Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007

Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր Ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում

Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի  5-րդ փուլի, ՀԿԹՀԾ-  5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը: ՀԿԹՀԾ-ն ֆինանսավորվում է Եվրամիության  և  իրականացվում  է   ՄԱԿ-ի  զարգացման ծրագրի կողմից:

 

ՀԿԹՀԾ-5-ի  համընդհանուր  նպատակն  է  թմրամիջոցներին առնչվող  քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների միջոցով նպաստել շահառու մարմինների կողմից Եվրամիության  լավագույն փորձի աստիճանաբար ընդունմանը:

ՀԿԹՀԾ-ն  աշխատանքներ  կիրականացնի  ինչպես  թմրամիջոցների առաջարկի, այնպես էլ պահանջարկի նվազեցման ուղղությամբ և կնպաստի Եվրոպական  Հարևանության Քաղաքականության գործողությունների ծրագրի թմրամիջոցներին առնչվող բաղադրիչների իրականացմանը:

 

2007 2009 թթ. ընթացքում ՀԿԹՀԾ-ն կօժանդակի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարություններին Եվրամիության լավագույն փորձի ընդունմանը հետևյալ ոլորտներում`Իրավական օժանդակություն:: Կնախագծվեն  և  կընդունվեն թմրամիջոցների ոլորտը  կարգավորող  ազգային  ռազմավարական փաստաթղթեր,  թմրամիջոցների  հսկման  ազգային  օրենսդրական

դաշտը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, թմրամիջոցների օգտագործումը կապաքրեականացվի և այդ   իրավախատման համար կսահմանվի վարչական պատասխանատվություն:

 

Թմրամիջոցներին առնվող համաճարակաբանություն:Կհիմնվի պետական կայուն մի  կառույց, որը կկարողանա «Թմրամիջոցների և Թմրամոլության Մոնիտորինգի Եվրոպական Կենտրոնի» (ԹԹՄԵԿ)  ուղեցույցներից  ելնելով  հավաքագրել, վերլուծել և տրամադրել թմրամիջոցներին առնչվող տեղեկատվությունը:

 

Թմրամիջոցների կանխարգելում: Լրատվամիջոցների կողմից պատրաստած մեդիա-ծրագրերի շնորհիվ հանրապետությունում կբարձրացվի բնակչության տեղեկացվածության աստիճանը թմրամիջոցների հասցրած վնասների մասին, իսկ հանրապետության հանրակրթական ծառայություններին օժանդակություն կտրամադրվի դպրոցներում թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված ծրագրերի ներդրման և իրականացման համար:

 

Բուժական ծառայությունների տրամադրում թմրամոլներին:

Բուժ – ետվերականգնողական ծառայություններ կմատուցվեն ինչպես բաց հասարակությունում, այնպես էլ կալանավայրերում գտնվող թմրամոլներին:

 

Իրավապահ մարմինների տարածաշրջանային դասընթացներ:Կամրապնդվի Հարավային Կովկասի իրավապահ

մարմինների և Եվրամիության նրանց գործընկերների միջև օպերատիվ համագործակցությունը, աստիճանաբար կներդաշնակեցվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդներն ու եղանակները, իսկ տարածաշրջանի իրավապահ մարմինների միջև եղած կապերը որոշակի չափով կնպաստեն տարածաշրջանում առկա լարվածությունների թուլացմանը:

 

ՀԿԹՀԾ-5 խարսխված է Եվրամիության թմրամիջոցների հակազդման  ռազմավարության  վրա,  որն  իր  հերթին հիմնված է Եվրամիությունում գործող օրենքների հիմնարար սկզբունքների վրա:

Դա նախ և առաջ Եվրամիության այն արժեքային համակարգն է, որի հիմքում ընկած է մարդկային արժանապատվության, անձին նկատմամբ  հարգանքի,  նրա  ազատությունների, ժողովրդավարության,  միասնության, օրենքի գերակայության  և մարդու իրավունքների պաշտպանությունը: Այդ սկզբունքները ուղղված են նաև պաշտպանելու և բարելավելու հասարակության և առանձին վերցրած ցանկացած անձի բարեկեցությունը` միտված հանրային առողջության բարելավմանը,ընդհանուր բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը և թմրամիջոցների հետ կապված խնդիրների լուծման հավասարակշռված մոտեցումների ձևավորմանը: Ավելին, 1998 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարության թմրամիջոցներին նվիրված հատուկ նստաշրջանում կարևորվեց և հավանության արժանացավ թմրամիջոցների նկատմամբ միասնական և հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը, որի դեպքում պահանջարկի և առաջարկի նվազեցումները պետք է հանդիսանան փոխլրացնող տարրեր:

 

ՀԿԹՀԾ-5 նաև կիրականացի հետազոտություններ, թմրամիջոցներին առնչվող համաճարակաբանական ուսումնասիրություններ` նպատակ ունենալով հիմնել և զարգացնել թմրամիջոցներին առնչվող տեղեկատվության ազգային համակարգը: Ծրագիրը  նաև   կկազմակերպի  սեմինարներ  դատավորների  և դատախազների համար` էքստրադիցիայի, արտերկրում բռնագրավման, փոխադարձ իրավական օժանդակության և վերահսկվող առաքումների վերաբերյալ, դասընթացներ կանցկացնի թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման նորարարական մեթոդների կիրառման վերաբերյալ, կաջակցի վնասի նվազեցման ծրագրերի իրականացմանը, կնպաստի իրավապահ մարմինների միջև  տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, վերապատրաստման դասընթացներ կկազմակերպի մանկավարժների, ԶԼՄ   և ՀԿ ներկայացուցիչների համար: ՀԿԹՀԾ-ն տեխնիկական օժանդակություն կապահովի դատափորձագիտական և քրեափորձագիտական լաբորատորիաների, ինչպես նաև թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց համար նախատեսվող  ետվերականգնողական  կենտրոնների  հիմնման համար:

 

Հեղինակ. Ա.Գ.Մարգարյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 No.12, 2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուսանող երիտասարդության ապրելակերպը

Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Համալսարանական կլինիկաներում առաջնային եվ մասնագիտացված բուժօգնության կազմակերպման նոր մոդելի գիտական հիմնավորումը

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր  կազմում  ունի  բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Բոտուլիզմի դեպքեր Հայաստանում

Մեթոդական ցուցումներ`

Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների  կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Տարեցների եվ ծերերի առողջական վիճակի որոշ ցուցանիշների սոցիալ-հիգիենիկ գնահատականը եվ բժշկասոցիալական օգնության կազմակերպման բարելավման ուղիները

Սկսած  20-րդ  դարի 2-րդ կեսից երկրագնդի  բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է  որպես «բնակչության  ծերացում»,  որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Հայաստանի հանրապետությունում բոտուլիզմի հեատազոտության մասին

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը

Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է  նույնիսկ ունենալ մահվան ելք...

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և տեղեկատվական մոնիտորինգային համակարգի մշակումը

Վնասվածքը ֆիզիկական խեղում  է, որը տեղի  է ունենում,երբ   մարդու  մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Բոտուլիզմ ընտանեկան բժշկի ձեռնարկ

Նախաբան

Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային  հիվանդությունները  մնում  են  լայնորեն տարածված...

Ընտանեկան բժշկության կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական

օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե  առաջնային  հարց...

Տեղեկատվություն հանրապետությունում տուլարեմիայի համաճարակային իրավիճակի /2006-2007անցած 5 ամսվա/ և տուլարեմիայի դեմ իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Տուլարեմիան  հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:

Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաասստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի վերլուծության հաշվետվություն

Հաշվետվությունը պատրաստեցին.

Հայաստանի  Հանրապետության   առողջապահության  նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ  Առողջապահության ազգային  ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»

Նախաբան

Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Arc Viev GIS Համակարգչային ծրագրի կիրառումը համաճարակաբանական գործառույթներում

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնեվմոցիստոզը հայաստանում

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii  միաբջիջը...

Հայաստանի Հանրապետությունում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և հակազդման արդյունքները.

Հաշվի առնելով առավել խոցելի և  առավել վտանգի ենթարկված դեռահասների ու  երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն  տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ