներում անցկացրել է ՌԴ ԱՀԿ առաջատար փորձագետների խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր խախտել էպիլեպսիայով տառապող հիվանդներին որպես հոգեպես ոչ լիարժեք մարդ ընկալելու առկա ստերեոտիպը: 

 

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրինությունը շնորհավորում է մեծանուն գիտնականին` Գագիկ Նորայրի Ավագյանին ՙՌուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի՚ կառավարական բարձր պարգին արժանանալու կապակցությամբ և մաղթում գիտական նորանոր նվաճումներ:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1 (539), 15.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին

Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին  (մամուլի և զանգվածային...

Հրատապ թեմա Հայաստանում
Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...

Իրադարձություններ Հայաստանում
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...

Սնունդը և առողջությունը
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...

Իրադարձություններ Հայաստանում
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...

Հոգեկան առողջություն
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...

Նյարդաբանություն
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...

Կանխատեսումներ
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Վարակաբանություն
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և աշխատանքը
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես
Իսկ դուք կապրեք 120 տարի
Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...

Ծերություև և երկարակեցություն
Բուժվել էներգիայի օգնությամբ
Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Նյարդերը և քաղցկեղը
Նյարդերը և քաղցկեղը

Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...

Նյարդաբանություն Ուռուցքաբանություն
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Մերսում տրամադրության համար
Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ