Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007
Տարեցների եվ ծերերի առողջական վիճակի որոշ ցուցանիշների սոցիալ-հիգիենիկ գնահատականը եվ բժշկասոցիալական օգնության կազմակերպման բարելավման ուղիները
Սկսած 20-րդ դարի 2-րդ կեսից երկրագնդի բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է որպես «բնակչության ծերացում», որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով: Այն դինամիկ պրոցես է և պայմանավորված է հասարակության տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական ու մշակութային զարգացմամբ:«Բնակչության ծերացում»- ից զերծ չի մնացել նաև Հայաստանի Հանրապետւթյունը: Եթե տվյալ պետությունում 65 և բարձր տարիքի բնակչությունը 4%-ից պակաս է, ապա այն համարվում է «երիտասարդ»: 4-7%-ի դեպքում պետության բնակչությունը գտնվում է «ծերացման եզրին», իսկ 7%-ից բարձրի դեպքում բնակչությունը համարվում է«ծերացած» [Գ.Վ.Ապրիկյան, 2005]: Ըստ 20-րդ դարի լեհ նշանավոր ժողովրդագրաբան Էդ.Ռոսսեթի, եթե պետությունում 60 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է մինչև 8%, ապա երկրի բնակչությունը համարվում է «երիտասարդ», 8-10%-ի դեպքում բնակչությունը գտնվում է ժողովրդագրական ծերացման անցման վաղ փուլում,10-12%-ի դեպքում` ժողովրդագրական ծերացման անցման ուշ փուլում և 12% և ավելի դեպքում` բնակչությունը համարվում է«ծերացած» [Эд. Россет, 1968]:
Բնակչության ծերացումը բավականին բարդ ժողովրդագրական պրոցես է, որը պայմանավորված է տնտեսական, ժողովրդագրական,առողջապահական, սոցիալական և բազմաթիվ այլ բնույթի գործոններով:
Դրանց ընդհանուր համալիրում առավել վճռորոշ նշանակություն ունեն ծնելիության ցուցանիշների նվազումը և միգրացիայի հետ կապված գործոնները, բոլոր տարիքային խմբերում մահացության ցուցանիշների նվազումը, և որպես հետևանք` կյանքի միջին տևողության բարձրացումը: ՀՀ-ում բնակչության ծերացման վրա ազդում է մի կողմից բնական շարժը` ծնելիության նվազման հետ կապված, մյուս կողմից մեխանիկականը`արտագաղթի հետ կապված: Հիմնականում արտագաղթել և արտագաղթում են երիտասարդ ու աշխատունակ տարիքի բնակչությունը, ինչը ևս նպաստում է տարեցների ու ծերերի տեսակարար կշիռի ավելացմանը: ՀՀ բնակչության տարիքային խմբերում ավելացել է տարեցների և ծերերի տեսակարար կշիռը, որը առաջ է բերել ոչ միայն սոցիալական, այլ նաև բժշկական և տնտեսական հիմնախնդիրներ: Ներկայումս հանրապետությունում դիտվում է ոչ միայն «բնակչության ծերացում», այլ նաև ծերացման տեմպի ավելացում: Այսպես, ՀՀ-ում 60 և բարձր տարիքի բնակչությունը 1979թ-ի մարդահամարի տվյալներով կազմել է 8%, 1989` 9.3%, 1998թ-ին 12.5%, 1999թ-ին` 12.95%, 2000թ-ին`13.35%, 2001թ-ին` 13.6%, 2002թ-ին` 14.13%, 2003թ-ին` 14.1%, 2004թ-ին`13.74%, 2005թ-ին` 13.4%, իսկ 2006թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է ողջ բնակչության 14%-ը [Հայաստանի վիճակագրական տեղեկագրքեր,2001-2006; Ե.Վ. Խոջաբեկյան, 2002; UN-Population Division, 2006]: Կյանքի միջին տևողության երկարացման հետևանքով 60 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշռի ավելացումը հանգեցնում է ծնելիության նվազեցմանը, որն էլ իր հերթին դառնում է «ծերացման» գործակցի բարձրացման պայման: Բայց ծնելիության նվազեցումը, որպես կանոն, ուղեկցվում է մանկական մահացության կրճատմամբ: Վերջինս էլ դանդաղեցնում է «բնակչության ծերացումը»:Բայց և այնպես, քանի որ մանկական մահացության կրճատումը անընդհատ չի կարող շարունակվել` այն իր նվազագույնին հասնելուն պես «բնակչության ծերացումը» արգելող իր նշանակությունը կկորցնի [Ե.Վ. Խոջաբեկյան,2002]:
Բնակչության ծերացման պայմաններում մեծանում են բնակչության քրոնիկական հիվանդություններով հիվանդացության և մահացության ցուցնիշները, փոխվում է այդ ցուցանիշների տարիքասեռային կառուցվածքը: Ավելանում է նաև սոցիալական օգնության կարիք ունեցողների քանակը, փոփոխվում է աշխատունակ և կենսաթոշակային տարիքի բնակչության բնականոն հարաբերակցությունը, որը պայնանավորում է պետության սոցիալական բեռի մեծացումը և բերում է տնտեսական անբարենպաստ հետևանքների:Տարեց և ծեր բնակչությունը առողջության անբավարար վիճակի, սոցիալական կարգավիճակի փոփոխման, հասարակական շփումների ցածր ու զբաղվածության անբավարար մակարդակների և սեփական անօգտակարության զգացողության պատճառով համարվում է հասարակության ամենաանպաշտպան խավը: Այս ամենի ներքո տեղի է ունենում քրոնիկական հիվանդությունների հաճախակի սրացումներ և բարդացումններ [Доклад ВОЗ, 2004]: Տարեց և
ծեր բնակչության ախտաբանական վիճակների կարևոր առանձնահատկություններից են դրանց բազմակիությունը և համակցվածությունը: Բնակչության տարիքային կառուցվածքում զբաղեցնելով հարաբերականորեն ոչ մեծ ծավալ 60 և բարձր տարիքի անձինք կարիք ունեն բժշկասոցիալական օգնության համեմատականորեն առավել մեծ ծավալների, նրանք ավելի հաճախ են դիմում առաջնային օղակի բժշկին, ավելի հաճախ հոսպիտալացման, շարունակական բուժման ու երկարաժամկետ խնամքի կարիք ունեն և ավելի երկարատև է նրանց հիվանդանոցային բուժումը, համեմատած աշխատունակ տարիքի բնակչության հետ: Ըստ մի շարք հեղինակների, դա կապված է ոչ միայն նրանց բնորոշ ախտաբանության առանձնահատկությունների, այլ նաև սոցիալական կարգավիճակի փոփոխման հետ [Ю.В. Михайлова и соавт.,
1997; Ն. Ֆիթչ և համահեղ., 2003]: Այս ամենը բավականաչափ իջեցնում են կյանքի որակը:
Եկամտի միջին և ցածր մակարդակ ունեցող երկրներում քրոնիկական հիվանդություններից (հիմնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից) մահաբերությունը կազմում է 80% և այս վտանգը աճում է քրոնիկական հիվանդների թիվը ավելացմանը զուգընթաց: Նշված աճող վտանգը հանդիսանում է հիմնախնդրի թերագնահատման հետևանք և խոչընդոտում է շատ պետությունների տնտեսական զարգացմանը:
2005թ-ին ամբողջ աշխարհում 58մլն մահվան դեպքերից 35մլն` ավելի քան 60%, բաժին է ընկել քրոնիկական հիվանդություններին, որոնցից ավելի քան 50%-ը բաժին է ընկել արյան շրջանառության համակարգի հիվանդություններին: Այս հիմնախնդիրը առաջացնում է բավականին լուրջ հետևանքներ [WHO-Physical Activity And Health, 2003; Ю.П. Лисицын, 2002; Доклад ВОЗ 2006].
- բացասական ազդեցություն է ունենում քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի որակի վրա,
- հանդիսանում է վաղաժամ մահվան պատճառ,
- բացասական տնտեսական հետևանք է ունենում ընտանիքի, հասարակության և պետության համար:
Կապված բնակչության ծերացման մեծ տեմպի հետ և տարեց ու ծեր տարիքի հիվանդների տեսակարար կշռի ավելացմանը զուգընթաց, բնականաբար մեծանում է նաև բարձրորակ, հետևաբար նաև թանկարժեք բժշկասոցիալական ծառայություների պահանջարկը` կապված տարեցների և ծերերի շրջանում քրոնիկական հիվանդությունների ավելացման, դրանց համատեղ և համակցված ձևով ի հայտ գալու, ինչպես նաև հիմնական ախտաբանական պրոցեսի սրացումների և բարդությունների հաճախացման հետ [A. Judith et al., 1993]: Տարեցների և ծերերի բժշկասցիալական օգնության կազմակերպման ժամանակ պետք է հաշվի առնել նաև տարիքի հետ ի հայտ եկող ֆիզիլոգիական և հոգեբանական փոփոխությունները [G.A. Kaplan et al., 1992]: Նրանց մեծամասնությունը կարիք ունեն իրենց սոցիալական խնդիրների լուծման, ոչ պակաս քան բուժական միջամտության [В.С. Мякотных и соавт., 1999]:
Այսպիսով, բնակչության սոցիալ-ժողովրդագրական, բժշկասոցիլական, սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ երկրի նոր սոցիալ-տնտեսական պայմաններում, տարեցների և ծերերի բժշկասոցիալական օգնության ներկա` միմյանցից տարանջատված մոտեցումները պակաս արդյունավետ են և անհրաժեշտ են գիտականորեն հիմնավորված համալիր մոտեցումներ և կազմակերպչական արդյունավետ ձևեր:
Հետազոտության նպատակը
Վերլուծել տարեցների և ծերերի բժշկասոցիալական օգնության կազմակերպման արդյունավետությունը և մշակել հերիատրիկ ծառայության կազմակերպման նոր մոտեցումներ, ելնելով ՀՀ նոր սոցիալ- տնտեսական պայմաններից:
Հետազոտության խնդիրները
- Մարկետինգային-սոցիոլոգիական մեթոդի օգնությամբ ուսումնասիրել և գնահատել տարեցների ու ծերերի առողջական վիճակի վրա սոցիալ- տնտեսական, հոգեսոցիալական գործոնների ազդեցությունը:
- Ուսումնասիրել և գնահատել տարեցների ու ծերերի առօրյա կյանքի ակտիվությունը և դեպրեսիվ վիճակները:
- Սկրինինգ թեսթի օգնությամբ ուսումնասիրել տարեցների և ծերերի մոտ ախտանիշների տարածվածությունը:
- Ուսումնասիրել, վերլուծել արտահիվանդանոցային հիվանդացության տարիքասեռային առանձնահատկություններ` նպատակ ունենալով մշակել և ներդնել տարեցների ու ծերերի բուժօգնության առաջնային օղակի արդյունավետությունը բարձրացնող նոր մոտեցումներ:
- Ուսումնասիրել տարեցների և ծերերի հոսպիտալային հիվանդացության տարիքասեռային առանձնահատկությունները` նպատակ ունենալով մշակել ստացիոնար բուժօգնության կազմակերպման նոր մոտեցումներ:
- Ուսումնասիրել և գնահատել տարեցների և ծերերի շտապ բժշկական օգնության կանչերի առանձնահատկությունները` նպատակ ունենալով մշակել և ներդնել կանչերի արդյունավետ սպասարկման նոր մոտեցումներ:
- Համալիր վերլուծական մեթոդների օգնությամբ գնահատել տարեցների և ծերերի բժշկասոցիալական օգնության կազմակերպման որակը` նպատակ ունենալով հիմնավորել կազմակերպչական նոր սկզբունքների, բժշկասոցիալական օգնության կազմակերպման ոլորտում կառավարման նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը:
- Մշակել «Բարեկեցիկ ծերություն» հայեցակարգ:
Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Երևան քաղաքի տարեցներն ու ծերերը (60 և բարձր տարիքի բնակչությունը):
Նրանց առողջական վիճակի, կյանքի որակի, ինչպես նաև սոցիալ-հիգիենիկ համալիր ուսումնասիրության համար մշակվել են մեկ հարցաթերթիկ և հետազոտության երեք քարտ: Մարկետինգային-սոցիոլոգիական հետազոտության համար ընտրանքի ծավալը կազմել է 872,արտահիվանդանոցային հիվանդացության ուսումնասրության համար`432, հոսպիտալային հիվանդացության ուսումնասրության համար` 420 և շտապ բժշկական օգնության կանչերի ուսումնասիրության համար` 422 վիճակագրական միավոր:
Մարկետինգային-սոցիոլոգիական հետազոտությունը անց է կացվել անանուն` նախապես մշակված հարցաթերթիկի միջոցով, որի կազմման ժամանակ հաշվի են առնվել այն հիմնական գործոնները, որոնք ազդում են մարդու կյանքի որակի ու առողջական վիճակի վրա և հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման 21-րդ դասում առանձնացված են «Պոտենցիալ վտանգ առողջությանը` կապված սոցիալ-տնտեսական և հոգեսոցիալական գործոնների հետ» ենթագլխում:
Դրանք են կրթությունը, զբաղվածությունը, կյանքի պայմանները,եկամուտները, ընտանեկան կարգավիճակը, ընտանեկան հարաբերությունները և սոցիալական շփումները, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը և այլն: Հարցաթերթիկը պարունակում է 42 հարց` բաղկացած մի քանի հատվածներից` անկետային տվյալներ, սոցիալ- հիգիենիկ նկարագիր և բժշկական ակտիվություն: Ինչպես նաև առանձին, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված և հաստատված, հատուկ գործիքների միջոցով տարեցների և ծերերի շրջանում գնահատվել է դեպրեսիվ վիճակների մականդակը և առօրյա կյանքի ակտիվությունը:Դեպրեսիվ վիճակների օբյեկտիվ գնահատումը կատարվում է 30 հարցերի սուբյեկտիվ պատասխանների հիման վրա [J.P. Robinson et al., 1990]: Առօրյա կյանքի ակտիվությունը գնահատվել է մեկ գործիքի երկու առանձին բաղադրիչների միջոցով.
առաջինը` առօրյա կյանքի ֆիզիկական ակտիվության (PADL) գնահատումն է, որն իրենից ներկայացնում է
ինքնասպասարկմանն ուղղված հիմնական գործողությունների ինքնուրույն կատարման ունակության գնահատում. դրանք են տեղաշարժվել բնակարանով, լվացվել և լողանալ, հագնել և հանել հագուստը, վեր կենալ անկողնուց ու պառկել, ուտել, օգտվե զուգարանից և երկրորդը` առօրյա կյանքի գործիքային ակտիվության (IADL) գնահատումն է, որն իրենից ներկայացնում է այնպիսի գործողությունների ինքնուրույն կատարման ունակության գնահատում, որոնք մարդուն հնարավորություն են տալիս զգալ և լինել հասարակության լիարժեք անդամ. դրանք են տեղափոխել ոչ մեծ ծանրություն (մոտ 5կգ) ոչ մեծ հեռավորությամբ (մոտ100մ), քայլել` մոտ 400մ, կտրել եղունգները, պատրաստել կերակուր, կատարել տնային թեթև աշխատանք, կատարել գնումներ և ծախսել սեփական միջոցները [И. Пиетиля и соавт., 2002]: Այս բոլոր գործողությունների կատարման ունակությունը բաժանվել է հետևյալ մակարդակների` կատարվում են առանց դժվարության, կատարվում են դժվարությամբ, բայց ինքնուրույն, կատարվում են միայն այլ անձի օգնությամբ և տվյալ անձը գործողությունը չի կարողանում կատարել:
Յուրաքանչյուր առանձին դեպքում հաշվարկվել է գործողությունների քանակը, որոնք տվյալ անձը կատարում է որոշակի դժվարությամբ, բայց ինքնուրույն, կամ կատարում է միայն այլ անձի օգնությամբ, կամ չէր կարողանում կատարում (գնահատվել է 1 միավոր): Գործողության առանց դժվարության կատարումը գնահատվել է 0 միավոր: Թվային արտահայտմամբ «Առօրյա կյանքի ֆիզիկական ակտիվության» համար այն կազմում է 0-6 միավոր և «Առօրյա կյանքի գործիքային ակտիվության» համար` 0-7 միավոր: ADL կատարման աստիճանից կախված հետազոտվածները բաժանվել են երեք խմբերի` նրանք, ովքեր չունեն դժվարություններ (0 միավոր), նրանք, ովքեր ունեն 1-2 դժվարություն (1-2 միավոր) և նրանք, ովքեր ունեն 3 և ավելի դժվարություններ (3 և ավելի միավոր):
Տարեց և ծեր բնակչության շրջանում կատարվել է նաև ախտանիշների սկրինինգ հետազոտություն` ըստ ՀՄԴ 10-ի
(հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման) XVIII դասում զետեղված ախտանիշների և հատկանիշների:
Կատարվել է Պիրսոնի համապատասխանության (χ2) և կորելացիոն վերլուծություն` բացահայտելու համար հետազոտված տարբեր գործոնների ազդեցությունը տարեցների և ծերերի կյանքի որակի ու առողջական վիճակի վրա, ինչպես նաև կատարվել է ռանգային գնահատում` այդ գործոնների ազդեցության առաջնայնությունը և ուժը բացահայտելու համար [В.М. Зайцев и соавт., 2003]:
Վերլուծությունը իրականացվել է “SPSS” և “Microsoft Excel” համակարգչային ծրագրերով:
Արդյունքներ եվ քննարկում
Հետազոտության ընթացքում կատարվել է տարեցների և ծերերի սեփական առողջության սուբյեկտիվ գնահատում, որը կյանքի որակի գնահատման կարևոր գործոններից մեկն է: Պարզվել է, որ տարեց ու ծեր տղամարդկանց միայն 10.5% և տարեց ու ծեր կանանց միայն 4.1%-ն է սեփական առողջությունը գնահատել լավ, բավարար` տղամարդկանց և կանանց համապատասխանաբար 83.2% և 72.7%, իսկ վատ` 6.3% և 23.2%:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ տարեցների և ծերերի սեփական առողջության մասին հոգալու գիտակցական մակարդակը անբավարար է: Այսպես, նրանց միայն 7.9%-ն է անցել կանխարգելիչ բժշկական քննություն և ժամանակին` առաջին իսկ ախտանիշների ի հայտ գալու դեպքում բժշկի է դիմել միայն 10.2%-ը: Չնայած որ, ՀՀ-ում 2005թ. հունվարի 1-ից 65 և բարձր տարիքի բնակչության ու 2006թ. հունվարի 1-ից ամբողջ բնակչության առաջնային բուժօգնությունը ՀՀ առողջապահության նախարարության պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացվում է անվճար հիմունքներով, բայց և այնպես տարեցների ու ծերերի 12%-ը բժշկի չի դիմել կամ դիմել է խիստ անհրաժեշտության դեպքում անվճարունակության պատճառով, որը ցածր իրազեկվածության հետևանք է: Տարեցների և ծերերի 14.4% բժշկի չի դիմել կամ դիմել է խիստ անհրաժեշտության դեպքում անվստահության պատճառով: Եթե զբաղվածության պատճառով բժշկի չդիմելը կամ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելը համարենք անտարբերություն սեփական առողջության նկատմամբ, ապա անտարբերության պատճառով բժշկի չի դիմել կամ դիմել է խիստ անհրաժեշտության դեպքում տարեցների և ծերերի 63.3%:
Բուժօգնություն ստանալու ձևի նախապատվությունը դիտարկելիս պարզվել է, որ, թեև բուժօգնության ստանալու համար առաջնային օղակ դիմելուն նախապատվություն տալիս են համեմատաբար շատ (26.5%) տարեցներ և ծերեր, բայց և այնպես, հաշվի առնելով, նաև որ առաջնային բուժօգնությունը իրականացվում է անվճար հիմունքներով, այդ ցուցանիշը վկայում է առաջնային բուժօգնության ցածր արդյունավետության մասին:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է մի շարք գործոնների (կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը, բժշկի դիմելը, վնասակար սովորությունները, կյանքի պայմանները, դրամական միջոցները, կրթությունը, զբաղվածությունը, ընտանեկան հարաբերությունները, ընտանեկան կարգավիճակը) ազդեցությունը տարեցների և ծերերի սեփական առողջության սուբյեկտիվ գնահատման վրա և ստացվել է վիճակագրորեն բարձր հավաստիությամբ կապ (P<0.001), ինչպես նաև ռանգային գնահատման միջոցով բացահայտվել է այդ գործոնների ազդեցության առաջնայնությունը և ուժը (աղյուսակ 1):
Արդյունքում պարզվել է, որ սեփական առողջության սուբյեկտիվ գնահատման վրա առավել ազդեցություն ունեն կառավարելի գործոնները.այն գործոնները, որոնց ազդեցությունը հնարավոր է բավականաչափ նվազեցնել տարեցների և ծերերի բժշկասոցիալական օգնության գիտականորեն հիմնավորված և նպատակաուղղված կազմակերպման միջոցով:
Աղյուսակ 1. Տարեցների և ծերերի սեփական առողջության սուբյեկտիվ գնահատման վրա մի շարք գործոնների ազդեցության ռանգային գնահատականը:
գործոններ |
Սեփական առողջության սուբյեկտիվ գնահատման ռանգային գնահատում ( 2/n') |
Կանխարգելիչ բժշկական քննություն
|
137,5 |
Բժշկի դիմել |
128,7 |
Սպիրտային խմիչքի չարաշահում
|
65,2 |
Ծխախոտի օգտագործում |
35,1 |
Կյանքի պայմաններ |
33,5 |
Դրամական միջոցներ |
26,5 |
Կրթություն |
16,2 |
Աշխատանք |
15,2 |
Տարիք |
14,5 |
Ընտանեկան հարաբերություններ |
5,8 |
Ընտանեկան կարգավիճակ |
5,2 |
Ախտանիշների սկրինինգ հետազոտության ժամանակ պարզվել է, որ տարեցների և ծերերի մոտ առավել տարածված են արյան շրջանառության համակարգի հիվանդություններին վերաբերող ախտանիշները (84.9%), ընդհանուր ախտանիշները (գլխացավ, մեջքի և վերջույթների ցավ, ընդհանուր թուլություն, տկարություն, հոգնելիություն և այլն) (79%), տեսողության ու լսողության խանգարումները (70.6%) և սննդի ընդունման հետ կապված ախտանիշների` մեծ թվով ատամների բացակայության ցուցանիշը, որոնք բավականաչափ ազդում են կյանքի որակի վրա (աղյուսակ 2):
Տարբեր ախտանիշների դրսևորման վրա նույնպես գնահատվել է մի շարք գործոնների ազդեցությունը և դրանց
ազդեցության առաջնայությունն ու ուժը և բացահայտվել, որ այս դեպքում նույնպես առավել ազդեցիկ են կառավարելի գործոնները (կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը, բժշկի դիմելը, վնասակար սովորությունները):
Աղյուսակ 2. Տարեցների և ծերերի շրջանում հիվանդությունների հիմնական դասերին վերաբերող ախտանիշների հանդիպման հաճախականությունը (%)(P<0.001):
Ախտանիշներ |
n |
P±m |
Արյան շրջանառության համակարգին վերաբերող ախտանիշներ
|
740 |
84,9±1,2 |
Ընդհանուր ախտանիշներ և հատկանիշներ |
689 |
79±1,4 |
Տեսողության և լսողության խանգարումներ |
616 |
70,6±1,5 |
Մարսողական համակարգին և որովայնի խոռոչին վերաբերող ախտանիշներ
|
386 |
44,3±1,7 |
Սննդի ընդունման հետ կապված ախտանիշներ |
259 |
29,7±1,5 |
Նյարդային համարարգին վերաբերող ախտանիշներ |
259 |
29,7±1,5 |
Շնչառական համակարգին վերաբերող ախտանիշներ |
198 |
22,7±1,4 |
Միզասեռական համակարգին վերաբերող ախտանիշներ
|
165 |
18,9±1,3 |
Մաշկին և ենթամաշկային բջջանքին վերաբերող ախտանիշներ
|
70 |
8±0,9 |
Կյանքի որակի վրա ազդող կարևոր գործոններից մեկի` դեպրեսիվ վիճակների տարածվածությունը տարեցների և ծերերի շրջանում գնահատելիս պարզվել է, որ 60 և բարձր տարիքի տղամարդկանց միայն 26,2% և կանանց միայն 31%-ի մոտ առկա չէ որևէ դեպրեսիվ վիճակ:
Տարեցների և ծերերի մոտ դեպրեսիվ վիճակի տարիքասեռային առանձնահատկությունների դիպարկելիս պարզվել է, որ և տղամարդկանց, և կանանց մոտ դեպրեսիվ վիճակի և տարիքի միջև առկա է վիճակագրորեն բարձր հավաստիությամբ դրական կորելացիոն կապ (տղամարդկանց համար r = 0.8, կանանց համար r = 0.72) (P<0.001):
Տարեցների և ծերերի PADL գնահատելիս պարզվել է, որ տղամարդկանց ավելի քան 20% և կանանց ավելի քան 30%-ը ինքնասպասարկմանն ուղղված հիմնական գործողությունների ինքնուրույն կատարման ժամանակ ունեն որևէ դժվարություն, իսկ IADL գնահատելիս պարզվել է, որ տղամարդկանց միայն 37.2% և կանանց միայն 24.1%-ն են իրենց զգում և համարում հասարակության լիարժեք անդամ: Դեպրեսիվ վիճակների վրա ազդող գործոնների ռանգային գնահատում կատարելիս, պարզվել է, որ և տղամարդկանց, և կանանց մոտ դեպրեսիվ վիճակների վրա առավել մեծ ազդեցություն են ունեցել առօրյա կյանքի ակտիվությունը (աղյուսակ 3):
Տղամարդկանց համար սոցիալ-տնտեսական և հոգեսոցիալական գործոններից դեպրեսիվ վիճակների վրա առավել մեծ ազդեցություն են ունեցել զբաղվածությունը, ի տարբերություն կանանց, որոնց համար այդպիսի գործոններ հանդիսացել են ընտանեկան հարաբերությունները և ընտանեկան կարգավիճակը:
Հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ մեկ տարվա ընթացքում 60 և բարձր տարիքի մեկ բնակչի այցելությունների միջին թիվը բուժօգնության առաջնային օղակ կազմել է 4.8, որոնցից 4-ը բաժին է ընկել քրոնիկական հիվանդությունների սրացումների կապակցությամբ այցելություններին: Ինչպես նաև, հիվանդների 67.4% գտնվել են դիսպանսեր հսկողության կատ, որոնց միայն 48.1%-ն է ունեցել բուժառողջական միջոցռումների պլան:Դիսպանսերացման անհրաժեշտությունը 91.4% դեպքերում հայտնաբերվել է պասիվ հաճախումների ժամանակ և տարեցների ու ծերերի արտահիվանդանոցային բուժօգնության սոցիալական արդյունավետությունը կազմել է ընդամենը 35.8%: Վերջինները վկայում են տարեցների և ծերերի առաջնային բուժօգնության և դիսպանսեր հսկողության ցածր արդյունավետության մասին: Հայտնաբերվել է նաև տարեցների և ծերերի արտահիվանդանոցային հիվանդացության որոշակի սեզոնայնություն. (այցելությունների մեծ տարածվածություն է նկատվել գարնան ամիսներին):
Աղյուսակ 3. Տարեցների և ծերերի դեպրեսիվ վիճակի վրա ազդող գործոնները տղամարդկանց և կանանց մոտ` ըստ առաջնայնության (ազդման ուժի):
Տղամարդ |
χ2/n' |
Կին |
χ2/n' |
IADL |
54,2 |
IADL |
52,3 |
PADL |
53,6 |
PADL |
50.8 |
Աշխատանք |
12,7 |
Ընտանեկան հարաբերություններ |
22,2 |
Տարիք |
7,2 |
Ընտանեկան կարգավիճակ
|
11,8 |
Կրթություն |
5,7 |
Աշխատանք |
9,9 |
Ընտանեկան հարաբերություններ
|
4,9 |
Կրթություն |
5,2 |
Դրամական միջոցներ |
3,6 |
Տարիք |
4,9 |
Առողջության սուբյեկտիվ գնահատում
|
3,1 |
Կյանքի պայմաններ |
4,8 |
Կայնքի պայմաններ |
2,5 |
րամական միջոցներ |
4,5 |
Սպիրտային խմիչքի չարաշահում
|
2,2 |
Սպիրտային խմիչքի չարաշահում
|
2,3 |
Հոսպիտալսցման բնույթը դիտարկելիս պարզվել է, որ հոսպիտալացման ցուցանիշը բուժօգնության առաջնային օղակի ուղեգրով կազմել է ընդամենը 30%, 29.8%-ը հոսպիտալացվել է շտապ բուժօգնության բրիգադի կողմից և իսկ 34.3%-ը` ինքնակամ, շրջանցելով բուժօգնության առաջնային օղակը, որոնց համար չի գնահատվել հոսպիտալացման անհրաժեշտությունը,ինչը վկայում է ՀՀ առողջապահության նախարարության պետական նպատակային ծրագրերի ոչ արդյունավետ օգտագործման մասին:
Տարեցները և ծերերը ընդհանուր բնակչության մեջ կազմելով համեմատաբար փոքր ծավալ, այնուամենայնիվ ապահովել են շտապ բուժօգնության ծանրաբեռնվածության զգալի մասը (40.5%): Տարեցների և ծերերի կողմից կատարված կանչերի 74.6%-ը կատարվել է քրոնիկական հիվանդությունների սրացումների կապակցությամբ, որպես միջամտություն 53.3% դեպքերում կատարվել է ցավազրկող և /կամ հիպոթենզիվ դեղամիջոցների ներարկում և շտապ բուժօգնությանը դիմող տարեցների և ծերերի 56.7% կանչ կատարել են հեշտության պատճառով (այսինքն նրանց համար ավելի հեշտ է եղել կանչ կատարել, քան բուժօգնություն ստանալ այլ ձևով): Այսպես, տարեցների և ծերերի շտապ բուժօգնության արդյունավետությունը նույնպես ցածր է:
Տարեցների և ծերերի հիվանդացության առանձնահատկություները դիտարկելիս պարզվել է,որ և արտահիվանդանոցային, և հիվանդանոցային, և շպատ բուժօգնության կանչերի ժամանակ գրանցված հիվանդություններից առավել տարածված են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (համապատասխանաբար 78%, 76.9% և 85.2%) (արյան ճնշման բարձրացմամբ պայմանավորված հիվանդություններ, ՍԻՀ, ուղեղի անոթային հիվանդություններ, սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումներ, սրտային անբավարարություններ) (նկար 1):
1 |
արյան շրջանառության համակարգի հիվնդություններ |
6 |
աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ
|
2 |
ներզատական համակարգի հիվանդություններ |
7 |
նյարդային համակարգի հիվանդություններ
|
3 |
մարսողական օրգաների հիվանդություններ |
8 |
միզասեռական օրգանների հիվանդություններ
|
4 |
ոսկրային համակարգի և շարակցական հյուսվա ծքի հիվանդություններ
|
9 |
íվնասվածքներ, թունավորումներ, ալերգիաիկ ռեակցիաներ |
5 |
շնչառական օրգանների հիվանդություններ
|
|
|
Նկար 1. Տարեցների և ծերերի հիվանդացության առանձնահատկությունները ըստ հիվանդության դասերի (ըստ ՀՄԴ 10-ի) (P<0.01):
Բացահայտվել է նաև տարեցների և ծերերի շրջանում քրոնիկական հիվանդությունների տարածվածությունը և բոլոր տարիքային խմբերում (սեռային փոքր տարբերությամբ) ստացվել են բավականին բարձր ցուցանիշներ և ըստ դիմելիության, և ըստ հոսպիտալացման և ըստ շտապ բուժօգնության կանչերի տվյալների: Հետազոտվածների 82.2% մոտ գրանցվել է մեկ և ավելի հարակից քրոնիկական հիվանդություններ:
Այսպիսով, հետազոտության արդյունքում կարելի է արձանագրել, որ բնակչության ծերացման պայմաններում, տարեցների և ծերերի բժշկասոցիալական օգնության ներկա` միմյանցից տարանջատված մոտեցումները պակաս արդյունավետ են և անհրաժեշտ է տարեցների ու ծերերի արտահիվանդանոցային, հիվանդանոցային և շտապ բուժօգնության սոցիալական, տնտեսական ու բուժական արդյունավետության, կյանքի որակի բարձրացման, առողջ ծերացման և բարեկեցիկ ծերության երաշխիքների ապահովվմանն ուղղված գիտական հիմնավորված քաղաքականության մշակում, նպատակաուղղված ռազմավարության ու մարտավարության իրականացում, որոնք կներառեն որակապես նոր` իրավական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, մշակութային և բարոյական համալիր մոտեցումներ և կազմակերպչական արդյունավետ ձևեր:
Եզրակացություններ
- Տարեցների և ծերերի կյանքի որակի և առողջական վիճակի վրա առավել մեծ ազդեցություններ են ունենում կառավարելի գործոնները, որոնց ազդեցությունը տարեցների և ծերերի նկատմամբ գիտականորեն հիմնավորված քաղաքականության առկայության և նպատակաուղղված ռազմավարության ու մարտավարության իրականացման դեպքում հնարավոր կլինի զգալիորեն նվազեցնել:
- Տարեցների և ծերերի մոտ առավել տարածված են քրոնիկական հիվանդությունները (որոնք շատ դեպքերում հանդես են գալիս համակցված ձևով), մասնավորապես` արյան շրջանառության համակարգի, ոսկրային համակարգի և շարակցական հյուսվածքի, շնչառական օրգանների քրոնիկական հիվանդույթունները, տեսողության և լսողության խանգարումները, մեծ թվով ատամների բացակայությունը, որոնք էապես ազդում են նրանց կյանքի որակի վրա:
- Տարեցների և ծերերի մոտ սեփական առողջության մասին հոգալու գիտակցական մակարդակը ցածր է: Նրանց ճնշող մեծամասնությունը չի անցնում կանխարգելիչ բժշկական քննություն և բուժօգնության դիմում է խիստ անհրաժեշտության դեպքում կամ չի դիմում ընդհանրապես,այնինչ` արտահիվանդանոցային բուժօգնությունը 01.01.2006թ. ՀՀ ԱՆ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացվում է անվճար հիմունքներով ամբողջ բնակչության համար:
- Շտապ օգնության արդյունավետությունը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա: Այս ծառայության ծանրաբեռնվածության զգալի մասը (40.5%) ապահվում են տարեցներն ու ծերերը, և կանչերի մեծ մասը (74.6%) կատարվում է տարբեր քրոնիկական հիվանդությունների սրացումների կապակցությամբ: Կանչերի կեսից ավելիի (53.3%) ժամանակ հիմնական միջամտությունը ցավազրկող և/կամ հիպոթենզիվ դեղամիջոցների ներարկումներն են և շտապ բուժօգնությանը դիմող տարեցների և ծերերի 56.7%-ը կանչ կատարում են հեշտության պատճառով:
- Տարեցների և ծերերի բուժօգնության առաջնային օղակի բժշկասոցիալական արդյունավետությունը ցածր է և դիսպանսեր հսկողությունը մեծ մասամբ կրում է ձևական բնույթ: Այսպես, տարեցների և ծերերի պոլիկլինիկական բուժօգնության սոցիալական արդյունավետության գործակիցը կազմել է 35.8%: Դիսպանսեր հսկողության տակ գտնվողների կեսից ավելին չունեն բուժառողջացուցիչ միջոցառումների պլան, դիսպանսերացման անհրաժեշտությունը 91.4% դեպքերում հայտմաբերվել է պասիվ այցելությունների ժամանակ:
- Ժողովրդագրական, բժշկասոցիլական և սոցիալ-հոգեբանական իրավիճակը բնութագրող ցուցանիշների վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ բնակչության ծերացման պայմաններում, տարեցների և ծերերի բժշկասոցիալական օգնության ներկա` միմյանցից տարանջատված մոտեցումները պակաս արդյունավետ են:
Գործնական առաջարկություններ
Բուժօգնության առաջնային օղակի բուժական, սոցիալական և տնտեսական արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է բուժօգնության առաջնային օղակում ապահովել տարեցների և ծերերի պարտադիր դրսպանսեր հսկողություն և տարեկան երկու անգամ (գարնանը և աշնանը) կազմակերպել ակտիվ այցելություն` սահմանելով առողջության խմբերը և յուրաքաչյուր խմբի համար մշակելով կանխարգելիչ և բուժական միջոցառումների անհրաժեշտ ծավալ: Արդյունքում համեմատաբար քչերը կարիք կունենան բուժօգնության, իսկ դրա կարիքը ունեցողները բժշկասոցիալական օգնություն ստանալու առավել մեծ հնարավորություն կունենան:
- Բժշկական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական (բուժքույրերի պատրաստման) կրթական, ինչպես նաև ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի վերապատրաստման համակարգերում անհարժեշտ է ներդնել հերիաթրիայի դասընթացներ, որոնք կնպաստեն տարեցների և ծերերի, ինչպես արտահիվանդանոցային, այնպես էլ հիվանդանոցային բուժօգնության առավել արդյունավետ իրականացմանը:
- Հիվանդանոցներում ստեղծել քույրական խնամքի բաժանմունքներ կամ պալատներ, ինչը կնպաստի տարեցների և ծերերի հիվանդանոցային օգնության բուժական, սոցիալական և տնտեսական արդյունավետության բարձրացմանը: Քույրական գործը պետք է համարվի առողջապահական համակարգի անբաժանելի և կարևորագույն մասերից մեկը ու իր մեջ պետք է ներառի առողջության պահպանման և ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, անաշխատունակներին, ինչպես նաև հիվանդներին բժշկասոցիալական օգնության տրամադրման գործառույթներ և ունենա գործունեության երկու ասպեկտ.
- խնամք առողջների նկատմամբ, որը կոչված է մարդու մոտ պահպանել այնպիսի վիճակ, որի դեպքում հիվանդություն չի առաջանում,
- խնամք հիվանդների նկատմամբ, որի կոչված է օգնել նրանց ապրելու առավել լիարժեք կյանքով:
- Բուժօգնության անընդհատությունը ապահովվելու, առաջնային և շտապ բուժօգնության ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կրկնակի հոսպիտալացումից խուսափելու (որը կթեթևացնի հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը) համար ստեղծել փոխհամագործակցություն բուժօգնության առաջնային օղակի և շտապ բուժօգնության ծառայության միջև: Յուրաքանչյուր տարեց և ծեր բնակչին պոլիկլինիկայի կողմից պետք է տրվի ինֆորմացիոն թերթիկ, որտեղ նշված կլինեն տվյալ անձի մոտ գրանցված հիմնական և հարակից հիվանդությունները, դրանց բնույթը և առավել արդյունավետ ու անհրաժեշտ դեղամիջոցները: Այդ թերթիկի առկայությունը կանչի դեպքում բավականաչափ կմեծացնի շտապ բուժօգնության արդյունավետությունը: Եվ հետադարձ կապի ձևով շտապ բուժօգնության կանչի թերթիկի կրկնօրինակը մեկ օրվա ընթացքում պետք է ուղարկվի տվյալ տեղամասային կամ ընտանեկան բժշկին, որի հիման վրա էլ ըստ անհրաժեշտության կկազմակերպվի տվյալ հիվանդի հետագա խնամքը (անհրաժեշտության դեպքում նաև բուժումը):
- Մշակված «Բարեկեցիկ ծերություն» հայեցակարգի հիման վրա`
- ստեղծել կյանքի որակի բարձրացման, առողջ ծերացման ու բարեկեցիկ ծերության երաշխիքներ ապահովող պետական քաղաքականություն.
- իրականացնել նպատակաուղղված ռազմավարություն և մարտավարություն, որոնք կներառեն որակապես նոր` իրավական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, մշակութային և բարոյական համալիր մոտեցումներ և կազմակերպչական արդյունավետ ձևեր:
Գիտական աշխատանքների ցանկ
- Zeinalyan N.A., The Tendencies of Morbidity Caused by Malformation and Getting Old Population of RA // 1st Greek - Armenian International Medical Forum. 3rd International Congress for the Third and Fourth Age, Yerevan 2005, p. 68
- Zeinalyan N.A., Mardiyan M.A., Geriatric Medical and Social Services as Public Health Problem in Armenia // The 9th International Medical Congress of Student and Young Scientists, Ukraine, Ternopol 2005, p. 242
- Zeinalyan N.A., Mardiyan M.A., Lost Life Expectancy (Lost Lively Potential) Assessment by the Mathematical Model // The 10th International Medical Congress of Student and Young Scientists, Ukraine, Ternopol 2006, p.259
- Zeinalyan N.A., Mardiyan M.A., Ghazaryan G.G., Veranyan N., Assessment of Medical and Social Service Based on the Analyses of Emergency Care of Elderly // The 11th International Medical Congress of Student and Young Scientists, Ukraine, Ternopol 2007, p. 308
- Զեյնալյան Ն.Ա., Տարեցների և ծերերի շրջանում ընդհանուր հիվանդացության մակարդակը և առանձնահատկությունները ըստ դիմելիության տվյալների // Հայաստանի Բժշկագիտություն, հատոր XLVII, N 2, Երևան 2007 էջ 79-83
- Зейналян Н.А. Социально-экономическая характеристика образа жизни и здоровья пожилых людей // Вестник МАНЭБ, Санкт- Петербург., том 12, 2007 N 4. с. 57-60
- Zeinalyan N.A., Depression as a Medical-Social Problem among the Elderly Population in Yerevan // Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան. գիտաժողովի նյութեր, Երևան 2007, էջ 190

Կարդացեք նաև
Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում
Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի 5-րդ փուլի, ՀԿԹՀԾ- 5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր կազմում ունի բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Մեթոդական ցուցումներ`
Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը
Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է նույնիսկ ունենալ մահվան ելք...

Վնասվածքը ֆիզիկական խեղում է, որը տեղի է ունենում,երբ մարդու մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Նախաբան
Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային հիվանդությունները մնում են լայնորեն տարածված...

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական
օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե առաջնային հարց...

Տուլարեմիան հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:
Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Հաշվետվությունը պատրաստեցին.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

Նախաբան
Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii միաբջիջը...

Հաշվի առնելով առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն