Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Էնդոմետրիոզ: Հորմոնային առողջության ազդեցությունը կնոջ արտաքին տեսքի վրա

Էնդոմետրիոզ: Հորմոնային առողջության ազդեցությունը կնոջ արտաքին տեսքի վրա

Հայտնի է, որ յուրաքանչյուր հիվանդություն, այսպես թե այնպես, արտացոլվում է արտաքին տեսքի վրա. դեմքն  այտուցվում է, աչքերի տակ մուգ շրջանակներ են գոյանում, մաշկը դառնում է անառողջ գույնի, իջնում դրա տոնուսը, քաշն  է ավելանում, սկսվում են դեպրեսիվ վիճակներ, իջնում  աշխատունակությունը  և այլն:

 

Եթե խոսենք հատկապես կնոջ առողջության մասին, հաճախ ապահավասարակշռության պատճառ են հանդիսանում գինեկոլոգիական հիվանդությունները, և առավելապես, օրգանիզմի բոլոր գործառույթները կարգավորող (առաջին հերթին  հորմոնային պատկերը) էնդոկրին համակարգի խանգարումները:

 

Հորմոնային խանգարումներն ազղդում են ոչ միայն սոմատիկ, այլ նաև հոգեկան առողջության վրա. կինը դառնում է կամ շատ նյարդային, կամ էլ շատ անտարբեր, տրամադրությունն անընդհատ փոփոխվում է,  նույնիսկ աննշան սթրեսային իրավիճակներում, այսինքն տուժում է նյարդային համակարգը:

 

Էնդոկրինային խանգարումները կարող են տարբեր լինել. վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձերի, նաև ենթամաշկային բջիջներում հրահրել պաթոլոգիական գործընթացներ: Այսպես, անցկացրած կենսաքիմիական հետազոտություններից հետո պարզվել է, որ ցելյուլիտի առաջացումն անմիջականորեն կապված է հորմոնային խանգարումների հետ: Հաճախ առաջանում են հորմոնակախյալ  ուռուցքներ, օրինակ` էնդոմետրիոզ, երբ արգանդից դուրս էնդոմետրիի՞՞՞նման  հյուսվածքը մեծանում է և քաղցկեղային ուռուցքների զարգացման ռիսկ է առաջանում (օրինակ արգանդի վզիկի): Դրա համար, եթե ձեզ մոտ նկատում եք այս կամ այն էնդոկրինային խանգարումների նշաններ, անհրաժեշտ է, առաջին հերթին  անցնել համակարգային ախտորոշիչ հետազոտություն. հորմոնային պատկերի, արգանդի, ձվարանների, նյարդային համակարգի  ստուգում:

 

Եթե ի հայտ են եկել այս կամ այն խանգարումներ, հարկ է համապատասխան բուժում անցնել: Հորմոնային ապահավասարակշռության բուժման ժամանակակից մեթոդները տարբեր են:  Լավ արդյունք են տալիս նոր սերնդի հորմոնային պատրաստուկները, որոնք կողմնակի արդյունքներ չեն թողնում: Հոգեհուզական խանգարումների ժամանակ հարկ է դիմել հոգեթերապևտի օգնությանը: Էնդոմետրիոզի բուժումը պետք է սկսել էնդոկրինային խանգարումների առաջացման առաջին իսկ պահից, իսկ հետո անցնել անհատական թերապիայի կուրս:

 

Սակայն, սեփական առողջության և գեղեցկության պահպանման լավագույն միջոցը մնում է հորմոնային խանգարումների կանխարգելումը: Առաջին տեղում ֆիզիկական ակտիվությունն է, երկրորդ, ամենահասարակ միջոցը` առողջ սնունդը, քանի որ շատ մթերքներ  բնական կերպով են կարգավորում հորմոնային պատկերը: Լավ արդյունք է տալիս մասնագետի կողմից ճիշտ ընտրված բուսաբուժությունը: Մնացեք միշտ առողջ, իսկ դա նշանակում է`  միշտ գեղեցիկ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 9 (547) 12.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

MANE

30.01.2016

BJISHK IND MOT VAHANEDEV GEXDI HIPERTIROZ HIVANDUTYUNE HAYTNABERVEL ARDOK DA VTANGAVORE SERAKAN ORGANERI HAMAR ? mot 7 amise es bujum em anckacnum

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ