Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Մայլս Շնայդերի վեց «գաղտնիքները»: Բոլորովին պարտադիր չէ «ծերանալ անձնագրով»:

Մայլս Շնայդերի վեց «գաղտնիքները»: Բոլորովին պարտադիր չէ «ծերանալ անձնագրով»:

Միայն թե հարկ է անձամբ պատասխանատու լինել սեփական առողջության համար: Մարդիկ կարող են առողջ մնալ սեփական ընտրությամբ: Սա է Մայլս Շնայդերի «Լինել թե չլինել առողջ» (ՙTo Be or Not to Be Healthy՚) գրքի հիմնական գաղափարը:

 

Հեղինակը հայտարարել է.«Գրեթե 11 տարի առաջ, երբ ես 55 տարեկան էի, ես ինձ ծեր ու հիվանդ էի զգում. ողնաշարիս ու պարանոցիս ցավերն ահավոր էին: Ամեն ինչ սկսվեց, երբ ես դեռ 30 տարեկան էլ չկայի, վիճակս վատացավ 40-ից հետո, իսկ 55 տարեկանում ես արդեն չդադարող ցավերով էի ապրում: Կյանքս արմատապես փոխվեց այն բանից հետո, երբ ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց նոր գաղափարների ու հայացքների հետ: Ես ինձ սկսեցի ավելի լավ զգալ և այժմ ավելի լավ եմ, քան` նախկինում: Այժմ կարող եմ ասել, որ ես երիտասարդ եմ, ոչ թե արդեն 66 տարեկան եմ, այլ դեռ 66 տարեկան եմ»: 

 

Քննադատաբար նայելով սեփական կենսակերպին, մասնագիտությամբ բժիշկ-օրթոպեդ Մայլս Շնայդերը, իր համար էլ անսպասելի, եզրակացություն է կատարել. նա այլևս բժշկի կարիք չունի:«Ինձ թվում է, շատերը չեն գիտակցում իրենց հնարավորությունները: Բոլորովին պարտադիր չէ «զգալ սեփական տարիքը», ծերանալ «անձնագրով»: Դա ոչ մի ձևով կապված չէ բժիշկների, ամեն տեսակի կրեմների ու դեղորայքի, հետազոտությունների ու բժշկական բուժգործողությունների հետ: Դա պայմանավորված է անձնական ընտրությամբ, որը մենք կատարում ենք ամեն օր»: 

 

Մ. Շնայդերը հանգել է եզրակացության, որ շատ-շատերն են իրենց առողջության համար պատասխանատվությունը «դնում» առողջապահության համակարգի «ուսերին»: Մարդիկ հույսները դնում են բժիշկների վրա, նրանցից հրաշագործ բուժում սպասելով, իսկ իրենք չեն ցանկանում հրաժարվել սովորական, վնասակար կենսակերպից: Ամեն մեկը պարտավոր է ինքը վերահսկել  իր կյանքը, ասում է հեղինակը և իր գրքում գրում վեց օգտակար սովորությունների մասին, որոնց պետք է հետևել ամեն օր: 

 

Սովորություն առաջին. ճիշտ սնվել, ընդ որում, սննդի մեջ պետք է հավասարակշռված լինի ածխաջրատների, սպիտակուցների և ճարպերի պարունակությունը: Հաջորդ երեք օգտակար սովորություններն են` ջուր շատ խմել, լավ քնել և սպորտով զբաղվել:  Շատ կարևոր է կարողանալ հաղթահարել սթրեսները: Ըստ Շնայդերի. «Եթե դուք սթրեսային վիճակում եք, ամենահասարակ բանը, որ կարող եք անել, մեդիտացիայով զբաղվելն է: Սկզբից պետք է ձգտել կտրվել շրջապատից, որը սթրեսի պատճառն է հանդիսանում: Մշտապես անհանգստության զգացման դեպքում հարկ է փոխել շրջակա աշխարհի ընկալումը, հասկանալ սթրեսի պատճառն ու ձգտել գոնե մեկ դրական բան գտնել կատարվող իրադարձության մեջ: Աշխատեք տվյալ երևույթի սեփական ընկալման ձևը գտնել, որպեսզի այն ձեզ այլևս անհանգստություն չպատճառի»:

 

Գրքի հեղինակը մեծ ուշադրություն է դարձնում օդի որակին, որը շնչում է մարդը: Հատկապես նշանակություն ունի շինության օդը, որտեղ գտնվում է մարդը: «Հարկ է ուշադիր լինել թե տանը բորբոս կա արդյոք, և անմիջապես վերացնել: Մեծ ուշադրություն դարձնել օդափոխիչ սարքերին»: 

 

Մայլս Շնայդերի կարծիքով սովորությունը շատերի համար երկրորդ բնավորություն է դառնում, այնպես որ, բոլորովին դժվար չէ առողջ սովորություններ ձեռք բերել, որոնք ամենօրյա կյանքի մասը կդառնան: Հենց դրանք էլ, կարծում է հեղինակը,  կօգնեն խուսափել ամենատարբեր հիվանդություններից:

 

«Եթե դուք կարողանաք ճիշտ սնվել, կանոնավոր կերպով սպորտով զբաղվել, վիտամիններ ստանալ, կկարողանաք հաղթահարել սթրեսն ու մաքուր օդ շնչել, նշանակալիորեն կամրացնեք իմունային համակարգը, և օրգանիզմն էլ կկարողանա դիմակայել վիրուսներին»,- ասում է Շնայդերը: 

 

«Լինել թե չլինել առողջ» գրքի հեղինակը հուսով է, որ շատերն իրենց առողջությանը հոգ տանելու«գործն իրենց ձեռքը կվերցնեն»:  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ