Առողջապահության լրատու 1.2011
«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցել են իմունոլոգիայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից:
Քննարկվել են HLA անտիգենների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:
Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Իլիաս Դոքսիադիսը նշել է, որ գիտաժողովը կրթական նշանակություն ունի, և քանի որ խոսքը ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստման մասին, խիստ անհրաժեշտ է, որ գործող լաբորատորիաները նույն ստանդարտներով աշխատեն:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործունեության 10 տարվա ընթացքում Ռեեստրին անդամագրվել է 20 հազարից ավելի դոնոր, որոնցից 5576-ը՝ սփյուռքից: «Այս տարիների ընթացքում Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից դիմած 2153 հիվանդի համար նախնական համընկնող 1780 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 11-ն արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունների բջիջները»,- նշել է Սևակ Ավագյանը:
Անդրադառնալով հիմնադրամի հիմնական նպատակներին` Ս. Ավագյանն ընդգծել է, որ հիմնական նպատակը Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի փրկության և բուժման համար ժամանակակից մեթոդների՝ մասնավորապես ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառմանը և տրասպլանտալոգիայի զարգացմանը նպաստելն է:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Բելլա Քոչարյանը նշել է, որ այս ամբողջը նախապատրաստական աշխատանք է, և նպատակը կենտրոն ունենալն է, քանի որ հիվանդին արտասահման ուղարկելը շատ թանկ արժե, ուստի ավելի հարմար է Հայաստանում փոխպատվաստման կենտրոն ունենալ:
Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն» անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDWՕ), հանդիսանում է ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) և Եվրոպական Իմունոգենետիկային Ֆեդերացիայի (EFI) լիիրավ անդամ:
19.01.2012 Կարդացեք նաև
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
26.12.2013
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
31.01.2012
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
30.01.2012
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
27.01.2012
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
26.01.2012 2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
24.01.2012 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
23.01.2012 Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
23.01.2012
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
22.01.2012
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
21.01.2012 Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
20.01.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrCSyJj' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ