Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 2.2010

Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից

Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից

Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ, ավելի լեցուն ու ուրախ է, քան նրանց ամուսնացած ընկերուհիների:

 

Հետազոտողները, նշելով այդ բոլոր առավելությունները,  սահմանել են  դեպրեսիայի  բացակայության և լավ տրամադրության  չորս հիմնական պատճառներ: Եվ այսպես.

 

  1. Փողի խնայողություն: Անհրաժեշտություն չկա ամուսնուն, սկեսուրին և մնացած բարեկամներին նվերներ  առնելու համար գումար ծախսել: Չամուսնացած աղջիկն իր վաստակածը հաճույքով է ծախսում իր և սիրելի մարդկանց վրա:

  2. Տնային ազատ ժամանակ: Կարիք չկա նախաճաշ, ճաշ և ընթրիք պատրաստել, լվացք և արդուկ անել երեխաների և ամուսնու համար:

  3. Շփման և ոճի ազատություն: Առանց ամուսնու կարծիքը հարցնելու, կինը կարող է հագնել այն, ինչ իրեն է դուր գալիս, սրտի ուզածի չափ զվարճանալ ընկերուհիների հետ, առանց մտահոգվելու, թե ուշ կհասնի տուն և ստիպված կլինի բացատրություններ տալ:

  4. Եվ, վերջապես, չամուսնացած կանայք հնարավորություն և ժամանակ ունեն զբաղվել իրենցով. բարձրացնել կրթական մակարդակը, զբաղվել սիրած հոբբիով, կարդալ, ճամփորդել և նորանոր մարդկանց հետ ծանոթանալ:

 

Կանայք կորցնում են մազերը

 

Ինչպես ցույց են տվել նոր հետազոտությունները, ժամանակակից կյանքի սթրեսները ստիպում են կանանց կորցնել… մազերը: Յուրաքանչյուր երրորդ երիտասարդ կին, 25 տարեկանում խնդիրներ ունի մազաթափման հետ, իսկ դա ոչ հեռավոր անցյալում բնորոշ էր միայն տարեց հասակի կանանց:

 

Փորձագետները կարծում են, որ դրա գլխավոր պատճառը    նիհարելու սևեռուն գաղափարն է, ինչն հատուկ է ժամանակակից հասարակությանը: Գեղեցիկ ու հանրաճանաչ դառնալու ցանկությունն ստիպում է կանանց քիչ ուտել: Որպես հետևանք, օրգանիզմ չի ներմուծվում անհրաժեշտ սննդարար նյութեր, այստեղից էլ մազերը բարակում են ու սկսում թափվել: Հետազոտողները նշում են, որ միայն Մեծ Բրիտանիայում  25 տարեկան երիտասարդ կանանց 37%-ը մազաթափման հետ կապված խնդիրներ ունի: Բացի այդ,  մազերի կորստի հետ կապված սթրեսը միայն արագացնում է մազաթափման գործընթացը: Հարցվածների ավելի քան 100%-ը նշել են, որ ամաչում են խոստովանել, որ կորցնում են մազերը:

 

Հոգեբաններն ասում են.«Արևմտյան մշակույթում մազերն անքակտելի կապված են կանացիության և սեռական հրապուրանքի  հասկացության հետ, դրա համար էլ մազաթափման խնդիրը հարկ է մանրամասն ուսումնասիրել»:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Татев

17.11.2013

Մոռացել եք 5-րդ կետը. չամուսնացած կանայք ժամանակ են գտնում կարդալու նման ահեթեթ հոդվածներ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ