Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 2.2010

Ծխելուց հրաժարվելը բարձրացնում է դիաբետի զարգացման ռիսկը

Ծխելուց հրաժարվելը բարձրացնում է դիաբետի զարգացման ռիսկը

ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինսի բժշկական համալսարանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր վերջերս են թողել ծխելը, բարձրացել է երկրորդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի հավանականությունը:

 

Հիվանդության զարգացման բարձրացած ռիսկը կապված է քաշի ավելացման հետ, որի պատճառը ծխելուց հրաժարվելն է: Հետազոտության արդյունքները վկայում են, որ ծխելուց հրաժարված պացիենտներն առաջին երեք տարվա ընթացքում միջինում հավաքել են 3,8 կգ քաշ, իսկ նրանց գոտկատեղի շրջագիծն ավելացել է 3 սմ-ով: Արդյունքում,  ծխելը  թողած անձանց շրջանում դիաբետի զարգացման ռիսկն առաջին վեց տարիների ընթացքում 70%-ով ավելի բարձր է եղել, համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես չեն ծխել:

 

Հետազոտություններին, 1987-1989  թթ. ժամանակահատվածում, մասնակցել են 10 892 անձինք, ովքեր չեն տառապել դիաբետով: 17 տարվա ընթացքում հետազոտվողների մոտ  պարբերաբար ստուգվել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, մարմնի քաշը և մի շարք այլ չափանիշներ:

 

Հետազոտության հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները չեն կարող արդարացված լինել, որպեսզի շարունակել ծխելը: Ընդհակառակը, ծխողների մոտ, միջինում  30%-ով կարող է բարձրանալ   ինսուլինակախյալ դիաբետի զարգացման ռիսկը: Դրա համար  բժիշկները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել մարմնի քաշին, օգտագործել  նիկոտինային սպեղանիներ և ուրիշ այլ միջոցներ, որոնք օգնում են պահպանել քաշի ավելացումը ծխելուց հրաժարվելուց հետո, նաև հաճախ ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

 

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ամերիկացի գիտնականները հաղորդել էին, որ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում ծխելն  արգելելն  հասարակական վայրերում կրճատել է ինֆարկտների թիվը: Այս տարածաշրջաններում հիվանդությունների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 17%-ով: Երեք տարի հետո, նմանատիպ պրակտիկան սրտային նոպաների դեպքերը կնվազեցնի  ավելի քան 36%-ով:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ