Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 2.2010

Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց

Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց

Ով չի լսել ասացվածքը. «բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են»: Վերջերս այն մեկ անգամ ևս ապացուցվեց: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մանկական տարիներին ուժեղ սթրես են տարել, չափահաս դառնալիս, չնայած բավական բարեկեցիկ կյանքով են ապրում, միևնույնն է, նրանց առողջական վիճակն ավելի վատ է, քան նրանց մոտ, ովքեր խաղաղ մանկություն են ունեցել:

 

Եվ ինչ բացատրություն է տալիս այս փաստին բժշկությունը: Լոնդոնի թագավորական քոլեջի հոգեբանները  հետազոտել են 1950-1955 թթ. ծնված ավելի քան 7100 մարդու և տվյալներ հավաքել նրանց մանկության վերաբերյալ: Ինչպես պարզվել է, այն մարդիկ, ովքեր երջանիկ մանկություն չեն ունեցել, նրանց մեծահասակները մշտապես ճնշել են, կամ էլ ընտանիքը բարեկեցիկ կյանքով չի ապրել, միջին տարիքում հինգ անգամ ավելի հաճախ են կորցրել աշխատունակությունն առողջության պատճառով, ինչպես նաև հակում են ունեցել դեպրեսիաների նկատմամբ: Միևնույն ժամանակ, ովքեր մանկության տարիներին հաճախ են հիվանդացել, բայց սթրեսային իրավիճակներում չեն եղել, հազվադեպ են հաշմանդամ դարձել: 

 

Հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Մաքս Հենդերսոնը ենթադրում է, որ փոքր տարիքում ապրած սթրեսը տարբեր հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոն է դառնում: Սակայն պարզվեց, որ տվյալ փաստը բժշկության տեսակետից բացատրելն այնքան էլ դյուրին չէր: Եվ միայն վերջերս Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի մասնագետները, հոգեբանության և մանկաբուժության պրոֆեսոր Սեթ Պոլլակի ղեկավարությանբ, կարողացան այդ փաստի բացատրությունը գտնել: Գիտնականները հնարավոր համարեցին, որ անմիջական կապ  պետք է գոյություն ունենա  մանկության տարիներին ապրած սթրեսային իրավիճակների (բռնություն, ծեծ, կյանք` մանկատանը, որտեղ դաժան պայմաններ են եղել և այլն) և  թույլ իմունային համակարգի միջև: Կամավորների, ովքեր իրենց մանկությունը բնութագրել են  դժբախտ կամ սթրեսային,  արյան մեջ հակամարմինների  բարձր մակարդակ է արձանագրվել, որոնք ուղղված են եղել սովորական հերպեսի վիրուսի դեմ (HSV-1), որոնք որպես կանոն  հանդիպում են թաքնված  ձևով: Այդ հակամարմինները արտադրվում են օրգանիզմի կողմից, եթե իմունային համակարգը ախտահարված է: Իսկ այն մարդկանց արյան մեջ, ովքեր իրենց մանկությունը բարեկեցիկ են համարել, հակամարմինների մակարդակը հերպեսի վիրուսի դեմ նորմայից չի բարձրացել:  Պրոֆեսոր Պոլլակի խոսքերով, մեր իմունիտետը ոչ թե բնածին է, այլ ձեռքբերովի, իսկ իմունային համակարգի վիճակը շատ խիստ կախված է այն պայմաններից, որոնց մեջ մենք հայտնվել ենք վաղ մանկության տարիներին: Քանի որ  մեր նյարդային համակարգն անբաժանելի է մնացած օրգաններից:  Սթրեսի դեպքում  հորմոնային արտանետում է տեղի ունենում, որն ազդում է ողջ օրգանիզմի վրա, փոխվում է կենսաքիմիական վիճակը: Եվ այդ ամենն աստիճանաբար քայքայում է իմունային համակարգը:  ՙՉնայած այն հանգամանքին, որ պայմանները, որտեղ մեծացել են այդ երեխաները, ժամանակի հետ փոխվել են, հոգեբանական մակարդակով նրանք դեռ վերապրում են այդ սթրեսը,- մեկնաբանում է Պոլլակը: - Դա ազդեցություն է ունենում ոչ միայն նրանց վարքագծի  և սովորելու ընդունակության վրա, այլև իմունային համակարգի վատ աշխատանքի վրա, որն էլ իր հերթին լրջորեն ազդում է նրանց առողջության վրա՚: 

 

Մեծ է նաև հիվանդ մեծանալու հավանականությունն այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ այնքան էլ լավ հոգեկան վիճակում չեն եղել: Հոնկոնգի բժիշկները եկել են այն եզրակացության, որ, եթե հղի կինը ընկճված է, անհանգիստ վիճակում է, դեպրեսիա է ապրում, դա կարող է ամենալուրջ հետևանքներն ունենալ ինչպես իր սեփական առողջության, այնպես էլ ապագա երեխայի առողջական վիճակի վրա: Ինչպես հայտնի է, դեպրեսիան թուլացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, այդ պատճառով էլ այն հաճախ ուղեկցվում է տարբեր հիվանդություններով:  

 

Սթրեսը, որն ապրում է ծնողը, հեշտությամբ փոխանցվում է երեխային: Ըստ վիճակագրության, երեխաները, ովքեր մեծանում են նյարդային պայմաններում, հաճախ են հիվանդանում մրսածության հիվանդություններով, տառապում են նաև էնուրեզով, ասթմայով, շաքարային դիաբետով: 3-4 տարեկան 56 երեխաների թքից վերցված անալիզը ցույց էտվել, որ փոքրիկների մոտ, ում մայրերը ստիպված են եղել սթրեսներ տանել աշխատավայրում, կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը մասնակցում է զարկերակային արյան ճնշման, անոթային և իմունային համակարգերի գործառույթների, ինչպես նաև մետաբոլիզմի կարգավորմանը, երկու անգամ բարձր է եղել, քան նրանց մոտ, ում մայրերը կամ ընդհանրապես չեն աշխատել կամ էլ գոհ են եղել իրենց աշխատանքից: Հետազոտողների կարծիքով, կորտիզոլի ավելորդ արտադրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հուզական գերգրգռման ռեակցիա: Եվ, եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները առողջ մեծանան, ինքներդ ավելի քիչ նյարդայնացեք:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը
Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը

Մեր ժամանակներում 40-60 տարին  այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...

Հոգեկան առողջություն Ծերություև և երկարակեցություն Ես
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ  կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Վիբրացիոն հիվանդություն
Վիբրացիոն հիվանդություն

Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Հիշողություն, հիշողության խանգարումներ Ես
Շրթունքի ճաքերի դեմ
Շրթունքի ճաքերի դեմ

 Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ  ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...

Մաշկաբանություն Դեմքի խնամք
Բրգաձև սոճին հերպեսի դեմ
Բրգաձև սոճին հերպեսի դեմ

Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...

Վարակաբանություն Մաշկաբանություն
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ արգանդի միոման կարելի է բուժել առանց վիրահատության,  բուսաբուժությամբ : Եթե դա այդպես է, ապա ինչպիսի միջոցներ գոյություն ունեն...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում
Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում

Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...

Վարակաբանություն
Անքնության դեմ
Անքնության դեմ

Արդեն քանի տարի է, ինչ  չեմ քնում: Տարբեր կլինիկաներում հետազոտվել եմ, սակայն ոչինչ չի պարզվել: Ի՞նչ կարելի է անել:

Դ.Բաբայան, ք. Գյումրի...

Քուն, քնի խանգարումներ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից

Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Առողջ կին
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ

Վերջերս մայրաքաղաքում բացվեց Մելիքյանների ընտանիքին պատկանող ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան «Ռաֆայել» բժշկական կենտրոնը...

Իրադարձություններ Հայաստանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին

Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...

Հրատապ թեմա Աշխարհում
Փախուստ ծերությունից
Փախուստ ծերությունից

Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...

Ծերություև և երկարակեցություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ