Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007

«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»

Նախաբան

Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը: Համակարգչային ծրագիրը  մշակված է  Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի  և համաճարակաբանության  ամբիոնի  կողմից “Epi Info” (for Windows) ծրագրի օգնությամբ` վերահսկողության տվյալների գրանցման, վերլուծության և վերարտադրության նպատակով:

 

For Windows տարբերակում “Epi Info” ծրագիրն իրենից ներկայացնում է համակարգչային ծրագրերի շարք, որոնք մշակված են համաճարակաբանական տվյալների    հետ աշխատանքի,   ինչպես   նաև  այն   տվյալների համաճարակաբանական քարտեզագրման  համար,  որոնք  անմիջապես տեղադրված են “Epi  Info” կամ  համակարգչային այլ ծրագրերում: Համակարգչային ծրագիրը նախատեսված է IBM-համադրելի համակարգիչների համար:

 

Համակարգչային ծրագիրը նախատեսված է ճանապարհատրանսպորտային պատահարների տրավմատիզմի  խնդրի վերահսկման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության  գրանցման համար: Ծրագիրը տվյալների վերլուծության և տեղեկատվության   վերհանման հնարավորություն է տալիս, ինչը համաճարակաբաններին և առողջապահության կազմակերպիչներին թույլ կտա օգտագործել ստացվող արդյունքները հիվանդությունների  մոնիտորինգի, գնահատման և վերահսկման նպատակով:

 

Տիրապետելով վերոնշյալ ծրագրին` դուք ինքնուրույն կարող եք այն վերափոխել և կատարելագործել, ինչի արդյունքում կբացվեն նոր ցուցանիշների և տվյալների ընդգրկման   լայն հնարավորություններ, կբարելավվեն Ձեր  կառավարման արդյունավետությունը, այլ առողջապահական ուղղությունները  և հանրային առողջապահական առաջնահերթություններն ընդհանրապես:

 

Epi info ծրագիրը մշակվել է Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկման կենտրոնների կողմից,Ատլանտա, Ջիորջիա նահանգ, ԱՄՆ (հեռ`. 1-404-639-8252)Ծրագրի` ձեր  ուշադրությանը  ներկայացվող  տարբերակը,  հատուկ մշակվել է ճանապարհա-տրանսպորտային տրավմատիզմի խնդրի մոնիտորինգի նպատակով:

 

Ծրագիրը  մշակելիս  հեղինակները նպատակ են հետապնդել ընդգրկել ժամանակակից գրականությամբ

երաշխավորվող ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի բոլոր անհրաժեշտ բաղադրիչների

համաճարակաբանական վերահսկողությունը,միևնույն ժամանակ այն հնարավորինս պարզ է օգտագործողի համար:

 

«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ» համակարգչային ծրագիրը և սույն ձեռնարկը պաշտպանված չեն կրկնօրինակումից և  կարող են տարածվել  անվճար և առանց սահմանափակումների:

 

Ցանկանում ենք հաջող աշխատանք Բոլոր  դիտողություններն  ու առաջարկությունները  երախտագիտությամբ

կընդունվեն Տեղեկանքների և կրկնօրինակների ստացման կոորդինատներն են ՀՀ  Առողջապահության  նախարարության Առողջապահության ազգային իֆստիտուտի Տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոն, Հայաստան, 375051, Երևան, Կոմիտասի,49/4. Հեռ. (37410) 23-69-11E-Mail: [email protected]

 

Ներածություն

 

Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի համաճարակաբանական վերահսկողությունը ներառում է

 

  • տեղեկացում պատահարների վերաբերյալ
  • տվյալների հավաքագրում.......
  • հավաքագրված տվյալների վերլուծություն
  • տեղեկացում հավաքագրված տվյալների վերաբերյալ
  • առողջապահական   համակարգի   բոլոր  մակարդակների   և շահագրգիռ կողմերի հետ հետադարձ կապի ապահովում

 

Համաճարակաբանական վերահսկողության համակարգի ձևավորումը նախատեսում է  տեղեկատվության անընդհատ շարժ ինչպես ներքևից վերև (հիվանդից տարածաշրջան,  տարածաշրջանից մարզ, մարզից ազգային կենտրոն, ապա տարբեր    կառույցներ և Առողջապահության  համաշխարհային կազմակերպություն),  այնպես էլ վերևից ներքև (տեղեկատվության հետադարձ շարժ): Տեղեկատվական հոսքերի հիմքում ընկած են տվյալների երեք բազաներ` հոսպիտալացման տվյալներ,  ամբուլատոր-պոլիկլինիկական  ծառայություններ դիմած պատահարների տվյալներ և ճանապարհա-տրանսպորտային տրավմատիզմի հետևանքով մահացության տվյալներ: Հաշվի առնելով տեղեկատվության շարժը և տվյալների  բազան` ստեղծվում են վերլուծության տարբեր համակարգեր(ձևեր): Դրանք են.

 

  1. Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի դեպքերի ցանկը` գնահատման և հսկման նպատակով
  2. ցուցանիշները և դրանց վերլուծությունը` խնդրի վիճակի և մոնիտորինգի գնահատման նպատակով
  3. վիճակագրական վերլուծությունը և այլն

 

Ձեռնարկում  ներկայացված  են դիագրամներ  և սխեմաներ` նկարագրելով ճանապարհատրանսպորտային  վերահսկողության տեղեկատվական վերլուծական գործընթացները:

 

Տվյալները, ապա նաև  դրանց վերլուծությունը, իրենցից ներկայացնում են տեղեկատվություն, որի հիման վրա պետք է կայացվեն որոշումներ և հենց դրանում է կայանում «Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ» համակարգչային  ծրագրի իմաստը: Վերլուծելով  խնդիրները  և գործերի վիճակը  մենք  կարող  ենք օբյեկտիվ գնահատել իրավիճակը, խնդիրները, իսկ  ամենակարևորը` կա արդյոք առաջընթաց  տվյալ ուղղությամբ  և արդյոք  հնարավոր է հասնել մեր  առջև դրված նպատակներին:  Մենք հնարավորություն կստանանք ընդունելու    գրագետ,  նպատակաուղղված, այսպիսով  նաև`   էֆեկտիվ որոշումներ:

 

Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերի իրականացման կարևորությունը  կայանում  է նրանում,  որ մենք ոչ միայն կողմնորոշվում ենք  գործերի վիճակում և  իրականացնում ենք ղեկավարում, այլ նաև  տանում ենք ձևակերպում«ուղղության կոնկրետ հետքերով» համաձայն ԱՀԿ ճշգրիտ սահմանման:

 

Սպասվող  խնդիրների լուծումը  մասնագետներից  կպահանջի հետագա նշանակալի  ջանքեր, որոնք ոչ միայն անհրաժեշտ  են, այլ  նաև ազնիվ,  քանզի  դրանց վերջնական նպատակը  մարդկանց  առողջությունն է:

 

ԲԱԺԻՆ 1. ծրագրի ներդրում, ընդհանուր տեղեկություններ և դիտողություններ

 

Շարադրանքում ստեղների  նկարագրության հանար պետք է օգտագործենք  ստանդարտ  ստեղնաշարի ստեղների  վրայի   գրությունը`փակված եռանկյուններում:  Օրինակ, ցույց  է տալիս այն ստեղը,որի վրա գրված է և այն պետք է սեղմել: Եթե նշված են 2 և ավելի ստեղներ  (օրինակ ), ապա դրանք անհրաժեշտ է սեղմել հերթականությամբ: Եթե նշված են 2 և ավելի ստեղներ առանց դրանց միջև տարածության  (ինչպես օրինակ   ), ապա սեղմվում է առաջին ստեղը և առանց այն  թողնելու` նաև երկրորդը:

 

ստեղնի  սեղմումը   գործնականում  պահանջվում  է միշտ`  ներմուծման  հրամանի վերջը  նշելու նպատակով,  իսկ  ստեղնի սեղմումը ցույց է տալից հրամանի դադարեցումը:

 

Կուրսորի  տեղաշարժը  (ուղղահայաց  թարթող գծի)  վերև,  ներքև,աջ և ձախ  տեղի  է ունենում ստեղնաշարի  աջ մասում  գտնվող սլաքների միջոցով,  ինչպես նաև մկնիկի  օգնությամբ,  որի ցուցիչը  (սլաքը) մկնիկի տեղափոխմամբ տեղաշարժվում է ցանկացած ուղղությամբ: Ստեղների միջոցով  հրամանի  իրականցման  նպատակով անհրաժեշտ տեղում կուրսորի տեղակայումից հետո պետք է սեղմել , իսկ եթե կուրսորը տեղակայվում  է  մկնիկի  միջոցով,  ապա հրամանի   կատարումն իրականացվում է մկնիկի ձախ կրճակի սեղմամբ:

 

Տվյալների   հավաքման   ժամանակ   դուք   կարող  եք   սխալվել (օրինակ որևէ  տառ բաց թողնել  կամ սխալ գրել), ինչի  շտկման համար անհրաժեշտ կլինի սեղմել (կջնջվի կուրսորից հետ գտնվող նիշը) կամ    (կջնջվի կուրսորից առաջ գտնվող նիշը):

 

Անձանց,  որոնք  ունեն  համակարգչից  օգտվելու սահմանափակ փորձ   կամ նոր  պետք է  սկսեն   օգտվել   դրանից,  խորհուրդ   կտայինք ծրագրից  օգտվելուց առաջ կարդալ վերջաբանը, որը կծանոթացնի ձեզ հիմնական գաղափարների հետ:

 

Համակարգչային ծրագրի տեղադրում Անձանց,որոնք չունեն համակարգչից օգտվելու փորձ, այդ գործընթացը կլինի  բավականին բարդ:Այդ  իսկ պատճառով մենք խորհուրդ  կտայինք  խորհրդատվություն ստանալ մշակողներից,  որոնք ոչ միայն կսովորեցնեն ձեզ, այլև կտրամադրեն  և էլեկտրոնային կրիչներ, և տվյալ ձեռնարկը:

 

Մուտքը ծրագիր իրականացվում է համակարգչի դեսկթոփի վրայի իկոնայից:Շարժելով  սլաքներով ստեղները` կանգնեցրեք   կուրսորը անհրաժեշտ պատուհանի  վրա, սեղմեք և կկատարվի էկրանի փոփոխություն:

 

Ձեր առջև բացվում է ծրագրի էկրանը, որը պատկերված է նկար 1-ում.

 

 

Նկար 1. Համակարգչային ծրագրի ներածական Էկրանի ստորին հատվածում հորիզոնական  տեղադրված է հիմնական մենյուն, որը ձեզ առաջարկում է տարբեր հնարավորություններ: Սլաքավոր ստեղների կամ մկնիկի աջ և ձախ տեղաշարժմամբ դուք կարող եք ընտրել և կանգնել ձեզ անհրաժեշտ պատուհանի վրա: Սեղմելով , կամ մկնիկի ձախ կոճակը` դուք յուրաքանչյուր առանձին պատուհանում կբացեք ենթամենյուն և այսպես շարունակ:

 

Հետագա բաժիններում մենք կնկարագրենք գլխավոր մենյուի յուրաքանչյուր պատուհանի, ինչպես նաև որոշ ստեղների ֆունկցիոնալ հնարավորությունները:

 

ԲԱԺԻՆ 2. Տվյալների մուտքագրում

 

Համակարգիչ մուտքագրվում են հատուկ ձևերից տվյալներ, որոնք ստացվում  են ստորին  մակարդակներից:  Այդ   ձևերը ներկայացված  են սույն ձեռնարկի 3,4 և 5 նկարներում:

 

Հաշվի առնելով հաշվետվական ձևերի շարժման հերթականությունը (ներկայացումը) և դրանց համակարգչային մշակումը` ստեղծվել է «Տվյալների մուտքագրման» կարգ:

 

 

Նկար 2. «Տվյալների մուտքագրում» բացվող ենթամենյուով Տվյալների մուտքագրման հրամանն իրականացվում է (տվյալների մուտքագրում) ստեղնի սեղմամբ, որից հետո բացվում են 3 ռեժիմ (նկար 2):

 

  • էկրանային  առաջին ձև «ամբուլատոր-պոլիկլինիկական տվյալների մուտքագրում»
  • էկրանային   երկրորդ  ձև «հոսպիտալացման  տվյալների մուտքագրում»
  • էկրանային երրորդ ձև «մահացածների տվյալների մուտքագրում»

 

Տեղափոխելով կուրսորը պատուհանի վրա` կբացվի ամբուլատոր-պոլիկլինիկական տվյալների մուտքագրման ձևը (նկար 3):

 

 

Նկար 3. Ամբուլատոր-պոլիկլինիկական տվյալների մուտքագրման ձևը Տեղադրելով կուրսորը պատուհանի վրա` կբացվի հոսպիտալացման տվյալների մուտքագրման ձևը (նկար 4):

 

Տեղադրելով   կուրսորը    պատուհանի   վրա` կբացվի ՃՏՏ-ից մահացության տվյալների մուտքագրման ձևը (նկար 5.)

 

Ինչպես երևում  է էկրանային ձևը բաղկացած է երկու սյունակներից.

 

  • ձախ-տվյալների և պարամետրերի ցանկ, որոնք պետք չէ մուտքագրել
  • աջ-դաշտեր, որտեղ անհրաժեշտ է տվյալները մուտքագրել

 

Մուտքագրման ավարտից հետո.

 

  • Եթե ցանկանում եք գրանցել` սեղմեք ,
  • Եթե  չեք ցանկանում գրանցել` սեղմեք  (օրինակ երբ պարապում եք կամ ուսումնասիրում եք համակարգիչը և ծրագիրը),
  • Եթե ցանկանում եք արգելել հրամանը` սեղմեք :

 

Սեղմելով  ` ձեր գրանցումը կպահպանվի համակարգչի հիշողությունում,  որից հետո հաջորդ հիվանդի  տվյալների մուտքագրման համար նորից կբացվի էկրանային ձևը:

 

Մուտքագրման  ավարտից հետո ծրագրից  դուրս գալու  համար գլխավոր մենյուում սեղմեք :

 

Տվյալների խմբագրում

 

Հաճախ առաջանում  է այնպիսի իրավիճակ,  երբ մուտքագրման ենթակա  տվյալները լինում են ոչ լիարժեք և դուք մուտքագրում   եք տվյալների միայն  մի մասը, իսկ հետո ստացվում է նաև մնացածը: Հաճախ դուք  խնդրում եք ձեր մասնագետներին  ճշտել այս կամ այն տվյալները, որոնք  սխալ են կամ կասկածելի: Տվյալների մուտքագրման  ժամանակ դուք կարող եք թույլ տալ մեխանիկական  սխալ և այլն: Վերոնշյալ բոլոր դեպքերում առաջանում է  տվյալների  խմբագրման  անհրաժեշտություն, ինչն իրականացվում է հետևյալ կերպ.

 

  1. Եթե  դուք հենց սկզբից  մտնում եք ծրագիր, ապա գործեք ըստ բաժնի   սկզբում  բերված  ցուցումների:Տվյալների մուտքագրման էկրանային ձևի բացվելուց հետո հավաքեք հիվանդի համարը, ապա և  դուք միանգամից կստանաք ձեզ հետաքրքրող հիվանդի  տվյալները: Սլաքավոր ստեղները շարժելով վերև  կամ  ներքև`  գտեք համապատասխան  տեղը, ուղղեք, ապա`ինչպես «վերջնական փուլում»:
  2. Եթե  տվյալ պահին   դուք  աշխատում եք  կոնկրետ հիվանդի հետ և անհրաժեշտություն է  ծագում խմբագրում   կատարել նրա տվյալներում, ապա սլաքավոր ստեղները տեղաշարժեք դեպի վեր  և վար, գտեք համապատասխան տեղը, ուղղեք այն, որից հետո` ինչպես «վերջնական փուլում»:
  3. Եթե  տվյալ պահին   դուք  աշխատում եք  կոնկրետ հիվանդի հետ,  բայց   խմբագրում  պետք է իրականցվի  մեկ  ուրիշ հիվանդի  տվյալներում, ապա վերջինիս տվյալները կարող եք ստանալ սլաքավոր ստեղների միջոցով. ձախ` տվյալ դեպքից առաջ գրանցվածի  տվյալները,  աջ`  տվյալ դեպքից հետո գրանցվածի տվյալները: Գտնելով անհրաժեշտ գրանցումը` տեղափոխեք սլաքներով ստեղները վեր և  վար,  գտեք համապատասխան  տեղը,  ուղղեք  այն, որից հետո` ինչպես «վերջնական փուլում»:

 

ԲԱԺԻՆ 3. Տվյալների վերլուծություն

 

ՙ«ՃՏՏ» համակարգչային ծրագրում նախատեսված են մուտքագրված տվյալների վերլուծության բազմապիսի հնարավորություններ: Հատուկ դրա  համար   նախատեսված է համապատասխան  պատուհանի  վրա ստեղնի սեղմման ռեժիմ (նկար  6): Ծրագրում նախատեսված է տվյալների  ստանդարտ վերլուծություն  (ըստ հետազոտության  տարիների, տարիքային  խմբերի,  ամիսների,   սեռի,ճանապարհատրանսպորտային պատահարների ձևերի և այլն):

 

 

 

 

Նկար 6. Համակարգչային ծրագրով առաջարկվող մուտքագրված տվյալների վերլուծության ստանդարտ ձևերը

 

 

 

Նկար 7-ում ներկայացված են տվյալների վերլուծության տարբեր տարբերակներ` նկարներ, աղյուսակներ և այլն: Քարտեզագրումը թույլ  է տալիս   իրականացնել  տվյալների   համաճարակաբանական քարտեզագրում, տեղադրել  դրանք  հանրապետության քարտեզում և վերլուծել` հայտնաբերելով այն օրինաչափությունները  որոնք բնորոշ են ամբողջ հանրապետության կամ առանձին մարզերի համար:

 

ԲԱԺԻՆ 4. Հետադարձ կապ:


Օժանդակ ռեժիմներ:


Սերվիս

 

Համաճարակաբանական վերահսկողության գործընթացում կարևորագույն բաղադրիչ է հանդիսանում  տեղեկատվության հետադարձ կապը, որի պատճառով ծրագրում նախատեսված է հաշվետվական ձևերի միջոցով հետադարձ կապ` ազգային   մենեջերներից մարզային և բուժպրոֆիլակտիկ հաստատությունների ղեկավարներին:

 

«ՃՏՏ» համակարգչային ծրագիրը ներառում է նաև  տարաբնույթ օժանդակ ռեժիմներ,  որոնք հավելյալ հնարավորություններ են ստեղծում օգտվողների համար:  Դրանք զետեղված  են հատուկ պատուհանում, որը կոչվում  է «Սերվիս» մենյու: Կանգնեցնելով կուրսորը  վերոնշյալ պատուհանի վրա և սեղմելով` դուք կբացեք  առաջարկվող ռեժիմների ցանկով ենթամենյուն, որոնց ընտրությունն  իրականացվում  է կուրսորի համապատասխան տեղում տեղադրմամբ և ստեղնի սեղմամբ:

 

Համակարգիչ` տվյալների ամսից ամիս, տարուց տարի մուտքագրմամբ  կստեղծվի ձեր յուրօրինակ տվյալների բազան:

ՙ

«Տվյալների պատճենահանում» ռեժիմի օգնությամբ կարող եք էլեկտրոնային կրիչի վրա  իրականացնել տվյալների

պարբերական պատճենահանում,  ինչը  հնարավորության  կտա ստեղծելու  տվյալների հավելյալ  արխիվ`  պաշտպանված տարբեր պատահականություններից:

 

Այսինքն`  կրիչի  վրա կունենաք  համակարգիչ  մուտքագրված  տվյալների ամբողջական տարբերակը:

 

Տվյալների պատճենահանման համար անհրաժեշտ է կրիչը մտցնել համակարգիչ և  տալ:Համակարգիչը ինքնուրույն կարտագրի տվյալները:Հանեք կրիչը և պահպանեք:Արեք սա պարբերաբար:

 

«ՃՏՏ» համակարգչային ծրագիրը ավտոմատացված հաշվարկում է  ցուցանիշները 100.000  բնակչի  հաշվով, մինչև 15  տարեկան երեխաներինը  100.000-ի  հաշվով,  տեղադրում  է  մարզերի, տարածաշրջանների,  քաղաքների անվանումները,  խմբավորում  և քարտեզագրում  է  տվյալները` օգտագործելով մարզերի   և տարածաշրջանների կոդերը: Այդ  պատճառով անհրաժեշտ է տարին մեկ թարմացնել դեմոգրաֆիկ և ադմինիստրատիվ-տարածքային տվյալները:

 

«ՃՏՏ» համակարգչային ծրագիրը կարող է աշխատել նաև այլ for Windows համակարգչային ծրագրերով, ինչը ստեղծում է տվյալների վերլուծության և ստեղծագործ աշխատանքրի մեծ հնարավորություններ:

 

Գրականություն

 

ՙ«ՃՏՏ» համակարգչային ծրագրի և  այլ  համաճարակաբանական ծրագրերի` հնարավորությունների հետագա ուսումնասիրությունների համար  ռուսերեն լեզվով առաջարկվող գրականության ցանկը:

 

  • համակարգչային   ծրագրի  ռուսերեն  տարբերակի հիմունքները` IBM-համատեղելի համակարգիչների համար: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոններ,ԱՄՆ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Շվեյցարիա, 1995)
  •  քարտեզագրման   ծրագրի  ռուսերեն  տարբերակի հիմունքները` IBM-համատեղելի համակարգիչների համար: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոններ,ԱՄՆ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Շվեյցարիա, 1995)
  •  համակարգչային   ծրագրի   ռուսերեն տարբերակի հիմունքները`  IBM-համատեղելի  համակարգիչների համար: Հիվանդությունների  կանխարգելման և վերահսկման կենտրոններ, ԱՄՆ  (Առողջապահության  համաշխարհային կազմակերպություն, Շվեյցարիա, 1995)
  • Հայաստանի առողջապահական տեղեկատվական  համակարգ. սկզբունքներ  և մոտեցումներ:  Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական աշխատանքներ: Դ.Հ.Դումանյան, Վ.Ա. Դավիդյանց, Պ.Վ. Ղաթրջյան:  Երևան, 1996, էջ 16-17:
  • Տուլարեմիայի օջախում  հակահամաճարակաբանական միջոցառումներ`  հիմնված  համակարգչային  տվյալների  բազայի
    վերլուծության վրա: Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկա,դիագնոստիկա  և բուժում: Միջազգային կոնֆերանսի  նյութեր:Ուլյանովսկ, 21-23 հունիս, 2006, էջ 289-293:
  • Davidiants V. Armenian National Health Information System Reform Strategy. Public Health Today: Vision of Tomorrow. A Conference on Public Health Surveillance Information Systems. Republic of Georgia, Tbilisi, August 5-9, 1996, pp. 30-31.

 

Հեղինակ. Պրոֆ.Վ.Դավիդյանց, Գ.Դումանյան Ա.Բադալյան Մ.Մեյմարյան Լ.Նիազյան Կ. Փամբուխչյան Հ. Վարդումյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 No. 5, 2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուսանող երիտասարդության ապրելակերպը

Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր Ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում

Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի  5-րդ փուլի, ՀԿԹՀԾ-  5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Համալսարանական կլինիկաներում առաջնային եվ մասնագիտացված բուժօգնության կազմակերպման նոր մոդելի գիտական հիմնավորումը

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր  կազմում  ունի  բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Բոտուլիզմի դեպքեր Հայաստանում

Մեթոդական ցուցումներ`

Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների  կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Տարեցների եվ ծերերի առողջական վիճակի որոշ ցուցանիշների սոցիալ-հիգիենիկ գնահատականը եվ բժշկասոցիալական օգնության կազմակերպման բարելավման ուղիները

Սկսած  20-րդ  դարի 2-րդ կեսից երկրագնդի  բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է  որպես «բնակչության  ծերացում»,  որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Հայաստանի հանրապետությունում բոտուլիզմի հեատազոտության մասին

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը

Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է  նույնիսկ ունենալ մահվան ելք...

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և տեղեկատվական մոնիտորինգային համակարգի մշակումը

Վնասվածքը ֆիզիկական խեղում  է, որը տեղի  է ունենում,երբ   մարդու  մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Բոտուլիզմ ընտանեկան բժշկի ձեռնարկ

Նախաբան

Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային  հիվանդությունները  մնում  են  լայնորեն տարածված...

Ընտանեկան բժշկության կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական

օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե  առաջնային  հարց...

Տեղեկատվություն հանրապետությունում տուլարեմիայի համաճարակային իրավիճակի /2006-2007անցած 5 ամսվա/ և տուլարեմիայի դեմ իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Տուլարեմիան  հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:

Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաասստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի վերլուծության հաշվետվություն

Հաշվետվությունը պատրաստեցին.

Հայաստանի  Հանրապետության   առողջապահության  նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ  Առողջապահության ազգային  ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

Arc Viev GIS Համակարգչային ծրագրի կիրառումը համաճարակաբանական գործառույթներում

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնեվմոցիստոզը հայաստանում

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii  միաբջիջը...

Հայաստանի Հանրապետությունում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և հակազդման արդյունքները.

Հաշվի առնելով առավել խոցելի և  առավել վտանգի ենթարկված դեռահասների ու  երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն  տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ