Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007

Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաասստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի վերլուծության հաշվետվություն

Հաշվետվությունը պատրաստեցին.

Հայաստանի  Հանրապետության   առողջապահության  նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ  Առողջապահության ազգային  ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ազգային գործընկեր,  բժշկակական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բազարչյանը: Հեղինակները շնորհակալություն  են հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի   տարածաշրջանային   գրասենյակին   (WHO/EURO)եւ  ՀՀ Առողջապահության նախարարությանը` ուսումնասիրության իրականացմանն աջակցելու համար.

 

Տիկին Քրիստինա Մաուերին եւ պարոն Կարի Պասսոյին (WHO/EURO)` աշխատանքի  ամբողջ  ընթացքում իրենց կողմից ցուցաբերված մասնագիտական աջակցության եւ խորհրդատվության համար.

 

Պարոն Պարույր Ամիրխանյանին  եւ  պարոն Սեւակ Լալայանին (Մարդկային զարգացման  միջազգային  կենտրոն, Հայաստան) եւ Աշոտ Մելյանին  (“SPECTRUM”  Ռազմավարական  վերլուծության կենտրոն, Հայաստան)` արժեքավոր մեկնաբանությունների  համար,  ինչպես  նաեւ բոլոր մյուս  հայ գործընկերներին, որոնք նպաստել են այս  աշխատանքի հաջող իրականացմանը:

 

Նախաբան

 

Ինչպես աշխարհի  շատ երկրներում, այնպես էլ  Հայաստանի Հանրապետությունում   ծխախոտի  օգտագործումը  և դրա հետևանքով առաջացած  հիվանդությունների ու մահացության դեպքերի բարձր գերակայությունը առողջապահական  և տնտեսական լուրջ  խնդիրներ  են ստեղծում:

 

Ծխախոտի սպառումը Հայաստանում հանրային առողջության հիմնական  խնդիրներից մեկն  է: Այսօր  մեր  երկրի   քաղաքականությունը քաջալերում է բնակչության առողջ ապրելակերպը: Ստեղծվում են պայմաններ ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մահացության և հաշմանդամության նվազեցմանն ուղղված միջոցառումների  իրականացման համար: Այդ   արդիական հիմնախնդրի լուծման մասնակիցն է դառնում  երկրի քաղաքացիական հասարակությունը` ի  դեմս հասարակական կազամակերպությունների: Ծխախոտի դեմ պայքարի  գործողությունները կիրառվում են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության նվազեցման, բնակչության   առողջական   վիճակի բարելավման ու կյանքի միջին տևողության երկարաձգման համար:

 

2004թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի Ազգային Ժողովը Նախագահի ներկայացմամբ վավերացրեց Առողջապահության համաշխարհային  կազմակերպության  ծխախոտի դեմ  պայքարի մասին շրջանակային  կոնվենցիան (ԾՊՇԿ) և Հայաստանը դարձավ ԱՊՀ անդամ-երկրներից առաջինը, որն իրականացրեց այս քայլը: ԾՊՇԿ-ի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը: 2004թ. դեկտեմբերի  24-ին  ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ   2005թ. սեպտեմբերի 22-ին  ՀՀ կառավարության որոշմամ ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը և  ծխախոտի  դեմ   պայքարի  բնագավառում  առաջնահերթ միջոցառումների ցանկը: Ներկայումս Հայաստանը  գտնվում է օրենսդրության բարեփոխումների  միջնամասում եւ ծխախոտից ազատ հասարակության հաստատման սկզբնամասում:

 

Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի

վերլուծությունն իրականացվել է Առողջապահության  նախարարության և Առողջապահության համաշխային  կազմակերպության համատեղ ջանքերով: Վերլուծությունը լուրջ քայլ է Հայաստանի Հանրապետության կողմից  Ծխախոտի դեմ  պայքարի  շրջանակային կոնվենցիային սահմանված կարգով միանալուց հետո հանրապետության օրենսդրությունը վերջինիս պահանջներին համապատասխանեցնելու գործընթացում:

 

Գտնում եմ, որ հակածխախոտային օրենսդրության բարեփոխումները լուրջ  գործիք են ՀՀ օրենսդրությունը   շրջանակային կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու և ծխախոտամոլության դեմ պայքարելու համար:

 

Հայաստանի  Հանրապետության անկախացումից  հետո` 1991թ. սկսած, առողջապահության համակարգի բարեփոխումները դարձան պետության  քաղաքականության  առաջնահերթություններից  մեկը` դրվելով բարձր  հիմքերի վրա:

 

Արդեն 1992 թվականին Հայաստանը միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

 

1990-ականների եկրկորդ կեսից աստիճանաբար սկսեց զարգանալ հակածխախոտային շարժումը:

 

1999 թվականին Հայաստանն ակտիվորեն մասնակցում էր առաջին հանրային առողջապահական համաձայնագրի` Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ. - այսուհետ տեքստում` Կոնվենցիա)(  2003 թվականի մայիսի  21-ին Առողջապահության  համաշխարհային  կազմակերպության անդամ պետությունները  ընդունեցին Ծխախոտի  դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան (ԾՊՇԿ) հանրային առողջության ոլորտում  առաջին գլոբալ համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարից£ Անդամ երկրների Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006   թվականի փետրվարի   6-17-ը, համաժողովի նպատակն էր քննարկել ԾՊՇԿ-ի իրականացմանը նպաստելու ուղիները:

Մշակմանն ուղղված բանակցային գործընթացին,այդ թվում նաեւ` Միջկառավարական մարմնի  բոլոր վեց նստաշրջաններին:

 

Հայաստանի Հանրապետությունը  2004 pվականի հոկտեմբերի 12- ին, ՀՀ Նախագահի ներկայացմամբ, միացավ 2003 թվականի մայիuի 21- ին Ժնեւ քաղաքում uտորագրված «Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային»: Կոնվենցիայի նպատակը ներկա եւ ապագա սերունդներին ծխախոտի  օգտագործումից եւ  ծխախոտի  ծխի ազդեցությունից  պաշտպանելն  ու մարդկանց  առողությունը  ծխախոտի օգտագործման վնասակար ազդեցությունից եւ ծխախոտի ծխի ներգործությունից պաշտպանելն է:

 

ԾՊՇԿ-ի վավերացումը  մեծապես  խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը£  2006 թվականին Հայաստանը  մասնակցեց ԾՊՇԿ-ի մասնակից կողմերի առաջին համաժողովին:

 

Հայկական մասնագիտական  եւ  այլ ոչ  կառավարական կազմակերպություններ  ներկայումս ակտիվորեն մասնակցում եւ աջակցում են հակածխախոտային գործունեությանը հանրապետությունում. առանց այդ  ջանքերի   հակածխախւոտային պայքարը կլիներ թերի:

 

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը մինչ 2004 թվականն արդեն իսկ ընդունել էր մի շարք օրենքներ, որոնք պարունակում էին    ծխախոտի   տարածման  դեմ   ուղղված   դրույթներ (օրինակ`  ՀՀ Գովազդի մասին օրենքը), սակայն ԾՊՇԿ-ի վավերացումը նշանակալի խթան  հանդիսացավ Հայաստանի օրենսդրական դաշտը Կոնվենցիայի սկզբունքներին համապատասխանեցնելու համար:

 

Կոնվենցիայի  5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր Կողմ   պարտավորվում է  այս ուղղությամբ ձեռնարկել արդյունավետ օրենսդրական,  գործադիր, ադմինիստրատիվ  եւ (կամ)  այլ միջոցներ: Ըստ այդմ, 2004 թվականից սկսած ընդունվեցին հանրապետությունում  ԾՊՇԿ-ի  իրականացմանն  ուղղված  մի  շարք օրենքներ եւ  նորմատիվ  ակտեր: Ներկայումս Հայաստանը  գտնվում է օրենսդրության  բարեփոխումների գործընթացի միջնամասում եւ ծխախոտից ազատ հասարակության հաստատման գործընթացի սկզբնամասում:

 

Սույն վերլուծությունը կատարվել է`  նպատակ ունենալով ուսումնասիրել  ծխախոտի շրջանառության հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ  գիտականորեն  հիմնավորված առաջարկություններ նախապատրաստել  Հայաստանի Հանրապետության կողմից Ծխախոտի դեմ  պայքարի  շրջանակային կոնվենցիային սահմանված կարգով միանալուց հետո հանրապետության օրենսդրությունը շրջանակային կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու  վերաբերյալ:

 

Վերլուծությունը  նպատակ ունի նաեւ արձանագրել այն քայլերը, որոնք արդեն ձեռնարկվել են Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի  պահանջներին  Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը  համաատասխանեցնելու ուղղությամբ:

 

Ծխախոտի շրջանառության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը Հայաասստանի Հանրապետությունում

 

Ծխախոտի  շրջանառության հետ   պապված հարաբերությունները Հայաստանի  Հանրապետությունում   կարգավորվում  են  հետեւյալ իրավական ակտերով.

 

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
  2. Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա,
  3. «Գովազդի մասին»Հայաստանի Հանրապետության օրենք,
  4. ՀՀ  օրենք «Ծխախոտի  իրացման,  սպառման  եւ  օգտագործման սահմանափակումների մասին»,
  5. ՀՀ  օրենք «Ծխախոտի արտադրանքի համար  հաստատագրված վճարների մասին»,
  6. ՀՀ օրենք «Երեխայի իրավունքների մասին»,
  7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք,
  8. ՀՀ  կառավարության 2005  թվականի  ապրիլի  28-ի  թիվ  540-Ն որոշում «Ծխախոտի վերաբերյալ  տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»,
  9. ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1630- Ն  որոշում«Հայաստանի  Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի  պետական ծրագիրը  եւ ծխախոտի դեմ  պայքարի բնագավառում  առաջնահերթ   միջոցառումների ցանկը հաստատելու մասին»,
  10. ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 916-Ն  հրաման«Մարդու  առողջության  վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը հաստատելու մասին»,
  11. ՀՀ  առողջապահության նախարարի 2005 թվականի  մարտի 13-ի թիվ  251-Ն   հրաման «Ծխախոտահումքում   եւ    ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան հաստատելու մասին»:

 

Ծխախոտի դեմ պայքարի եւ այդպիսով բնակչության առողջության պահպանման հիմքը  ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  մեջ:Նախկինում  գործող սահմանադրության  34-րդ հոդվածի համաձայն«Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք»: Նույն հոդվածում ամրագրված էր, որ «Պետությունը իրականացնում  է բնակչության  առողջության  պահպանման  ծրագրեր»:

 

2005  թվականի   նոյեմբերի   27-ին ընդունված  Սահմանադրության  33հոդվածի համաձայն.«Յուրաքանչյուր  ոք  իրավունք   ունի  ապրելու իր առողջությանը  եւ բարեկեցությանը նպաuտող շրջակա միջավայրում»:

 

Սահմանադրության 48-րդ  հոդվածի համաձայն.«Տնտեuական, uոցիալական եւ  մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է իրականացնել բնակչության  առողջության  պահպանման ծրագրեր»:

 

Սահմանադրության նշված հոդվածների եւ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի պահանջներին ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելու,ծխախոտի եւ  ծխախոտային     արտադրատեսակների ազդեցությունից մարդկանց կյանքը եւ առողջությունը պաշտպանելու նպատակով  Հայաստանի Հանրապետության Ազգային  Ժողովը 2004 թվականի  դեկտեմբերի  24-ին ընդունել է «Ծխախոտի իրացման,սպառման եւ   օգտագործման սահմանափակումների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, uպառման, oգտագործման եւ  արդյունաբերության  բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ  ապագա uերունդներին պաշտպանելու ծխախոտի oգտագործման եւ ծխախոտի ծխի`  մարդկանց առողջության    համար վնաuակար    ազդեցությունից, ինչպեu  նաեւ uոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից:

 

Օրենքի առաջին հոդվածը տալիս է հետեւյալ  սահմանումները.«ծխախոտի  դեմ  պայքար», «ծխախոտային արտադրատեսակ»,«նիկոտին»,«ծխախոտային արդյունաբերություն», «խեժ», «տեսակ»:

 

Օրենքը առաջին անգամ  ամրագրում է «հակածխախոտային ծրագիր» հասկացությունը:Մասնավորապես օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ  իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային

արտադրատեuակի  oգտագործման եւ  առողջության վերահuկման  ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված` ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր: Բացի դրանից օրենքով  սահմանված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները,  ելնելով պետական  ծրագրից,  կարող են մշակել եւ իրականացնել ծրագրեր: Օրենքի նշված հոդվածի ընդունումը կարեւորվում է նրանով, որ  ՀՀ կառավարությունը պարտավոր է նշված հոդվածի հիման վրա ընդունել  ծխախոտի դեմ  պայքարի պետական ծրագիր, սահմանել ծխախոտի դեմ  պայքարի բնագավառում միջոցառումների ցանկ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում  համակարգված ձեւով  պետք է  պայքար տարվի ծխախոտի դեմ:

 

Օրենքի 2-րդ հոդվածի  հիման  վրա, ՀՀ  կառավարության  2005 թվականի   սեպտեմբերի  22-ի թիվ 1630-Ն  որոշմամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը եւ  ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը:

 

Օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված է ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները: Մասնավորապես,  ըստ օրենքի, ծխախոտային  արտադրատեuակները ենթակա են պարտադիր հավաuտագրման`  վերջինիu   համար նախատեuված ընթացակարգերին համապատասխան:Օրենքը ամրագրում է, որ ծխախոտային արտադրատեuակների բաղադրության եւ դրանցից արտանետվող  նյութերի  փորձաքննության  ու չափման կարգը, ինչպեu  նաեւ  այդ  բաղադրության  եւ արտազատվող  նյութերի կարգավորման չափաքանակները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

 

Միեւնույն ժամանակ հոդվածը արգելում է ծխախոտի արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտի ծխում նիկոտինի եւ խեժի  պարունակությունը  գերազանցում  է  Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատած թույլատրելի uահմանը: Օրենքի 6-րդ հոդվածը վերաբերում է ծխախոտի ստանդարտացմանը: Մասնավորապես, հոդվածը սահմանում է, որ oրենքի պահանջներին բավարարում են համապատաuխանության հավաuտագրով այն ծխախոտային արտադրատեuակները, որոնք հավաuտված են ազգային uտանդարտների ցանկում:

 

Հարկ է նշել,  որ  օրենքի 5-րդ հոդվածի  հիման  վրա, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի  28-ի թիվ 540-Ն որոշմամբ, ընդունվել է Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը, որով uահմանվում են  ծխախոտահումքի եւ ծխախոտային արտադրատեuակների  անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը եւ պահմանը ներկայացվող պահանջները, ինչպեu նաեւ համապատաuխանության հավաuտման ընթացակարգերը:

 

Օրենքի  7-րդ  հոդվածը,  կոնվենցիայի  պահանջներին համապատասխան,  առաջին անգամ  ՀՀ  օրենսդրության մեջ սահմանեց ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները: Մասնավորապես, օրենքը պահանջներ է սահմանել, որոնք պարտադիր են ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ  զբաղվողների համար: Օրենքի համաձայն,  ծխախոտային արտադրատեսակների իրացման ընթցքում անհրաժեշտ է.

 

  1. խուuափել   ծխախոտային  արտադրատեuակի կեղծ, մոլորեցնող բնութագրի, առողջության վրա ծխախոտի ազդեցության, վտանգների կամ արտազատվող  նյութերի մաuին ոչ  ճիշտ տեղեկություններ  տարածելու միջոցով (ներառյալ` նկարագրությունը, առեւտրային պիտակը,խորհրդանիշը  կամ այլ նշաններ, արտադրատեuակի պակաu վնաuակարությունը   եւ  այլն) ծխախոտային արտադրատեuակի վաճառքից,
  2. արգելել ծխախոտային արտադրատեuակը որպեu այլ ապրանքատեuակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահադրդման ձեւ առաջարկելը,
  3. չնշել ծխախոտային արտադրատեuակների անվանումներն   ու ապրանքային նշանները մարզական հանդերձանքի  եւ գույքի, խաղալիքների,  տիկնիկների,  մրցավազքային  մեքենաների մանրակերտների, տեuաշարային, ձայնային եւ տեuաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա.
  4. արգելել  ծխախոտային բոլոր արտադրատեuակների  կամ  դրանց նմուշների անվճար տարածումը քարոզչության նպատակով,
  5. արգելել ծխախոտային ցանկացած արտադրատեuակի անվանումը կամ  ապրանքային նշանը  կրող   ապրանքների  (կարճաթեւ վերնաշապիկներ, գլխարկներ, մարզական  վերնաշապիկներ,արեւապաշտպանիչ  հովհարներ, ուuապարկեր, արեւային ակնոցներ,գրենական պիտույքներ, որոնք կրելիu կամ գործածելիu աչքի  են զարնում եւ  տեuանելի են դիմացինին) տարածումը, վաճառքը կամ որպեu պարգեւատրում (մրցանակ)առաջարկելը:

 

Օրենքի  սույն դրույթը  չի  արգելում ծխախոտային արտադրատեuակների անվանումների եւ ապրանքային նշանի զետեղումը ծխելու  հետ  առնչվող այնպիuի  պիտույքների  վրա, ինչպիuիք են հրահաններն ու մոխրամանները:

 

Արգելվում  է ծխախոտային արտադրատեuակների հովանավորությունը միջազգային  իրադարձությունների,  միջոցառումների ժամանակ կամ դրանց մաuնակիցների շրջանում:

 

Օրենքի 8-րդ հոդվածը արգելում է վաճառել առանձին կամ չփաթեթավորված սիգարետներ, վաճառել  անչափահասներին  (մինչեւ  18 տարեկան), ինքնասպասարկման յուրաքանչյուր ձեւ, այդ թվում վաճառքը ավտոմատ  համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների  միջոցով (բացառությամբ այնվայրերից, որտեղ անչափահասների մուտքը արգելված է)£ Նշված օրենքի համաձայն.

 

1. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`

 

  1. 18 տարին չլրացած անձանց.
  2. 18 տարին չլրացած անձանց կողմից.
  3. բաց տուփերով կամ առանձնացված.
  4. առանց  վաճառողի անմիջական  մասնակցության  (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական  այլ սարքավորումների  միջոցով),  բացառությամբ Հայաստանի   Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է.
  5. առողջապահական, կրթական, մանկական,դաստիարակչական հաստատություններում,մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում.
  6. առանց Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.
  7. եթե ծխախոտի  տուփի վրա  նշված չէ ծխախոտի քանակը (համապատասխանաբար` հատերով կամ գրամներով).
  8. եթե  տուփի վրա փակցված չէ  ծխախոտում  թունավոր բաղադրիչների  պարունակության ծավալը  (նիկոտին,  խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է  թույլատրելի սահմանաչափը.
  9. եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը.
  10. եթե ապրանքային  նշանը կեղծված   է,  կամ  ապրանքների արտադրությունը հակասում  է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

2. Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից   տարածքներում,  տեսանելի մասում պարտադիր փակցվում  են հետեւյալ նախազգուշացումները.

 

  1. 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում.
  2. լիազորված  մարմնի զգուշացումները`  մարդու  առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:

 

3. Ծխախոտային  արտադրատեսակների  իրացմամբ զբաղվող  բոլոր անձինք   ծխախոտային  արտադրատեսակների   վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել:

 

Եթե գնորդը  ներկայացնում  է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի  կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում  ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք:

 

Նույն օրենքի 9-րդ հոդվածը  սահմանում  է,  որ  ծխախոտային ցանկացած   ապրանքատեuակ պետք է  ներառի   առողջապահության բնագավառում Հայաuտանի  Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական  կառավարման մարմնի  (այuուհետ` լիազորված մարմին) հաuտատած  նախազգուշացումը`  մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացաuական ազդեցության վերաբերյալ:

 

Օրենքի նշված հոդվածի հիման վրա, ՀՀ առողջապահության նախարարի 2005  թվականի  հոկտեմբերի  5-ի  թիվ 916-Ն  որոշմամբ, հաստատվել են մարդու առողջոււթյան վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության  վերաբերյալ նախազգուշացնող տեքստերը: Հաստատված նախազգուշացումներն են.

 

  • Ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ
  • Պահպանեք երեխաներին`  թույլ մի  տվեք նրանց շնչել  ծխախոտի ծուխը
  • Ծխելը հղիության ընթացքում վնաuում է Ձեր ապագա երեխային
  • Ծխելը առաջացնում է uիրտ-անոթային  հիվանդություններ:

 

Օրենքով, հիմք ընդունելով կոնվենցիայի պահանջները, ամրագրվել են նաեւ  ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորմանը ներկայացվող  պահանջները: Մասնավորապես օրենքը սահմանում  է, որ ծխախոտային արտադրատեuակների յուրաքանչյուր փաթեթավորում Հայաuտանի Հանրապետության պետական լեզվով ներառում է`

 

  1. խեժի, նիկոտինի պարունակության մաuին տեղեկություն, որը պետք է զետեղված լինի ծխախոտի տուփի կողմնային պատերից մեկի վրա.
  2. առողջության վրա ծխախոտի ներգործած բացաuական ազդեցության մաuին  նախազգուշացում: Բնակչության առողջության վրա ծխախոտի  բացաuական   ներգործության  նախազգուշացման   տեքuտը հաuտատում է լիազորված մարմինը:

 

Նախազգուշացման տեքuտը պետք է  զբաղեցնի  ոչ  պակաu,  քան մեծածախ եւ մանրածախ առեւտրում oգտագործվող uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջեւի  եւ հետեւի պատերի ծավալի 30 տոկոuը:

 

Հարկ է  նշել,  որ  oրենքի 9-րդ   հոդվածի առաջին մաuի  2-րդ պարբերությամբ  uահմանված`  մեծածախ եւ մանրածախ առեւտրում oգտագործվող  փաթեթի  առջեւի  եւ  հետեւի  պատերի  ծավալի 30 տոկոuը զբաղեցնող   նախազգուշացման   պահանջը  ուժի   մեջ  է   մտնում  2008 թվականի փետրվարի  մեկից,  իuկ  մինչ  այդ նախազգուշացման ծավալը կազմում է առնվազն 4 տոկոuը:

 

Օրենքի համաձայն, նախազգուշացման տեքuտը պետք է`

 

  1. հuտակ ու ընթեռնելի լինի.
  2. տպված լինի մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա.
  3. տպված լինի այնպեu, որ բացառի այն հեռացնելու հնարավորությունը.
  4. տուփի վրա  տեղադրվի  այնպեu,  որ  բացելիu հնարավոր լինի խուuափել այն վնաuելուց:

 

3. Նախազգուշացման տեքuտը չպետք է`

 

  1. տպագրվի կամ ամրակցվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.
  2. թաքնված կամ ծածկված լինի  տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով.
  3. տպագրված լինի  uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:

 

Խնդիրն այն է, որ օրենքով ամրագրված փաթեթավորման պահանջները հստակ չեն   եւ  թույլ են տալիս ծխախոտ արտադրողներին որոշակիորեն փոփոխել նախազգուշացման  տեքստի ծավալները, տառատեսակը եւ այլն:

 

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ չնայած գոյություն ունեն առողջության համար վնասակարության մասին նախազգուշացման չորս տեսակներ, սակայն նրանց ռոտացիայի սկզբունքը դեռեւս պարզաբանված չէ օրենսդրական ակտերում:

 

Օրենքի 10-րդ հոդվածը նշվիրված է ծխախոտային արտադրատեսակների  ոչնչացման   խնդիրներին: Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ ծխախոտային այն բոլոր արտադրատեuակները, որոնք արտադրվել կամ իրացվել  են` հակաuելով uույն oրենքին, կամ չեն համապատաuխանում  Հայաuտանի  Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պահանջներին, ենթակա են բռնագրավման: Բռնագրավված ծխախոտը  ենթակա է  ոչնչացման`  Հայաuտանի  Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

 

Հիմնախնդիրն այն է, որ ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման    կարգը  ՀՀ   կառավարության   կողմից   դեռ    ընդունված   չէ: Սակայն, ՀՀ  վարչապետի 2005 թվականի մայիսի 17-ի թիվ 343-Ա որոշմամբ,  ՀՀ  բնապահպանության  նախարարությանը հանձնարարվել է մշակել բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման կարգը եւ  այն սահմանված  կարգով ներկայացնել  ՀՀ  կառավարության հաստատմանը:

 

Օրենքի 11-րդ  հոդվածը ամրագրում է ծխախոտի օգտագործման սահմանափակումները.  Մասնավորապես ամրագրված է, որ

1. Ծխելն արգելվում է`

 

  1. կրթական`  ուuումնական,  արտադպրոցական,  մանկական,դաuտիարակչական եւ այլ հաuտատություններում.
  2. մշակութային հաuտատություններում`  կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեuում,համերգաuրահներում, թանգարաններում,    գրադարաններում, ցուցահանդեuներում, դահլիճներում, լuարաններում եւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեuված հանգuտի եւ ժամանցի վայրերում.
  3. առողջապահական հաuտատություններում` հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում,առողջարաններում եւ առողջապահական այլ կազմակերպություններում.
  4. բոլոր  հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ այդ նպատակով նախատեuված վայրերի.
  5. այն  վայրերում,  որտեղ  ծխելն  արգելված է`  համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
  6. քաղաքային  տրանuպորտում եւ  փոխադրամիջոցներում,ներառյալ` ավտոբուuները, երթուղային տաքuիները,    գնացքները (բացառությամբ  այդ նպատակով   առանձնացված վագոնների), ինչպեu նաեւ  oդակայանները,  ավտոբուuի  եւ  գնացքի կայարանները:

 

Օրենքի 11-րդ  հոդվածի  2-րդ մասով սահմանվում է, որ հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները համապատաuխան միջոցներ են ձեռնարկում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ uտեղծելու  համար:  Տեuանելի  վայրում պետք է փակցվի ծխելու արգելքի մաuին հայտարարություն:

 

Հարկ է նշել, որ օրենքի անցումային դրույթների համաձայն, օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաuը ուժի մեջ էր մտնելու oրենքի`  ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այսինքն 02.03.2006 թվականին:

 

Օրենքի 11-րդ հոդվածում ամրագրված է, որ հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցներ ձեռնարկել աշխատանքային ժամերին (ներառյալ`  հանգuտի եւ  ճաշի համար  նախատեuված ընդմիջումները) փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի  գործածության համար  պայմաններ uտեղծելու ուղղությամբ, որպեuզի ծխողները չխանգարեն չծխողներին` հաշվի առնելով վերջիններիu նախապատվությունը: Այդպիuի միջոցառումները ներառում, բայց չեն uահմանափակվում`

 

  1. ընդմիջումների  ժամանակ  հuտակ կերպով առանձնացված ծխելու գոտիների ապահովմամբ.
  2. միայն անհատական փակ աշխատանքային տարածքներում ծխելու թույլտվությամբ:

 

Օրենքի 11-րդ  հոդվածի  4-րդ մասը  ամրագրում է նաեւ  ծխախոտի ծխից  չծխող  մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը կանխելուն ուղված  նորմեր: Մասնավորապես առաջին  անգամ  ամրագվել է,  որ ռեuտորաններում,  uրճարաններում  եւ  հանրային uննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են  լինել առանձնացված տարածքներ,  հատվածներ, գոտիներ:

 

Օրենքի 11-րդ հոդվածի մեջ որոշակի անհստակություն  է նկատվում, որը հստակեցման  կարիք ունի:  Մասնավորապես 11-րդ  հոդվածի 4-րդ  մասը իմպերատիվ  հրամայական ոճ  չունի,  որը  չի  բխում  նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից:«Կարող է» բառի կիրառումը թույլ է տալիս  նթադրել,  որ  ռեuտորաններում,  uրճարաններում  եւ հանրային uննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են եւ  չլինել առանձնացված  տարածքներ, հատվածներ, գոտիներ, այսինքն հստակ ամրագրված չեն ՀՀ սահմանադրությունից բխող, իր առողջության համար  բարենպաստ եւ ծխից  ազատ շրջակա միջավայրում գտնվելու` մարդու իրավունքի  կիրառման մեխանիզմներ: Միեւնույն ժամանակ օրենքի 11-րդ  հոդվածի  2-րդ մասով սահմանվել է,  որ հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները համապատաuխան միջոցներ են ձեռնարկում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ uտեղծելու համար:  Հարց է ծագում, արդյոք դա չի՞ վերաբերվում հանրային սննդի կազմակերպություններին: Այս  հարցն  օրենսդրական պարզաբանման եւ հստակեցման կարիք ունի:

 

Օրենքն ենթադրում է նաեւ պատաuխանատվություն «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին»` ՀՀ    օրենքով   ամրագրված   պահանջների  խախտման   համար: Մասնավորապես, oրենքով նախատեuված դրույթները խախտող յուրաքանչյուր իրավաբանական եւ  ֆիզիկական  անձ  ենթարկվում  է պատաuխանատվության` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

 

«Ծխախոտի  իրացման, սպառման  եւ  օգտագործման սահմանափակումների  մասին» ՀՀ  oրենքի դրույթների  նկատմամբ վերահuկողությունը իրականացնում է լիազորված մարմինը` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով, բացառությամբ պետական իշխանության  մարմինների,  որոնց դեպքում վերահuկողությունն իրականացնում է տվյալ   կազմակերպության ղեկավարությունը:

 

Հիմնախնդիրն այն է, որ մինչ  օրս սահմանված չէ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ oրենքի դրույթների  նկատմամբ  վերահuկողություն  իրականացնող մարմինը:  Բացի  դրանից հաշվի առնելով «Ծխախոտի իրացման, սպառման  եւ օգտագործման  սահմանափակումների  մասին» ՀՀ oրենքով սահմանված պահանջների բազմատեսակ եւ միջգերատեսչական բնույթը,գտնում  ենք, որ  մեկ  մարմինը  չի  կարող  վերահսկողություն սահմանել օրենքով  սահմանված պահանջների  կատարման նկատմամբ: Մասնավորապես մեկ մարմինը չի կարող վերահսկողություն սահմանել ե’ւ տրանսպորտում, ե’ւ առեւտրի  կետերում, ե’ւ մշակութայի հաստատություններում: Ելնելով  վերոգրալից` անհրաժեշտ է նախ փոփոխություններ կատարել «Ծխախոտի  իրացման, սպառման  եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ oրենքում`ամրագրելով,  որ  օրենքի   պահանջների    կատարման   նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է  ոչ  թե մեկ մարմին,  այլ կառավարության լիազորված մարմինները, որոնց լիազորությունները կտարանջատվեն ՀՀ Կառավարության որոշմամբ:

 

Քանի որ  առկա օրենսդրությունը   չի  կանոնակարգում  ծխելը փակ աշխատանքային վայրերում, դրան հարկավոր է ավելի  շատ ուշադրություն դարձնել ԾՊՇԿ-ի 8-րդ  հոդվածի լույսի ներքո: «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում ամրագրված այնպիսի ոչ սպառիչ սահմանումները, ինչպիսիք են «Հիմնարկների,       կազմակերպությունների ղեկավարները համապատասխան  միջոցներ  են ձեռնարկում»  “փակ  աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության  համար”  եւ  “անհատական փակ աշխատանքային  տարածք” հետագա  պարզաբանման կարիք են զգում: ՆԵրկայումս օգտագործվող սահմանումները հնարավորություն չեն տալիս  իրականացնել գործող օրենսդրության կիրառման արդյունավետ մոնիտորինգ:

 

Օրենսդրության արդյունավետ եւ փաստացի իրականացումը պահանջում  է  համապատասխան   համաչափ միջոցներ,   ինչպիսիք են մոնիտորինգ, վերահսկողություն իշխանությունների կողմից, տուգանքներ, հասարակության   իրազեկում: Այս նպատակով   կարելի   է  օգտվել  այն երկրների փորձից, որոնք արդեն ամրագրել են այդ մեխանիզմներն իրենց օրենսդրության  մեջ  եւ  արդյունավետ կերպով կիրառում   են դրանք£ Ընդհանուր  առմամբ,  այդ  մեխանիզմների   արդյունավետ  կիրառման ապահովումը միշտ էլ խնդրահարույց է եղել բոլոր երկրներում:

 

Այսպիսով,  փակ աշխատանքային  վայրերում   ծխելու  վերաբերյալ սահմանափակումները, որոնք ամրագրված են Հայաստանի օրենսդրության  մեջ,  բավարար եւ  լիարժեք չեն, ուստի անհրաժեշտ  են բարեփոխումներ`  փակ աշխատանքային  վայրերում  ծխից   ամբողջովին ազատ  միջավայրի  ստեղծման  համար կոնկրետ եւ հստակ սահմանումների եւ պահանջների առումով:

 

Ծխախոտի եվ ծխախոտային արտադրատեսակների գովազդը ծխախոտի եվ ծխախոտային արտադրատեսակների Գովազդը

 

Ծխախոտի  գովազդի  հետ կապված սահմանափակումներ,  որոնք առաջին անգամ ամրագրվել են իրավական ակտերում, տեղ են գտել 1996 թվականի  ապրիլի 30-ին   ընդունված «Գովազդի   մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: 1996 թվականին ընդունված օրենքով սահմանափակվում էր ծխախոտի գովազդի  տեղակայումը մանկապատանեական ռադիոհեռւստահաղորդումներում, անչափաահասներին  վերաբերվող  տպագիր հրատաարակություններում, ինչպես նաեւ մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում եւ նրանց տարածքում:

 

Բացի դրանից  օրենքն ամրագրեց նաեւ ծխախոտի  գովազդի հետ կապված բովանդակային սահմանափակումներ: Մասնավորապես օրենքի 15-րդ  հոդվածում  սահմանվեց.«Ալկոհոլային  խմիչքների   եւ  ծխախոտի գովազդներում արգելվում է.

 

  • ներշնչել,   որ   ալկոհոլն   եւ   ծխախոտը  ունեն   բուժական,   խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.
  • դրդել սպառողներին ալկողոլի եւ  ծխախոտի լայն օգտագործմանը,բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
  • ներկայացնել  խմիչքներում`  ալկոհոլի, իսկ  ծխախոտի  մեջ`  նիկոտինի պարունակության բարձր աստիճանըª որպես դրական հատկություն»:

 

Օրենքում նշվում էր նաեւ, որ արգելվում  է ծխախոտի գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին  նախազգուշացնող տեղեկություն,արգելվում է  ծխախոտի գովազդման   ժամանակ  դիմել   անմիջապես անչափահասներին կամ գովազդի ժամանակ ցույց տալ դրա օգտագործման  ընթացքը:

 

Միեւնույն ժամանակ օրենքն առաջին  անգամ սահմանափակեց զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ալկոհոլային խմիչքների   եւ  ծխախոտի  գովազդը ժամը  7.00-ից մինչեւ 21.00-ն:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, զգալով ծխախոտի բացասական ազդեցությունը բնակչության առողջության

վրա,եւ պատրաստակամություն հանդես բերելով` արդյունավետ պայքար սկսել ծխախոտի տարածվածության դեմ, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ,2002  թվականին հանդես  եկավ  «Գովազդի   մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու  օրենսդրական նախաձեռնությամբ:  ՀՀ  Ազգային  Ժողովը 2002 թվականի հունիսի  26-ին ընդունեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքը, որով էլ ավելի  սահմանափակվեց  ծխախոտի գովազդը: Մասնավորապես  պետք է նշել,   որ ծխախոտի գովազդն արգելվեց պատմական  եւ մշակութային վայրերում,  մինչեւ  18 տարեկան անձանց  համար նախատեսված հանգստի եւ ժամանցի  կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:

 

Բովանդակային առումով,  ծխախոտի  գովազդի   նկատմամբ  2002 թվականի օրենքով  նույնպես  լրացուցիչ  սահմանափակումներ  մտցվեցին: Մասնավորապես սահմաանվեց, որ ծխախոտի գովազդում արգելվում է.

 

  • ներշնչել,  որ ծխելն  էական է  բարետես կազմվածք ձեռք  բերելու, հասարակական հաջողության  հասնելու  կամ  կամ գրավչություն ստանալու համար.
  • նկարահանել կամ  պատկերել   25 տարեկանից ցածր  տարիք ունեցող անձանց:

 

Սակայն պետք  է  նշել,   որ  ամենակարեւոր  սահմանափակումը հանդիսացավ այն,  որ  ամբողջությամբ արգելվեց  զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ծխախոտի գովազդը:

 

Տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի հետ կաապված սահմանափակում  եւս ներդրվեց,  որի համաձայն, արգելվեց ծխախոտի գովազդ տեղադրել լրագրերի  առաջին եւ վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի եւ կազմի վրա:

 

Միեւնույն ժամանակ օրենքով ամրագրվեց, որ զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում, արտաքին գովազդային պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ  այլ տեխնիկական միջոցների  ու տրանսպորտի վրա տեղադրված  ծխախոտի  գովազդի  առնվազն 10  տոկոսը պետք  է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաաբերյալ նախազգուշացնող  տեղեկություն: Օրենքի  նշված դրույթի  ամրագրումը շատ կարեւոր  էր,  քանի  որ մինչ այդ օրենսդրական  որեւէ սահմանափակում  չկար, եւ  արտաքին գովազդը կարող  էր ներկայացվել առանց որեւէ նախազգուշացնող գրության:

 

Ներկայումս  «Գովազդի   մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի` ծխախոտի գովազդին վերաբերվող  հոդվածները ունեն հետեւյալ տեքստը.Օրենքի  14-րդ  հոդվածի  2-րդ մասի  համաձայն. «Արգելվում  է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեական ռադիոհեռուստահաղորդումներումներում,անչափահասներին  վերաբերվող

տպագիր հրատարակություններում,ինչպես նաեւ մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում եւ  դրանց տարածքում,պատմական եւ մշակութային  վայրերում, մինչեւ  18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի եւ  ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում»:

 

Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն.

 

  1. Ալկոհոլային  խմիչքների եւ ծխախոտի գովազդներում արգելվում է`

    • ներշնչել, որ ալկոհոլը  եւ ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանգuտացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.
    • դրդել uպառողներին ալկոհոլի եւ ծխախոտի լայնoգտագործմանը,   բացաuական գնահատական տալ չափավոր oգտագործմանը կամ չoգտագործմանը.
    • ներկայացնել  խմիչքներում`   ալկոհոլի, իuկ  ծխախոտի մեջ`նիկոտինի պարունակության բարձր աuտիճանը` որպեu դրական հատկություն.
    • ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ oգտագործելը կամ ծխելն էական է  բարետեu կազմվածք  ձեռք  բերելու,  հաuարակական հաջողության հաuնելու կամ գրավչություն uտանալու համար.
    • նկարահանել  եւ   պատկերել 25  տարեկանից ցածր  տարիք ունեցող անձանց:
     
  2. Արգելվում է  ծխախոտի այն գովազդը,  որում  չկա  ծխելու վնաuակարության մաuին նախազգուշացնող տեղեկություն:
  3. Արգելվում է  ալկոհոլային խմիչքների եւ  ծխախոտի  գովազդման ժամանակ դիմել անմիջապեu անչափահաuներին:
  4. Արգելվում է ալկոհոլային  խմիչքների եւ ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց oգտագործման ընթացքը:
  5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային  (uպիրտի պարունակությունը 20 եւ ավելի  ծավալային տոկոu) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը:
    5.1. Արգելվում  է ծխախոտի եւ  ալկոհոլային  խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի  առաջին  եւ  վերջին  էջերի կամ  ամuագրերի  առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:
    5.2.   Զանգվածային   տեղեկատվության   տպագիր  միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տաuը տոկոuը  պետք է   պարունակի ծխախոտի oգտագործման վնաuակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:
    5.3.Արգելվում  է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների,ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուuատախտակների եւ այլ միջոցների ձեւով»:

 

Հարկ է նշել, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  ծխախոտի եւ ծխախոտային արտադրատեսակների գովազդի մասով փոփոխություններ են կատարվել նաեւ 16.12.2005թ. ընդունված «Գովազդի  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով:Մասնավորապես արգելվել է  ծխախոտի արտաքին  գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուuատախտակների եւ  այլ  միջոցների ձեւով: Բացի դրանից սահմանվել  է,  որ  զանգվածային   տեղեկատվության  տպագիր միջոցներում  ծխախոտի  գովազդի առնվազն տաu տոկոuը պետք   է պարունակի ծխախոտի oգտագործման վնաuակարության վերաբերյալ նախազգուշացնող  տեղեկատվություն: Միեւնույն ժամանակ ծխախոտի արտաքին  գովազդը «Գովազդի  մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու  նպատակով օրենսդիրը սահմանել  է,  որ ծխախոտի արտաքին գովազդին վերաբերվող վերը  նշված սահմանափակումները  ուժի  մեջ  կմտնեն  2006 թվականի հոկտեմբերի  1- ից:

 

Մինչ 2001թ.   օրենսդրության  հիմնախնդիրն  այն էր,  որ  թեպետ «Գովազդի  մասին» ՀՀ   օրենքով   ծխախոտի  գովազդի համար սահմանափակումներ  էին  նախատեսված,  սակայն չկար այն մարմինը, որը  վերահսկողություն սահմաներ «Գովազդի մասին»  ՀՀ   օրենքով ամրագրված սահմանափակումների կիրառման ուղղությամբ:

 

Այդ  հիմնախնդիրը մասամբ լուծվեց 2001 թվականին: Ծխախոտի գովազդին վերաբերվող հաջորդ նորմատիվ իրավական ակտը, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության կառավարության  2001  թվականի   հոկտեմբերի

1-ի «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող  «Հայաստանի  Հանրապետության պետական կաառավարման լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 917 որոշումն է:

 

Նշված որոշման համաձայն Գովազդի  մասին  օրենսդրության պահպաանման նկատմամբ վերահսկողություն  իրականացնող Հայաաստանի  Հանրապետության  պետական  կառավարման   լիազոր մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահվել է.

 

  • Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին.
  • Հայաստանի Հաանրապետության մարզերում` մարզպետներին:

 

Բացի դրանից, նշված որոշման համաձայն, գովազդի մասին օրենսդրության  պահպանման  նկատմամբ  վերահսկողություն իրականացնող     Հայաստանի    Հանրապետության     պետական կառաավարման մարմնի լիազորությունները`  Հայաստանի Հանրապետության միջպետական  եւ  հանրաապետական  նշանակության ավտոմոբիլային   ճանապարհների վրա, վերապահվել է   Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

 

Ծխախոտի եւ  ծխախոտային արտադրատեսակների գովազդի հետ կապված հաջորդ հիմնախնդիրն այն է, որ ՙԳովազդի մասին՚ ՀՀ օրենքով ամրագրված չէ  ծխախոտային արդյունաբերության գովազդի սահմանափակումները: Այդ  պարագայում ակնհայտ է ՀՀ օրենսդրության բացը, քանի որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածը ամրագրում է, որ ծխախոտի եւ ծխախոտային արդյունաբերության գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գովազդի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի  պահանջներին համապատաuխան, իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն ծխախոտի գովազդը եւ չի ամրագրում ծխախոտային արդյունաբերության, ծխախոտի ֆիրմային անվանումների գովազդի որեւէ սահմանափակում: Օգտվելով օրենսդրական  նման  բացից, ծխախոտի արտադրությամբ  եւ իրացմամբ զբաղվող սուբյեկտները փորձում  են շրջանցել ծխախոտային արտադրատեսակների   գովազդի սահամանփակումները   եւ   գովազդել ծխախոտի  արտադրությամբ զբաղվող  ընկերությունների ֆիրմային անվանումներն  ու ծխախոտային արտադրատեսակների անվանումները (քողարկված գովազդ):

 

Ծխախոտային արտադրատեսակների գովազդի հետ կապված հաջորդ  հիմնախնդիրն   այն  է,  որ  մինչեւ   26.06.02  ՀO-394-Ն   oրենքով «Գովազդի    մասին» ՀՀ օրենքում  կատարված  փոփոխությունները,գովազդի մասին օրենում ամրագրված էր, որ այլ տեխնիկական միջոցների ու տրանuպորտի  վրա տեղադրված ծխախոտի գովազդի առնվազն  տաu տոկոuը  պետք    է    պարունակի ծխախոտի oգտագործման վնաuակարության   վերաբերյալ նախազգուշացնող  տեղեկատվություն: Սակայն 26.06.02  ՀO-394-Ն  oրենքի հիման  վրա, օրենքի 52   հոդվածը շարադրվեց հետեւյալ խմբագրությամբ.

 

«5.2. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի   առնվազն տաuը տոկոuը պետք է պարունակի ծխախոտի oգտագործման վնաuակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն»:Փաստորեն օրենքի այն դրույթը, որով այլ տեխնիկական  միջոցների  ու տրանuպորտի վրա տեղադրված ծխախոտի գովազդի առնվազն տաu տոկոuը պետք է   պարունակի ծխախոտի oգտագործման վնաuակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն, հանվեց օրենքից:

 

Առաջարկվող գործողություններ

 

Համաձայն կոնվենցիայի 13-րդ հոդվածի, Յուրաքանչյուր Կողմ,   իր սահմանադրության    կամ  սահմանադրական    դրույթների   համաձայն,ամբողջությամբ արգելում է  ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի  խթանումը  եւ  հովանավորությունը£ Դա, իրավական պայմանների պահպանումն ու այդ Կողմի ունեցած տեխնիկական միջոցների  առկայությունը  հաշվի   առնելով, ներառում է  իր տարածքից դուրս  եկող  անդրասահմանային  գովազդի, վաճառքի  խթանման եւ հովանավորության լիակատար արգելումը£ Այդ  կապակցությամբ, յուրաքանչյուր Կողմ,  իր համար  Կոնվենցիայի  ուժի  մեջ  մտնելուց  հինգ տարվա ընթացքում   պատշաճ օրենսդրական,  գործադիր,  վարչական եւ/կամ  այլ միջոցներ է ձեռնարկում եւ ներկայացնում է

համապատասխան զեկույցներ, ըստ Կոնվենցիայի 21-րդ Հոդվածի:

 

Քանի որ  ՀՀ  օրենսդրությունը չի  պարունակում  ծխախոտի գովազդի հստակ սահմանում, եւ դեռեւս գոյություն ունի օրենքի

դրույթների եւ պահանջների որոշակի թյուր  մեկնաբանման հնարավորություն,առաջարկվում է  ազգային  օրենսդրության մեջ նախատեսել նշված հասկացությունների հստակ ձեւակերպումներ, որոնք ամբողջությամբ կհամապատասխանեն Կոնվենցիային:

 

Այս  կապակցությամբ անհրաժեշտ է «Գովազդի մասին» օրենքի մեջ  մտցնել  փոփոխություններ, որոնց նպատակը կլինի

ծխախոտի գովազդի որեւէ տեսակի լիակատար արգելումը:

 

Հայաստանի  օրենսդրության` մասնավորապես «Գովազդի մասին» ՀՀ օրենքի  եւ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումներին   մասին» ՀՀ  օրենքները մեկնաբանելիս թյուրիմացությունից խուսափելու համար անհրաժշտ ենք գտնում ԾՊՇԿ- ում ամրագրված ներքոշարադրյալ սահմանումները հետագայում ներառել համապատասխան օրենքներում:

 

«Ծխախոտի գովազդ և  խթանում»  նշանակում  է  առևտրային հաղորդակցության, առաջարկության  կամ գործողության ցանկացած ձև, որը  նպատակ ունի ազդել կամ  ինչ-որ կերպ  նպաստել  ծխախոտի արտադրատեսակի կամ ծխախոտի օգտագործման խթանմանը` ուղղակի կամ անուղղակի ձևով»,«ծխախոտի  հովանավորչություն». ցանկացած իրադարձության, միջոցառման կամ անհատի ներդրման ցանկացած ձև, որը նպատակ ունի ազդել  կամ ինչ-որ  կերպ նպաստել ծխախոտի  արտադրատեսակի կամ ծխախոտի օգտագործման խթանմանը` ուղղակի կամ անուղղակի  ձևով»:

 

Որպես միջանկյալ  տարբերակ կարելի   է  դիտարկել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարումը, որով կսահմանափակվի ծխախոտ արտադրողների, դրանց ֆիրմային  անվանումների, ծխախոտային արտադրատեսակների  ֆիրմային անվանումների  գովազդը   եւ/կամ կսահմանվի  պետական մարմինների  հետ,  մինչեւ ծխախոտի գովազդի լիովին կիրառումը, դրա բովանդակության համաձայնեցման մեխանիզմ:

 

Օրենսդրության հաջորդ   հիմնախնդիրն այն է, որ  թեպետ «Գովազդի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով

ծխախոտի գովազդը սահմանափակված  է,  եւ  Կոնվենցիայի  13-րդ  հոդվածի համաձայն,  նախատեսվում  է  ամբողջությամբ  սահմանափակել ծխախոտային արտադրանքի  գովազդը,  սակայն ՙԳովազդի մասին՚  ՀՀ օրենքի պահանջների  խախտման  համար  իրավական ակտերով պատասխանատվություն նախատեսված չէ,  այսինքն  տնտեսվարող սուբյեկտները կարող են անպատիժ ձեւով խախտել«Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջները եւ ծխախոտային արտադրանք գովազդել: Այդ  իսկ պատճառով անհրաժեշտ է նաեւ վարչական պատասխանատվություն նախատեսել ծխախոտի  գովազդի սահմանափակման  կանոնները խախտելու համար:

 

Բացի դրանից ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը  չի  որոշել, թե զանգվածային լրատվության

էլեկտրոնային միջոցներում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պատշաճ կատարման վերահսկողությունը  որ  պետական

մարմինն է իրականացնելու: Այդ իսկ նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ մատնանշել  այն պետական կառավարման մարմինը, որը վերահսկողություն կիրականացնի զանգվածայն լրատվության էլեկտրոնային միջոցներում «Գովազդի մասին» ՀՀ  օրենքի պատշաճ կատարման նկատմամբ:

 

«Երեխայի իրավունքների մասին»հհ օրենքը

 

Ծխախոտի տարածվածությունը կանխելու  վերաբերյալ դրույթներ պարունակող հաջորդ օրենսդրական ակտը, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում,«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ 29.05.1996թ. օրենքն է:

 

Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն.«Արգելվում է երեխային ներգրավել  ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների   եւ    հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա եւ սարսափ բովանդակող տեսաերիզների եւ  գրականության արտադրության,  օգտագործման  կամ իրացման  մեջ,ինչպես  նաեւ  այնպիսի  աշխատանքներում,  որը կարող է  վնասել  նրա առողջությանը, ֆիզիկական եւ  մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն»: 

 

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը

 

1996   թվականի  հունիսի    6-ին  ընդունվեց «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ   օրենքը, որով առաջին  անգամ սահմանվեց,  որ  համայնքի   տարածքում   ծխախոտի  վաճառքի համար անհրաժեշտ  է   առանձին   թույլտվություն    (լիցենզիա), որը  տալիս  է համայնքի   ղեկավարը:  Օրենքն  ուժը   կորցրել   է  07.05.2002թ., սակայն «Տեղական  ինքնակառաավարման  մասին» նոր օրենքում նշված դրույթը պահպանվել է:

 

«Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության 07.05.2002թ. N  ՀՕ-337  օրենքի 40-րդ  հոդվածի 3-րդ

մասի  համաձայն. Համայնքի  ղեկավարման  առեւտրի եւ սպասարկման բնագավառում         իրականացնում        է         հետեւյալ       պարտադիր լիազորությունները.

 

.... համայնքի  տարածքում  առեւտրի համայնքային  կանոններին,  իսկ Երեւանում  համաքաղաքային  կանոններին համապատասխան,  տալիս է ոգելից  խմիչքների եւ    (կամ)   ծխախոտի  արտադրանքի  վաճառքի թույլտվություն ....»:

 

«Տեղական տուրքերի եվ  վճարների մասին» 26.12.1997թ.

 

Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է տեղական տուրքերի եւ վճարների  հասկացությունը,   տեղական  տուրք եւ   վճար վճարողներին, տեղական տուրքերի եւ  վճարների  սահմանման,  դրանց գանձման  կարգն  ու պայմանները,  կարգավորում տեղական տուրքերի  եւ վճարների հետ կապված հարաբերությունները:

 

Օրենքի համաձայն, համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի  թույլտվության համար  համապատասխան կազմակերպությունները պետք է  տեղական  տուրք  վճարեն: Մասնավորապես  Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.

 

«Համայնքի  տարածքում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի   վաճառքի  թույլտվության համար   տեղական    տուրքը

սահմանվում է.

 

  • հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`  յուրաքանչյուր  եռամսյակի համար`  0-ից 12500 դրամի չափով.
  • ոչ  հիմնական  շինությունների   ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0- ից 17500 դրամի չափով»:

 

Օրենքի 10-րդ  հոդվածի  5-րդ մասի համաձայն.«Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական   տուքը    սահմանվում   է.   ...   այլ  ապրանքների   (այդ  թվում ծխախոտի) վաճառքի համարª  յուրաքանչյուր  եռամսյակի համար` 0-25 000 դրամի չափով»:

 

Պետք է նշել,  որ «Տեղական տուրքերի  եւ  վճարների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի  ընդունումից հետո ծխախոտային արտադրանքի  արտաքին  գովազդի  տեղադրման համար բավականաչափ մեծ տեղական տուրք սահմանելու հնարավորություն տրվեց համայնքներին: Սակայն  ծխախոտային  արտադրանքի վաճառքի համար սահմանված տեղական տուրքի գումարն այդքան էլ մեծ չէ: Բացի դրանից, մեծ   խնդիր  է  նաեւ   այն,  որ  ծխախոտի  վաճառքի համար տեղական տուրքի   նվազագույն  գումարը  զրո է:  Սա նշանակում  է,  որ համայնքին  հնարավորություն է  ընձեռնվել  չսահմանել  այդ պետական

տուրքը կամ սահմանել պետական տուրքի  շատ ցածր գումար:

 

Մինչեւ  2006  թվականի ապրիլի  8-ը  գործող օրենքի տարբերակում, օրենքի 10-րդ   հոդվածի  8-րդ մասի  համաձայն, համայքի տարածքում ընթացիկ  տարվա  համար  արտաքին գովազդ  տեղադրելու  յուրաքանչյուր տեղի  թույլտվության համար տեղական   տուրքը սահմանվում  էր` ծխախոտի արտադրանքը գովազդող արտաքին գովազդի համար` 250 000-500 000 դրամ:  2006 թվականի ապրիլի  8-ին  ուժի մեջ մտավ «Տեղական տուրքերի  եւ վճարների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին՚ ՀՀ օրենքը, որով սահմանվեց.Համայնքի   տարածքում  յուրաքանչյուր ամuվա  համար արտաքին գովազդ  տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը  uահմանվում է` մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ:

 

Առաջարկվող գործողություններ

 

Կոնվենցիայի 6-րդ  հոդվածի համաձայն ծխախոտի դեմ պայքարի կարեւորագույն գործողություններից է գնային համապատասխանական քաղաքականության  իրականացումը: Կողմերը  կոնվենցիայով  ընդունում են, որ  գնային  եւ  հարկային  միջոցները  հանդիսանում  են բնակչության տարբեր  խմբերի կոմից   ծխախոտային արտադրանքի  օգտագործման սահմանափակման կարեւոր եւ էֆեկտիվ միջոց:

 

Առաջարկվում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարել`

բարձրացնելով տեղական տուրքի նվազագույն եւ առավելագույն դրույքաչափերը: Պետք է բացառվի  նաեւ  համայնքի   հնարավորությունը ծխախոտի  վաճառքի թույլտվության  համար  զրո կամ ցածր  տուրք նշանակելու  հնարավորությունը:  Հարկ է նշել, որ  ՀՀ  վարչապետի 2005 թվականի ապրիլի  1-ի N 215-Ա որոշմամբ հաստատված  ծխախոտի դեմ պայքարի  շրջանակային կոնվենցիայի  կիրարկումն  ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի համաձայն, ՀՀ  կառավարության կողմից ՀՀ   Ազգային   Ժողով  է  ներկայացվել «Տեղական   տուրքերի   եւ վճարների մասին՚ ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի     նախագիծ,  որով բարձրացվում է ծխախոտային արտադրատեսակների համար  գանձվող  տեղական տուրքի  նվազագույն

շեմը:

 

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին»հայաստանի հանրապետության օրենք

 

26.06.1997  թվականին  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել  է «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ  Հայաստանի Հանրապետությունում  արտադրվող արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության` օրենքի ուժ  ունեցող որոշումը,  որով ներմուծվող եւ  արտադրվող սիգարետների  համար սահմանվեցին հաստատագրված վճարներ:

 

24.03.2000 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի  կողմից ընդունվել  է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքը: Օրենքը սահմանում  է  Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների եւ  սիգարետների  (այսուհետ` ծխախոտի   արտադրանք) համար ավելացված արժեքի  հարկի,

ակցիզային  հարկի եւ մաքսատուրքի, եւ Հայաստանի Հանրապետությունում  արտադրվող  ծխախոտի արտադրանքի համար`

ավելացված արժեքի   հարկի  եւ  ակցիզային  հարկի  միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման եւ վճարման կարգը:

 

Օրենքով սահմանվեց, որ վճարողները,  տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, պետք է վճարի օրենքով սահմանված վճարները:

 

14.12.2001թ. ՀՀ  Ազգային  Ժողովի  կողմից  ընդունվել  է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենք, որի համաձայն որոշակիորեն ավելացվել են օրենքով սահմանված հաստատագրված վճարները:  Մասնավորապես  ֆիլրտրով սիգարետների 1000 հատ  քանակի ներմուծման  համար սահմանված 10 ԱՄՆ  դոլարին համարժեք դրամի վճարի փոխարեն  սահմանվեց 11 ԱՄՆ դոլարին համարժեք   դրամի չափով  վճար, իսկ   առանց  ֆիլտրի  սիգարետների համար  սահմանված 3 դոլարի  փոխարեն  սահմանվեց 6 ԱՄՆ  դոլարին համարժեք  վճար: Ներքին արտադրանքի`  առանց ֆիլտրի սիգարետների արտադրության  համար   սահմանված   2.2  դոլարին   համարժեք վճարի փոխարեն սահմանվեց 3,5 ԱՄՆ դոլարի  համարժեք վճար:

 

Ելնելով կոնվենցիայի  6-րդ   հոդվածի  պահանջներից,  ՀՀ  Ազգային Ժողովի  կողմից 2005  թվականի մայիսի  5-ին  ընդունվել   է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը,  որով ծխախոտի արտադրատեսակների  համար հաստատագրված  վճարները ԱՄՆ դոլարի     համարժեքի փոխարեն սահմանվել են  ՀՀ դրամով եւ  այդպիսով  դրամային  փոխարժեքով ծխախոտի արտադրատեսակների  համար հաստատագրված վճարումները բարձրացվել են:

 

Առաջարկվող գործողություններ

 

Կոնվենցիայի 6-րդ  հոդվածի համաձայն ծխախոտի դեմ պայքարի կարեւորագույն գործողություններից է գնային համապատասխանական քաղաքականության  իրականացումը: Կողմերը  կոնվենցիայով  ընդունում են, որ  գնային  եւ  հարկային  միջոցները  հանդիսանում  են բնակչության տարբեր  խմբերի կոմից  ծխախոտային արտադրանքի  օգտագործման սահմանափակման կարեւոր եւ էֆեկտիվ միջոց:

 

Կողմերը  պարտավորվում են սեփական առողջապահական նպատակները հաշվի  առնելով, իրականացնել համապատասխան հարկային քաղաքականություն`  նպատակաուղղված ծխախոտի արտադրանքի սպառման նվազեցմանը:

 

Հաշվի առնելով կոնվենցիայի 6-րդ հոդվածը, անհրաժեշտ է փոփոխություններ   կատարել «Ծխախոտի արտադրանքի համար

հաստատագրված վճարների  մասին» ՀՀ   օրենքում, ավելացնելով ծխախոտային արտադրանքի ներմուծման եւ արտադրության համար նախատեսված հաստատագրված հարկի գումարները:

 

Հարկ է նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը վճռականություն է   հայտնել, կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան, գնային միջոցներով  ծխախոտամոլության  դեմ պայքարելու հարցում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2005 թվականի

ապրիլի  1-ի N 215-Ա որոշմամբ  հաստատված ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի  2-րդ  կետի համաձայն, նախատեսվում է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարել փուլային տարբերակով`  բարձրացնելով ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված  հաստատագրված վճարները: Առաջին   փուլը նախատեսվում է իրականացնել 2007 թվականի դեկտեմբերին, երկրորդը`2008 թվականի դեկտեմբերին:

 

«Աշխատանքի  վարձատրության մասին»հայաստանի հանրապետության օրենքը

 

Նույնպես  որոշակի   սահմանափակում է  ամրագրել ծխախոտային արտադրանքի շրջանառության համար: Օրենքի 8-րդ  հոդվածի 4-րդ  մասի համաձայն «Ծխախոտի ....  ապրանքների օգտագործումը,  որպես աշխատանքի վարձատրության միջոց, արգելվում է»:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ Օրենսգիրքը

 

Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման հետ կապված նորմերը խախտելու  համար   վարչական  իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված: Մասնավորապես,  օրենսգրքի 116-րդ  հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելու համար, սահմանում է, որ քաղաքամերձ գնացքների վագոններում  (այդ թվում` վագոնահարթակում), տեղական եւ հեռավոր հաղորդակցության գնացքների` ծխելու համար չuահմանված  տեղերում, ինչպեu նաեւ  մետրոյում  ծխելը առաջացնում  է նախազգուշացում  կամ  տուգանքի նշանակում  uահմանված  նվազագույն աշխատավարձի մինչեւ քuան տոկոuի չափով:

 

Օրենսգրքի  224-րդ հոդվածի  համաձայն,  սույն  հոդվածի  կանոնների խախտելու համար պատասխանատվությունը կիրառում  է ՀՀ ոստիկանությունը:

 

Օրենսգրքի  158-րդ  հոդվածը,  որը  պատասխանատվություն  է նախատեսում առեւտրի իրականացման վայրի  կազմակերպչի, առեւտրի, հանրային սննդի վաճառողի եւ կենցաղային ծառայություններ կատարողի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու համար, սահմանում  է, որ 18 տարին  չլրացած  անձանց  ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների    եւ    հոգեմետ  նյութերի,uարuափ կամ էրոտիկա բովանդակող գրականության եւ  տեuաերիզների  վաճառքի մեջ ներգրավելը, ինչպեu նաեւ 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ`  uահմանված  նվազագույն  աշխատավարձի  հիuնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

 

Օրենսգրքի 158-րդ  հոդվածով նախատեսված  վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը, համաձայն օրենսգրքի 219-րդ  հոդվածի, կիրառում  են տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Օրենսգրքի  16916  հոդվածով պատասխանատվություն  է նախատեսված առեւտրի, հանրային սննդի  եւ կենցաղային ծառայությունների  ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու համար:

 

Մասնավորապես օրենսգրքի նշված հոդվածը սահմանում է, որ առանց թույլտվության  ոգելից խմիչքների եւ  (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը առաջացնում է  տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկից մինչեւ հիuնապատիկի չափով:

 

Օրենսգրքի 16916  հոդվածով նախատեսված  վարչական իրավախախտման  համար պատասխանատվությունը, համաձայն

օրենսգրքի 219-րդ  հոդվածի, կիրառում  են տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Օրենսգրքի 1711 հոդվածը  պատասխանատվություն   է  սահմանում ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելու համար:

 

Ծխախոտի  վաճառքով զբաղվող իրավաբանական  եւ  ֆիզիկական անձանց   կողմից   վաճառքի   կանոնների   խախտումը առաջացնում  է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեuնապատիկի չափով:

 

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց  հետո 6  ամuվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով, կամ գործունեության թույլտվությունը (լիցենզիան) կաuեցվում է 1 տարի ժամկետով:

 

Սակայն վարչական  իրավախատումների  վերաբերյալ օրենսգրքով սահմանված չէ այն մարմինը, որը իրավասու է վարչական իրավախախտումների  վերաբերյալ գործեր քննել  եւ պատասխանատվության միջոցներ  կիրառել օրենսգրքի 1711  հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման  համար, ինչը գործնականում անհնար է դարձնում օրենքով  սահմանված ծխախոտի իրացմամբ  զբաղվող  հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելը:

 

Օրենսդրության  նշված  բացը  շտկելու   համար   անհրաժեշտ  է լրացում կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, սահմանելով այն մարմինը, որն իրավասու կլինի վարչական պատասխանատվություն կիրառել  ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների   կողմից   ծխախոտի  վաճառքի   կանոնները խախտելու համար:

 

Առկա բացերը


Հայաստանի Հանրապետության ծխախոտի հետ կապված օրենսդրության   վերլուծությունը ցույց է  տալիս,  որ չնայած  էական

առաջընթացին`  դեռեւս առկա  են որոշ  բացեր,  որոնք  պահանջում   են հատուկ ուշադրություն  եւ  հաստատակամություն  վարվող քաղաքականության եւ գործունեության մեջ:

 

Հիմնական  խնդիրն այն է, որ Հայաստանում չի հաջողվել  հասնել ծխախոտի գովազդի լիակատար արգելմանը£ Ծխախոտամետ

ազդակները  դեռեւս թափանցում են հեռուստակրան եւ  թերթերի ու ամսագրերի էջեր: Այս երեւույթը կարելի է բացատրել ծխախոտի գովազդի հստակ ձեւակերպման բացակայությամբ: Նույնը  կարելի   է  նշել   նաեւ` կապված ծխախոտի    հովանավորչության     եւ       խթանման  հետ: Ծխախոտային   արդյունաբերությունը  հմտորեն օգտագործում է  այդ բացերը  եւ  առանց օրենսդրության նկատելի խախտման  կարողանում  է խթանել իր արտադրանքի սպառումը:

 

Երկրորդ  կարեւոր բացը   կապված է  ծխախոտի ծխից   ազատ վայրերի հետ£ Թեեւ հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի  օրենքներ   եւ օրենսդրական ակտեր  արդեն  ընդունված են, սակայն դեռեւս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ:

 

Օրենսդրության գործնական եւ փաստացի իրականացումը պահանջում է այնպիսի համարժեք միջոցներ, ինչպիսիք  են մոնիտորինգը,

վերահսկողություն իրականացնող մարմինների արդյունավետ գործունեությունը, տուգանքների առկայությունը եւ կիրառումը, հասարակության իրազեկումը: Կարելի է նաեւ օգտագործել այն երկրների փորձը, որոնք արդեն ամրագրել են հիշյալ միջոցներն իրենց օրենսդրության  մեջ  եւ  արդյունավետ կերպով  իրագործում  են դրանք:

 

Ընդհանրապես, նշված միջոցների արդյունավետ կիրառման ապահովումը միշտ  էլ լուրջ  խնդիր է հանդիսացել բոլոր երկրների համար:

Հաջորդ  կարեւոր խնդիրն  առնչվում է գնային քաղաքականությանը:  Հայաստանում ծխախոտի արտադրանքը մնում  է համեմատաբար  էժան,  ինչի  հետեւանքով այն հասանելի  է բնակչության լայն զանգվածների համար: Ծխախոտային արդյունաբերությունն օգտագործում է  այս  իրողությունը եւ  խթանում  է  իր  արտադրանքի, օրինակ` մինչ վերջերս մեր բնակչության շրջանում ոչ պոպուլյար սիգարների  սպառումը: Պետք է նաեւ  նշել,  որ ծխախոտի արտադրանքի վերաբերյալ հարկային      օրենսդրությունը փոփոխությունների չի ենթարկվել 2001 թվականից£ Ավելին, ծխախոտի վերոհիշյալ արտադրատեսակիª սիգարների  հետ կապված` հարկերը  նվազել են:

 

Վերջին  կարեւոր  խնդիրը  հասարակության կողմից օրեսնդրության հանդեպ հարգանքի մթնոլորտի ստեղծումը եւ օրենսդրության իրագործումն  ապահովելն է£ Այս ամենի բացակայությունը լրջորեն խոչընդոտում է  կառավարության հակածխախոտային քաղաքականության իրագործմանն ուղղված ջանքերը:Հարկավոր է չմոռանալ, որ ծխախոտային արդյունաբերությունն ունի բավական ուժեղ քաղաքական   եւ   այլ  լծակներ  իր  ծխախոտամետ   քարոզչության  ու գործունեության համար:

 

Ամփոփում

 

Ծխախոտի դեմ  պայքարի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության սույն  ուսումնասիրությունը  ցույց  է տալիս, որ ԾՊՇԿ-ի իրականացման մեկնարկը բավական հաջող  էր, ինչի մասին  վկայում  են  արդեն  իսկ   ընդունված  օրենքները, ակտերը  եւ որոշումները: Միեւնույն  ժամանակ  պետք  է   նշել,  որ  սա դժվարին գործընթացի սկիզբն է միայն, քանի  որ     ծխախոտային արդյունաբերությունը բավական զորեղ է  Հայաստանում, եւ  նոր օրենքները եւ  ակտերը,  ինչպես  նաեւ  գործող   օրենսդրության  մեջ կատարվող լրացումները  եւ փոփոխությունները   դեռ   պետք է քննություն բռնեն մեր իրականության մեջ:

 

Պարզ է, որ պետք է մշակվի օրենքների  եւ ակտերի մի  որոշ համակարգ եւ ընդունվի  մի կոնկրետ հաջորդականություն, որը կապահովի նոր օրենսդրության արդյունավետությունը:

 

Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի վավերացումից հետո ընդունված ամենակարեւոր օրենքներից  եւ ակտերից

են «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքը,«Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի

պետական ծրագիրը  եւ   ծխախոտի  դեմ  պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին՚ ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1630-Ն որոշումը, ինչպես  նաեւ «Ծխախոտի   վերաբերյալ  տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ  կառավարության  2005 թվականի ապրիլի  28-ի թիվ 540-Ն որոշումը եւ«Մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 916-Ն հրամանը:

 

Հարկավոր է ընդգծել, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման  սահմանափակումների  մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածը պահանջում  է   ԾՊՇԿ-ի  պահանջներին  լիովին համապատասխան ծխախոտի արտադրանքի փաթեթավորման եւ պիտակավորման նոր ձեւ: Նույն  օրենքը (Հոդված 2)  պարտադրում  է  Կառավարությանը  ընդունել ծխախոտի  դեմ  պայքարի     պետական   ծրագիր: Արձանագրելով կատարված մեծածավալ  աշխատանքը,  հարկ է նշել  նաեւ,  որ  գլխավոր նպատակը  շարունակում է  մնալ ՀՀ  օրենսդրության լիակատար համապատասխանեցումն է ԾՊՇԿ-ի դրույթներին, ներառյալ` ծխախոտի

գովազդի, հովանավորչության եւ խթանման  լիովին արգելումը:

 

Անհրաժեշտ գործողությունների ցուցակում մյուս կարեւոր առաջնահերթությունը ծխախոտի  պահանջարկի նվազեցմանն  ուղղված

գնային միջոցառումների եւ համապատասխան հարկային քաղաքականության կիրառման վերաբերյալ իրավական դաշտի սեղծումն

է:

 

Հարկ է նշել նաեւ, որ առանց ծխախոտին վերաբերող օրենքների եւ  ակտերի խախտման  համար  նախատեսվող պատասխանատվության, ինչպես  նաեւ  մշտական  մոնիտորինգի`  ծխախոտի  դեմ  պայքարին ուղղված օրենսդրությունն  ու քաղաքականությունը կլինեն  թերի  եւ անարդյունավետ:

 

Եվ  վերջապես, վերլուծությունը ցույց է  տալիս,  որ հակածխախոտային քաղաքականությունը Հայաստանում, այդ թվում` օրենսդրական բարեփոխումները,  կարող  է շատ ավելի  արդյունավետ եւ համակարգված  լինել,  եթե մշակվի  Հայաստանում  Ծխախոտի դեմ պայքարի  շրջանակային  կոնվենցիայի լիակատար  իրականացման ազգային ուղեցույց:

 

Հեղինակ. Պրոֆ.Վ.Դավիդյանց,Ա.Բադալյան Մ.Մեյմարյան Լ.Նիազյան Կ. Փամբուխչյան Հ. Վարդումյան Ս.Քրմոյան, Ա.Բազարչյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 No. 6, 2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուսանող երիտասարդության ապրելակերպը

Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր Ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում

Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի  5-րդ փուլի, ՀԿԹՀԾ-  5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Համալսարանական կլինիկաներում առաջնային եվ մասնագիտացված բուժօգնության կազմակերպման նոր մոդելի գիտական հիմնավորումը

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր  կազմում  ունի  բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Բոտուլիզմի դեպքեր Հայաստանում

Մեթոդական ցուցումներ`

Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների  կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Տարեցների եվ ծերերի առողջական վիճակի որոշ ցուցանիշների սոցիալ-հիգիենիկ գնահատականը եվ բժշկասոցիալական օգնության կազմակերպման բարելավման ուղիները

Սկսած  20-րդ  դարի 2-րդ կեսից երկրագնդի  բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է  որպես «բնակչության  ծերացում»,  որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Հայաստանի հանրապետությունում բոտուլիզմի հեատազոտության մասին

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը

Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է  նույնիսկ ունենալ մահվան ելք...

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և տեղեկատվական մոնիտորինգային համակարգի մշակումը

Վնասվածքը ֆիզիկական խեղում  է, որը տեղի  է ունենում,երբ   մարդու  մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Բոտուլիզմ ընտանեկան բժշկի ձեռնարկ

Նախաբան

Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային  հիվանդությունները  մնում  են  լայնորեն տարածված...

Ընտանեկան բժշկության կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական

օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե  առաջնային  հարց...

Տեղեկատվություն հանրապետությունում տուլարեմիայի համաճարակային իրավիճակի /2006-2007անցած 5 ամսվա/ և տուլարեմիայի դեմ իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Տուլարեմիան  հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:

Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»

Նախաբան

Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Arc Viev GIS Համակարգչային ծրագրի կիրառումը համաճարակաբանական գործառույթներում

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնեվմոցիստոզը հայաստանում

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii  միաբջիջը...

Հայաստանի Հանրապետությունում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և հակազդման արդյունքները.

Հաշվի առնելով առավել խոցելի և  առավել վտանգի ենթարկված դեռահասների ու  երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն  տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ