Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007
Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և տեղեկատվական մոնիտորինգային համակարգի մշակումը
Վնասվածքը ֆիզիկական խեղում է, որը տեղի է ունենում,երբ մարդու մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով:Սովորաբար վնասվածքները դասակարգվում են կանխամտածվածությանը համապատասխան: Չկանխամտածված տրավմատիզմի հիմնական պատճառներից են հանդիսանում ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ)` մարդու նկատմամբ իրականացվող բռնության առավել կարևոր և ակտուալ ձևերը: Վնասվածքները դառնում են ոչ միայն անժամանակ մահացության և հաշմանդամության հաճախակի պատճառ, այլև ծանր ֆինանսական ազդեցություն են թողնում հասարակության և առողջապահության վրա (WHO, 2002; Waters H., Nyder A.A., Rajkotia Y., 2004; Babio J., Daponte-Codina A., 2006):Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի (ՃՏՏ) պատճառով հասցվող սոցիալ-տնտեսական վնասը դժվար է գերագնահատել (Peden M., Scurfield R., Sleet D. et al., 2004; Brand S., Price R., 2005) :
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական բյուրոյի տվյալների համաձայն
ամբողջ աշխարհում տարեկան տրավմատիզմի հետևանքով գրանցվում են մահվան ավելի քան 5 մլն դեպքեր, ինչը կազմում է ընդհանուր մահացության մոտ 10%-ը (Krug E., Sharma G., LozanՏ R., 2000; Peden M., McGee K., Krug E., 2002; Krug E., Dahnberg L., Mercy J.A. et al., 2002; Morency P., Cloutier M.S.., 2006): Միևնույն ժամանակ,ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում վնասվածքների պատճառով առաջացող մահացության դեպքերի թիվը տարեկան կազմում է մոտ 800 000 կամ ընդհանուր մահացության 8.3%-ը:
Տրավմատիզմն առաջին հերթին վերաբերում է երիտասարդներին` հանդիսանալով 5-45տարիքային խմբում անժամանակ մահացության և հաշմանդամության հետևանքով կյանքի տևողության կրճատման (հիվանդությունների բեռը` DALY) հիմնական պատճառներից մեկը (Jacobs G., Aeron-Thomas A., Astrop A., 2000; Hedlund I., Compton R., 2005):
ՉնայածՃՏՏ-ննվազեցնելուհնարավորություններին, այնուամենայնիվ վնասվածքներից և դժբախտ պատահարներից մահացությունը Եվրոպական տարածաշրջանում երրորդ տեղում է` սրտանոթային և օնկոլոգիական հիվանդությունների պատճառով մահացությունից հետո (Campbell J., 2002; Kelley B., 2005; Bunn F. et al., 2007):
ՈւշադրությանէարժանինաևՃՏՊ-ներիցտուժած հիվանդների բուժօգնության վրա կատարվող ծախսերի պատկերը:
Այսպես, Նիդեռլանդների, Շվեդիայի, ԱՄՆ-ի միջինացված տվյաները թույլ են տալիս ասել, որ տրավմատիզմի
արդյունքում առաջացած յուրաքանչյուր մահվան դեպքին բաժին է ընկնում հոսպիտալացման մոտ 30 և ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության 300 դեպք (Holder Y., Peden M., Krug E. et al., 2001;Felitti V.J., Anda R.F., Nordenberg D. et al., 2003; Polinder S., Meerding W.J., Toel H. et al., 2004; Thompson D.C., Rivara F.P., Thompson R., 2005; WHO, 2006): Դա բերում է առողջապահության համակարգում մեծ ծախսերի, ինչն էլ իր հերթին առաջացնում է հավելյալ միջոցների կարիք, առանց այն էլ առողջապահական համակարգերում ռեսուրսների համարյա մշտական անբավարարության պայմաններում: Սակայն Եվրոպական տարածաշրջանում ՃՏՏ-ի պատճառով առողջապահության համակարգում իրականացվող ծախսերի հաշվարկ կատարվում է ոչ բոլոր երկրներում: Եվրամիության 15 երկրների տվյալները ցույց են տալիս, որ օրինակ 1999թ.-ին ՃՏՏ-ի պատճառով հոսպիտալացման ծախսերը կազմել են մոտ 10 մլրդ եվրո, ինչը համապատասխան է ամբողջ ստացիոնար բուժօգնության վրա կատարված ծախսերի մոտ 5.2%-ին (Polinder S., Meerding W.J., Toet H. et al., 2004; Sedlak M. et al., 2006):
Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ առողջապահության համակարգի ծախսերը` մահացու ելքով վնասվածքների բուժման համար, կարող են կազմել 1-6 մլրդ եվրո, իսկ ոչ մահացու վնասվածքների բուժման ծախսերը` 80-290 մլրդ եվրո: Ակնհայտ է, որ տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը մի քանի
անգամ ավելի քիչ ծախսատար և շահավետ կլինի ինչպես հանրության, այնպես էլ առողջապահական համակարգերի համար:
Տրավմատիզմը կարելի է կանխարգելել և արդեն գոյություն ունի մասշտաբային և անընդհատ աճող գիտականորեն հիմնավորված ռազմավարությունների բազա, որն արդեն ապացուցել է իր կենսունակությունը և որը կարելի է կիրառել տրավմատիզմի պատճառների վերացման, ինչպես նաև բարձր ռիսկի խմբերի հետ նպատակաուղղված աշխատանքների համար (Racioppi F., Eriksson-Tingval C., Villaveces, 2004; NHTSA, 2007):
Առողջապահության ոլորտը կարող է մեծ դեր խաղալ ոչ միայն ՃՏՏ-ից տուժածների բուժման, այլև առաջնային կանխարգելման բնագավառում` ներառյալ գիտականորեն հիմնավորված ռազմավարությունների մշակումը (Liu S. et al., 2006):
Այդուհանդերձ, չնայած ՃՏՏ-ի` հանրային առողջության վրա ունեցած լուրջ ազդեցությանը, տարիներ շարունակ վերջինիս հատկացվող ուշադրությունը չի համապատասխանում խնդրի մասշտաբներին: ՃՏՊ-ի արդյունքում տրավմատիզմի նշանակության անհամարժեք ընկալումը և առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության մեջ
որպես առաջնահերթություն դրա արձանագրման բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների առաջացման (Breen J., 2004; French National Observatory of Road Safety, 2005; Kedikoglou S. et al.,2005; Ehirl J.E. et al., 2007).
- խնդրի մասշտաբների վերաբերյալ տեղեկատվության բացակայության,
- ՃՏՏ-ի կանխարգելման հնարավորությունների իմացության բացակայության,
- այլ համակարգերին, ինչպես օրինակ տրանսպորտի, դատական, կրթական, սոցիալական ապահովվածության` համապատասխան միջոցառումների մշակման գործընթացներում ներգրավելու ցանկության բացակայության,
- ՃՏՏ-ի նախազգուշացման նպատակով գիտականորեն հիմնավորված կանխարգելիչ ծրագրերի մշակմանն ուղղված ոչ համարժեք ուշադրության:
Շատ կարևոր է ՃՏՏ-ի վերահսկման համակարգի բարելավումը, ինչին կարելի է հասնել տարբեր պատճառների, ռիսկի գործոնների, տրավմատիզմի հետևանքների և տնտեսական պարամետրերի գրանցման համակարգի բարելավման միջոցով:
Այս գործունեությունն առաջնահերթ նշանակություն ունի ՃՏՏ-ի բեռի և դրա պատճառների ընկալման, նպատակաուղղված միջոցառումների մշակման, աշխատանքների իրականացման ընթացքի մոնիտորինգի, ինչպես նաև առանձին կանխարգելիչ և օժանդակ ծրագրերի գնահատման համար (Lecky F., Woodford M., Yates D.W., 2000, Sethi D., Habibula S., McGee K. et al., 2004; Norton R. et al., 2006):
ՀայաստանիՀանրապետությանՆախագահինկից Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հաստատված և առողջապահության համակարգում գործող բժշկական վիճակագրական հաշվետվական ձևերի նախնական փորձագիտական գնահատականը ցույց տվեց, որ դրանցում բացակայում են ՃՏՊ-ների` ինչպես մահվան, այնպես էլ տարբեր աստիճանի վնասվածքների պատճառների վերաբերյալ ցանկացած տվյալներ:Բժշկական վիճակագրական հաշվետվական ձևերում գոյություն ունի սյունակ «վնասվածքներ և թունավորումներ», ինչը սակայն թույլ չի տալիս հստակ տեղեկություն ստանալ ինչպես վնասվածքների մասին ընդհանրապես, այնպես էլ ճանապարհատրանսպորտային կամ կենցաղային տրավմատիզմի մասին` մասնավորապես:
Այսպիսով, տեղեկատվական-վիճակագրական համակարգի բացակայությունը բերում է ՃՏՊ-ների և տրավմատիզմի
վիճակի, դրանց պատճառահետևանքային կապի (այսինքն դրանց որակական և քանակական բնութագրերի) վերլուծության և գնահատման անհնարինության: Սա իր հերթին թույլ չի տալիս մշակել ՃՏՏ-ի կանխարգելման առողջապահական ինտեգրալ ծրագիր` որպես հանրային առողջապահության խնդիր:
Հետազոտության նպատակը: Սույն հետազոտության նպատակն է. Երևան քաղաքում ՃՏՏ-ի հիմնական օրինաչափություններից ելնելով` մշակել տեղեկատվական մոնիտորինգային համակարգ:
Հետազոտության խնդիրները:
- Իրականացնել Առողջապահության նախարարության և այլ գերատեսչություններում գոյություն ունեցող բժշկական հաշվետվական փաստաթղթերում ՃՏՏ-ի վերաբերյալ տեղեկատվության մակարդակի մասին փորձագիտական գնահատում:
- Մշակել ՃՏՊ-ից տուժածների գրանցման հատուկ քարտեր և ստեղծել տվյալների բազա` առանձնացնելով.
- ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության դիմածներին,
- ստացիոնար բուժօգնության դիմածներին,
- մահացածներին:
- Ուսումնասիրել Երևան քաղաքում ՃՏՏ-ի հիմնական օրինաչափությունները և իրականացնել տարբեր երկրների ցուցանիշների հետ փորձագիտական համեմատություն:
- Մշակել ՃՏՏ-ի տեղեկատվական մոնիտորինգային համակարգ:
Աշխատանքի բովանդակությունը
Հետազոտության նյութերն ու մեթոդները:
Հետազոտություններն իրականացվել են Երևան քաղաքում 2003-2007 թվականների ընթացքում:
Հետազոտության օբյեկտ է ծառայել ՃՏՏ-ն, հետազոտության միավոր է հանդիսացել ՃՏՊ-ի արդյունքում վնասվածքի դեպքը, իսկ հետազոտության նյութ են հանդիսացել ՃՏՊ-ի արդյունքում տրավմատիզմի դեպքում լրացվող բժշկական հաշվառման փաստաթղթերը: Մշակվել են հատուկ քարտեր` մահացածների համար (դատաբժշկական փորձաքննության նյութերից), հոսպիտալացվածների համար (հիվանդանոցային հաստատությունների հիվանդությունների պատմություններից),ամբուլատոր հիվանդների համար (պոլիկլինիկական հաստատությունների ամբուլատոր քարտերից):
Կոդավորման ժամանակ կիրառվել է Հիվանդությունների միջազգային դասակարգումը (տասներորդ վերանայում, ԱՀԿ,1995):
Ստացված տվյալները ենթարկվել են վիճակագրական մշակման: Կիրառվել են նկարագրական վիճակագրության մեթոդները: Հնարավոր փոխկապակցվածությունների հայտնաբերման նպատակով իրականացվել է կորելացիոն վերլուծություն (Каминский Л.С., 1974; Мерков А.М., Поляков Л.Е.,1974; Крамер Г., 1975; Давидянц В.А., Агаджанян С.М., Манукян Н.П., 2006):
Ատենախոսական աշխատանքը կազմվել է MS Office տեքստային և գրաֆիկական ծրագրերի միջոցով: Տվյալների բազայի և ՃՏՏ-ի մոնիտորինգի ու գնահատման համակարգչային ծրագրի մշակումն իրականացվել է Epi Info for Windows (2000) համակարգչային փաթեթի բազայի վրա:
ՃՏՏ-ի արդյունքում մահացության վերլուծություն
Մահացությունը ՃՏՏ-ի արդյունքում հանդիսանում է հանրապետության հանրային առողջության և, մասնավորապես, ՃՏՊ-ների խնդրի վիճակը բնութագրող կարևորագույն ցուցանիշներից մեկը, որի ուսումնասիրությունը հանդիսանում էր առաջնային հարց և որը թույլ կտար պատկերացում կազմել խնդրի խորության վերաբերյալ:
Հանրապետությանկտրվածքովվերլուծությանեն ենթարկվել ՃՏՊ-ների թվի վերաբերյալ ՀՀ ոստիկանության տվյալները: Այսպես, 2001թ.-ին տեղի է ունեցել 634 ՃՏՊ, որոնցից 134-ը մահացու ելքով, 2002թ.-ին` 586 ՃՏՊ, որոնցից 149-ը մահացու ելքով, 2003թ.-ին` 507 ՃՏՊ, որոնցից 152-ը մահացու ելքով, 2004թ.-ին` 515 ՃՏՊ, որոնցից 154-ը մահացու ելքով և 2005թ.-ին` 558 դեպք, որոնցից 186-ը մահացու ելքով:
2003, 2004 և 2005թ.-ների ընթացքում Երևան քաղաքում ՃՏՏ-ի արդյունքում գրանցվել է 218 մահացու դեպք, որոնցից 79-ը տեղի է ունեցել 2003թ.-ին (36.2%), 66-ը` 2004թ.-ին (30.3%) և 73-ը`2005թ.-ին (33.5%): Վերոնշյալից հետևում է, որ ուսումնասիրության տարիների ընթացքում ՃՏՏ-ի արդյունքում մահացության աճի կամ նվազման միտում չի նկատվել:
Հատուկ ուշադրության է արժանի ՃՏՏ-ի արդյունքում մահացու դեպքերի բաշխվածության վերլուծությունն ըստ տարիքի: ՃՏՏ-ի արդյունքում գրանցված մահվան դեպքերից ամենացածր տարիքը 7 տարեկանն է (1 դեպք), իսկ ամենամեծը` 96 տարեկանը (1 դեպք): Մահվան բոլոր դեպքերի տարածվածությունը այս սահմանում է (համարյա 90 տարի)` տարբեր հասակներում տարբեր մեծություններով:
ՃՏՏ-ի արդյունքում մահվան դեպքերի ըստ տարիքի բաշխվածության վերլուծության հարմարության նպատակով իրականացվել է դեպքերի խմբավորում` ըստ տարիքային խմբերի:
Այսպիսով, մենք առանձնացրել ենք 8 տարիքային խումբ (նկար 1). մինչև 10 տարեկան, 11-15, 16-20, 21-30, 31-40, 41-50, 51-60, ինչպես նաև 61 և բարձր:
Նկար 1. ՃՏՏ-ի արդյունքում մահացու դեպքերի բաշխվածությունն ըստ տարիքային խմբերի
Նկարից երևում է, որ առավել երիտասարդ առաջին երկու տարիքային խմբերում գրանցված է ընդամենը 2 մահվան դեպք: Մահացությունը սկսում է աճել սկսած 16-20 տարիքային խմբից` 8 դեպք (3.7%), ապա 21-30 տարիքային խմբում նկատվում է կտրուկ աճ` 24 դեպք (11.0%), 31-40 և 41-50 տարիքային խմբերում 39 դեպք (17.9%), 51-60 տարիքային խմբում 29 դեպք (13.3%):
ՃՏՏ-ի արդյունքում մահացությունը բարձրագույն ցուցանիշի է հասնում 61 և բարձր տարիքային խմբում` 75 դեպք, ինչը կազմում է մահվան բոլոր դեպքերի 34.4%-ը: Փաստորեն, ՃՏՏ-ի արդյունքում մահացության բոլոր դեպքերի մեկ երրորդը բաժին է ընկնում տարիքային այս խմբին: Հայաստանի ցուցանիշներն էապես տարբերվում են Եվրոպական տարածաշրջանի երկրների համապատասխան ցուցանիշներից, ինչը խոսում է ՃՏՊ-ների պատճառների և դրանց դեմ կանխարգելիչ միջոցառումների ուղղվածությունների ընտրության առանձնահատկությունների մասին:
Իրականացվել է ՃՏՏ-ի արդյունքում մահացու դեպքերի բաշխվածության վերլուծություն` ըստ տարվա ամիսների: Առավել մեծ ցուցանիշներ են նկատվում մարտին (22 դեպք` 10.1%), հոկտեմբերին և նոյեմբերին (համապատասխանաբար 27 և 35 դեպք` 12.4% և 16.1%): Խմբավորված տվյալների վերլուծությունն ըստ տարվա եղանակների ցույց տվեց, որ մահերի 13.3%-ը տեղի են ունենում ձմռան, 23.8%-ը` գարնան, 25.7%-ը` ամռան և 37.32%-ը` աշնան ամիսներին (նկար 2): Այսպիսով, ՃՏՏ-ից մահացության դեպքերի մեկ երրորդը տեղի են ունենում սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին:
Նկար 2. ՃՏՏ-ի արդյունքում մահացու դեպքերի բաշխվածությունն ըստ տարվա ամիսների
Վերլուծության են ենթարկվել նաև ՃՏՏ-ի արդյունքում մահվան դեպքերը կախված ամսից, որի ժամանակ տեղի է ունեցել ՃՏՊ-ն և մահացածների տարիքային խմբից: Ընդհանուր օրինաչափությունը հաստատվում է. մահվան դեպքերի հիմնական զանգվածը բոլոր տարիքային խմբերում, բացի ծերունականից, բաժին է ընկնում աշնան ամիսներին: 61 և բարձր տարիքային խմբի համար, որը կազմում է մահերի ամենամեծ խումբը (34.4%), մահացու դեպքերը հաճախ բնորոշ են նաև գարնան և
ամռան ամիսներին, բայցևայնպես, մահացության բարձրագույն ցուցանիշը աշնանն է:
Հետաքրքրություն է ներկայացնում նաև ՃՏՏ-ի արդյունքում մահացության բաշխվածության ուսումնասիրությունը կախված զոհերի սեռից (նկար 3): Այսպես, 218 զոհվածներից 59-ը կանայք են (27.1%), իսկ 159-ը` տղամարդիկ (72.9%): Փաստորեն, ՃՏՏ-ի հետևանքով զոհված տղամարդկանց թիվը 2.7 անգամ գերազանցում է զոհված կանանց թվին: Այս ցուցանիշը հետ է մնում Եվրոպական տարածաշրջանի համապատասխան ցուցանիշից, ինչը արտացոլում է երկրում առկա պատկերը. չնայած կանանց կողմից տրանսպորտային միջոցների վարման ընդհանուր աճին, դրանց տեսակարար կշիռը դեռևս մնում է ցածր:
Մահը ՃՏՏ-ի արդյունքում կարող է տեղի ունենալ ՃՏՊ-ների երկու` սկզբունքորեն տարբեր իրավիճակներում` վթարի և վրաերթի հետևանքով.
- «Վթարի արդյունքում»` գրանցվում են այն մահերը կամ վնասվածքները, որոնց ժամանակ տուժողը գտնվելիս է եղել տրանսպորտային միջոցում:
- «Վրաերթի արդյունքում»` գրանցվում են այն մահերը կամ վնասվածքները, որոնց ժամանակ տուժողը գտնվելիս է եղել տրանսպորտային միջոցից դուրս, իսկ մահը կամ վնասվածքը տեղի է ունեցել տուժողին տրանսպորտային միջոցի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Ելնելով վերոնշյալ սահմանումներից` իրականացվել է մահացու դեպքերի բաշխվածության վերլուծություն` ըստ ՃՏՊ-ի բնույթի (նկար 4): ՃՏՏ-ի արդյունքում 218 մահացածներից միայն 51-ն է զոհվել վթարի պատճառով (23.4%), իսկ զոհվածների հիմնական զանգվածը` 167 հոգի մահացել է վրաերթի հետևանքով (76.6%), այսինքն, վրաերթի արդյունքում 3.3 անգամ ավելի մարդ է զոհվում, քան վթարի հետևանքով:
Նկար 3. ՃՏՏ-ի արդյունքում մահացու Նկար 4. ՃՏՏ-ի արդյունքում մահացու
դեպքերի բաշխվածությունը կախված ՃՏՊ- ի բնույթից (1. վրաերթ, 2. վթար)
դեպքերի բաշխվածությունը կախված
զոհերի սեռից (1. կին, 2. տղամարդ)
Մահացության հետագա ուսումնասիրությունն ըստ ՃՏՊ- ների բնույթի և տարիքային խմբերի ի հայտ բերեց հետևյալ պատկերը: Վաղ տարիքային խմբերում (մինչև 16 տարեկան) գերակշռում են մահերը վրաերթի հետևանքով: Այս հարաբերությունը հավասարվում է 16-20 տարիքային խմբում: Հաջորդ երեք` 21-30, 31-40, 41-50 տարիքային խմբերում գերակշռում են վթարների հետևանքով մահերը: Մտահոգիչ է այն փաստը, որ 61 և բարձր տարիքային խմբում զգալիորեն մեծ է վրաերթից մահացության ցուցանիշը (այս տարիքային խմբում ընդհանուր 75 մահացածներից 68-ը կամ 90.7%-ը զոհվել են վրաերթի և միայն 7-ը կամ 9.3%-ը` վթարի պատճառով): Այս խումբը մեր կողմից դասվում է որպես բարձր ռիսկայնությամբ խումբ, քանի որ ծեր բնակչությունը վրաերթի հետևանքով 9.7 անգամ ավելի հաճախ է մահանում, քան ավտովթարների պատճառով:
Հետաքրքրություն է ներկայացնում ՃՏՏ-ի արդյունքում դատաբժշկական փորձաքննության ենթարկված մահացու դեպքերի բաշխվածության տվյալների վերլուծությունը: ՃՏՊ-ների հետևանքով մահացության բոլոր դեպքերը ընդունվում են դատաբժշկական փորձաքննության, որտեղ գրանցվում է, թե որտեղից է ստացվել զոհի դին` դեպքի վայրից կամ հիվանդանոցից:
Այսպես, 218 մահացածներից 85-ը կամ 39.0%-ը զոհվել են դեպքի վայրում, իսկ 133 հոգի կամ 61.0%-ը` հիվանդանոցում:
ՃՏՏ-ի արդյունքում մահացության բաշխվածության հետագա վերլուծությունն ըստ տուժողի մահանալու վայրի ցույց տվեց, որ 85 հոգի (39.0%) մահացել է անմիջապես ՃՏՊ-ի վայրում,իսկ 131 հոգի (60.1%)` հիվանդանոցում: 2 դեպքում (0.9%) տուժողին սկզբում տարել են տուն, ապա առողջության վատթարացման պատճառով ստիպված են եղել շտապ տեղափոխել հիվանդանոց, սակայն 2 դեպքում էլ տուժողները մահացել են մինչ հոսպիտալացումը:
Իրականացվել է նաև ՃՏՏ-ի արդյունքում Երևան քաղաքի հիվանդանոցներում մահացու դեպքերի բաշխվածության վերլուծություն, որից պարզ դարձավ, որ ՃՏՊ-ի վայրից հիվանդանոց տեղափոխված 131 տուժածներից 111-ը կամ 84.7%-ը հոսպիտալացվել են 3 կլինիկական հիվանդանոցներում` «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արմենիա» ԲԿ-ներում և միայն 20-ը կամ 15.3%-ը` 6 այլ կլինիկաներում: Այսպիսով, ծանրաբեռնվածության բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը. 3 հիվանդանոց` 85% և 6 հիվանդանոց` 15%:
Հետաքրքրություն է ներկայացնում նաև հոսպիտալացումից հետո հիվանդների մահվան ժամկետների վերլուծությունը: Տուժածների կեսից ավելին (112 հոգի կամ 51.4%-ը) մահանում են մինչ հիվանդանոցում գտնվելու առաջին օվա վերջը: Միևնույն ժամանակ, կան դեպքեր, երբ ՃՏՊ-ներից տուժածները հիվանդանոցում մահանում են հոսպիտալացման պահից ամիսներ անց (օրինակ 84 կամ 104 օր անց):
Հիվանդանոցում անցկացրած օրերի քանակի վերլուծությունը, որն իրականացվել է ըստ օրերի խմբավորված ցուցանիշների, ցույց տվեց, որ ՃՏՊ-ներից տուժածների ճնշող մեծամասնությունը բժշկական հաստատություններումմահանում են առաջին շաբաթվա ընթացքում: Ըստ որում այդ տոկոսը կտրուկ տատանվում է: Այսպես, մինչ առաջին օրվա լրանալը մահանում է տուժածների 51.4%-ը, 1-3-րդ օրերի ընթացքում` 28.4%-ը, իսկ 4-7- րդ օրերի ընթացքում` 9.6%-ը (նկար 5): Վերոնշյալը ՃՏՊ-ների հետևանքով տուժածների բուժօգնության տակտիկայի վերանայման նպատակով, ավելի մանրամասն հետազոտությունների անհրաժեշտություն է առաջացնում:
Նկար 5. ՃՏՏ-ի արդյունքում մահացու դեպքերի բաշխվածությունը կախված հոսպիտալացմանօրերի խմբավորված քանակից
ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի վերլուծություն Բնակչության առողջության վիճակի հետազոտության ժամանակ կարևոր նշանակություն ունի հիվանդացության ուսումնասիրությունն ըստ հոսպիտալացման տվյալների:
2003, 2004 և 2005թ.-ների ընթացքում Երևան քաղաքում ՃՏՏ-ի հետևանքով գրանցվել է հոսպիտալացման 1218 դեպք,որոնցից 355-ը կամ 29.1%-ը տեղի է ունեցել 2003թ.-ին, 414-ը կամ 34.0%-ը` 2004թ.-ին և 449-ը կամ 36.9%-ը 2005թ.-ին:
Վերոնշյալից հետևում է, որ ուսումնասիրության տարիների ընթացքում նկատվել է ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի աճի միտում:
ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի բաշխվածության վերլուծությունն ըստ տարիքի ցույց տվեց, որ ՃՏՏ-ի արդյունքում գրանցված հոսպիտալացման դեպքերից ամենացածր տարիքը 6 ամսականն է (1 դեպք), իսկ ամենամեծը` 92 տարեկանը (1 դեպք): Հոսպիտալացման բոլոր դեպքերի տարածվածությունն այս սահմանում է (90 տարուց բարձր)` տարբեր հասակներում տարբեր մեծություններով:
ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի բաշխվածությունն ըստ տարիքի վերլուծության հարմարության համար իրականացվել է դեպքերի խմբավորում` ըստ տարիքային խմբերի: Այսպիսով, առանձնացվել են 9 տարիքային խմբեր.մինչև 5 տարեկան, 6-10, 11-15, 16-20, 21-30, 31-40, 41-50, 51-60, ինչպես նաև 61 և բարձր: Առավել երիտասարդ առաջին երեք տարիքային խմբերում գրանցված է ընդամենը 21, 42 և 53 հոսպիտալացման դեպք, ինչը կազմում է համապատասխանաբար 1.8%, 3.6% և 4.6%: Հոսպիտալացման ցուցանիշը սկսում է աճել սկսած 16-20 տարիքային խմբից` 106 դեպք (9.2%), ապա 21-30 տարիքային խմբում նկատվում է կտրուկ աճ` 271 դեպք (23.4%), ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը բոլոր խմբերի համար: 31-40 տարիքային խմբում հոսպիտալացումը կազմում է 183 դեպք (15.8%), 41-50 տարիքային խմբում` 206 դեպք (17.8%), 51-60 տարիքային խմբում` 117 դեպք (10.1%): Հոսպիտալացման դեպքերի տոկոսը բարձր է նաև 61 և բարձր տարիքային խմբում, որտեղ այն կազմում է 159 դեպք (13.7%):
Իրականացվել է ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի բաշխվածության վերլուծություն` ըստ տարվա ամիսների:
Առավել մեծ ցուցանիշներ են նկատվում հուլիս, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին (համապատասխանաբար 121` 9.9%, 152`12.5% և 116` 9.5%): Մեծ թիվ են կազմում նաև հոսպիտալացման դեպքերը հունվարին (104 դեպք` 8.5%), հունիսին (100 դեպք` 8.2%) և հոկտեմբերին (113 դեպք` 9.3%): Խմբավորված տվյալների վերլուծությունն ըստ տարվա եղանակների ցույց տվեց, որ հոսպիտալացման դեպքերի 23.7%-ը տեղի են ունենում ձմռան, 21.2%-ը` գարնան, 25.7%-ը` ամռան և 29.4%-ը` աշնան ամիսներին:
Այսպիսով, հոսպիտալացման դեպքերի մեծ մասը տեղի են ունենում աշնան ամիսներին:
Վերլուծվել են նաև ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերը կախված ամսից, որի ժամանակ տեղի է ունեցել ՃՏՊ-ն և հոսպիտալացվածների տարիքային խմբից: Ընդհանուր օրինաչափությունը հաստատվում է. հոսպիտալացման դեպքերի հիմնական զանգվածը բոլոր տարիքային խմբերում որոշակիորեն սկսում է աճել աշնան ամիսներին: 61 և բարձր տարիքային խմբի համար, որը կազմում է հոսպիտալացման դեպքերի 13.7%-ը, բնորոշ են աշունը և ձմռան սկիզբը:
Հետաքրքրություն է ներկայացնում ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացմանդեպքերիբաշխվածությունըկախված տուժածների սեռից (նկար 6): Այսպես, 1218 հոսպիտալացվածներից 406-ը կանայք էին (33.3%), 812-ը` տղամարդիկ (66.7%), ինչից հետևում է, որ ՃՏՏ-ի հետևանքով հոսպիտալացված տղամարդկանց քանակությունը ուղիղ 2 անգամ գերազանցում է հոսպիտալացված կանանց թվին:
Նկար 6. ՃՏՏ-ի հետևանքով հոսպիտալացման դեպքերի բաշխվածությունն ըստ տուժածների սեռի (1.տղամարդ, 2. կին)
Նկար 7. Հոսպիտալացման դեպքերի բաշխվածությունն ըստ ՃՏՊ-ների բնույթի (1. վրաերթ, 2. վթար)
Նկար 8. ՃՏՏ-ի հետևանքով հոսպիտալացման դեպքերի բաշխվածությունն ըստ ծանրության աստիճանի
(1. ծանր, 2. թեթև)
ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի բաշխվածության վերլուծությունը կախված ՃՏՊ-ի բնույթից ցույց տվեց, որ 1218 տուժածներից 580-ը կամ 47.6%-ը հոսպիտալացվել է վթարի, իսկ 638-ը կամ 52.4%-ը` վրաերթի հետևանքով (նկար 7):
Այսինքն, վրաերթի կամ վթարի արդյունքում տուժածների հոսպիտալացման դեպքերի վերլուծությունը վիճակագրական տարբերություն չի հայտնաբերում:
Հոսպիտալացման դեպքերի հետագա ուսումնասիրությունն ըստ ՃՏՊ-ների բնույթի և տարիքային խմբերի, ի հայտ բերեց հետևյալ պատկերը: Վաղ տարիքային խմբերում (մինչև 16 տարեկան) գերակշռում են վրաերթի հետևանքով հոսպիտալացման դեպքերը: Այս հարաբերությունը համարյա հավասարվում է 16-20 տարիքային խմբում: Հաջորդ երեք` 21-30, 31-40, 41-50 տարիքային խմբերում գերակշռում է վթարների արդյունքում հոսպիտալացումը: Մտահոգիչ է այն փաստը, որ 61 և բարձր տարիքային խմբում մարդիկ վնասվածք են ստանում և հոսպիտալացվում առավելապես վրաերթերի պատճառով. այս տարիքային խմբի ընդհանուր 159 հոսպիտալացվածներից 131-ը կամ 82.4%-ը հոսպիտալացվել է վրաերթի և միայն 28-ը կամ 17.6%-ը` վթարի պատճառով:
Այսպիսով, ինչպեսև մահացության վերլուծության դեպքում, այս խումբը մեր կողմից դասվում է որպես բարձր ռիսկայնությամբ խումբ, քանի որ ծեր բնակչությունը վրաերթի հետևանքով 4.7 անգամ ավելի հաճախ է հոսպիտալացվում,քան ավտովթարների պատճառով:
Գիտական և գործնական հետաքրքրություն է ներկայացնում ՃՏՏ-ի արդյունքում անհետաձգելի կամ հետագա հոսպիտալացման դեպքերի բաշխվածության վերլուծությունը:
Այսպես, 1218 հոսպիտալացվածներից 1214-ը կամ 99.7%-ը հիվանդանոց են տեղափոխվել անմիջապես դեպքի վայրից, իսկ 4-ը կամ 0.3%-ը սկզբում հրաժարվել են, սակայն առողջության հետագա վատթարացման պատճառով ստիպված են եղել հոսպիտալացվել:
Իրականացվել է նաև ՃՏՏ-ի արդյունքում Երևան քաղաքի հիվանդանոցներում հոսպիտալացման դեպքերի բաշխվածության վերլուծություն, որից հետևում է, որ ՃՏՊ-ի վայրից հիվանդանոց տեղափոխված 1214 հոգուց 791-ը կամ 65.1%-ը հոսպիտալացվել են 3 կլինիկական հիվանդանոցներում` «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արմենիա» ԲԿ-ներում, իսկ մնացած 423 հոգին կամ 34.9%-ը` Երևանի 23 այլ կլինիկաներում: Այսպիսով, ՃՏՏ-ի արդյունքում տուժածների հոսպիտալացումն իրականացվում է Երևանի 26 հիվանդանոցներում, իսկ ծանրաբեռնվածության բաշխվածությունն ունի հետևյալ տեսքը. 3 հիվանդանոց` 65% և 23 հիվանդանոց` 35%:
Վերլուծության է ենթարկվել նաև հոսպիտալացվածների տրավմատիզմի ծանրության աստիճանը (նկար 8): Հոսպիտալացման 1218 դեպքերից 391-ում (32.1%) նկատվել են թեթև, իսկ 827-ում (67.9%)` ծանր վնասվածքներ, ըստ այդմ, ծանր տրավմատիզմը հոսպիտալացման ենթարկված տուժածների մոտ 2.1 անգամ ավելի հաճախ էր նկատվում:
ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի բաշխվածության ուսումնասիրությունն ըստ տրավմատիզմի ծանրության աստիճանի և տարիքային խմբերի, ցույց տվեց, որ բոլոր տարիքային խմբերում գերակշռում են տրավմատիզմի ծանր ձևերը: Հատկապես մեծ է տարբերությունը մինչև 10 տարեկան հասակում, ինչպես նաև 51-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ծանր տրավմատիզմի դեպքերը հաճախ են նկատվում նաև տարեցների` 61 և բարձր տարիքի մարդկանց մոտ (գերազանցումը կազմում է 4.3 անգամ):
ՃՏՏ-ի արդյունքում հոսպիտալացման դեպքերի բաշխվածության վերլուծությունն ըստ տուժածների տրավմատիզմի ծանրության աստիճանի և նրանց սեռի, ի հայտ բերեց, որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ գերակշռում էին տրավմատիզմի ծանր դեպքերը (տղամարդկանց մոտ 2.3, կանանց մոտ`1.9 անգամ):
ՃՏՏ-ի արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական դիմելիության դեպքերի վերլուծություն Բնակչության առողջության վիճակի հետազոտության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև հիվանդացության ուսումնասիրությունն ըստ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն դիմելիության տվյալների:
2003, 2004 և 2005թ.-ների ընթացքում Երևան քաղաքում ՃՏՏ-ի հետևանքով գրանցվել է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն դիմելու 745 դեպք, որոնցից 229-ական դեպք (30.7% և 30.7%) տեղի են ունեցել 2003 և 2004թ.-ներին, իսկ 287 դեպք (38.5%)` 2005թ.-ին: Վերոնշյալից բխում է, որ ուսումնասիրության տարիների ընթացքում ՃՏՏ-ի արդյունքում
ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության դիմելու դեպքերի էական աճի միտում չի նկատվել:
ՃՏՏ-իարդյունքումամբուլատոր-պոլիկլինիկական դեպքերի բաշխվածության վերլուծությունն ըստ տարիքի, ցույց տվեց, որ գրանցված ամբուլատոր բուժման դեպքերից ամենացածր տարիքը եղել է 1 տարեկանը (1 դեպք), իսկ ամենամեծը` 86 տարեկանը (1 դեպք): Ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր դեպքերի տարածվածությունն այս սահմանում է (համարյա 85 տարի)` տարբեր հասակներում տարբեր մեծություններով:
ՃՏՏ-իարդյունքումամբուլատոր-պոլիկլինիկական դեպքերի բաշխվածությունն` ըստ տարիքի վերլուծության հարմարության համար իրականացվել է դեպքերի խմբավորում` ըստ տարիքային խմբերի: Այսպիսով, առանձնացվել են 9 տարիքային խմբեր. մինչև 5 տարեկան, 6-10, 11-15, 16-20, 21-30,31-40, 41-50, 51-60, ինչպես նաև 61 և բարձր: Առավել երիտասարդ առաջին երեք տարիքային խմբերում գրանցված է ընդամենը 17, 18 և 29 դեպք, ինչը կազմում է համապատասխանաբար 2.3%, 2.4% և
3.9%: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ դիմելիության ցուցանիշը սկսում է աճել սկսած 16-20 տարիքային խմբից` 86 դեպք (11.5%), ապա 21-30 տարիքային խմբում նկատվում է կտրուկ աճ` 183 դեպք (24.6%), ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը բոլոր տարիքային խմբերի համար: 31-40 տարիքային խմբում ամբուլատոր դիմելիությունը կազմում է 124 դեպք (16.6%), 41-50 տարիքային խմբում` 135 դեպք (18.1%), 51-60 տարիքային խմբում` 68 դեպք (9.1%): Ամբուլատոր- պոլիկլինիկական դեպքերի տոկոսը բարձր է նաև 61 և բարձր տարիքային խմբում, որտեղ այն կազմում է 85 դեպք (11.4%):
ՀետազոտությանընթացքումիրականացվելէՃՏՏ-ի արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական դեպքերի բաշխվածության վերլուծություն` ըստ տարվա ամիսների: Մեծ ցուցանիշներ են նկատվում հունիսին (73 դեպք` 9.8%), հուլիսին (78 դեպք` 10.5%) և օգոստոսին (60 դեպք` 8.1%), ինչպես նաև հոկտեմբերին (73 դեպք` 9.8%), նոյեմբերին (84 դեպք` 11.3%) և դեկտեմբերին (79 դեպք` 10.6%): Խմբավորված տվյալների վերլուծությունն ըստ տարվա եղանակների ցույց տվեց, որ ամբուլատոր-պոլիկլինիկական դեպքերի 21.0%-ը տեղի են ունենում ձմռան, 19.0%-ը` գարնան, 28.4%-ը` ամռան և 29.2%-ը` աշնան ամիսներին: Այսպիսով, ամբուլատոր վնասվածքների մեծ մասը բաժին է ընկնում աշնան և ամռան ամիսներին:
Վերլուծվել են նաև ՃՏՏ-ի արդյունքումամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության դիմելիության դեպքերը կախված ամսից, որի ժամանակ տեղի է ունեցել ՃՏՊ-ն և ամբուլատոր բուժօգնության դիմածների տարիքային խմբերից: Ընդհանուր օրինաչափությունը հաստատվում է. տարիքային բոլոր խմբերում ամբուլատոր դիմելիության դեպքերը տեղի են ունենում ողջ տարվա ընթացքում` որոշակիորեն աճելով աշնան ամիսներին:
Նկար 9. ՃՏՏ-ի հետևանքով ամբուլատոր- պոլիկլինիկական բուժօգնության դիմած դեպքերի բաշխվածությունն
ըստ տուժածների սեռի (1. կին, 2. տղամարդ)
Նկար 10. ՃՏՏ-ի հետևանքով ամբուլատոր- պոլիկլինիկական բուժօգնության դիմած դեպքերի բաշխվածությունն
ըստ ՃՏՊ-ների բնույթի (1. վրաերթ, 2. վթար)
Հետաքրքրություն է ներկայացնում նաև ՃՏՏ-ի արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական դեպքերի բաշխվածությունն ըստ տուժածների սեռի (նկար 9): Այսպես, ամբուլատոր- պոլիկլինիկական հաստատություն դիմած 745 անձանցից 278-ը կանայք էին (37.3%), 467-ը` տղամարդիկ (62.7%), այսինքն, տղամարդկանց քանակը 1.7 անգամ գերազանցում է կանանց թվին:
ՎերլուծությանէենթարկվելՃՏՏ-իարդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատութուն դիմելիության դեպքերի բաշխվածությունը կախված ՃՏՊ-ի բնույթից (նկար 10), որից պարզ է դառնում, որ 745 տուժածներից 459-ը կամ 61.6%-ը ամբուլատոր օգնության է դիմել վթարի, իսկ 286-ը կամ 38.4%-ը` վրաերթի հետևանքով, ինչը վկայում է այն մասին, որ վթարից տուժածները 1.6 անգամ ավելի հաճախ են դիմում ամբուլատոր- պոլիկլինիկական հաստատություն, քան վրաերթից տուժածները:
Ամբուլատոր դեպքերի հետագա ուսումնասիրությունն ըստ ՃՏՊ-ների բնույթի և տարիքային խմբերի ի հայտ բերեց հետևյալ պատկերը: Վաղ տարիքային խմբում (մինչև 5 տարեկան) վրաերթերի կամ վթարների գերակշռություն չի նկատվում: Այս հարաբերությունը փոխվում է դեպի վթարների գերակշռության 6-10 և 11-15 տարիքային խմբերում: Հաջորդ չորս տարիքային խմբերում (16-20, 21-30, 31-40 և 41-50) գերակշռում է ավտոտրանսպորտի վթարի հետևանքով ամբուլատոր տրավմատիզմը: 51-60 տարիքային խմբում այդ ցուցանիշը կրկին հավասարվում է:
Այսկատեգորիայիտուժածներինմատուցվող բուժծառայության կազմակերպման հարցերը Երևան քաղաքում ամբուլատոր հաստատություններ դիմելիության դեպքերի բաշխվածության վերլուծության անհրաժեշտություն են թելադրում` ըստ ՃՏՏ-ի ծանրության աստիճանի: Այսպես, պոլիկլինիկաներ դիմած 745 հոգուց 624-ը կամ 83.8%-ը ունեցել են թեթև, իսկ 121-ը կամ 16.2%-ը` ծանր վնասվածքներ: Վերոնշյալից հետևում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության դիմած հիվանդների մոտ տրավմատիզմի թեթև աստիճանը 5.2 անգամ գերազանցել է տրավմատիզմի ծանր ձևին:
Իրականացվել է նաև ՃՏՏ-ի արդյունքում ամբուլատոր- պոլիկլինիկական հաստատություն դիմելիության դեպքերի բաշխվածության ուսումնասիրություն` ըստ տրավմատիզմի ծանրության աստիճանի և տարիքային խմբերի: Բոլոր տարիքային խմբերում տրավմատիզմի թեթև ձևերը գերակշռում են ծանր ձևերին:
ՃՏՏ-ի արդյունքում ամբուլատոր դեպքերի բաշխվածության վերլուծությունն ըստ տուժածների տրավմատիզմի ծանրության աստիճանի և նրանց սեռի, ցույց տվեց, որ և տղամարդկանց, և կանանց մոտ գերակշռում էին տրավմատիզմի թեթև դեպքերը (տղամարդկանց մոտ 5.8, կանանց մոտ`4.3 անգամ):
ՃՏՏ-ի մոնիտորինգի համակարգչային ծրագիր Համակարգչային ծրագիրը մշակվել է “Epi Info” և “Epi Map” ծրագրերի կիրառմամբ` վերահսկողության տվյալների գրանցման, վերլուծության և վերարտադրման նպատակով:
For Windows տարբերակում “Epi Info” ծրագիրն իրենից ներկայացնում է համակարգչային ծրագրերի շարք, որոնք մշակված են համաճարակաբանական տվյալների հետ աշխատանքի, ինչպես նաև այն տվյալների համաճարակաբանական քարտեզագրման համար, որոնք անմիջապես տեղադրված են “Epi Info” կամ նախապես ներառված այլ Microsoft Windows համակարգչային ծրագրերում: Համակարգչային ծրագիրը նախատեսված է ՃՏՏ-ի խնդրի վերահսկման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության գրանցման (մուտքագրման) համար: Ծրագիրը տվյալների վերլուծության և տեղեկատվության վերհանման հնարավորություն է տալիս, ինչը համաճարակաբաններին և առողջապահության կազմակերպիչներին թույլ կտաօգտագործել ստացվող արդյունքները հիվանդությունների մոնիտորինգի, գնահատման և վերահսկման նպատակով: Ծրագրի զգալի առավելությունը կայանում է նրանում, որ տիրապետելով վերոնշյալ ծրագրին` այն ինքնուրույն կարելի է վերափոխել և կատարելագործել, ինչի արդյունքում կբացվեն նոր ցուցանիշների և տվյալների ընդգրկման լայն հնարավորություններ,կբարելավվեն կառավարման արդյունավետությունը նաև այլ հանրային առողջապահական ուղղությունների և առաջնահերթությունների համար ընդհանրապես (Давидянц В.А., 1996; Думанян Д.Г.и соавт., 1996):
Մեր կողմից մշակված ծրագրի տարբերակը հատուկ ստեղծված է «ՃՏՏ-ի խնդրի մոնիտորինգի» նպատակով: Ծրագրի վրա աշխատելիս մենք նպատակ էինք հետապնդում ընդգրկել ժամանակակից գրականությամբ և մեր հետազոտությունների արդյունքներով երաշխավորվող ՃՏՏ-ի բոլոր անհրաժեշտ բաղադրիչների համաճարակաբանական վերահսկողությունը, միևնույն ժամանակ այն դարձնելով հնարավորինս պարզ օգտագործողի համար: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բազային «Epi Info» ծրագիրը և վերջինիս հենքի վրա մշակված «ՃՏՏ-ի խնդրի մոնիտորինգ» համակարգչային ծրագիրը պաշտպանված չեն կրկնօրինակումից և կարող են տարածվել անվճար և առանց սահմանափակումների:
ՃՏՏ-ի համաճարակաբանական վերահսկողությունը ներառում է.
- տեղեկացում պատահարների վերաբերյալ,
- տվյալների հավաքագրում բուժկանխարգելիչ հաստատություններից,
- տվյալների վերլուծություն,
- տեղեկացում վերլուծված տվյալների մասին,
- առողջապահական համակարգի բոլոր մակարդակների և շահագրգիռ կողմերի հետ հետադարձ կապի ապահովում:
Համաճարակաբանական վերահսկողության համակարգի ձևավորումը նախատեսում է տեղեկատվության անընդհատ շարժ ինչպես ներքևից վերև, այնպես էլ վերևից ներքև (տեղեկատվության հետադարձ շարժ): Որպես տեղեկատվական հոսքերի հիմք են ծառայում տվյալների երեք բազա` հոսպիտալացման դեպքերի,ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ
դիմած դեպքերի և ՃՏՏ-ի հետևանքով մահացության տվյալների: Հաշվի առնելով տեղեկատվության շարժը և տվյալների
բազան` ստեղծվում են վերլուծության տարբեր համակարգեր (ձևեր), որոնք են.
- ՃՏՏ-ի դեպքերի ցանկը` գնահատման և հսկման նպատակով,
- ցուցանիշները և դրանց վերլուծությունը` խնդրի վիճակի գնահատման և մոնիտորինգի նպատակով,
- վիճակագրական վերլուծությունը և այլն:
Տվյալները, ապա նաև դրանց վերլուծությունը, իրենցից ներկայացնում են տեղեկատվություն, որի հիման վրա պետք է կայացվեն որոշումներ և հենց դրանում է կայանում ՙՃՏՏ-ի խնդրի մոնիտորինգ՚ համակարգչային ծրագրի իմաստը: Վերլուծելով խնդիրները և գործերի վիճակը` հնարավորություն կստեղծվի օբյեկտիվ գնահատել իրավիճակը, հարցերը, իսկ ամենակարևորը` կա արդյոք առաջընթաց տվյալ ուղղությամբ և արդյոք հնարավոր է հասնել մեր առջև դրված նպատակներին: Հնարավորություն կընձեռնվի ընդունելու գրագետ, նպատակաուղղված, այսպիսով նաև` արդյունավետ որոշումներ:
Նկար 11. Համակարգչային ծրագրի գլխավոր էջ
Նկար 12.«ՃՏՏ-ի խնդրի մոնիտորինգ» համակարգչային ծրագրում տվյալների վերլուծության տարբերակներ
Այսպիսով,Երևանքաղաքում2003-2005թ.-ներինմեր կողմից իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանք հանդիսացող ճանապարհատրանսպորտային տրավմատիզմը հանդիսանում է հանրային առողջության լուրջ խնդիր:
Հետազոտության տարիների ընթացքում 100 000 բնակչի հաշվով ՃՏՏ-ից մահացությունը կազմել է
համապատասխանաբար 7.2, 6.0 և 6.6: Ուշադրության է արժանի հաշվարկների արդյունքում ստացված հետևյալ փաստը. Երևան քաղաքում ամեն օր ՃՏՊ- ներից ստացված վնասվածքների արդյունքում զոհվում կամ բուժօգնության է դիմում միջինը երկու հոգի (1.8 – 2.2):
ՃՏՊ-ներիհետևանքովստացվածվնասվածքների արդյունքում հոսպիտալացված հիվանդների ցուցանիշը հետազոտության տարիներին 100 000 բնակչի հաշվով կազմել է համապատասխանաբար 38.2, 37.5 և 40.7: Միևնույն ժամանակ,100 000 բնակչի հաշվով ամբուլատոր հիվանդների համար այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 20.8, 20.8 և 26.0:
Խնդիրընրանումէ,որ և´ մահացությունը,և´ հոսպիտալացումը, և´ ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության դիմելիությունը հանդիսանում են ՃՏՊ-ների ժամանակ ստացված վնասվածքների արդյունք: Որոշ դեպքերում դրանք հանգեցնում են մահվան, որոշ դեպքերում` հոսպիտալացման, երրորդում`ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության: Այսինքն, սրանք բոլորը ՃՏՏ-ի արդյունք են: Ելնելով վերոշարադրյալից` իրականացվել է ընդհանուր տրավմատիզմի հաշվարկ` անկախ դրանց հետագա վախճանից: Այսպես, 2003-2005թ.-ների ընթացքում տեղի է ունեցել ՃՏՏ-ի 2181 դեպք. 2003-ին` 663 դեպք (60.2 ըստ 100 000 բնակչի),
2004-ին` 709 դեպք (64.3 ըստ 100 000 բնակչի) և 2005-ին` 809 դեպք (73.3 ըստ 100 000 բնակչի):
մահ հոսպիտալացում ամբուլատոր օգնություն
Նկար 13. ՃՏՊ-ների ելքերի հարաբերությունը
ՈւշադրությանէարժանիՃՏՊ-ներիհետևանքով տրավմատիզմի ելքերի հարաբերությունը (նկար13): Ինչպես երևում է նկարից, համաձայն հետազոտության երեք տարիների միջինացված տվյալների, ՃՏՏ-ի արդյունքում մահերը նկատվել են 10% դեպքերում (2181-ից 218 դեպքում): Միևնույն ժամանակ, տարբեր աստիճանի բուժօգնություն է ստացել ՃՏՊ-ներից տուժածների 90%-ը (2181-ից 963 դեպքերում), որն իր հերթին անհամաչափ է բաշխված. 55.9% դեպքերում տուժածները հոսպիտալացվել են (1218 դեպք), իսկ 34.1% դեպքերում` ստացել ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն (745 դեպք): Մահացության, հոսպիտալացման և ամբուլատոր դիմելիության տեսակարար կշիռը ներկայացված է նկար 14-ում:
Ամբուլատորդեպքերը1.9անգամքիչենմահացությանև հոսպիտալացման դեպքերից:
Նկար 14. ՃՏՏ-ի ելքերի տեսակարար կշիռը 1-մահ, 2-ամբուլատոր դիմելիություն, 3-հոսպիտալացում
ԱՀԿ տվյալների համաձայն, ՃՏՊ-ների արդյունքում ՃՏՏ-ի ելքերի կառուցվածքը հանդիսանում է խնդրի վիճակի կարևոր ցուցիչ: Այսպես, եկամտի բարձր մակարդակով երկրներում մահվան յուրաքանչյուր 1 դեպքին բաժին է ընկնում հոսպիտալացման 30 և ամբուլատոր դիմելիության 300 դեպք: Այդ հարաբերությունն ունի հետևյալ տեսքը.1 : 30 : 300:
Երևան քաղաքի համար մենք ստացել ենք հետևյալ պատկերը. մահվան յուրաքանչյուր 1 դեպքին բաժին է ընկնում հոսպիտալացման 5-6 և ամբուլատոր դիմելիության 3-4 դեպք: Հարաբերությունն ունի հետևյալ տեսքը. 1:5.6:3.4:
Այս հարաբերությունների բացատրության տարբերակներ գրականության մեջ մեր կողմից չի հայտնաբերվել:
Մենք առաջարկում ենք վերլուծել այս հարաբերությունը ոչ ավանդական ձևով (1:30:300 կամ 1:5.6:3.4), այլ կենտրոնում դնելով 1 (1 տուժածի մահը): Աջից տեղադրվում է ամբուլատոր հիվանդների հարաբերությունը, ձախից` հոսպիտալացվածների (նկար 15):
հոսպիտալացում մահ ամբուլատոր
Երևան
Նկար 15. ՃՏՏ-ի ելքերի հարաբերության մատրիցա
Գնահատումը մեր կողմից իրականացվում է ըստ վեկտորների.«շեղում դեպի աջ» կամ«շեղում դեպի ձախ»:Մատրիցայից հետևում է, որ ԱՀԿ երկրների համար տուժածների զգալի մասը ստանում են ամբուլատոր վնասվածքներ, իսկ Երևանում ՃՏՏ-ի արդյունքում մահացած կամ հոսպիտալացված տուժածների թիվը 2 անգամ գերազանցում է ամբուլատոր օգնության դիմած տուժածների թվին: Մեր տվյալներով, Երևան քաղաքում ՃՏՏ-ի ելքերի ծանրությունը ծայրահեղ բարձր է: Բացի այդ,կարելի է նշել, որ եկամտի բարձր մակարդակով երկրներում նկատվում է «շեղում դեպի աջ», իսկ եկամտի ցածր կամ միջին մակարդակով երկրներում (ներառյալ Երևանը)` «շեղում դեպի ձախ»:
ՃՏՊ-ների արդյունքում տրավմատիզմի ընդհանուր օրինաչափությունների հետազոտությունը ցույց տվեց, որ ուսումնասիրության տարիներին նկատվել է այդ ցուցանիշների որոշակի աճ, ինչպես բացարձակ թվերով (համապատասխանաբար 663, 709 և 809), այնպես էլ` 100 000 բնակչի հաշվով (համապատասխանաբար 60.2, 64.3 և 73.3):
Տրավմատիզմը ՃՏՊ-ների արդյունքում առավելապես նկատվում է տղամարդկանց մոտ, ինչպես նաև մանկական և ծերունական տարիքային խմբերում:
Մասնագիտական, կադրային ներուժի ստեղծումը` այսօր տրավմատիզմի կանխարգելման շրջանակներում առկա գլխավոր խնդիրներից մեկն է, որի անհրաժեշտությունն ակնհայտ է. Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով ստացված վնասվածքները հանդիսանում են հանրային առողջության լուրջ խնդիր:
Եզրակացություններ
- ՀՀ առողջապահության համակարգում գործող և ԱՎԾ կողմից հաստատված առկա բժշկական վիճակագրական փատաթղթերի հաշվետվական ձևերի փորձագիտական քննությունը ցույց տվեց, որ դրանցում չկան ճանապարհատրանսպորտային պատահարներին վերաբերող տվյալներ` որպես այս կամ այն տրավմատիզմի կամ տուժածի մահվան պատճառ: Տեղեկատվական վիճակագրական համակարգի բացակայությունը բերում է ՃՏՊ-ների և դրանց հետևանքով տրավմատիզմի վերլուծության և վիճակի գնահատման, դրանց պատճառահետևանքային կապի (այսինքն որակական և քանակական բնութագրերի) բացակայության, ինչն էլ իր հերթին թույլ չի տալիս մշակել ՃՏՏ-ի կանխարգելան ինտեգրալ առողջապահական ծրագիր` որպես հանրային առողջապահության խնդիր:
- Մշակված են հատուկ քարտեր, իրականացված է նյութի հավաք և կազմված է համակարգչային տվյալների բազա (Epi Info for Windows համակարգչային փաթեթի հիմքի վրա)` ըստ ՃՏՏ-ի արդյունքում մահացածների, հոպիտալացվածների և ամբուլատոր- պոլիկլինիկական բուժօգնության դիմածների:
- Ըստ մահացության, հոսպիտալացման և ամբուլատոր դիմելիության նյութերի ուսումնասիրվել են Երևան քաղաքում ՃՏՏ- ի հիմնական օրինաչափությունները, իրականացվել է համեմատություն այլ երկրների ցուցանիշների հետ: ՃՏՏ-ի օրինաչափությունների վերլուծությունը խոսում է Հայաստանի հանրային առողջապահության համար տվյալ խնդրի կարևորության և հանրապետությունում դրա համաճարակաբանական առանձնահատկությունների առկայության մասին: Սա անհրաժեշտություն է առաջացնում իրականացնելու ստացված տվյալների հաշվառում` հատուկ կանխարգելիչ միջոցառումների և ծրագրերի մշակման, ինչպես նաև տվյալ խնդրով հետագա հետազոտությունների իրականացման ժամանակ:
- ՃՏՏ-ի խնդրի մոնիտորինգի համար «Epi Info for Windows» համակարգչային փաթեթի հիմքի վրա մշակված է տեղեկատվական-վերլուծական համակարգ, որը թույլ է տալիս խնդրի երեք բաղադրիչների համար միաժամանակ ստեղծել տվյալների բազա, ինչպես նաև օգտվողին ցանկացած ռեժիմով ստանալ անհրաժեշտ տվյալները: Տեղեկատվական վերլուծական փաթեթի ներդրումը առողջապահական համակարգում նշանակալի կերպով կբարձրացնի որոշում կայացնողների տեղեկացվածության մակարդակը:

Կարդացեք նաև
Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում
Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի 5-րդ փուլի, ՀԿԹՀԾ- 5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր կազմում ունի բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Մեթոդական ցուցումներ`
Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Սկսած 20-րդ դարի 2-րդ կեսից երկրագնդի բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է որպես «բնակչության ծերացում», որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը
Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է նույնիսկ ունենալ մահվան ելք...

Նախաբան
Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային հիվանդությունները մնում են լայնորեն տարածված...

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական
օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե առաջնային հարց...

Տուլարեմիան հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:
Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Հաշվետվությունը պատրաստեցին.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

Նախաբան
Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii միաբջիջը...

Հաշվի առնելով առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն