Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007
Arc Viev GIS Համակարգչային ծրագրի կիրառումը համաճարակաբանական գործառույթներում
Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը: Arc View GIS համակարգչային փաթեթը տվյալների մուտքագրման, պահպանման, փնտրտուքի, վերլուծության և դիտակտիկ ցուցադրման ավտոմատացված համակարգ է, որ իր միացքային հնարավորություններով նպատակահարմար է կիրառել հանրային առողջության և համաճարակաբանության բնագավառում:
Ներածություն
Վերջին ժամանակներս Հայաստանում զգալի փոփոխվել են սոցիալտնտեսական պայմանները, էկոլոգաաշխարագրական միջավայրը, ինչը ենթադրում է տարբեր հիվանդությունների դեռևս լավ չուսումնասիրված ռիսկի նոր գործոնների առաջացում: Քաղաքակրթության զարգացումը, արդյունաբերության, տրանսպորտի նոր տեսակների ստեղծումը, նոր վարակիչ հիվանդությունների ի հայտ գալը, արտաքին այլ վնասակար գործոնները բժշկագիտության առջև նոր հիմնախնդիրներ են առադրում: Նման պայմաններում անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների ծրագրավորման և իրականացման երբեմն հնացած մոտեցումների և մեթոդների թարմացում:
Արտակարգ իրավիճակներում ավելի են կարևորվում էկոլոգիական, համաճարակաբանական, և հիգիենիկ հիմնահարցերը:Մեծածավալ ավերումները, սոցիալական ենթակառուցվածքների քայքայումը, ինտենսիվ միգրացիան, էկոլոգիական համակարգի խախտումները բարենպաստ պայմաններ են ստեղծում մի շարք վարակիչ հիվանդությունների համաճարարակային գործընթացի զարգացման և զանգվածային թունավորումների առաջացման համար: Քայքայված ենթակառուցվածքները, ստացվող տեղեկատվության աննախադեպ մեծ ծավալները բարդացնում են ոչ միայն սանիտարական, նաև բոլոր ծառայությունների աշխատանքը:Նման պայմաններում դժվար է գերագնահատել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված տեղեկատվական բազայի դերը:
Պակաս կարևոր չէ, որ համաճարակաբանության բնագավառում ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա «նույն լեզվով», այսինքն տեղեկատվության թվայնացված ֆորմատովխոսել զարգացած երկրների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան ծառայությունների հետ, հասկանալ և հասկացված լինել:
Ուստի համաճարակաբանության զարգացման ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել.
- Ստեղծել համաճարակաբանական թվայնացված տվյալների բազա և դրա հիման վրա ավտոմատացված տեղեկատվական համակարգ: Հարցը ավելի արդիական է մարզերում, որտեղ դեռևս արմատացած է մնում խիստ աշխատատար և մասնավորապես, համաճարակային բռնկումների և արտակարգ իրավիճակների դեպքում քիչ արդյունավետ «թղթաբանությունը»
- Ուսումնասիրել Հայաստանի համաճարակաբանական իրավիճակը` համաճարակային գործընթացի վրա ազդող փոփոխվող գործոնների ազդեցության ենթատեքստում
- Մշակել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները համաճարակաբանության մեջ կիրառելու գիտականորեն հիմնավորված մեթոդներ: Մեզ հասանելի տեղեկատվության սահմաններում ամենահարմարը համակարգչային Arc View GIS ծրագրային փաթեթն է:
- Ստեղծել վիճակագրական, բժշկաաշխարհագրական բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, սոցիալհիգիենիկ, համաճարակաբանական, կենսաբանական, առողջապահության ռեսուրսների վերաբերյալ տվյալների թվայնացված բազա և կատարել քարտեզագրում:
- Մշակված մեթոդը կիրառել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառոմների իրականացման գործընթացերում:
Հակահամաճարակային միջոցառումների նպատակաուղղված կազմակերպման արդյունքում հնարավոր է խուսափել համաճարակային բարդություններից: Նոր մեթոդները և մոդելները կատարելագործում են համաճարակաբանական հսկողության համակարգը: Անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել համաճարակային գործընթացը` հաշվի առնելով վարակիչ հիվանդությունների էթիոլոգիական առանձնահատկությունները:
Շատ կարևոր է համաճարակի զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությունը և սանիտարական ծառայության վիճակի գնահատումը: Պետք է հիմնվել տվյալ տարածքի համաճարակաբանական (փորձագիտական) հետհայաց վերլուծության վրա, կատարել վարակների բժշկա աշխարհագրական, էթիոլոգիական կառուցվածքի վերլուծություն, ռիսկի խմբերի, վարակման հավանական ժամանակի, համաճարակաբանական քանակական որոշում:
Համաճարակների հետևանքների վերացման ամենակարևոր գործոններից է համաճարակային իրավիճակի վաղաժամ կանխատեսումը և կանխարգելիչ միջոցառումների վաղօրոք կազմակերպումը:
Ժամանակակից տեղեկատվական միջոցների կիրառումը համաճարակաբանության բնագավառում
Նպատակաուղված և արդյունավետ հսկողություն կազմակերպելու համար հարկ է լիարժեք տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը: Գործունեության հաջողությունը կախված է տեղեկատվական նյութի քանակից, որակից, ժամանակին ստացումից, դրանց գնահատման, վերլուծման մեթոդներից:
Համաճարակային իրավիճակի վերլուծությունը որորշում է աշխատանքների ծավալը և բնույթը:Սա կատարվելիք աշխատանքների պլանի մշակման հիմքն է, որը կորոշի լարված համաճարակային իրավիճակի հետևանքների վերացման ժամանակ տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների դերը պայքարի գորխընփացում: Ծառայություների պատրաստականությունը սահմանում է աշխատանքի ծավալը և բնույթը, որը յուրաքանչյուր տարածքի համար դրսևորվում է յուրահատուկ մոտեցմամբ: Աշխատանքներն օպերատիվ դարձնելու համար անհրաժեշտ է ստեղծել ավտոմատացված տեղեկատվական համակարգ, համակարգչային տվյալների բազա:
Ժամանակակից տեղեկատվական միջոցների կիրառումը համաճարակաբանության բնագավառում արագացնում էբուժօգնության կազմակերպման աշխատանքները: Որոշումներ կայացնելիս պետք է հիմք ընդունել տվյալ տարածաշրջանի բժշկա- աշխարհագրական առանձնահատկությունները, տարածքը բնութագրող տվյալների վերլուծությունը` դիդակտիկ պատկերների (դիագրամներ,աղյուսակներ, քարտեզներ) ստացմամբ, տվյալ տարածքի վարակիչ հիվանդությունների ընթացիկ և հետհայաց վերլուծության միջոցով ստանալ ռիսկի տարածքներ, խմբավորել գործողություններն ըստ հրատապության:
Համաճարակաբանական վերլուծության հիմքը համաճարակային երևույթներն արտացոլող տեղեկատվական բազան է: Ինչքան ստույգ և ճիշտ է տեղեկատվությունը, այնքան իրատեսական կլինի վերլուծությունը: Հավաքված տվյալների մշակումը և համակարգումը հարմար է կատարել համակարգչի օգնությամբ:
Պետական տեղեկատվական համակարգի ձևավորման նպատակով սահմանվում է վարակիչ հիվանդությունների վիճակագրական մոնիթորինգ: Անհրաժեշտ է ստեղծել հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ավտոմատացված տեղեկատվական համակարգ` բոլոր մակարդակով:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, համաճարակային տվյալների բազայիստեղծումն ու համակարգչային մեթոդով վերլուծությունը թույլ կտա ռացիոնալ,արագ և անսխալ մշակել մեծածավալ տեղեկատվական նյութը,գնահատել վարակների առաջացման ռիսկը, բացահայտել համաճարակաբանական օրինաչափությունները, կատարել կանխատեսումներ, նվազեցնել հակահամաճարակային միջոցառումների ձեռնարկման ֆինանսական ծախսերը` նպատակասլաց դարձնելով աշխատանքը: Մեծացնելով հակահամաճարակային ծառայության գործունեության արդյունավետությունը, ախատանքներն ավելի օպերատիվ կդառնան հատկապես համաճարակային լարված, արտակարգ իրավիճակներում: Տեղեկատվական միջոցների կիրառումը կրճատում է բռնկման առաջացման և հետևանքների վերացման աշխատանքների սկսման միջև ընկած ժամանակահատվածը: Բազային տվյալների տեղադրումը թվայնացված քարտեզի վրա կնպաստի է որոշումների ընդունման օպերատիվությանը: Հակաամաճարակային ծառայության մեջ ավտոմատացված միջոցների ներդրումը կնպաստի համակարգի գործնական հաջողություններին:
Անհրարժեշտ է ստեղծել համաճարակաբանական հսկողությոան այնպիսի համակարգ, որի միջոցով հնարավոր լինի հայտնաբերել վարակների առաջացման ռիսկի տարածքները, սահմանել բարձր հիվանդացության և բռնկումների որոշման զգայացույցներ (ինդիկատոր), բացահայտել համաճարակաբանական բժշկա աշխարհագրական առանձնահատկությունները, փոփոխվող օրինաչափությունների վրա ազդող գործոնները, որոնք հնարավորություն կտան կանխատեսել սպասվելիք բռնկումներն ու պարբերականությունը և խուսափել համաճարակային բարդություններից, որոշել վարակի տարածման ինտենսիվությունը`
իրականացնելով նպատակային հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Այս մոդելի հիմքը տվյալների բազայի ստեղծումն է և համակարգչային ծրագրի ալգոռիթմերի կիրառումը աղիքային վարակների դեմ պայքարի և կանխարգելման
գործընթացում:
Arc View GIS ծրագիրը հնարավորություն է տալիս աշխարհագրական, այսինքն` առավել տեսանելի և ընկալման համար հարմար եղանակով վերարտադրել, քննարկել, հարցումներ անել և վերլուծել տվյալները: Ծրագիրը թույլ է տալիս բացահայտել տարածական այնպիսի փոխկապակցումները:
Համալիր, բազմաբնույթ տեղեկատվության մշակումն ու փոխանցումը շատ ավելի հեշտ և արդյունավետ է կատարել քարտեզների օգնությամբ, քան միայն ավանդական աղյուսակների և տեքստային նկարագրությունների ձևով: Քարտեզները արտացոլում են գույների, օբյեկտների և տարածական փոխկապակցումների մեր ընկալման ու տարբերակման բնածին ընդունակությունը:Երբ տվյալները քարտեզ ենք ներմուծում,բացվում են այնպիսի բաշխումներ, փոխկապակցումներ և միտումներ, որոնք մինչ այդ չեն նկատվել: Քարտեզները օգնում են որոշումներ կայացնելիս և խնդիրներ լուծելիս, ինչպես նաև տեղեկատվությունն ու ստացված արդյունքները ուրիշներին փոխանցելիս:
Սույն ձեռնարկը նպատակ ունի լուսաբանել Arc View GIS (Geographic Information System) համակարգչային ծրագրով համաճարակային և սանիտարահիգիենիկ տվյալների երկարաժամկետ բազա ստեղծելու և դրա հիման վրա քարտեզներ, աղյուսակներ, դիագրամաներ, տեքստեր կառուցելու, բազմաբնույթ ինտերակտիվ հարցումներ և վիճակագրական վերլուծություններ կատարելու հնարավորությունները:
I ՄԱՍ. Տեղեկատվական բազա
Arc View GIS ծրագիրը համաճարակաբանության բնագավառում կիրառելու համար նախապես անհրաժեշտ է ստեղծել
տվյալների թվայնացված բազա: Ինչքան ծավալուն և բազմազան լինի տվյալների բազան, այնքան ծրագիրն ավելի լավ կաշխատի, կբացվեն նրա նոր հնարավորություններ:Նախնական աշխատանքներն սկսելու համար անհրաժեշտ նվազագույն բազան աստիճանաբար հարստացնելով ընթացիկ և արխիվային տվյալներով` համաճարակաբանը կտիրապետի հարուստ և կիրառելի տեղեկատվության, որը հետհայաց, ընթացիկ վերլուծություններ և կանխատեսումներ անելիս շատ կօգնի նրան:
Տվյալների տեղեկատվական նվազագույն բազան պետք է պարունակի հտևյալ տեղեկատվությունը.
1. Տվյալ բնակավայրի տարածական տվյալները
1.1 հատակագիծը` փողոցներ, շինություններ, բնական ջրամբարները
1.2 վարչատարածքային բաժանումը, տարածքի բաժանումն ըստ պոլիկլինիկաների
1.3 ջրագծերի և կոյուղագծերի ցանցը
1.4 ԲԿԿ (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, ստոմատոլոգիա և այլն)
1.5 մանկական հիմնարկներ (նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ և այլն)
1.6 սննդի օբյեկտներ (սնունդ արդյունաբերական, հանրային սննդի, առևտրի ցանց)
2. Բնակավայրի ժողովրդագրական տվյալներ
2.1 բնակչության թվաքանակ, այդ թվում ըստ միկրոշրջանների, ըստ պոլիկլինիկաների սպասարկման տարածքի
2.2 բնակչության տարիքա-սեռային կազմ
2.3 բնակչության խտություն
2.4 դեմոգրաֆիկ ցուցանիշներ` բնական աճ, ծնելիություն, հիվանդացություն, մահացություն
3. ԲԿԿերի մահճակալային ֆոնդ, բժիշկների, միջին բուժ.անձնակազմի թիվ, տեղամասային և ընտանեկան բժիշկների սպասարկման տարածքներ,
4. Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի մուտքագրումը ըստ առանձին նոզոլոգիաների
Ծրագրի բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգչի հիմնական սկավառակի վրա նախապես թղթապանակներ (folder) ստեղծել մուտքագրվող տաղեկատվությունը պահելու համար, ընդ որում նույն` տվյալների բազայի կառուցման սկզբունքով:
Ժողովրդագրական տվյալների մի մասը կարելի է մուտքագրել նաև աշխատանքի ընթացքում: Ներկայացված ցանկը և համապատասխան ատրիբուտների թվարկումը սպառիչ չէ, այն կարող է փոփոխվել կախված առաջադրված խնդրից: Ստեղծված տվյալների բազան կարելի է կիրառել ոչ միայն աղիքային, այլ նաև ցանկացած վարակիչ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման գործընթացում, ինչպես նաև սանիտարական ծառայության այլ գործառույթներում (հիգիենայի
բնագավառում,իմունիզացիան, պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունները վերահսկելիս և այլն):
1.1 Բնակավայրի հատակագծի մուտքագրում
Arc View GIS ծրագիրը հնարավորություն է տալիս վերարտադրել տարածական տվյալներ` կետերի, գծերի և պոլիգոնների, ինչպես նաև դրանց համակցման տեսքով: Սակայն տարածական այնպիսի տվյալների, ինչպիսիք են բնակավայրի հատակագիծը (կամ քարտեզը), փողոցները, շինությունները,բնական ջրամբարները,վերարտադրելու համար բարդ աշխատանք է պահանջվում և ծրագրի գերազանց իմացություն:
Դրա կարիքն էլ չկա: Կադաստրի պետական կոմիտեի պատվերով ստեղծվել են Auto Cad ֆորմատի քարտեզներ Հայաստանի բոլոր բնակավայրերի համար: Այդ քարտեզները որոշ փոփոխություններով կարելի է տեղափոխել Arc View GIS ֆորմատ, ինչը արդեն արվել է Գյումրի քաղաքի համար:
Բնակավայրի հատակագծի և ջրամբարների Պատկերը Տեսքին (View) ավելացնելու համար սեղմում ենք Ավելացնել Թեմա (Add Theme) սեղմակը: Հայտնված երկխոսության պատուհանում ելակետային տվյալների ցանկից ընտրում ենք
Ռաստերային տվյալներ: Գտնում ենք անհրաժեշտ Auto Cad ֆորմատի պատկերը պարունակող կատալոգ: Կրկնակի սեղմում ենք կատալոգի անվան վրա, բացվում են պատկերի ելակետային տվյալները: Կրկնակի սեղմում ենք անհրաժեշտ պատկերի վրա: Պատկերը ավելանում է տեսքին: Ծրագիրը հնարավորություն է տալիս դուրս բերել պատկերը ինչպես ամբողջությամբ, այնպես էլ նրա որևէ հատվածը:
Ստացված քարտեզի վրա ավելացնում ենք փողոցների անվանումները` ուղղակի քարտեզի վրա նրանց անունները գրելով, կամ Տեսքի համար ավտոմատ ստեղծված Ատրիբուտների աղյուսակում գեոկոդավորված (թվայնացված) հասցեների միջոցով:
Քարտեզի վրա փողոցների անունները գրելու համար (կամ ցանկացած այլ անուն կամ տեքստ գրելու համար)
ակտիվացնում ենք Թեման, Թեմայի կատալոգից ընտրում ենք Սկսել Խմբագրումը (Start Editing), սեղմում ենք Տեքստգործիքը, մկնիկով սեղմում ենք քարտեղի այն տեղի վրա, որտեղ անհրաժեշտ է գրել տեքստը կամ անունը, բացված Տեքստի Հատկությունները (Text Properties) երկխոսության պատուհանում գրում ենք անունը, ընտրում ենք հարմար հարթեցում, միջսիմվոլային ինտերվալ, պտտման անկյուն, OK. Տեքստը գրվում է էկրանին: Տեքստը փոփոխելու համար
Ցուցիչ գործիքով սեղմում ենք տեքստի վրա, բացվում է Տառատեսակների ֆոնտը (Font Palette): Ընտրում ենք անհրաժեշտ շրիֆտն ու նրա չափը: Նույն պատուհանում
գործիքով կարող ենք բացել Color Palette պատուհանը և ընտրել տեքստի գույնը:
Որպեսզի ստեղծված տեքստը էկրանին երևա միայն միացված Թեմայի դեպքում, հարկավոր է այն կապել այդ Թեմայի հետ: Դրա համար ընտրում ենք տեքստը, Գրաֆիկա (Graphics) մենյուից ընտրում ենք Միացնել Գրաֆիկան:
Քարտեզի վրա օբյեկտները կարելի է անվանել (գրառել) ըստ Թեմայի Ատրիբուտային աղյուսյակի (տես ստորև)
ցանկացած Դաշտի արժեքի, այս դեպքում տեքստը ավտոմատ կապվում է Թեմային: Տեքստի խմբագրման մեթոդաբանությունը նույնն է:
Առանձին օբյեկտներ կարելի է գրառել Label գործիքով:
Գործիքի ներքևի աջ անկյունի սեղմակով բացվում է գործիքների վայրընթաց ցանկ:
Ընտրում ենք դրանցից մեկը: Ակտիվացնում ենք անհրաժեշտ Թեման, սեղմում ենք Թեմայի հատկություններ (Theme properties) սեղմակը, հաայտնված Երկխոսության պատուհանում ընտրում ենք դաշտը, ըստ որի արժեքների պետք է գրառել օբյեկտը, ընտրում ենք գրառման դիրքը, OK: Միայն մեկ օբյեկտ գրառելու համար
գործիքով սեղմում ենք Տեսքի օբյեկտի վրա:
Թեմայի բոլոր օբյեկտները ավտոմոտ գրառելու համար Թեմայի մենյուից ընտրում ենք Ավտոգրառում (Autolabel): Եթե անհրաժեշտ է գրառել Թեմայի օբյեկտների մի մասը նախօրոք Ընտրանք գործիքով մկնիկով ընտրում ենք համապատասխան օբյեկտները,կամ Հարցման կոնստրուկտորի
(տես IV Մաս) օգնությամբ ընտրում ենք օբյեկտներ` ըստ որոշակի ատրիբուտների:
Տեքստը կարելի է հեռացնել այն ընտրելով Ցուցիչով, ապա Delete, կամ Թեմայի մենյուից Հեռացնել գրառումները (Remove label) գործողությամբ:
Օբյեկտների մյուս մասը, որոնց մասին հիշատակված է 1.31.6 կետերում, կարելի է մուտքագրել մի քանի եղանակով: Դա կարելի է անել թվայնացված տվյալները իրենց կոոդինատներով, թվայնացված (գեոկոդավորված) հասցեների կամ աղյուսյակների միջոցով քարտեզին ավելացնելով:Սա նույնպես ծրագրի գերազանց իմացություն է պահանջում: Ավելի հարմար է կիրառել տվյալների այլընտրանքային մուտքագրման տարբերակը` սեփական տարածական տվյալների ստեղծումը:
1.2 Բնակավայրի վարչատարածքային բաժանում ըստ պոլիկլինիկաների սպասարկման ոլորտի
Բնակավայրի տարածքի վարչական և ըստ պոլիկլինիկաների սպասարկման ոլորտի բաժանումը հնարավորություն է տալիս hեշտացնել համաճարակաբանական վերլուծությունները, այդ թվում`
- ա. բռնկումների ծագման և տարածման ռիսկի գնահատումը, հաշվի առնելով վիճակագրությունը, բնկաչությյան խտությունը և այլն
- բ. բռնկումների և վարակիչ հիվանդացության պատճառների բացահայտումն ու գնահատումը (աղիքային վարակների
- արձանագրված դեպքեր, ջրագծերի և կոյուղագծերի վթարներ, սանիտարական ռեժիմի խախտումներով աշխատող օբյեկտներ և այլն)
- գ. տարածքը սպասարկող ԲԿՀերի աշխատանքի գնահատումը Հակահամաճարակային միջոցառումների օպերատիվ կազմակերպում
Քարտեզի վրա բնակավայրի տարածքը կարելի է բաժանել 2 եղանակով.
- Համապատասխան պոլիգոններ եզրագծելով` որի համար գործարկում ենք Arc Viewն: Բացվում է հավելվածը: File մենյուից բացում ենք նախագիծը Open project-ով:
Նախագիծը ֆայլ է, որում պահվում է Arc Viewով կատարված աշխատանքը: Նախագիծը պարունակում է բոլոր Տեսքերը (View),
Աղյուսակները, Դիագրամները, հաշվետվության և տպելու համար պատրաստված և ձևավորված փաստաթղթերը (Կոմպանովկա) և ծրագրերի տեքստերը (սկրիպտները), որոնք օգտագործվում են Arc Viewի կոնկրետ ներդիրում կամ իրար հետ կապված ներդիրների հավաքակազմում: Ծրագրերի ֆայերը ունեն apr. ընդարձակում:Բացված Անանուն (Untitled) նախագծի պատուհանում սեղմում ենք Նոր (New) սեղմակը, որպեսզի նոր, դատարկ տեսք ստանանք,ապա սեղմում ենք Ավելացնել Թեմա (Add Theme) սեղմակը: Սրա օգնությամբ քարտեզին ավելացնում ենք տարածական տվյալներ:
Էկրանին հայտնված երկխոսության պատուհանի աջ մասում մտնում ենք կատալոգ, որտեղ պահվում են տարբեր տարածական
տվյալներ:
Կրկնակի սեղմում ենք կատալոգի այն տարածական տվյալները, որոնք անհրաժեշտ է ավելացնել քարտեզին: Կատալոգի բոլոր տարածական ֆայլերը երկխոսության պատուհանի ձախ մասում են: Այդ ֆայլերը Arc Viewի շեյպֆայլի ֆորմատով են և ունեն shp.ընդարձակում: Սեղմում ենք այն շեյպֆայլի վրա, որն ուզում ենք ավելացնել: Միաժամանակ մի քանի շեյպֆայլ կարելի է ընտրել` սեղմած պահած SHIFT-ի հետ զուգակցելով: Տվյալ դեպքում ընտրում ենք բնակավայրի հատակագծի, շինությունների, ջրամբարների shp. ֆայլերը, որոնք արդեն ունենք:
Սեղմում ենք OK: Մեր ընտրած շեյպֆայլը ավելացվում է Տեսքին որպես Թեմա կամ շերտ: Յուրաքանչյուր շերտ իրենից ներկայացնում է աշխարհագրական օբյեկտների հավաքածու, ինչպիսիք են գետերը, լճերը, երկրները, քաղաքները, փողոցները և
այլն: Բոլոր Թեմաները թվարկված են քարտեզից ձախ` Տեսքի պարունակության աղյուսակում: Այստեղ ցուցադրված են նաև յուրաքանչյուր Թեման պատկերող սիմվոլները:
Յուրաքանչյուր Թեմայի կողքին տեղադրված է անջատիչ դրոշակ, որը ցույց է տալիս, թե տվյալ պահին թեման միացվա՞ծ,
այսինքն` պատկերվա±ծ է քարտեզին, թե անջատված: Կարևոր է Թեմաների դասավորությունը Պարունակության աղյուսակում: Նոր Թեման ավելանում է աղյուսակի վերին մասում: Քարտեզում վերին մասի Թեմաները շերտշերտ դասավորվում են ստորին մասի Թեմաների վրա: Քարտեզի ֆոն նեկայացնուղ Թեմաները, (օր. քաղաքի կոնտուրները, փողոցները և այլն) հարկ է դնել աղյուսյակի ստորին մասում: Դա կարելի է անել սեղմածպահած մկնիկով Թեման տեղափոխելով: Թեմայի վրա աշխատելուց առաջ հարկավոր է այն ակտիվացնել: Դա արվում է Թեմայի անվանման վրա մկնիկով սեղմելով, այդ դեպքում ակտիվ Թեման
առանձնանում է ռելյեֆային ուղղանկյուն շրջանակով: Միանգամից մի քանի Թեմա կարելի է ակտիվացնել սեղմած պահած SHIFT-ով:
Ակտիվացնում ենք Փողոցներ և Շինություններ Թեմաները, որպեսզի դրանցով կողմնորոշվենք պոլիգոնի սահմանները ընտրելիս: Տեսքի մենյուից ընտրում ենք Նոր Թեմա (New Theme), Հայտնված Երկխոսության պատուհանի վայրընթաց ցանկում նշում
ենք օբյեկտի տիպը` Պոլիգոն (Polygon): Հաջորդ երխոսության պատուհանում որոշում ենք նոր շեյպ-ֆայլի անունը և տեղը, որտեղ պետք է պահվեն նոր Թեմայի տվյալները: Նոր, դատարկ պոլիգոնային Թեման կավելացվի Տեսքին: Թեմայի կատալոգից ընտրում ենք Սկսել Խմբագրումը (Start Editing), սեղմում ենք Նկարչական Draw Rectangle գործիքի ստորին աջ անկյան սլաքը, բացվում է գործիքների վայրընթաց ցանկ: Անկանոն կոնտուրով պոլիգոն ստանալու համար ընտրում ենք Անկանոն Պոլիգոն գործիքը:
Արդեն ստեղծված պոլիգոնի ներսում վերջինիս հետ ընդհանուր սահնման ունեցող նոր պոլիգոն ստեղծելու համար ավելի հարմար է Պոլիգոնի Ավելացում գործիքը: Նախապես ձեռք բերված տեքստային տվյալներին համապատասխան (պոլիկլինիկայի սպասարկման ոլորտն ըստ փողոցների) մկնիկով հաջորդաբար սեղմում ենք պոլիկլինիկաներից մեկի սպասարկման տարածքի կառուցվելիք պոլիգոնի գագաթների տեղերի վրա, վերջին կետի վրա սեղմում ենք կրկնակի:Պատկերը ավտոմատ վերարտադրվում է քարտեզի վրա: Մյուս պոլիկլինիկաների պոլիգոնները կառուցվում են համանման ձևով, ընդ որում ընդհանուր եզրագծերը նշվում են կրկնակի: Տեսքի Պարունակության աղյուսակում ստացված շեյպ-ֆայլը տեղափոխում ենք նախավերջին դիրք:
Arc Viewն առաջարկում է Թեմայի պատկերման իր գույնը: Կարելի է փոխել Թեմայի գույնը և մյուս պարամետրերը (Պոլիգոնային Թեմաների համար` Պոլիգոնների ստվերագծում,դրանց խտությունը, թեքությունը և այլն):
Գույնը փոխելու համար Տեսքի պարունակության աղյուսակում կրկնակի սեղմում ենք Թեմայի անվանման վրա, բացվում է Լեգենդի Խմբագիր (Legend Editor) պատուհանը: Խմբագրի Անվանումը (Label) պատուհանում մուտքագրում ենք Թեմայի անունը` Պոլիկլինիկաներ: Լեգենդի Տիպի (Legend Type) վայրընթաց ցանկում ընտրում ենք Եզակի Արժեք (Unique Value),որի օգնությամբ առանձին տարածքներ տարբեր գույներով կպատկերենք: Լեգենդի Տիպի վայրընթաց ցանկում Գունային Սանդղակ (Gradauted Color) կարելի է ընտրել այն դեպքում, երբ ցանկանանք պոլիկլինիկաների տարածքները դասակարգել օր` ըստ բնակչության թվի: Դա կարելի է անել Թեմայի Ատրիբուտային աղյուսակում համապատասխան դաշտ ստեղծելուց և այն լրացնելուց հետո: Այդ դեպքում Լեգենդի Խմբագրի Դաշտերի Դասակարգում (Classification field) պատուհանի վայրընթաց ցանկում ընտրում ենք “բնակչության թիվ” դաշտը: Ցանկության դեպքում կարելի է տարբեր գունային լուծումներ ստանալ Գույնի Գծային Փոփոխությունների (Color Schemes) ցանկից, կամ կրկնակի սեղմելով գույնի վրա, որի արդյունքում բացվում է Գույների Ներկապանակը (Fill Palette): Հաստատելու համար սեղմում ենք Կիրառել (Apply):
Նոր պոլիգոնային Թեմա ստեղծելիս նրա համար ավտոմատ ավելանում է Ատրիբուտների աղյուսակ: Սկզբանկան աղյուսակը պարունակում է երկու դաշտ` Shape և ID, որտեղ նշված է օբյեկտի տարածական պատկերը (պոլիգոն, գիծ, կետ): Այդ դաշտերը չեն կարող խմբագրվել: Ատրիբուտային աղյուսյակների լրացման տեխնիկան և նրանց միջոցով կատարվող գործողությունները կպարզաբանվեն II և IV մասերում:
Առաջարկվում է տարածքը ըստ պոլիկլինիկաների սպասարկման ոլորտների (կամ որ նույնն էէ ըստ միկրոշրջանների) բաժանող պոլիգոնի Ատրիբուտային ասյուսակի օրինակելի ձև, որն, ըստ անհրաժեշտության, կարելի է փոփոխել (հավելված 1) :
1.3 Ջրագծերի և կոյուղագծերի բաշխիչ ցանցի տարածական տվյալների ստեղծում
Բնակավայրի ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համակարգերի կառուցվածքի, դրանց գործառնային վիճակի ուսումնասիրությունը համաճարակաբանության կարևոր խնդիրներից է:
Բնագավառի հասանելի արխիվային տվյալների (խմելու ջրի որակի լաբորատոր հսկողության արդյունքներ, ջրագծերի և կոյուղագծերի վթարների երկարաժամկետ տվյալներ) և նոր արձանագրված ջրագծերի և կոյուղագծերի վթարների պարբերաբար մուտքագրումը համաճարակաբանին հնարավորություն կտա բնակավայրում առանձնացնել ռիսկի տարածքներ` որոնք վտանգավոր են հարուցչի ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակների առաջացման ու տարածման առումով, ինչը հնարավորություն կտա.
- Առավել ուշադիր վերահսկելով ռիսկի տարածքները, հատկապես հորդառատ անձրևների, ձնհալերի, տարածքում ջրագծերի և կոյուղագծերի վթարներ արձանագրվելու դեպքում,արագ հայտնաբերել և կանխել աղիքային վարակների փոխանցման ջրային գործոնով պայմանավորված բռնկումները:
- Նեղացնել վարակի աղբյուրի հետախուզման շրջանակը, մեծացնել վարակի աղբյուրի հայտնաբերման հավանականությունը (տեղային կամ մայրուղու վթար, խմելու ջրի անբավարար վարակազերծում, ջրագծերի մաշվածություն, ջրամատակարարման աղբյուրի անբավարար պաշտպանություն, ջրմուղկոյուղու ջրի հետ անմիջական շփվող վարակիչ հիվանդի կամ վարակակրի առկայությոին, բնակիչների կողմից ջրագծի խողովակների չթույլատրված միացումներ, ապամոնտաժումներ ու նորոգումներ, շինարարական աշխատանքների ընթացքում ջրագծերի վնասումներ և այլն):
- Մեթոդական օգնություն և իրավասու, հիմնավորված առաջարկություններ ներկայացնել ջրմուղկոյուղուն նրա կողմից կատարվելիք միջոցառումների, վերանորոգման աշխատանքների հրատապության և հերթականության վերաբերյալ:
Ջրագծերի և կոյուղագծերի ցանցը քարտեզ մուտքագրելու համար անհրաժեշտ է նախապես ձեռք բերել բնակավայրի ջրագծերի և կոյուղագծերի սխեման` ըստ փողոցների: Մուտքագրման տեխնիկան նման է պոլիգոնային Թեմայի կառուցմանը` տարբերությամբ, որ Նոր Թեմայի Երկխոսության պատուհանում ընտրում ենք Գիծ (Line) օբյեկտի տիպը: Մայրուղային ջրագծերն ու կոյուղագծերը կարելի է առանձնացնել Գծի ֆորմատը փոխելով:Կետային պատկերների տեսքով անհրաժեշտ է քարտեզի վրա նշել խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների նպատակով ստուգիչ նմուշառման կետերը, ջրագծերի և կոյուղագծերի վթարները:
Ջրագծեր և կոյուղագծեր Թեմայի ատրիբուտային աղյուսակը պետք է պարունակի տվյալներ ջրամատակարարման աղբյուրի և ջրահեռացման համակարգի խողովակների չափերի մասին: Այն պարբերաբար լրացվում է խմելու ջրի հսկողական հետազոտությունների արդյունքներով, ջրագծերի և կոյուղագծերի վթարների մասին նշումներով, բնակիչների բողոքներով և այլն (համաձայն հավելված 2ի և 3ի):
1.4 “Բուժկանխարգելիչ կազմակերպություններ” թեմայի մուտքագրում
Աղիքային վարակների բռնկումների և համաճարակների ժամանակ վարակի արդյունավետ կանխումն ու բուժումը պահանջում է տարածքի բոլոր տիպի ԲԿՀը (կանխարգելիչ,առաջնային բժշկական օգնության. մասնագիտացված) սերտ համատեղ աշխատանք: Բուժկանխարգելիչ կազմակերպությունների հնարավորությունները ճիշտ գնահատելու, հակահամաճարակային միջոցառումների իրատեսական ծրագիր կազմելու, և, հետևաբար, միջոցառումները արդյունավետ իրականացնելու համար համաճարակաբանին անհրաժեշտ է տիրապետել համապատասխան կազմակերպությունների մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներով հագեցվածության մասին տեղեկատվությանը:
Աղիքային վարակների բռնկումների և համաճարակների ժամանակ կանխարգելիչ բժշկական հաստատության պատրաստականությունը գնահատելու համար կարևոր է հետևյալ տեղեկատվությունը.
- ա) բժիշկմասնագետներով հագեցվածությունը
- բ) միջին բուժանձնակազմի թվաքանակը
- գ) տրանսպորտային միջոցներով հագեցվածությունը
- դ) բավարար քանակի անհրաժեշտ սարքավորումների և լաբորատոր նյութերի առկայությունը
Պոլիկլինիկաների հագեցվածության մասին տեղեկատվությանը տիրապետելը կարևոր է.
- ա) բակային համայցեր կազմակերպելու համար
- բ) օջախներում տնային հիվանդների բուժումն ու լաբորատոր հետազոտությունները կազմակերպելու համար
- գ) կոնտակտավորների քիմկանխարգելում և առողջական վիճակի հսկողություն (ջերմաչափում, կասկածելի դեպքերում` լաբորատոր հետազոտությունների կազմակերպում) սահմանելու համար
- դ) դիսպանսեր (շարունակական) հսկողություն սահմանելու համար
Մասնագիտացված ԲԿՀի հագեցվածության տեսանկյունից կարևոր է հետևյալ տեղեկատվությունը.
- ա) հագեցվածությունը բուժանձնակազմով, այդ թվում` միջին բուժ անձնակազմի թվաքանակը: Սա կարևոր է նաև ներհիվանդանոցային վարակների հետաքննությունը կազմակերպելու, անձնակազմինախնական և պարբերական բժշկական զննությունների կազմակերպումը վերահսկելու առումով:
- բ) բուժ. հիմնարկի մահճակալհնարավորությունը (ստացիոնար, պրովիզոր, օբսերվացիոն)
- գ) ինֆուզիոն թերապիայի կազմակերպման համար անհրաժեշտ կրիստալոիդ լուծույթների քանակությունը
- դ) անհրաժեշտ քանակի խոլերայի լրակազմերի առկայությունն ու պիտանելիությունը
Բուժկանխարգելիչ կազմակերպությունները քարտեզի վրա մուտքագրվում են կետային օբյեկտի տեսքով` ընտրելով համապատասխան տարբերանշան` տարբերությամբ, որ Նոր Թեմայի Երկխոսության պատուհանում ընտրում ենք Կետ (Point) օբյեկտի տիպը: Ատրիբուտների աղյուսակը լրացվում է թվարկված տվյալներով:
1.5 Մանկական հիմնարկներ
Մանկական հիմնարկները քարտեզի վրա մուտքագրվում են կետային օբյեկտների տեսքով: Համաճարակաբանական առումով
ճիշտ կլինի մանկական օբյեկտները բաժանել երկու խմբի` նախադպրոցական և դպրոցական և դրանք պատկերել տարբեր սիմվոլներով: Այս դեպքում նույնպեսօգտվում ենք Լեգենդի Խմբագրից: Marker Palettte սեղմակով բացում ենք սիմվոլների ցանկը, ընտրում որևէ մեկը: Նույն պատուհանում կարող ենք փոխել սիմվոլի չափը, պտտման անկյունը: սեղմակով Color Palette-ից կարող ենք փոխել սիմվոլի գույնը:
Թեմայի ատրիբուտային աղյուսակը լրացնելիս կարելի է օգտվել Հավելված 4ից:
1.6 Սննդի օբյեկտներ
Սննդի օբյեկտները նույնպես մուտքագրվում են կետային օբյեկտների տեսքով: Բոլոր օբյեկտները պետք է բաժանել տարբեր տիպերի` Սննդարդյունաբերության, Հանրային սննդի, Առևտրի ցանցի, Շուկաների և պատկերել դրանք տարբեր սիմվոլներով` օգտվելով Marker Palettteից: Օբյեկտների յուրաքանչյուր տիպ պետք է դասակարգել 1ին, 2րդ, 3րդ կարգերի` ելնելով սանիտարահիգիենիկ չափանիշներից: Հիմք ընդունելով
Կարգեր դաշտը, Legend Editor-ի Leged Type-ից ընտրելով Գունային Սանդղակ (Gradauted Color) ով` կարելի է ստանալ նույն սիմվոլի (նույն տիպի օբյեկտների) տարբեր գունային երանգներ` տեսանելի պատկերելով սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ բարեհուսության վիճակը: Սա կհեշտացնի սննդային փոխանցման գործոնով պայմանավորված բռնկումների և սննդային թունավորման դեպքերի հետաքննությունը, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքների պլանավորումն ու հսկողությունը:
Սննդի օբյեկտներ Թեմային Ատրիբուտային աղյուսյակը կարելի է լրացնել Հավելված 5ի տարբերակով:
2. Բնակավայրի ժողովրդագրական տվյալներ Համաճարակաբանին բնակավայրի ժողովրդագրական տվյալներին տիրապետելն անհրաժեշտ է.
- բացարձակ թվերը համեմատելի մեծությունների` ցուցանիշների վերածելու համար: Առանց այնպիսի ցուցանիշների, ինչպիսիք են հիվանդացությունը, հիվանդաբերությունը, մահացությունը, մահաբերությունը և դրանց ածանցյալ մեծությունները (հիվանդացության տարիքասեռային կազմ, հիվանդացության բաշխումn ըստ մասնագիտությունների և այլն) հնարավոր չէ լիարժեք համաճարականանական վերլուծություն կատարել:
- աղիքային տարբեր վարակների համար բնակչության ռիսկի խմբերը բացահայտելու համար
- տարբեր տարածքներում վարակիչ հիվանդություններով վարակվածության չափը որոշելու համար
- վարակվածության անհամաչափությունները և դրա պատճառները բացահայտելու համար
- վարակների ժամանակատարածքային սփռվածությունը` ռիսկի տարածքները հայտնաբերելու համար
Բնականաբար, հնարավոր չէ նման վերլուծություններ կատարել` ելնելով միայն բնակավայրի ժողովրդագրական տվյալներից, անհրաժեշտ է դրանք համադրել կամ համակցել բազայի այլ տվյալների հետ:
Arc Viewը քարտեզագրական ծրագիր է և ներմուծված տվյալների համար տարածական հիմք է պահանջում: Ուստի ժողովրդագրական տվյալները նպատակահարմար է մուտքագրել ըստ պոլիկլինիկաների սպասարկման տարածքների, որոնք միավորելով կարելի է նույն մեծությունները ստանալ ամբողջ բնակավայրի համար:
Ժողովրդագրական տվյալներն արտացոլող ատրիբուտային աղյուսակներ և համապատասխան քարտեզներ ստանալու
համար անհրաժեշտ են մի քանի ելակետային տվյալներ, ինչպիսիք են` բնակչության թիվն` ըստ տարիքային խմբերի և սեռի, պոլիկլինիկայի սպասարկման ոլորտի մակերեսը, որը կարելի է ստանալ նաև Arc View ծրագրով, ցանկալի կլիներ ունենալ նաև
ծնելիության և մահացության ցուցանիշները:
Բնակավայրի ժողովրդագրական տվյալները հարմար է մուտքագրել նոր, առանձին աղյուսակում, որը միավորելով կամ կապելով Աղիքային վարակների դեպքեր Թեմաների (անհրաժեշտության դեպքում նաև այլ Թեմաների) Ատրիբուտային աղյուսակների հետ, կամ ինտերակտիվ հարցումներ անելով Հարցման Կոնստրուկտորի օգնությամբ, կարելի է ստանալ մյուս
բոլոր անհրաժեշտ ցուցանիշներն ու մեծությունները: (տես II և IV Մասեր)
3. ԲԿԿերի մահճակալային ֆոնդը, բժիշկների, միջին բուժ.անձնակազմի թիվը, տեղամասային և ընտանեկան բժիշկների սապասրկման տարածքներ
Այս տվյալները անհրաժեշտ են հատկապես արտակարգ իրավիճակներում աշխատանքների ճիշտ և իրատեսական պլանավորման ու իրականացման, ԲԿԿերի սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային պատրաստականության, անձնակազմի պարբերական բժշկական զննություննների, պատվաստումային գործընթացը վերահսկոլիս և այլն:
4. Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի մուտքագրումը ըստ առանձին նոզոլոգիաների
Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի ամենօրյա մուտքագրումը առօրյա աշխատանք է: Arc View GIS ֆորմատով
մուտքագրումը տալիս է մի շարք առավելություններ.
- համաճարակային գործընթացի տեսանելի, հետևաբար` ավելի հեշտ ընկալվող պատկերում
- տարբեր երևույթների և մեծությունների, հիվանդության դեպքերի միջև կապի հայտնաբերում արագ և հեշտ եղանակով` ինտերակտիվ հարցումներով, ատրիբուտային աղյուսակների միավորումով և այլն
- համակարգչային` առավել արագ և անսխալ վերլուծություններ կատարելու հնարավորություն
- տվյալների երկարաժամկետ բազայի ստեղծում
- հաշվետվության հեշտացում
- թղթատարության փոքրացում
Դեպքերը պետք է մուտքագրել ըստ առանձին նոզոլոգիաների` յուրաքանչյուրի համար ստեղծելով առանձին Թեմա: Յուրաքանչյուր Թեմայի սահմանում դեպքերի ժամանակային բաշխվածությունը հարմար է ներկայացնել շեյպֆայլերի տեսքվ` ըստ տարիների, ինչը հարմար է վերլուծություններ կատարելու և հաշվետվությունների կազմման համար: Ինտերակտիվ հարցման, կամ օբյեկտների փնտրտուքի մյուս եղանակներից օգտվելով կարելի է ստանալ դեպքերի ժամանակային բաշխումն ըստ ամիսների, կամ որևէ այլ ժամանակահատվածի համար:
Ատրիբուտային աղյուսակները ստեղծվում են յուրաքանչյուր Թեմայի (նոզոլոգիայի) համար: Աղյուսակը պետք է պարունակի
այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ են ինչպես ընթացիկ աշխատանքներում, այնպես էլ վերլուծություններ կատարելիս:
Առաջարկում ենք «Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր» Թեմայի ատրիբուտային աղյուսակի կոնկրետ տարբերակ (Հավելված 6)
II Մաս Ատրիբուտային աղյուսակներ
2.1 Ատրիբուտային աղյուսակներ, նրանց միավորումը Ատրիբուտային աղյուսակում նոր Դաշտեր ստեղծելու և ատրիբուտային տվյալները ավելացնելու համար Թեմայի մենյուից ընտրում ենք Start Editing, (այդ դեպքում Թեմայի անջատիչ դրոշակի շուրջը առաջանում է կետագիծ), սեղմում ենք Բացել աղյուսակը (Open Theme Table) սեղմակը, բացվում է խմբագրվող թեմայի ատրիբուտային աղյուսյակը: Խմբագրի մենյուից ընտրում ենք Ավելացնել Դաշտ (Add Field), Բացված
Երկխոսության պատուհանում բացվում է Field Definition պատուհանը, որտեղ որոշում ենք Դաշտի տիպը` թվային, սիմվոլային, տրամաբանական, ամսաթվային, դաշտի անունը, յուրաքանչյուր բջջում սիմվոլների քանակը, ապա OK: Նոր դաշտը
ավելանում է աղյուսակին: Այդ դաշտում ինչոր բան մուտքագրելու համար նախապես ակտիվացնում ենք Ցուցիչով, որից հետո աղյուսակի տվյալ տողը ակտիվանում է:
Խմբագրումն ավարտելուց հետո Թեմայի մենյուից ընտրում ենք Stop Editing, բացվում է Հարցման պատուհան, որտեղ պահանջվում է պահպանել (կամ չպահպանել) կատարված փոփոխությունները:
Աղյուսակի որևէ դաշտի անունը փոխելու համար Աղյուսակի մենյուից ընտրում ենք Հատկություններ (Properties). բացված
Երկխոսության պատուհանի ստորին մասում Comments դաշտում գրում ենք անհրաժեշտ անվանումը կամ տեքստը, ապա OK:
Մուտքագրված տվյալները պայմանական նշաններով քարտեզին ավելացնելու համար օգտվում ենք Լեգենդի Խմբագրից (1.2 կետում նկարագրված մեթոդաբանությամբ):
Երկրորդ եղանակով, պոլիկլինիկայի սպասարկման ոլորտում ներգրավված փողոցների անունների թվայնացված արժեքները
Ատրիբուտային աղյուսակ ներմուծելով քարտեզին վրա ավտոմատ կարելի է ստանալ սպասարկման ոլորտը` պոլիգոնի տեսքով: Տվյալները քարտեզին ավելացնելու համար անհրաժեշտ է միավորել ստացված աղյուսակը Թեմայի (տվյալ դեպքում
բնակավայրի հատակագծին) Ատրիբուտային աղյուսյակի հետ: Նման միավորման անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այլ դեպքերում, օր` վիճակագրական վերլուծությունների ժամանակ:
Այս դեպքում աղյուսակի բոլոր դաշտերը ավելանում են Թեմայի Ատրիբուտային աղյուսակին, ընդ որոմ այդ Դաշտերից
յուրաքանչյուրը կարելի է սիմվոլներով պատկերել քարտեզին: Միավորումը կատարվում է երկու աղյուսակների միևնույն
ֆորմատի դաշտերի հիման վրա: Դաշտերի անվանումները կարող են տարբեր լինել, բայց նրանց տիպը պետք է լինի նույնը` թվային տվյալները կարելի է միավորել թվայինին, սիմվոլայինը` սիմվոլայինին և այլն:
Աղյուսակների միջև կապ ստեղծելու մի քանի սկզբունք կարելի է կիրառել` մեկը մեկին, շատը մեկին, աղյուսյակների կապում:
Մեկը մեկին տարբերակով միավորման դեպքում ելակետային աղյուսակի յուրաքանչյուր գրառում համապատասխանում է Թեմային աղյուուսյակի մի գրառման հետ: Օրինակ` անհրաժեշտ է առանձնացնել 2002թ. արձանագրված աղիքային վարակների բոլոր դեպքերը Iին պոլիկլինիկայի տարածքում: Նախապես ՍԱՎ թեմայի ատրիբուտային աղյուսակում Ընտրել գործիքով կամ օբյետների փնտրտուքի որևէ եղանակով նախ ընտրում ենք 2002թ.արձանագրված բոլոր դեպքերը, ապա նեղացնելով հարցման շրջանակը` Iին պոլիկլինիկայի սպասարկման տարածքում արձանագրված դեպքերը: Երկու աղյուսակների համար ընդհանուր է միկրոշրջաններ (Cvartal) դաշտը, ուստի աղյուսակում ակտիվացնում ենք այդ Դաշտը: Տեսքի պարունակության
աղյուսակում ակտվացնում ենք Տարածքի բաժանումն ըստ պոլիկլինիկաների Թեման, սեղմակով բացում ենք Ատրիբուտային աղյուսակը,ակտիվացնում միկրոշրջաններ (Cvartal) դաշտը, ապա սեղմում ենք Միավորել
(Join) սեղմակը: Ստացվում է միավորված աղյուսակը, իսկ ելակետայինը ավտոմատ փակվում է:
Կարելի է փոփոխել դաշտերի տեղակայման հերթականությունը,անհրաժեշտ դաշտերը դնել կողքկողքի: Դա արվում է սեղմած պահած մկնիկով դաշտերը տեղափոխելով: Եթե պարզվի, որ դաշտերի մի մասը պետք չէ, կարելի է թաքցնել դրանք: Աղյուսակի (Table) մենյուից ընտրում ենք Հատկություններ (Proprerties),բացված Աղյուսյակի հատկություններ (Table properties)Երկխոսության պատուհանում անջատում ենք այն դաշտերը, որոնք պետք է թաքցնել: Թաքցված դաշտերը, ինչպես և մյուս դաշտերը կարող են պատկերվել պայմանական նշաններով, նշագրվել, մասնակցել հարցումներին:
Շատը-մեկին տարբերակով միավորման տարբերակը կիրառվում է այն դեպքերում, օրինակ` երբ անհրաժաշտ է մեկ կամ
մի քանի պոլիգոններին վերագրել նույնանման դասակարգման սկզբունք: Ենթադրենք, կասկած կա, որ բռնկումը տարածվում է հարուցչի փոխանցման սննդային ուղով և դա կարող է կապված լինել սննդի որևէ օբյեկտի հետ: Բնականաբար, հարկ կա
առանձնացնելու սանիտարական առումով ավելի անբարեհույս օբյեկտները: Միավորումը կատարվում է համանման ձևով, միավորման համար հիմք ընդունելով Բնակավայրի սննդային օբյեկտներ Թեմայի Ատրիբուտային աղյուսակի 3րդ կարգի
օբյեկտներ և տարբեր միկրոշրջանների սննդային օբյեկտի անվանումը դաշտերը: Քարտեզի վրա կակտիվանան բոլոր
անբարեհույս սննդային օբյեկտները:
2.2 Աղյուսակային տվյալների մշակումը նախքան միավորումը
Քարտեզներ ստեղծելուց առաջ հաճախ հարկ է լինում մշակել աղյուսակային տվյալները: Աղյուսակային տվյալների մշակումից
հետո Arc Viewն ավտոմատ նոր աղյուսակ է ստեղծում, որը կարող է պարունակել քանակական, միջին, գումարային, առավելագույն և նվազագույն մեծությունները: Մշակված աղյուսակը կարելի է միավորել որևէ Թեմայի Ատրիբուտային աղյուսակին:Այս եղանակով կարելի է Վիճակագրական մշակման վրա հիմնված մեծությունները պատկերել պայմանական նշաններով, հարցումներ կատարել օբյեկտների վրաբերյալ:
Օրինակ` տեղանքին բնորոշ համաճարակաբանական օրինաչա փությունները բացահայտելու և հիվանդացության բարձր
մակարդակի պատճառները բացահայտելու համար անհրաժեշտ են դիզենտերիայի հիվանդացության գումարային արժեքները վերջին 10 տարվա ընթացքում ըստ միկրոշրջանների` դրանց և համաճարակային գործընթացն ակտիվացնող տարբեր գործոնների միջև կապ փնտրելու նպատակով: Ուղակի միավորելով երկու Թեմաների` Դիզենտերիայի և Միկրոշրջանների Ատրիբուտային աղյուսակները, արդյունքի չենք հասնի, քանի որ յուրաքանչյուր միկրոշրջանում արձանագրված են դիզենտերիայի բազմաթիվ դեպքեր և Թեմայի ատրիբուտային աղյուսակին կմիանա միայն առաջին պատահած գրառումը: Հարկավոր է նախապես վիճակագրական մշակման ենթարկել հիվանդացման դեպքերը` տվյալ դեպքում միջինացնել: Դրա համար նախապես ակտիվացնելով երկու Թեմաները, Դիզենտերիայի աղյուսյակում անհրաժեշտ է Select գործիքով կամ Հարցման կոնստրուկտորի օգնությամբ ընտրել վերջին 10 տարվա դեպքերը, նշել այն Դաշտը, որը վիճակագրական մշակման հիմք պետք է հանդիսանա, տվյալ դեպքում` Միկրոշրջանները: Սեղմում ենք
Summarize գործիքը: Բացված երկխոսության պատուհանում Դաշտերի վայրընթաց ցանկից ընտրում ենք այն Դաշտը, որը պետք է ենթարկել վիճակագրական մշակման, տվյալ դեպքում`դիզենտերիայի հիվանդացութան ցուցանիշներ (եթե նման տվյալներ չունեք, ճիշտ կլինի նախապես հաշվել դրանք, կամ ուղղակի օգտվել հիվանդության դեպքերի բացարձակ թվերից,որոնք սակայն համեմատելի մեծություններ չեն): Summarize by վայրընթաց ցանկից ընտրում ենք Միջին արժեք, ապա Ավելացնել Add և OK: Ստեղծվում է նոր աղյուսակ` sum1. dbf, որտեղ յուրաքանչյուր միկրոշրջանի համար տրված են դիզենդերիայի վերջին 10 տարում արձանագրված դեպքերի թիվը և հիվանդացության միջին ցուցանիշը: Այժմ մշակված տվյալների աղյուսակը կարելի է միավորել Պոլիկլինիկաների սպասարկման տարածքներ Թեմայի ատրիբուտային աղյուսակին Cvartal դաշտով և Գունային սանդղակի օգնությամբ քարտեզ ստեղծել:
2.4 Տվյալների նորմավորումը նրանց պատկերման ժամամակ
Տվյալների նորմավորում ասելով հասկանում ենք ատրիբուտի յուրաքանչյուր արժեքի բաժանումը որևէ թվի վրա և ստացված
հարաբերական մեծությունների պատկերումը քարտեզին:
Բացարձակ մեծությունները հաճախ հնարավոր չէ համեմատել միմյանց հետ` նրանց տարբեր ծագման և մաթեմատիկական տարբեր կարգույթների պատկանելու հետ կապված:
Ատրիբուտները կարելի է նորմալացնել երկու եղանակով.
- Ատրիբուտի արժեքների գումարի նկատմամբ, երբ ստացված հարաբերական մեծությունը իրենից ներկայացնում է գումարի տոկոս: Նման տոկոսների պատկերումը քարտեզին թույլ է տալիս փոխանցել երևույթի հարաբերական չափը, նշանակալիությունը:Սա ավելի հաճախ օգտագործվում է թվային (բացարձակ) տվյալների դեպքում, որոնք ավելի հեշտ է վերածել տոկոսների: Օրինակ` շատ ավելի հեշտ և ճիշտ է տարբեր տարածքներում հիվանդացությունը համեմատել ըստ նրանց գումարային արժեքի բնակչության թվի հետ հարաբերություններով, քան բացարձակ արժեքներով:
- Ըստ այլ ատրիբուտների արժեքների: Տվյալները այլ դաշտով նորմավորելիս պետք է հաշվի առնել այլ երևույթի տարածական տարբերությունները, որոնք կարող են ազդել ատրիբուտների վրա: Օրինակ եթե նորմավորենք բնակչության թիվը ըստ տարածքի մակերևոյթի մակերեսի, կստանանք բնակչության խտությունը:
Նորմավորել պետք է միայն բացարձակ թվերը: Ցուցանիշները և այլ հարաբերական մեծություններ նորմավորվելու կարիք չունեն,
ավելին, նման փորձի դեպքում սխալ արդյունք կստանանք:
Տվյալների նորմավորումը կատարվում է Լեգենդի Խմբագրի Նորմալացնել ըստ … (Normalize by) դաշտի վայրընթաց ցանկից:
2.5 Տվյալների կոդավորում
Ատրիբուտային աղյուսակների միավորման, տվյալների փնտրտուքի և ագրեգացիայի ժամանակ հաճախ անհրաժեշտ է լինում աղյուսակի մի այնպիսի Դաշտի առկայություն, որը ընդհանուր լինի տարբեր Թեմաների համար: Այդպիսի Դաշտ կարող
է հանդիսանալ ID դաշտը, եթե մենք թվերով կոդավորենք բոլոր կետային, գծային և պոլիգոնային օբյեկտները և կոդերը տեղակայենք այդ դաշտում: Որպես կոդ կարելի է ընդունել ցանկացած թվային արժեք, սակայն ճիշտ կլինի դրանք ընտրել որոշակի տրամաբանությամբ: Օրինակ, հիվանդության դեպքերը մուտքագրելիս կարելի է օգտվել Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային 10րդ դասակարգումից: Այսպես`
A.00 խոլերա
A.01 որովայնային տիֆ և պարատիֆեր A, B, C A.02 այլ սալմոնելոզային վարակներ
A.03 շիգելոզներ
A.04 այլ բակտերիալ վարակներ, այդ թվում էշերիխիոզներ, կամպիլոբակտերիոզներ, աղիքային յերսինյոզ, կլոստիդրոզ`
առաջացած Cl.difficileից
A.05 այլ բակտերիալ սննդային թունավորումներ և այդ թվում` ստաֆիլակոկային, բոտուլիզմ, կլոստիդրոզ` առաջացած Cl. Perfingens, Vibrio parahaemolyticus, Bac. Cereus, մանրէային սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայի
A.06 ամեբիազ
A.07 այլ պրոտոզոային աղիքային հիվանդություններ, այդ թվում բալանտիդիազ, լյամբլյոզ, կրիպտոսպորիդիոզ, իզոսպորիոզ A.08 վիրուսային աղիքային վարակներ և այդ թվում ռոտավիրուսային էնտերիտ` առաջացած Նորֆոլկ ագենտից,
ադենովիրուսային գաստրոէնտերիտ A.09 դիարեա և գաստրոէնտերիտ` ենթադրաբար վարակիչ ծագման և այլն
Կետային այլ օբյեկտները կոդավորելիս հարմար է առաջնորդվել գեոկոդավորման սկզբունքներով, այսինքն տալ կետի թվային հասցեն` որտեղ առաջին երկու թիվը կարտացոլեն բնակավայրը,երկրորդ զույգը` միկրոշրջանը, երրորդ զույգը կամ եռյակը (կախված բնակավայրի փողոցների քանակից)` փողոցը, ապա շենք, բնակարան (եթե այդ տվյալը անհրաժեշտ է):
Մանկական և սննդի կազմակերպությունների առաջին թիվը կարող է արտահայտել օբյեկտի տիպը, երկրորտը` տեսակը
(նախակրթարան, քոլեջ, դրպոց և այլն), եթե անհրաժեշտ է էլի մի ինչոր դասակարգում, ապա հասցեն` վերոհիշյալ սկզբունքով:
Տարբեր տարածաշրջաններում միատեսակ կոդերի կիրառումը ապագայում կհեշտացնի համեմատությունների ու վերլուծությունների կատարումը մարզային և հանրապետական մակարդակներով:
III Մաս Դիագրամներ
Դիագրամների միջոցավ համալիր աղյուսակային տեղեկատվությունը կարելի է պատկերել պարզ և հասանելի տեսքով: Դիագրամները լրացնում են քարտեզներով պատկերված տեղեկատվությունը: Դիագրամները շարժընթաց (դինամիկ)
կապված են քարտեզների և աղյուսյակների հետ, և փոփոխությունը նրանցից մեկում անհապաղ անդրադառնում է մյուսների վրա:
Դիագրամների կառուցումը
Ենթադրենք հարկավոր է կառուցել դիագրամ, որն արտացոլի 0 14 տ. երեխաների թիվը յուրաքանչյուր պոլիկլինիկայի
սպասարկման տարածքում: Ատրիբուտային աղյուսակում ընտրում ենք տվյալների այն մասը, որն ուզում ենք պատկերել դիագրամով, օր.` միայն ընթացիկ տարվա տվյալները: Հակառակ դեպքում դիագրամը կկառուցվի առկա բոլոր տվյալների հիման վրա:
Սեղմում ենք Ստեղծել Դիագրամ (Greate Chart) սեղմակը, բացված Դիագրամի հատկությունները երկխոսության պատուհանի Fields դաշտում ընտրում ենք այն Դաշտը, ըստ որի պետք է կառուցել դիագրամը, տվյալ դեպքում` 014, ապա` Ավելացնել (Add): Եթե անհրաժեշտ է դիագրամը կառուցել ըստ մի քանի դաշտերի, նույն գործողությունը կրկնում ենք օրինակ` համամասնությունը գնահատելու համար ավելացնենք նաև Բնակչություն (Population) Դաշտը: Label Series Using-ի վայրընթաց ցանկից ընտրում ենք տվյալների սերիան և խումբը:Դիագրամի տվյալների սերիան կապված արժեքների հավաքածու է, որն օգտագործվում է համեմատության համար: Դիագրամի տվյալների խումբը կապված արժեքների հավաքածու է, որը նկարագրում է միևնույն փոփոխականը: Անվանում (Name) դաշտում գրում ենք Դիագրամի անվանումը, OK: Ստացվում է սյունակային դիագրամա:
Կարելի է ստանա նաևժապավենաձ (ինչպես նաև սյունայինը հարմար է համեմատությունների և տենդենցների ցուցադրման համար) շրջանաձև
(հարաբերություն,բաշխվածություն), գծային
(փոփոխություն ժամանակի ընթացքում), մակերեսային
(երկու և ավելի խմբերի տարբերությունները), կետային դիագրամներ
(տվյալների միտումներ և օրինաչափություններ, ինչն օգնում է բացահայտելու պատճառահետևանքային կապը), որոնցից յուրաքանչյուրը կառուցման մի քանի ոճ ունի:
Դիագրամներ կազմող տարրերը կարելի է փոփոխել, կամ պահել Chart Element Properties գործիքով:
Դիագրամի գույնը կարելի է փոխել Chart Color գործիքով:
IV Մաս Օբյեկտների ատրիբուտների հարցում և փնտրտուք
Arc Viewը տարբեր հարցումների հնարավորություն է տալիս` քարտըեզի վրա օբյեկտի պարզ ընտրումից, ընտրանքի չափորոշիչներով նրա տեղակայման հայտնաբերումից մինչև տարբեր երևույթների փոխկապակցությունների վերլուծման` դրանց պատճառներն ու փոխազդեցությունը պարզելու համար:
4.1 Քարտեզի վրա եզակի օբյեկտների փնտրտուք
Ակտիվացնում ենք համապատասխան թեման: Ընտրում ենք Գտնել (Find) սեղմակը, բացված Երկխոսության պատուհանում գրում ենք անհրաժեշտ անվանումը, ապա OK: Գտնված օբյեկտը ակտիվանում է և դեղինով լուսավորվում:
Քարտեզի որևէ օբյեկտի մասին տեղեկատվություն ստանալու համար Տարբերակել (Idetify) գործիքով սեղմում ենք
ակտիվացված թեմայի օբյեկտի վրա:Բացվում է Երկխոսության պատուհան (Identifi Rezults)` օբյեկտի բոլոր մուտքագրված
ատրիբուտներով:
4.2 Օբյեկտների փնտրտուք ըստ նրանց նշանակության, նրանց ատրիբուտների տեսակավորման օգնությամբ:
Ակտիվացնում ենք անհրաժեշտ Թեման, բացում ենք Թեմայի Ատրիբուտների աղյուսակը (Open Time Table), որտեղ ընտրում ենք անհրաշեշտ Դաշտը: Տեսակավորում ենք Դաշտը կամ աճման, կամ նվազման կարգով` սեղմելով Sort Ascending կամ
Sort Descending: Ընտրել (Select) սեղմելուց հետո սեղմածպահած SHIFTի հետ զուգահեռ մկնիկով ընտրում ենք Դաշտի, ենթադրենք,ամենամեծ (ամենափոքր) 5 արժեքները: Ընտրված 5 օբյեկտները լուսավորվում են Տեսքի քարտեզի վրա: Վերջում, ընտրանքը վերացնելու համար սեղմում ենք Վերացնել Ընտրանքը
(Select None) :
Տեղափոխել վերև գործիքի սեղմումը ընտրանքը տեղափոխում է աղյուսակի վերին շարքերը, ինչը հարմար է նրա
հետ աշխատելիս:
4.3 Օբյեկտների փնտրտուք հարցման արտահայտություն կառուցելու օգնությամբ
Հարցման արտահայտությունը Ձեզ անհրաժեշտ ընտրանքի ճշգրիտ սահմանումն է: Այս եղանակով հնարավոր է կապ փնտրել Թեմայի երկու և ավելի տարբեր ատրիբուտների միջև, ստանալ այդ կապն արտացոլող ընտրանք: Դիցուք` անհրաժեշտ է ստանալ 2004թ. դիզենտերիայով հիվանդացածների մինչև 14տ, երեխաների ցանկը` ըստ սեռերի և նրանց բաշխվածությունը բնակավայրում:
Ակտիվացնում ենք Դիզենտերիա Թեման, Ընտրում ենք սեղմակը: Հայտնված Երկխոսության պատուհանի ձախ դաշտում (Fields) կրկնակի սեղմում ենք Տարիք (Age), ապա <= սեղմակը, աջ մասում (Values) կրկնակի սեղմում ենք 14: Արտահայտության մյուս մասին անցնում ենք ԵՎ (and) սեղմելով, որպեսզի ցույց տանք, որ արտահայտության երկու մասերն էլ ճիշտ են, որից հետո պատուհանի ձախ մասում կրկնակի սեղմում ենք Տարի (Year) ,=,աջ մասում կրկնակի 2004: Արտահայտությունը կառուցված է:Սեղմում ենք New Set` նոր ընտրանք ստանալու համար, կամ Add To Set` ընտրանքը ավելացնելու համար և Select To Set` արդեն ընտրվածից Ձեր փնտրածը հանելու համար: Տեսքի Աղյուսակի և քարտեզի վրա ընտրանքը լուսավորվում է:Տեսքի Open Table սեղմակով բացում ենք ընտրանքի Աղյուսակը, որտեղ արտացոլված
են մեր հարցմանը տարիքային մասով բավարարող դիզենտերիայի բոլոր դեպքերը: Սեռային բաշխումը ստանալու համար նոր ստացված Ատրիբուտային աղյուսակում կրկին սեղմում ենք Հարցման Կոնստրուկտորը ևկառուցում հետևյալ արտահայտությունը` Genter (Սեռ) =”f” (իգական) and Year = 2004:
Նման եղանակով կարելի է շարունակել նեղացնել փնտրտուքի շրջանակները: …..and(not….. եղանակով կընտրվի ….բոլորը,
բացի….տարբերակը:
Տարբեր Թեմաներից ընտրանք անելու համար անհրաժեշտ է նախապես միավորել նրանց Ատրիբուտային աղյուսակները:
4.4 Օբյեկտների փնտրտուք ներգծված պոլիգոնում:
Ենթադրենք սալմոնելոզի բռնկում է գրանցվել և հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում Ձեզ անհրաժեշտ է պլանավորել որևէ թաղամասում բակային համայցեր կազմակերպելու աշխատանքները: Անհրաժեշտ է պարզել թաղամասի բնակչության թիվը, խտությունը, վարակների գրանցված դեպքերը, տվյալներ թաղամասի կազմակերպված կոլեկտիվների մասին և այլն:
Տեսքի Պարունակության Աղյուսակում ընտրում ենք Տեսքի անվանումը` օր.` Salmonel: Նկարչական Draw Rectangle-ից
ընտրում ենք Draw Poligon գործիքը, գծում ենք թաղամասը պոլիլգոնի տեսքով: Կարելի է Legend Editorի Fill Palette-ից ընտրել դատարկ, անգույն տեքստուրան (առաջինը), այսինքն պահպանել միայն պոլիգոնի եզրագծերը, որպեսզի քարտեզի վրա երևան ընտրված օբյեկտները: Սեղմում ենք Ընտրել Օբյեկտները Գրաֆիկայի Միջոցով
(Select Features Using Graphic) սեղմակը, որպեսզի ընտրենք թաղամասում արձանագրված սալմոնելոզի բոլոր դեպքերը: Բացելով Թեմայի Ատրիբուտային Աղյուսակը կստանանք դրանց հետ կապված տեղեկատվությունը: Համանման ձևով տվյալներ ստանալով մյուս Թեմաների
վերաբերյալ, տվյալներն ագրեգացնելով և աղյուսակները միավորելով կարելի է ստանալ համապարփակ տեղեկատվություն մուտքագրված տվյալների բազայի սահմաններում:
4.5 Օբյեկտների փնտրտուք, որոնք ընկած են այլ Թեմայի պոլիգոնում
Ենթադրենք Ձեզ անհրաժեշտ է դիզենտերիայի ստանդարտ մակարդակը գերազանցող արձանագրված դեպքերը և բռնկման տարածումը կանխարգելելու նպատակով կազմակերպված բակային համայցերի ընթացքում գրանցված դեպքերն ընդգրկող
տարածքում (պոլիգոնում) առանձնացնել բոլոր կազմակերպված կոլեկտիվները, հիվանդության ինկուբացիայի ժամանակահատվածում արձանագրված ջրագծերի և կոյուղագծերի վթարները, աղիքային այլ վարակների դեպքերը և այլն:
Նախապես սեղծում ենք բռնկման մեջ ընդգրկված տարածքի պոլիգոն` կողմնորոշվելով դիզենտերիայի գրանցված և ակտիվ
հայտնաբերված դեպքերով և պահում ենք այն: Ակտիվացնում ենք,ենթադրենք,անկական կոլեկտիվներ Թեման, ապա Թեմայի մենյուից ընտրում Ընտրանք Թեմայով (Select By Theme): Հայտնված երկխոսության պատուհանում առաջին վայրընթաց ցանկը հնարավորություն է տալիս ընտրել մեզ անհրաժեշտ տարածական փոխկապակցումը: Տվյալ դեպքում ընտրում ենք Ամբողջապես Գտնվում է Ներսում (Are Completely Within): Մյուս վայրընթաց ցանկից ընտրում ենք Մանկական կոլեկտիվներ, ապա Նոր Ընտրանք: Նմանատիպ կերպով, զուգակցելով նաև Հարցման արտահայտության մեթոդը կարելի է ստանալ բոլոր անհրաժեշտ տվյալները:
4.6 Որոշակի պոլիգոնում ընդգրկված օբյեկտների փնտրտուք
Մեզ անհրաժեշտ է իմանալ, թե ի՞ նչ օբյեկտներ են ընկնում որևէ միկրոշրջանի կամ պոլիկլի`նիկայի սպասարկման տարածքում: Ընտրում ենք մեզ անհրաժեշտ պոլիգոնը օգտվելով, օրինակ, Հարցման կոնստրուկտորից: Մկնիկով ակտիվացնում ենք մեզ անհրաժեշտ Թեման` ասենք Նախադպրոցական կազմակերպություններ: Թեմայի մենյուից սեղմում ենք Ընտրանք Թեմայով, բացված Երկխոսության պատուհանում ընտրում ենք Ամբողջապես Գտնվում է Ներսում (Are Completely Within) և Նախադպրոցական կազմակերպություններ Թեման, ապա հարցումը` Նոր Ընտրանք: Քանի որ բոլոր ընտրանքները Arc View և դեղին գույնով է ակտիվացնում, կետային օբյեկտները չեն երևա պոլիգոնի ֆոնի վրա, ուստի անհրաժաշտ է Մարկերների հավաքածուից գտնել սիմվոլների երկգույնանի մարկերների համարը:
4.7 Պոլիգոնալ օբյեկտների փնտրտուք ըստ իրենց ներսում պարունակվող օբյեկտների:
Ենթադրենք համաճարակաբանական վերլուծություն կատարելու համար անհրաժեշտ է առանձնացնել բոլոր այն միկրոշրջանները,, որտեղ դիզենտերիայի տարեկան դեպքերը 15ից ավել են: Օգտագործելով Հարցման Կոնստրուկտորն (Query Builder)` ընտրում ենք >15: Թեմայի վրա սեղմելով ընտրում ենք Պոլիկլինիկաների սպասարկման տարածք, Թեմայի մենյուից` Ընտրանք Թեմայով: Բացված Երկխոսության պատուհանում ընտրում ենք Ամբողջապես Գտնվում է Ներսում (Are Completely Within) և Պոլիկլինիկաների սպասարկման տարածքներ, ապա Նոր Ընտրանք: Եթե բնակավայրում կան նման տարածքներ, դրանք կակտիվանան:
4.8 Պոլիգոնի ներսում տեղակայված օբյեկտներին Պոլիգոնի ատրիբուտների ավելացում
Մենք ծանոթացանք համատեղության վրա հիմնված օբյեկտների Ընտրանքի կանոններին: Երբեմն անհրաժեշտ է ավելին
անել, օր` վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ է որևէ միկրոշրջանի տվյալները համեմատել ամբողջ բնակավայրի տվյալների հետ, կամ որևէ թվաբանական գործողություն կատարել պոլիգոնի ներսում տեղակայված օբյեկտի և այդ պոլիգոնի որևէ ատրիբուտով:
Նման հարցումները իրականացվում են տարածական միացման միջոցով: Սա իրականացվում է օբյեկտի և պոլիգոնի
Ատրիբուտային աղյուսակները միավորելով` միավորման համար հիմք ընդունելով աղյուսակների նույնանման տվյալներ պարունակող դաշտը:
4.9 Լրացուցիչ տեղեկությունների ստացում Տաք կապերի միջոցով
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարելի է ստեղծել Տաք կապ Թեմայի օբյեկտի և արտաքին ֆայլերում պահվող տվյալների միջև, որնք կապը ստեղծելու դեպքում ավտոմատ կպատկերվեն էկրանին: Գործնականում ցանկացած տեղեկատվություն կարելի է կապել Տաք կապերով` ինպես նույն Տեսքի, այպես էլ այլ Տեքստերի, Աղյուսակների, Դիագրամների, ինչպես նաև համատեղելի ֆորմատների լուսանկարների, սխեմաների և այլնի հետ: Օր` սեղմելով որևէ պոլիկլինիկայի սպասարկման տարածքի վրա, ավտոմատ ստանալ մանրամասն տեղեկատվություն տվյալ պոլիգոնում արձանագրված աղիքային վարակների մասին: Հարցման կամ փնտրտուքի համապատասխան եղանակներ օգտագործելով կարելի է նախապես նեղացնել շրջանակը և կապ ստեղծել, ասենք` վերջին եռամսյակում գրանցված դիզենտերիայի դեպքերի հետ:
Տաք կապ ստեղծելու համար անհրաժեշտ է Թեմայի Ատրիբուտային աղյուսակում սիմվոլային Դաշտ ավելացնել, որը կամ պետք է պարունակի ուղին դեպի այն ֆայլը, որի հետ Ձեր Թեմայի յուրաքանչյուր օբյեկտի համար ուզում եք կապ ստեղծել,
կամ նախագծի որևէ բաղադրիչի անվանումը: Ակտիվացնում ենք Թեման, սեղմում ենք Թեմայի Հատկություններ սեղմակը, հայտնված Երկխոսության պատուհանում սեղմում ենք Տաք կապ
սեղմակը: Դաշտի վայրընթաց ցանկից ընտրում ենք Թեմայի Ատրիբուտային աղյուսակից ընտրում ենք այն Դաշտը, որը պարունակում է այն նախագծի բաղադրիչները կամ նույն անվամբ Դաշտը, որի հետ անհրաժաշտ է Տաք կապ սահմանել: Ծրագիրն առաջարկում է գործողությունների հավաքածու, որոնք անհրաժեշտ է նախօրոք սահմանել` Կապ տեքստային ֆայլի հետ, պատկերային ֆայլի հետ և կապ փաստաթղթի հետ: Ընտրում ենք դրացից մեկը և OK:
Որպեսզի օգտվենք Տաք կապից, ակտիվացնում ենք Թեման,սեղմում ենք Տաք կապ գործիքը, սեղմում ենք Թեմայի ակտիվ օբյեկտներից մեկի վրա:
4.10 Աշխատանք ընտրված օբյեկտների հետ
Վիճակագրություն ըստ ատրիբուտների Նախօրոք պետք է ընտրել որևէ Թեմայի համապատասխան օբյեկտները կամ կատարել ընտրանք մեկ այլ եղանակով: Ատրիբուտային աղյուսակում նշում ենք Դաշտը, ըստ որի պետք է կատարվի
վիճակագրությունը, այդ Դաշտը պետք է պարունակի թվային տվյալներ: Դաշտի մենյուից ընտրում ենք Վիճակագրություն (Statistics):
Բացված Պատուհանը ցույց է տալիս տվյալ ատրիբուտի համար գումար, միջին, մաքսիմում, դիապազոն, դիսպերսիա և ստնդարտ շեղում: Հաշվիչը ցույց է տալիս ընտրված օբյեկտների քանակը:Նշված տվյալները CtrlC ստեղների համակցումով կարելի է պատճենել և տեղափոխել այլ ֆորմատի ֆայլ:
4.11 Ընտրված Օբյեկտների վերակազմավորումը որպես Նոր Թեմա:
Երբ ընտրված օբյեկտների թիվը շատ է և անհրաժեշտ է հաճախ աշխատել նրանց հետ, հարմար է դրանցով ստեղծել Նոր Թեմա, որը մյուս թեմաների հետ կդառնա քարտեզի անբաժանելի մասը:
Դրա համար ակտիվացնում ենք ընտրված օբյեկտները պարունակող Թեման, Թեմայի մենյուից ընտրում ենք Վերափոխել շեյպ-ֆայլի (Convert to Shapefile), Երկխոսության պատուհանում ընտրում ենք ստեղծվող Շեյպֆայլի տեղը, OK: Բացվում է հարցում` Նոր շեյպ-ֆայլը Տեսքին ավելացնելու վերաբերյալ, պատասխանում ենք` Այո, եթե ուզում ենք ավելացմել և Ոչ, եթե այն պետք է այլ Թեմա ուղարկել:
Մաս V Տվյալների ագրեգացիա
Տվյալների ագրեգացիան ենթադրում է վիճակագրական տվյալների միավորում և ամփոփում, ինչը հեշտացնում է տվյալների մեկնաբանումն ու կառավարումը:
Տվյալների ագրեգացիայի առաջին մեթոդով գումարվում են կետային, գծսյին կամ պոլիգոնային օբյեկտների ատրիբուտները
այլ Թեմայի պոլիգոնային օբյեկտներում նրանց տեղակայմանը համապատասխան:
Երկրորդ մեթոդը օբյեկտների միավորումն է ըստ նրանց որոշակի ատրիբուտի արժեքների համարժեքության:
5.1 Պոլիգոնի մեջ ընկած օբյեկտների ատրիբուտների ագրեգացիա
Ենթադրենք, անհրաժեշտ է պարզել մինչև 14տ. երեխաների դիզենտերիայի հիվանդացության բաշխումն ըստ առանձին միկրոշրջանների և ստեղծել համապատասխան քարտեզ:
Ակտիվացնում ենք Դիզենտերիա Թեման, բացում ատրիբուտային աղյուսակը, Հարցման կոնստրուկտորի օգնությամբ (տես 4.3 կետը, հավասարման առաջին մասում նշում ենք մինչև 14տ. և երկրորդ մասում անհրաժեշտ ժամանակահատվածը) ընտրում ենք մինչև 14 տարեկան դիզենտերիայով հիվանդացած երեխաներին: Կատարում ենք տարածական միավորում, որպեսզի պարզենք, թե ո՞ր միկրոշրջաններում են նման դեպքեր արձանագրվել (տես 4.5 կետը, երկրորդ վայրընթաց ցանկում ընտրում ենք Դիզենտերիա, առաջինում` Ամբողջովին պարունակվում է պոլիգոնում): Այժմ արդեն, Թեման ակտիվացնելուց հետո բացում ենք Տարածքի բաժանումն ըստ պոլիկլինիկաների (կամ որ նույնն է` միկրոշրջանների) Ատրիբուտային Աղյուսակը, նշում ենք Shape դաշտը: Համանման ձևով Դիզենտերիայի Ատրիբուտային աղյուսակում նշում ենք Shape դաշտը: սեղմում ենք Միավորել (Join) սեղմակը: Ստացվում է Ատրիբուտային աղյուսակ, որն արտացոլում է մինչև 14 տարեկան երեխաների դիզենտերիայով հիվանդացումը Ձեր կողմից ընտրած ժամանակահատվածում` ըստ միկրոշրջանների: Այժմ ստացված աղյուսակում, նշելով Cvartal Դաշտը
, Summarize գործիքով ստանում ենք դեպքերի գումարային արժեքը` ըստ միկրոշրջանների (հիմք ընդունելով օր. ID Դաշտը), սակայն անհրաժեշտ է նշել, որ օբյեկտիվ պատկեր ստանալու համար ավելի ճիշտ կլինի ստանալ հիվանդացության ցուցանիշների միջին արժեքները: Ստացվում է sum.dpf Աղյուսակ, որը յուրաքանչյուր միկրոշրջանի համար պարունակում է մեկ արժեք` գումար (միջին ցուցանիշ): Տվյալների ագրեգացիայի գործողության վերջին քայլը ստացված տվյալների միավորումն է Միկրոշրջաններ Թեմայի Ատրիբուտային աղյուսակին, որի համար նշում ենք ակտիվ sum.dpf Աղյուսակի Cvartal դաշտը, բացում ենք Միկրոշրջաններ Թեմայի Ատրիբուտային աղյուսակը և նշում Cvartal Դաշտը, ապա միավորում, սեղմելով
(Join) սեղմակը:
Տվյալների ագրեգացիան ավարտված է: Արդյունքը քարտեզագրական եղանակով պատկերելու համար կրկնակի սեղմում ենք Միկրոշրջաններ Թեմայի վրա, բացված Լեգենդի Խմբագրի Լեգենդի Տիպի վայրընթաց ցանկից ընտրում ենք Գունային սանդղակ, Դաշտերի դասակարգման վայրընթաց ցանկից ընտրում ենք sum դաշտը (ստացված sum.dpf աղյուսյակի), ապա` Կիրառել Apply:
Բրված օրինակում մենք Ագրեգացրեցինք կետային օբյեկտների տվյալները: Համանման եղանակով նույնը կարելի է անել գծային և
պոլիգոնային օբյեկտների համար:
Օյեկտների ագրեգացում նրանց միավորման միջոցով
Այս գործողությունը թույլ է տալիս միավորել օբյեկտները` հիմք ընդունելով նրանց առանձին ատրիբուտների մեծությունների հավասարությունը: Օբյեկտների միավորում կատարվում է, եթե նրանք նշված ատրիբուտով միատեսակ արժեքներ ունեն:
Ագրեգացման նման տարբերակը հատկապես օգտակար է, եթե աշխատում ենք մեծ թվով օբյեկտներ պարունակող Թեմայի հետ և կարիք կա պարզեցնել այդ տվյալների բաշխման տարածական օրինաչափությունների բացահայտումն ու ընկալումը:
Տվյալների ագրեգացիայի այս տարբերակը նպատակահարմար է կիրառել մեծ տարածքների համար, որոնք ստորաբաժանված են
բազմաթիվ պոլիգոնների և դրանցից յուրաքանչյուրի համար առկա են այս կամ այն հատկանիշով պոլիգոնները բնութագրող միատեսակ թվայնացված տվյալներ:Ուստի տվյալների ագրեգացիայի այս տարբերակի մանրամասն լուսաբանումն
առայժմ իմաստ չունի:
Մաս VI Քարտեզների կոմպանովկան և տպումը
Քարտեզները պատրաստելուց, պայմանական նշաններ դնելուց և, անհրաժեշտության դեպքում տեքստերով համալրելուց հետո հաճախ անհրաժեշտ է լինում տպել դրանք, որի համար հարկավոր է քարտեզը զինել մասշտաբային քանոնով, Հյուսիսի սլաքով, վերնագրով, լեգենդի պայմանական նշաններով ու գույներով և ալն:
Կոմպանովկան թույլ է տալիս ներկայացնել բոլոր այդ բաղադրիչները և կարգավորել դրանք ըստ մեր ցանկության: Կոմպանովկայի մեջ կարելի է տեղավորել մի քանի Տեսքեր, Աղյուսյակներ և Դիագրամներ:
6.1 Նոր Կոմպանովկայի ստեղծում
Տեսքը Կոմպանովկայում տեղադրելու համար բացում ենք Տեսքը, Թեմայի մենյուից ընտրում ենք Սկսել Խմբագրումը, Տեսքի մենյուից ընտրում ենք Կոմպանովկա (Layout), բացված պատուհանում ընտրում ենք անհրաժեշտ շաբլոնը, OK: Կոմպանովկայի որևէ բաղադրիչ փոփոխելու կամ հեռացնելու համար Ցուցիչով ընտրում ենք այն, ապա Delete, փոփոխելու համար կրկնակի նշում ենք ցուցիչով, հայտնված Երկխոսության Պատուհանում հավաքում ենք այլ անվանում, OK:
Կարելի է ստեղծել նոր, դատարկ կոմպանովկա և նրանում ինքնուրյուն տեղադրել անհրաժեշտ բաղադրիչները: Դրա համար կրկնակի սեղմում ենք կոմպանովկայի նշանի վրա:
6.2 Կոմպանովկայի էջի համակարգումը
Նախ պետք է որոշել էջի չափսերը, որի համար արդեն ստեղծված կամ նոր Կոմպանովկայի Layout մենյուից ընտրում ենք Էջի Պարամետրեր (Page Setup), Էջի Չափսեր (Page Size) անհրաժեշտ չափսը:
6.3 Կոմպանովկայի ցանցի համակարգում
Կոմպանովկան լռելյայն պատված է ցանցով, ըստ որի ավտոմատ դասավորվում են բաղադրիչները տեղափոխելիս կամ ավելացնելիս: Layout մենյուից ընտրելով Հատկություններ (Properties) փոխել ցանցի քայլը, կամ վերացնել նրա հետ կապը:
6.4.1 Տեսքի պատկերի կառավարումը կոմպանովկայում
Կոմպանովկայում Տեսքը պատկերվում է Տեսքի շրջանակում:
Կարելի է փոխել շրջանակի չափսեը, տեղը, ավելացնել նորերը` ստեղծելով սեփական ձևավորում: Դրա համար Կոմպանովկայում Ցուցիչով կրկնակի սեղմում ենք շրջանակի վրա, բացվում է Շրջանակի հատկություններ (View Frame Properties) պատուհանը, որտեղ պատկերված է տեսքը` շրջանակով:
Լռելյայն Arc Viewը շարժընթաց կապ է ստեղծվում Տեսքի և Շրջանակի միջև, այսինքն Տեսքի փոփոխությունները
արտացոլվում են նաև Կոմպանովկայում, նոյնիսկ վերջինս ստեղծումից հետո: ուստի Կոմպանովկան ստացված տեսքով
պահպանելու համար ավարտելուց հետո պետք է անջատել Դինամիկ կապը (Live Link)
Լռելյայն Շրջանակի չափսերի փոփոխությունը բերում է պատկերի չափսերի համանման փոփոխության: Տեսքով տրված մասշտաբը պահպանելու համար կարող ենք անջատել փոփոխության հնարավորությունը Scale դաշտում:
Լռելյայն, եթե շրջանակում պատկերն ավելի փոքր է, քան շրջանակը, Arc Viewը ձգտում է դրանք լրացնել Տեսքի տվյալ
էքսցենտում չերևացող այլ տվյալներով: Դրանից խուսափելու համար Extent դաշտում ընտրում ենք Clip to View:
6.5 Բաղադրիչների ավելացում Կոմպանովկաին
Ավելացված յուրաքանչյուր բաղադրիչ պատկերվում է իր շրջանակով: բաղադրիչներն ավելցվում են Տեսքի շրջանակ գործիքի և նրա վայրընթաց ցանկի տարբերակների օգնությամբ:
Սեղմում ենք կուրսորը դնում ենք այն տեղի վրա, որտեղ պետք է լինի շրջանակի անկյուններից մեկը, սեղմածպահած մկնիկով շրջանակ ենք գծում, էկրանին հայտնվում է Շրջանակի հատկություններ (View Frame Properties) պատուհանը, Ընտրում ենք Տեսքի անվանումը, որն ուզում ենք պատկերել և այլ անհրաժեշտ պարամետրերը, OK:
6.6 Լեգենդի ավելացումը կոմպանովկային
Կոմպանովկայում Լեգենդը կապված է շրջանակներից մեկին:
Եթե փոխվում է Տեսքի այդ շրջանակում ներկայացված Տեսքի պարունակությունը, ավտոմատ փոփոխվում են Լեգենդի կետերը:
Լեգենդը ավելացնելու համար Տեսքի Շրջանակ գործիքի վայրընթաց ցանկից սեղմում ենք Լեգենդի Շրջանակ գործիքը, մկնիկով որոշում ենք տեղը, բացվում է Լեգենդի Շրջանակի Հատկությունները պատուհանը, որում որոշում ենք Կոմպանովկայում Տեսքի շրջանակի անվանումը, որի հետ ցանկանում ենք կապել Լեգենդը:
6.7 Դիագրամների ավելացումը
Կոմպանովկային Նախագծի (Project) պատուհանից բացում ենք անհրաժեշտ Դիագրամը, սեղմում ենք Լեգենդի Շրջանակ գործիքը, մկնիկով որոշում ենք տեղը, բացվում է Դիագրամի Շրջանակի Հատկությունները պատուհանը, որում ընտրում ենք անհրաժեշտ Դիագրամը, ապա OK:
Անհրաժեշտության դեպքում, Դրագրամայի և նրա շրջանակի միջև շարժընթաց կապը վերացնելու համար Ցուցիչով ընտրում ենք շրջանակը, Գրաֆիկայի մենյուից ընտրում ենք Պարզեցնել,արդյունքում դիագրաման կդառնա առանձին գրաֆիկական պատկեր: Գրաֆիկայի մենյուից ընտրում ենք Խմբավորել, որից հետո պատկերը կարող ենք ազատ տեղափոխել և փոփոխել չափսերը:
6.8 Աղյուսակի ավելացումը
Կոմպանովկային Նախագծի (Project) պատուհանից բացում ենք Անհրաժեշտ Աղյուսյակը, սեղմում ենք Աղյուսակի Շրջանակ գործիքը, մկնիկով որոշում ենք տեղը, բացվում է Աղյուսակի Շրջանակի Հատկությունները պատուհանը, որում ընտրում ենք անհրաժեշտ աղյուսյակը, ապա OK:
Կոմպանովկայում պատկերվում է միայն աղյուսակի էկրանի վրա տեսանելի մասը:
Շարժընթաց կապից ազատվելու համար Ցուցիչով ընտրում ենք շրջանակը, Գրաֆիկայի մենյուից ընտրում ենք Պարզեցնել,
արդյունքում աղյուսակը կդառնա առանձին գրաֆիկական պատկեր: Գրաֆիկայի մենյուից ընտրում ենք Խմբավորել, որից հետո պատկերը կարող ենք ազատ տեղափոխել և փոփոխել չափսերը:
6.9 Տեքստի և գրաֆիկական տարրերի ավելացումը դիագրամին
Կետ գործիքի վայրընթաց ցանկի նկարչական գործիքներով կարելի է տարբեր պատկերներ գծել: Վերնագիր կամ տեքստ ավելացնելու համար կիրառվում է
գործիքը` 1.1 կետում նկարագրված մեթոդաբանությամբ:
Կոնտուրը Կոմպանովկային ավելացնելու համար նկարչական գործիքներից ընտրում ենք Ուղղանկյունը ,կուրսորը դնում ենքայն տեղի վրա, որտեղ պետք է լինի շրջանակի անկյուններից մեկը, սեղմածպահած մկնիկով շրջանակ ենք գծում, մկնիկի սեղմումով ավարտում: Եթե պարզվի, որ շրջանակի շուրջը պատկերված կոնտուրը չի համապատասխանում նրան, փոքրացրեք ցանցի քայլը, կամ ընտրելով դրանք` Գրաֆիկայի մենյուից Հավասարեցնել: Ճիշտ կլինի նաև Խմբավորել:
6.10 Կոմպանովկայի արտահանում այլ ֆորմատներ
Կոմպանովկան կարելի է արտահանել այլ գրաֆիկական ֆայլ. որպեսզի աշխատել այլ գրաֆիկական ծրագրով, կարելի է ներառել
այն հաշվետվության մեջ, տպել: Դրա համար Ֆայլի մենյուից ընտրում ենք Արտահանում (Export), բացված Երկխոսության պատուհանում ընտրում ենք ներմուծող ֆայլի անունը և տեղը կատալոգում, ապա OK:
6.11 Կոմպանովկայի պահումը որպես Շաբլոն
Եթե ստեղծված կոմպանովկան արտացոլում է հատուկ, կրկնվող Տեսքեր, Աղյուսակներ կամ Դիագրամներ, կարելի է պահել այն որպես շաբլոն և օգտագործել; ճիշտ կլինի նախապես դատարկել շրջանակները (դա կարելի է անել Ցուցիչով շրջանակի վրա կրկնակի սեղմելով և բացված Երկխուսության պատուհանում Շրջանակի հատկություններից Դատարկ Տեսք ընտրելով):
Կոմպանովկան որպես շաբլոն պահելու համար Կոմպանովկայի (Layout) մենյուից ընտրում ենք Պահպանել որպես շաբլոն Store As Template, բացված Երկխոսության պատուհանում գրում ենք անվանում, կարելի է նաև նշան, OK: Հաջորդ անգամ այն կարտացոլվի առկա շաբլոնների ցանկում:
Կոմպանովկայի համար շաբլոն ընտրելու համար Կոմպանովկայի մենյուից ընտրում ենք Օգտագործել շաբլոնը (Use Template), բացված Երկխոսության պատուհանում ընտրում ենք անհրաժեշտ Շաբլոնը: Այս պատուհանից կարելի է օգտվել նաև շանլոնները հեռացնելու և անվանափոխելու դեպքում:
Arc View GIS փաթեթի հնարավորությունները թվարկվածով չեն սահմանափակվում: Մենք քննարկել ենք դրանց միայն այն մասը, որոնք էապես կհեշտացնեն և առավել արդյունավետ կդարձնեն համաճարակաբանի ինչպես ընթացիկ, այնպես էլ վերլուծական և կանխատեսման աշխատանքները: Բավականին աշխատատար է տվյալների բազայի ստեղծումը, սակայն այդ բազան ճիշտ կառուցելուց հետո թղթատարություն և ժամանակ պահանջվող շատ աշխատանքներ կարելի է կատարել հաշված րոպեների ընթացքում:
Բացի այդ, ծրագրով աշխատելու ընթացքում բացվում են այնպիսի հնարավորություններ, որոնց մասին չէինք էլ ենթադրում:
Գյումրի քաղաքում Arc View GIS համակարգչային ծրագիրը սանիտարական ծառայության գործառույթներում փորձնական ներդրվել է 2002թից: Ծառայության արխիվային փաստաթղթերը,եղած համաճարակաբանակն տեղեկատվության և ընթացիկ մոնիթորինգի արդյունքում հավաքված նոր տեղեկույթի մուտքագրումը հնարավորություն է տվել ստեղծել տվյալների
բազա Գյումրի քաղաքի համար` սկսած 1977թ. Համակարգչային ծրագրի ալգորիթմերի կիրառումը հնարավորություն տվեց ցուցաբերել միացքային մոտեցում վարակների դեմ պայքարի ու կանխարգելման գործընթացում: Հիգիենիկ և համաճարակային բաժանմունքների տեղեկույթի համադրումը հնարավորություն տվեց բազմաբնույթ համաճարակաբանական վերլուծություններ կատարելու և համակարգված գործունեություն ծավալելու համար:
Arc View GIS համակարգչային ծրագրի կիրառմամբ, ընթացիկ և հետհայաց համաճարակաբանական վերլուծության շնորհիվ
Գյումրիում հայտաբերվել են աղիքային վարակների առաջացման ռիսկի տարածքներ` կապված ջրամատակարարման և կոյուղու համակարգերի սանիտարատեխնիկական անբավարար վիճակի, սոցիալկենցաղայաին պայմանների, աղիքային խմբի վարակների
առաջնային փոխանցման ուղու ակտիվության հետ:
Arc View GIS համակարգչային ծրագրի կիրառմամբ բացահայտված համաճարակաբանական օրինաչափությունների և կանխատեսումների հիման վրա Գյումրիում վերջին 5 տարիների ընթացքում հնարավոր է եղել կանխել ՍԱՎ 2 բռնկում և խմբային հիվանդացման դեպքեր կազմակերպված կոլեկտիվներում: Ռիսկի տարածք համարվող քաղաքի Նոր Ավան թաղամասում 2004թ.փետրվարին արձանագրված դիզենտերիայի ջրային բռնկումը հնարավոր եղավ արագ տեղայնացնել` հիմնականում ի շնորհիվ Arc View GIS համակարգչային ծրագրի, որը հանրավորություն տվեց համաճարակային իրավիճակը ներկայացնել դիտակտիկ քարտեզների տեսքով` որոշելով վարաի օջախի սահմանները, վարակի տարածման հավանական ուղղությունը և դեպքերի տարածքաժամանակային բաշխումը միկրոշրջանում: Թաղամասի ջրագծերի GIS ֆորմատի քարտեզի ումնասիրության
արդյունքում բացահայտվեցին ջրամատակարարման ցանցի առանձնահատկություններ, որոնք հետազոտություններ դարձրեցին նպատակային, ինչի արդյունքում էլ արագ հայտնաբերվեց հիվանդացման դեպքերի համար պատճառ դարձաձ ջրագծի վթարը: Առանց բացթողումների ու կրկնությունների անցկացված բակային համայցերը աշխատանքը դարձրեցին ռացիոնալ և օպերատիվ, որի հետևանքով ժամանակին մեկուսացվեցին բոլոր հիվանդները և համաճարակային ցուցումով հայտնաբերվեցին նախանշանների շրջանում գտնվող 46 երեխաներ: Ձեռնարկված կանխարգելիչ և բուժական միջոցառումների արդյունքում կանխվեց վարակի հետագա տարածումը:
Հավելված 1 “Բնակավայրի վարչատարածքային բաժանում ըստ պոլիկլինիկաների սպասարկման ոլորտի” Թեմայի Ատրիբուտային աղյուսյակ
Name կամ Cvartal Տարածքը սպասարկող պոլիկլինիկայի անուն կամ Միկրոշրջան
S Տարածքի մակերես
Population Բնակչության թիվ
Man տղամարդիկ Woman կանայք
Մյուս սյունակներում մուտքագրվում է բնակչության կազմըըստ նշված տարիքային խմբերի և անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը
Հավելված 2 “Ջրագծեր” Թեմայի Ատրիբուտային աղյուսյակ
Sour. Wat ջրամատակարարման աղբյուր, որից սնվաում է ջրագիծը
D ջրագծի տրամագիծ
Contr. Point ջրառման ստուգիչնմուշատման կետ
Results լաբորատոր հետազոտությունների արդյունքներ
Failure Date վթար, ամսսաթիվ
Adress վթարի հասցե
Elininaton վթարի վերացում, ամսաթիվ
Disinfect. ջրագծի վարակազերծում վթարը վերացնելուց հետո,ամսաթիվ
Complaints բողոք բնակչի կողմից ջրի որակի վերաբերյալ,ամսաթիվ
Adress com բողքի հասցե
Rezults com հետազոտության արդյունքներ
Հավելված 3 “Կոյուղագծեր Թեմայի” Ատրիբուտային աղյուակ
D կոյուղագծի տրամագիծ Failure Date վթար, ամսսաթիվ Adress վթարի հասցե
Elininaton վթարի վերացումը, ամսաթի
Complaints բողոք բնակչի կողմից ջրի որակի վերաբերյալ,ամսաթի
Adress com բողքի հասցե
Rezults հետազոտության արդյունքներ
Հավելված 4 “Մանկական հիմնարկներ” Թեմայի Ատրիբուտային աղյուսյակ
name Մանկական հիմնարկի անվանում կամ համար adresss հասցեն
tel հեռախոս
dirctor տնօրենի անուն
group num. խմբերի կամ դասարանների քանակ
child num. երեխաների քանակ
konting. պարբերական բժշկական զննումների ենթակա կոնտինգենտ
class մանկական հիմնարկի հիգիենիկ կարգ (I. II, III)
Հավելված 5 “Սննդի օբյեկտներ” Թեմայի Ատրիբուտային աղյուսյակ
name տնտեսվարող սյուբեկտ object օբյեկտի անվանում
Adress հասցե
Tel. հեռախո
Conting. պարբերական բժշկական զննումների ենթակա կոնտինգենտ
Class օբյեկտի հիգիենիկ կարգ (I. II, III)
Asort. խանութնորի համար` վաճառվող տեսականի (մասնագիտացված, սուպերմարքետ, պարենային խանութ, մինիմարքեթ և այլն)
հանրային սննդի համար` մատուցվող տեսականի
արտադրության համար` արտադրվող տեսականի
Հավելված 6
Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի մուտքագրումը ըստ առանձին նոզոլոգիաների Թեմայի
Ատրիբուտային աղյուսյակ
Year- տարին
Adress - հիվանդի հասցեն Tel հետռախոսը
Cvartal - տարածքը սպասարկող պոլիկլինիկան Surname ազգանուն
Name - անուն Fathername հայրանուն
Age- հիվանդի տարիքը Genter սեռը
Collectiv - որ կազմակերպված կոլեկտիվի անդամ է / չէ
Profession - մասնագիտությունը
Data registr.- դեպքի գրանցման ամսաթիվը Last visit վերջին այցը կազմ. կոլեկտիվ Data ilnes հիվանդացման ամսաթիվը
Data medic -բժշկի դիմելու ամսաթիվը Data hosp հոսպիտալացման ամսաթիվը Prem. diagn. նախնական դիագնոզը
Data pr.diag.- համաճարակաբանկան դիագնոզի ամսաթիվը Last diagn. վերջնական դիագնոզ
Microb- հարուցիչը
Data write out- դուրս գրվելու ամսաթիվը / մահ

Կարդացեք նաև
Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում
Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի 5-րդ փուլի, ՀԿԹՀԾ- 5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր կազմում ունի բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Մեթոդական ցուցումներ`
Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Սկսած 20-րդ դարի 2-րդ կեսից երկրագնդի բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է որպես «բնակչության ծերացում», որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը
Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է նույնիսկ ունենալ մահվան ելք...

Վնասվածքը ֆիզիկական խեղում է, որը տեղի է ունենում,երբ մարդու մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Նախաբան
Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային հիվանդությունները մնում են լայնորեն տարածված...

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական
օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե առաջնային հարց...

Տուլարեմիան հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:
Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Հաշվետվությունը պատրաստեցին.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

Նախաբան
Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii միաբջիջը...

Հաշվի առնելով առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն