Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007

Տեղեկատվություն հանրապետությունում տուլարեմիայի համաճարակային իրավիճակի /2006-2007անցած 5 ամսվա/ և տուլարեմիայի դեմ իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Տուլարեմիան  հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:

Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով: Տուլարեմիայի բնական օջախայնությունը հաստատված է հանրապետության գրեթե բոլոր մարզերի տարածքներում, որտեղ ամեն տարի  արձանագրվում են տուլարեմիայի տեղային կամ տարածված էպիզոոտիաներ, որոնք ուղեկցվում են  բնակչության շրջանում տուլարեմիայի  եզակի   դեպքերի, ժամանակ առ ժամանակ` բռնկումների արձանագրմամբ:

 

Տուլարեմիան  ընթանում  է մի  շարք  կլինիկական ձևերով,  որոնցից Հայաստանի  Հանրապետությունում   հիմնականում   արձանագրվում է անգինոզ բուբոնային ձևը: Տուլարեմիայի վարակի աղբյուրը վայրի կաթնասուններն են (80տեսակի),հիմնականում`  կրծողները: Բնության մեջ տուլարեմիայի վարակի կրողներ են հանդիսանում ջրային առնետները,  դաշտամկները, անտառային և տնային մկները, սև գորշ առնետները և այլն: Որպես վարակի աղբյուր մարդու համար վտանգավոր են տնային մկները, որոնք բնական պայմաններում վարակվում են վայրի կրծողներից:

 

Ընտանի կենդանիներից տուլարեմիայով հիվանդանում են ոչխարները,   այծերը,  ձիերը,   խոզերը, կատուները և  այլն:  

 

Մարդկանց վարակը փոխանցվում է կղանքաբերանայաին  մեխանիզմով` տուլարեմիայի  հարուցիչներով  ախտոտված ջրի, սննդամթերքի, ինչպես նաև տարափոխիկ  մեխանիզմով`   տզերի   միջոցով, որոնք ապրում են կենդանիների վրա:

 

Մարդը 100% ընկալ է հիվանդության նկատմամբ: Հիվանդ մարդը մարդու համար վարակիչ չէ:

 

Նկար 1. Տուլարեմիա հիվանդության դեպքերի շարժընթացը 1997-2007թթ ընթացքում

 

2003թ դեպքերի աճը  պայմանավորված է Կոտայքի մարզի Չարենցավանի տարածաշրջանի Ֆանտան գյուղում բնակչության շրջանում արձանագրված  տուլարեմիայի  տեղային  բռնկմամբ,  որի պատճառը խմելու ջրի ցանցի կրծողների դիանկերով ախտոտումը և ջրամատատակարաման ցանցի մաշվածությունն էր:

 

Դեռևս 2003թ. կրծողների բարձր  խտության  ֆոնի վրա նկատվել է տուլարեմիայի էպիզոոտիայի ակտիվացում, իսկ 2003-2006թթ. ընթացքում տարածված էպիզոոտիաներ են արձանագրվել Կոտայքի մարզի Հրազդանի, Կոտայքի   տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևանի, Մարտունու տարածաշրջաններում, Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանում,  Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում և  Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում`  մասամբ     ընդգրկելով նշված  բնակավայրերի հարակից տարածքները և անջատվել է տուլարեմիայի  հարուցչի 173 կուլտուրա:

Տուլարեմիայի  էպիզոոտիաներն  ուղեկցվել են բնակչության շրջանում հիվանդության արձանագրմամբ:

 

 

Նկար 2. Հայաստանի Հանրապետությունում կրծողների շրջանում արձանագրված էպիզոոտիաներ

 

Իրականացվել են շճաբանական  հետազոտություններ նաև այլ օբյեկտների նկատմամբ`2007 հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում դիտվել է տուլարեմիայի աշխուժացում, որը պայմանավորված է կրծողների շրջանում արձանագրված էպիզոոտիայով:

 

Հանրապետությունում հունվար-մայիս ամիսների ընթացքում արձանագրվել է տուլարեմիայի 36 դեպք (100000 բնակչի հաշվարկով ցուցանիշը` 1,1), 2006թ 1 դեպքի դիմաց (100000 բնակչի հաշվարկով ցուցանիշը` 0,0):

 

 

Հետազոտվող օբյեկտ 

 

Հետազոտման մեթոդ 

Տուլարեմիա

ընդամենը` նմուշ

 

որից`դրական

 

Մարդիկ 

շճաբանական մեթոդ

18

6

Կաթնասուններ

շճաբանական մեթոդ

23600

21

Արյունածուծ հոդվածոտանիներ

շճաբանական մեթոդ

17075

4

Ջուր 

 շճաբանական մեթոդ

-

-

Հող շճաբանական մեթոդ

-

-

Այլ օբյեկտներ շճաբանական մեթոդ

-

-

 

Հիվանդացության աճը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում արձանագրված տուլարեմիայի տեղային (լոկալ) բռնկման հետ, որի ժամանակ արձանագրվել է 17 դեպք (0-14տ` 5 դեպք): Միաժամանակ 1 դեպք արձանագրվել է հարևան Սեմյոնովկա գյուղում:

 

Ծովագյուղը  տարածված է Սևանի ափին,  ունի 4018 բնակիչ  (1993`տղամարդ, 2025ª կին) և շուրջ 900 տնտեսություն:

 

Շճաբանական եղանակով հետազոտվել է 35 հիվանդի արյան նմուշ, որոնցից  18-ի մոտ  (1-ը  Սեմյոնովկայից)  արդյունքները  եղել  են  դրական /ախտորոշիչ տիտրեր/`Հիվանդների համաճարակաբանական հետազոտությունը կազմակերպվել և  իրականացվել   է  ՊՀՀ   տեսչության   Գեղարքունիքի մարզային  կենտրոնի  (Սևանի  տարածաշրջան) մասնագետների  կողմից, լրացվել են համաճարակաբանական հետազոտության քարտեր, ուր մանրամասն  նշվել են  բոլոր տեղեկությունները  հիվանդի   մասին, կրծողների հետ նրա շփման հնարավոր ուղիները: Բնակավայրում կրծողների առկայության փաստերը, սննդամթերքի պահման, պահեստավորման պայմանները և այլն:

 

Այսպիսով` համաճարակի զարգացման հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս ունի հետևյալ պատկերը.

 

 

 

Նկար 3.  Ծովագյուղի տեղակայումը

 

 

 

Դեկտեմբեր

 

 Հունվար

 Փետրվար

 Մարտ

 

Օրեր

25

12

29

12

02

01

09

01

15

01

22

01

05

02

08

02

10

02

18

02

22

02

28

02

03

03

05

03

08

03

 

Դեպքերի թիվ

 

 

1

 

1

 

2

 

1

 

1

 

1

 

1

 

1

 

1

 

1

 

2

 

1

 

1

 

1

 

1

 

Վերջինս  ցույց է տալիս, որ հիվանդները չեն վարակվել ընդհանուր աղբյուրից, քանի  որ ըստ գաղտնի շրջանի դեպքերը բավականին ցրված են: Որոշակի ժամանակահատվածում  դեպքերի մեծաթիվ արձանագրում չի դիտվել, ինչը ժխտում է ջրային բռնկման հավանականությունը:

 

 

Նկար 4.  Ըստ տարիքային խմբերի դեպքերի բաշխվածությունը

 

 

 

Նկար 5. Ըստ տարիքային խմբերի դեպքերի մասնաբաժինը

 

 

 

Նկար 6. Ըստ սեռի դեպքերի բաշխվածությունը

 

Նշված պատկերը ցույց  է  տալիս, որ  հիվանդացել են առավել կանայք` 64,7 %:

 

Պետք է նշել, որ հիվանդությունն ընթացել է թեթև, դիտվե  է անգինոզ  բուբոնային  ձևը, հիվանդներն ունեցել  են լավացման դրական շարժընթաց:

 

Ձյան հաստ ծածկույթի  պատճառով անհնար է եղել  հետազոտել գյուղին  հարակից և ավելի բարձրադիր տարածքները կրծողների մեջ տուլարեմիայի էպիզոոտիան հայտնաբերելու նպատակով: Ուստի հետազոտությունը կատարվել է  միայն Ծովագյուղում: Հետազոտվել են գյուղի տներն ու բակային կառույցները` սինանթրոպ  կրծողների տեսակային կազմը, խտությունը  որոշելու  և նրանց  վարակվածությունը հայտնաբերելու համար: Այդ նպատակով հետազոտվել է 78 տնտեսություն 13900 ք /մ  մակերեսով, հայթայթվել և մանրէաբանական հետազոտության են ենթարկվել  53  տարբեր տեսակի կրծողներ: Տուլարեմիայի օջախում

բռնկման բնույթը պարզելու  նպատակով  առաջին   հերթին ջրամատակարարման ցանցի տարբեր կետերից իրականացվել են խմելու ջրի ցանցի  հետազոտություններ:  Հետազոտվել են նաև խոտի նմուշներ` հիվանդների  բակում   գտնվող խոտի դեզերից: Կրծողների,  ջրի և խոտի նմուշների մանրէաբանական հետազոտությունները տվել են բացասական արդյունք:

 

Տուլարեմիայի  եզակի    դեպքեր  են  արձանագրվել   Տավուշի`  6, Շիրակի` 1, Լոռու` 4 , Սյունիքի` 5 մարզերում:

 

Հանրապետությունում հիվանդության հետագա տարածման կանխարգելման նպատակով ՀՀ  առողջապահության  նախարարության

 

կողմից  կազմակերպվել և մինչ  օրս  իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես`

 

  1. Քանի որ  տուլարեմիայի  կանխարգելման  ամենաարդյունավետ միջոցառումը բնակչության կանխարգելիչ   պատվաստումներն են այդ իսկ պատճառով ձեռք է բերվել շուրջ 60 000 և ավելի  դեղաչափ տուլարեմիայի դեմ պատվաստանյութ իրականացվել են զանգվածային   կանխարգելիչ  պատվաստումներ:Կանխարգելիչ պատվաստումներն   իրականացվել և  իրականացվում են այն բնակավայրերում ուր կրծողների շրջանում արձանագրվել է էպիզոոտիա, ինչպես նաև ուր բնակչության շրջանում արձանագրվել են հիվանդության դեպքեր:


  2. Նկար 7.  Տուլարեմիայի պատվաստումերն ըստ մարզերի

  3. Ուժեղացվել է հսկողությունը ջրամատակարարման ցանցի (խմելու  ջրի) նկատմամբ /կատարվել է խմելու  ջրի գերքլորացում,ապահովվել են լրացուցիչ մանրէաբանական և քիմիական հետազոտություններ,գրություններ ենգրվել շահագռգիռ կառույցներին/:
  4. Այն վայրերում ուր բնակչության շրջանում արձանագրվե են դեպքեր  իրականացվել   են  բակային   համայցեր`    հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով:
  5. Կրծողների դեմ,  բոլոր օջախներում իրականացվել են լայնածավալ կրծողազերծման աշխատանքներ:
  6. Հետազոտվել են վարակի փոխանցման  բոլոր հնարավոր մեխանիզմները  և գործոնները, դրանց ուղղությամբ  իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ:
  7. Բնակչության շրջանում իրականացվել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և քարոզչություն:
  8. Իրականացվել են  էպիզոոտոլոգիական հետազոտություններ` կրծողների շրջանում  էպիզոոտիաների հայտնաբերման նպատակով:
  9. Մեթոդագործնական օգնության և խորհրդատվական նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հրավիրվել է համապատասխան փորձագետ (Էրիկ Բյոք, ԱՀԿ): Վերջիններիս առաջարկությունները հաշվի կառնվեն հակահամաճարակային և կանխարգելիչ հետագա միջոցառումների մշակման համար:

 

Հեղինակ. Լ.Ավետիսյան, Վ.Հովասափյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 No. 7, 2007
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.

 


 

Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուսանող երիտասարդության ապրելակերպը

Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր Ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում

Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի  5-րդ փուլի, ՀԿԹՀԾ-  5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Համալսարանական կլինիկաներում առաջնային եվ մասնագիտացված բուժօգնության կազմակերպման նոր մոդելի գիտական հիմնավորումը

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր  կազմում  ունի  բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Բոտուլիզմի դեպքեր Հայաստանում

Մեթոդական ցուցումներ`

Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների  կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Տարեցների եվ ծերերի առողջական վիճակի որոշ ցուցանիշների սոցիալ-հիգիենիկ գնահատականը եվ բժշկասոցիալական օգնության կազմակերպման բարելավման ուղիները

Սկսած  20-րդ  դարի 2-րդ կեսից երկրագնդի  բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է  որպես «բնակչության  ծերացում»,  որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Հայաստանի հանրապետությունում բոտուլիզմի հեատազոտության մասին

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը

Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է  նույնիսկ ունենալ մահվան ելք...

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և տեղեկատվական մոնիտորինգային համակարգի մշակումը

Վնասվածքը ֆիզիկական խեղում  է, որը տեղի  է ունենում,երբ   մարդու  մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Բոտուլիզմ ընտանեկան բժշկի ձեռնարկ

Նախաբան

Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային  հիվանդությունները  մնում  են  լայնորեն տարածված...

Ընտանեկան բժշկության կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական

օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե  առաջնային  հարց...

Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաասստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի վերլուծության հաշվետվություն

Հաշվետվությունը պատրաստեցին.

Հայաստանի  Հանրապետության   առողջապահության  նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ  Առողջապահության ազգային  ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»

Նախաբան

Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Arc Viev GIS Համակարգչային ծրագրի կիրառումը համաճարակաբանական գործառույթներում

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնեվմոցիստոզը հայաստանում

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii  միաբջիջը...

Հայաստանի Հանրապետությունում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և հակազդման արդյունքները.

Հաշվի առնելով առավել խոցելի և  առավել վտանգի ենթարկված դեռահասների ու  երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն  տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ