Առողջապահության լրատու 2.2010
Բնավորության առանձնահատկություններն ու առողջությունը

Հիվանդությունների մեծ մասն առաջանում է կամ նյարդերից, կամ էլ դժբախտ սիրուց, համենայնդեպս մինչև վերջերս այդպես էին կարծում: Արժե նշել, որ շատ առաջատար մասնագետներ և գիտնականներ համաձայնվում էին այդ տեսակետի հետ:
Այս հոդվածում բերվում են բնավորության 6 առանձնահատկություններ, որոնք օրգանիզմը հանգեցնում են մահվան:
- Մենք վաղուց էինք կասկածում, որ բնավորության գծերը կամ վարքագիծը կարող են ազդել առողջության վրա, ասում է Հյուսիսային Կարոլինայի Համալսարանական կենտրոնի գիտնական Ստիվեն Բոյլը,- բայց միայն վերջերս հաջողվեց կարևոր գիտական բազա հավաքել, և հասկանալ, թե ինչ աստիճանի կարող է հասնել այս ազդեցությունը, նաև հստակեցնել դրա մեխանիզմը:
Գիտնականն իր գործընկերների հետ որոշել է բնավորության 6 ճակատագրական գծեր, որոնցից յուրաքանչյուրն ունակ է մարդուն մահվան հասցնել: Իհարկե, ոչ ակնթարթորեն, բայց ավելի արագ…
Եվ այսպես…
Ցինիզմ
Գիտնականներն այսպիսի հարաբերություններն իրականում համեմատում են թաքնված թշնամության հետ: Ցինիկները, ինչպես հայտնի է, չեն սիրում շրջապատի մարդկանց, որովհետեև նրանց մեջ տեսնում են իրենց թշնամուն և կարծում են, որ այդ մարդիկ իրենց օգտագործում են: Իրականում հենց ցինիկներն են այդպիսին: Եվ կյանքի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքն ամբողջովին բարդում են ուրիշների վրա:
Արդյունքում` վաղ տարիքում սիրտ-անոթային հիվանդություններ, և շաքարային դիաբետի զարգացման վտանգ:
Բիոքիմիական պատճառը` նյարդային գերլարվածությամբ հրահրված փոփոխություններ իմունային համակարգում:
Աննպատակություն
Եթե կյանքում որևէ նպատակ չկա, կյանքի տևողությունն ավելի է կարճանում: Եվ հակառակը. անցկացված հետազոտությունները մեծմասամբ ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում որոշակի նպատակներ են տեսնում, ունեն լավ արտահայտված հորմոնային պատկեր, նրանց իմունային համակարգն ավելի ամուր է, սիրտն` առողջ: Դրա հետ մեկտեղ, նրանց վիճակի վրա չի ազդում ոչ եկամուտների մակարդակը, ոչ էլ սեռը:
- Հարկ է սովորել բավականություն ստանալ ամենօրյա գործողություններից,- ասում է, Բոյլը,-հակառակ դեպքում ժամանակից շուտ մահանալու հավականությունը մեծանում է: Եվ սկզբում վրա է հասնում մտավոր (ինտելեկտուալ) մահը, այնուհետև` ֆիզիկական:
Գիտնականի խոսքերով, աննպատակային գոյությունը 50 տոկոսով բարձրացնում է վաղ թուլամտության զարգացման ռիսկը: Այնպես որ, ձեզ համար արագ պարզեք, թե ինչ եք ցանկանում կյանքից:
Ջղագրգիռ (նյարդային) վիճակ
Այդպիսի մարդիկ ավելի վաղ են մահանում: Հատկապես նրանք, ովքեր անհանգստանում են ամեն մի մանրուքից, ընկնելով դեպրեսիաի կամ հիստերիայի մեջ, լարված են և, ընդհանրապես, կարծես միշտ ապրում են հրաբխի վրա: Պետք է հանգստանալ…. Որովհետև նյարդային բջիջերը, ճիշտ է, վերականգնվում են, բայց շատ դանդաղ:
- Հնարավոր է, կյանքի տևողությունն ընկնում է նաև այն բանից, որ նյարդային մարդկանց մեծ մասը ծխում է ,-ասում է գիտնականը և բոլորից շատ են ծխում: Ծխախոտը միայն ժամանակավոր է իջեցնում անհանգստության մակարդակը, իսկ կյանքի տևողությունը կարճանում է անընդմեջ: Նյարդային մարդկանց փրկությունը հոգեթերապիան է, հավատը և ընտանեկան օջախը:
Անկազմակերպվածություն
Աշխատասեղանն ու մեքենայի սրահը թաթփվա±ծ են, հաճա±խ եք ուշանում, և, ընդհանրապես, այնքան էլ կազմակերպված մարդ չեք: Դե ինչ, ավելի քան 20 գիտական հետազոտություններ, որոնք անցկացվել են 9 հազար անձանց վրա, ապացուցել են, որ դա այնքան էլ լավ չի անդրադառնում առողջության և կյանքի տևողության վրա: Վիճակագրության համաձայն, ամենակարգապահները 4 տարով ավելի երկար են ապրում իմպուլսիվ մարդկանցից: Գիտնականները հավատացնում են. հանգիստ և մտահավաք անձինք գիտակցաբար են վերաբերվում սեփական առողջությանը, չեն չարաշահում ալկոհոլն ու ծխախոտը:
Մռայլություն
Պարզվում է, որ, բացասական հույզերը, մռայլությունն ու վատ տրամադրությունը ստիպում են իմունային համակարգին աշխատել ուժերի գերլարումով: Այդպիսի լարվածսւթյունն օրգանիզմի համար անհետևանք չի անցնում: Բարձրանում է զարկերակային արյան ճնշումը, իսկ հիպերտոնիան, ինչպես հայտնի է, մահվան ամենատարածված պատճառներից մեկն է:
Ամերիկացի վիրաբույժները նկատել են. վիրահատության ժամանակ մռայլ մարդկանց մոտ բարդություններն ավելի շատ են հանդիպում:
Չեք կարողանում թուլանալ
Երկարատև սթրեսը կարող է մահացու լինել, այդ թվում երկարատև, առանց արձակուրդի աշխատանքը: Իսկ եթե լարվածությանը միանում է նաև աշխատանքը կորցնելու վախը, հետևանքներն ավելի քան պարզ են:
Առաջին ազդանշաններից են զարկերակային արան ճնշման տատանումները, սիրտը, մրսածության հետ կապված հաճախակի հիվանդությունները: Հարկ է ուղևորել հարավային տաք երկրներ, ծովափին արևի լոգանքներ ընդունել:
Սոցիալական հոգեբաններն դրան անվանում են «պրոֆեսիոնալ այրում», երբ մարդը դառնում է ռոբոտ, աշխատում է առանց հաճույքի և ավելացող լարվածությամբ:
700 իսրայելցի բանվորների հետազոտությունները ցույց են տվել. նրանց մոտ, ովքեր իրենց կաշվի վրա են զգացել նմանատիպ «այրումը», շաքարային դիաբետի զարգացման ռիսկը երկու անգամ ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր դեռևս չեն հասել այդ փուլին:

Կարդացեք նաև

Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...


Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...


Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...


Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...


Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...


Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...


Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...


Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...


Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն