Առողջապահության լրատու 3.2010
Վիեննայում տեղի է ունեցել դիաբետի ուսումնասիրման եվրոպական միավորման 45-րդ ամենամյա գիտաժողովը
Ներկայացնում ենք առավել հետաքրքիր նորությունները:
Նանոբյուրեղ դիաբետիկների համար
Ճապոնացի մասնագետներն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մշտական մոնիտորինգի նոր մեթոդ են առաջարկել: Նրանք առաջարկում են դաստակի մաշկի տակ հատուկ բյուրեղ ներդնել, որը շատ զգայուն արձագանքում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը:
Նանոտեխնոլոգիայի այս հրաշքը կարող է հատուկ ալիքներ ուղարկել, որոնք որսում է ձեռքի վրա ժամացույցի պես կապած սենսորային սարքը: Նոր մեթոդը թույլ կտա դիաբետիկներին գլյուկոզայի մակարդակի բարձրացման, ինչպես նաև նվազման դեպքում շատ արագ դեղորայք ընդունել:
Օգտակար լինզաներ
Ամերիկացի գիտնականները կոնտակտային լինզաներ են մշակել շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար: Դրանց առանձնահատկությունը, այսպես կոչված,«լուսային բյուրեղներն» են, որոնք անմիջապես փոխում են իրենց գույնը, երբ արյան մեջ բարձրանում է գլյուկոզայի մակարդակը:
Գլյուկոզայի բարձր մակարդակը բյուրեղին կարմիր գույն է հաղորդում, իսկ շաքարի նորմալ մակարդակի դեպքում «լուսային բյուրեղները» կանաչ գույն են ստանում: Գիտնականներն առաջարկել են ՙլուսային բյուրեղները՚ տեղադրել կոնտակտային լինզաների ոչ մեծ հատվածի վրա:
Մարդու արցունքի մեջ գլյուկոզայի մակարդակն այնքան է, որքան արյան մեջ: Այդ պատճառով էլ արցունքի բաղադրակազմով լինզան կարող է 15 րոպեում որոշել մարդու համար վտանգ կա թե` ոչ: Գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում լինզայի վրա վառ լուսավորված կետ է հայտնվում: Եվ մարդը կարող է միայն հայելուն նայելով որոշել թե ինչ վիճակում է գլյուկոզայի մակարդակը:
Պարացետամոլ և գլյուկոմետր
Գիտնականները նշել են, որ գլյուկոմետրերը կարող են ոչ ճիշտ տվյալներ արձանագրել այն մարդկանց մոտ, ովքեր պարացետամոլ են ընդունել, հայտնի ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցը: Այդ պատճառով էլ գերմանացի գիտնականները նոր գլյուկոմետր են մշակել, որոնց մեջ հաշվի է առնված այդ հանգամանքը: Այժմ չափման դեպքում արդյունքները չեն խեղաթյուրվում, որը շատ կարևոր է ինքնազգացողության գնահատականի համար: Նոր գլյուկոմետրի օգտակար հատկություններից է նաև գաղտնագրի բացակայությունը: Նախկինում, նոր գլյուկոմետր գնելիս, հիվանդը ձեռքով սարքի մեջ հատուկ գաղտնագիր էր հավաքում: Իսկ այժմ այն ավելի պարզեցված է, որը շատ օգտակար է տարեց հիվանդների համար, ովքեր նոր տեխնիկայից այնքան էլ լավ չեն հասկանում:
Ոչ սթրեսներին
Շվեյցարացի գիտնականները կարծում են, որ սթրեսը դիաբետով հիվանդների մոտ նշանակալիորեն դանդաղեցնում է գլյուկոզայի մակարդակի նվազումը և շաքարային դիաբետի բուժման արդյունավետությունը: Հատկապես վտանգավոր են նյարդային ցնցումներն ուտելուց հետո: Բացի շաքարի մակարդակի վրա ազդեցությունից, սթրեսները բարձրացնում են զարկերակային արյան ճնշումը, ավելացնում սրտի կծկումների հաճախականությունը: Դա շատ կարևոր է երկրորդ տեսակի շաքարային դիաբետով հիվանդների համար: Քանի որ նրանց մոտ հիվանդությունն ընթանում է հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության հետ ՙձեռք-ձեռքի՚ տված: Իհարկե, կյանքն առանց սթրեսների հնարավոր չէ: Բայց սովորել դրանց ճիշտ արձագանքել, անհրաժեշտ է: Շվեյցարացի մասնագետները խորհուրդ են տալիս, ամենից առաջ, հոգեթերապիա և աուտոտրենինգ, իսկ հետո արդեն հանգստացնող ազդեցությամբ դեղորայք:
Տարիքային մարտավարություն
Եվրոպացի և ռուս գիտնականները եզրակացության են հանգել, որ տարեց պացիենտների մոտ դիաբետը պետք է բուժել հատուկ մեթոդներով:
35-45 տարեկան մարդկանց համար անհրաժեշտ է դեղամիջոցներն այնպես ընտրել, որպեսզի գլյուկոզայի և, այսպես կոչված, գլիկոլիզացված հեմոգլոբինի ցուցանիշները նորմային ավելի մոտ լինեն: Իսկ առավել տարեց մարդկանց բուժման մարտավարությունը բոլորովին այլ պետք է լինի: Տարեց մարդկանց շաքարային դիաբետի խիստ ագրեսիվ բուժումը կյանքի երկարատևության չի հանգեցնում: Նրանց համար կարևոր է հետևել զարկերակային արյան նորմալ ճնշմանը և խոլեստերինի մակարդակին: Իսկ գլյուկոզայի ցուցանիշները կարող են մի քիչ նորմայից բարձր լինել:
12.04.2011 Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
25.04.2011
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
24.04.2011
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
24.04.2011
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
24.04.2011
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
23.04.2011
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
23.04.2011
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
23.04.2011
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
23.04.2011
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
22.04.2011
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
21.04.2011 Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
21.04.2011
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
20.04.2011
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
20.04.2011
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYr5nazu' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ