Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007
Հայաստանի Հանրապետությունում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և հակազդման արդյունքները.
Հաշվի առնելով առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի պլանավորել արդյունավետ նպատակաուղղված միջամտություններ`առավել խոցելի դեռահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. մայիսի 12-ի թիվ 458 հրամանի համաձայն` ԱԽԴԵ-ների շրջանում (ԱԽԴԵ-ներ` 10-24 տարիքային խմբի առավել խոցելի դեռահասներ և երիտասարդներ (հակասոցիալական վարք դրսևորած երեխաներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ): ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ արագ գնահատումը և հակազդումը (ԱԳՀ) ներառված էր առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միացյալ գործունեության 2005թ. աշխատանքային պլանում: Այս նպատակով 2005թ. մայիսին մեկնարկեց ԱԳՀ ծրագիրը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
ԱԳՀ հետազոտությունը Երևանում և մարզերում իրականացվել է ԱԽԴԵ- ների և ԱՎԵԴԵ-ների շրջանում (ԱՎԵԴԵ-ներ` 15-24 տարիքային խմբի առավել վտանգի ենթարկված դեռահասներ և երիտասարդներ (երիտասարդ թմրամիջոցների ներարկային
օգտագործողներ, երիտասարդ մարմնավաճառներ և երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ):ԱԳՀ հետազոտության իրականացումն սկսվել է 2005թ. մայիսից և ավարտվել նոյեմբերին:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հակազդման միջոցառումների վերլուծությունը ցույց է տալիս, որ երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերը չունեն առանձնահատուկ ուղղվածություն ԱԽԴԵ-ներին և ԱՎԵԴԵ-ներին, համակարգված չեն, որի պատճառով չեն կարող արդյունավետ ազդել ԱԽԴԵ-ների և ԱՎԵԴԵ-ների ռիսկի, խոցելիության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցության նվազեցմանը: Համայնքների ներուժը չի օգտագործվում համաճարակի և դրա հետ կապված խնդիրների արդիականությունը նվազեցնելու նպատակով: Նույնը վերաբերում է ծնողների և ընտանիքների ոչ բավարար ներգրավվածությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործընթացներում:
1998թ. սկսած որոշ միջամտություններ են իրականացվել երիտասարդների շրջանում ՄԻԱՎ վարակի նկատմամբ խոցելիության նվազեցման նպատակով:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործող ազգային ծրագիրը և դրա շրջանակներում հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերը չեն նախատեսում հատուկ միջոցառումներ` ուղղված առանց ծնողական խնամքի մնացած և հակասոցիալական վարք դրսևորած երեխաներին, ինչը պետք է հաշվի առնվեր ԱԽԴԵ-ների և ԱՎԵԴԵ-ների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ռազմավարությունը մշակելիս:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի խնդիրներից է դեռահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (ՍՃՓՀ-ներ) կանխարգելումը, որի նպատակը երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության տարածման նվազեցումն է: Միակ ռազմավարությունը, որ մշակվել էր այս նպատակի իրականացման համար, անչափահասների և երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացումն էր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի իրականացման փորձը ցույց տվեց, որ 10-24 տարեկան երիտասարդների խումբը` հատկապես չկազմակերպված երիտասարդությունը, թմրամիջոցներ օգտագործողները, հակասոցիալական վարք դրսևորած և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, չեն ընդգրկվում կանխարգելման ծրագրերում:
Այդ իսկ պատճառով տվյալ ԱԳՀ հետազոտությունն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հաջորդ ազգային ծրագրին (2007-2011թթ.) աջակցելու համար` նպատակ ունենալով մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ռազմավարություններ` ուղղված ԱԽԴԵ-ներին և ԱՎԵԴԵ- ներին:
ԱԽԴԵ-ների և ԱՎԵԴԵ-ների հետ աշխատանքը պահանջում է առկա ռազմավարությունների ընդլայնում և նոր ռազմավարությունների կիրառում:
ԱԳՀ հետազոտության նպատակն է եղել հավաքել և վերլուծել ՀՀ-ում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների ռիսկային վարքագծին վերաբերող տվյալները և մշակել միջամտությունների վերաբերյալ առաջարկություններ` ՄԻԱՎ-ով վարակման ռիսկի նվազեցման միջոցով երիտասարդների առողջության բարելավման նպատակով:
ԱԳՀ հետազոտության խնդիրներն էին.
- Նկարագրել ԱԽԴԵ-ների և ԱՎԵԴԵ-ների շրջանում ՄԻԱՎ-ով վարակման վտանգի վարքագծային դրսևորումների կարևորությունը և բնույթը, նկարագրել նման վարքագծի հետ փոխկապակցված առողջական և սոցիալական հետևանքները:
- Գնահատել կոնտեքստը, որտեղ ԱԽԴԵ-ները և ԱՎԵԴԵ-ները դրսևորում են ռիսկային վարքագիծ:
- Գնահատել ԱԽԴԵ-ների և ԱՎԵԴԵ-ների շրջանում առկա միջամտությունների ծավալը և արդյունավետությունը:
- Բարձրացնել տեղային համայնքների տեղեկացվածությունը և աջակցությունը ԱԽԴԵ-ների և ԱՎԵԴԵ-ների նկատմամբ:
- Մշակել գործողություններ, որոնք կբարելավեն երիտասարդների առողջությունը, կնվազեցնեն խոցելիությունը և կամրապնդեն կանխարգելումն` ընդլայնելով առկա միջամտությունները և իրականացնելով նորերը:
Հետազոտության արդյունքում պետք է մշակվեին ԱԽԴԵ-ների և ԱՎԵԴԵ- ների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ռազմավարություններ:
Այսպիսով, հետագայում ռազմավարությունների մշակման նպատակով ԱԳՀ հետազոտության իրականացման համար ընդգրկվել են հետևյալ 10-24 տարիքային խմբերը.
- թմրամիջոցներ օգտագործող երիտասարդներ (Երևան),
- ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործող երիտասարդներ (Երևան),
- երիտասարդ մարմնավաճառներ (Երևան),
- երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ (Երևան),
- հակասոցիալական վարք դրսևորած երեխաներ (Երևան և 6 մարզեր` Սյունիքի, Կոտայքի, Լոռու, ԳԵղարքունիքի, Տավուշի, Շիրակի),
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` համայնքային կենտրոններ հաճախող «փողոցային երեխաներ»,խնամքի պետական հաստատություններում` մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում բնակվող երեխաներ (Երևան և 6 մարզեր` Սյունիքի,
- Կոտայքի, Լոռու, ԳԵղարքունիքի, Տավուշի, Շիրակի):
Մեթոդները
ԱԳՀ հետազոտության ընթացքում տվյալները հավաքագրվել են 3 հիմնական աղբյուրներից`
- խոցելի երիտասարդությունից,
- ծառայություններ մատուցողներից,
- քաղաքականություն իրականացնողներից, համայնքային ղեկավարներից, ոստիկանության ներկայացուցիչներից, հասարակական կազմակերպություններից:
Տվյալների հավաքագրման համար օգտագործվել է հավաքագրման 5 մեթոդ.
- առկա տեղեկատվություն,
- ֆոկուս խմբեր,
- հարցումներ,
- հարցազրույցներ,
- դիտարկում:
Ընտրանքային խմբերը
- թմրամիջոցների ներարկային օգտագործողներ (ԹՆՕ) - 25 անձ
- թմրամիջոցներ օգտագործողներ (ԹՕ) - 50 անձ
- երիտասարդ մարմնավաճառներ - 50 անձ
- երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ - 35 անձ
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ - 50 անձ
- հակասոցիալական վարք դրսևորած երեխաներ - 50 անձ
Օգտագործվել է տեսական ընտրանքային ռազմավարություն` հիմնականում ձնակույտի կամ «ցանցային» ընտրանքի միջոցով:
Մեթոդի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ խմբի չափերի վերաբերյալ հստակ տվյալները բացակայում են. այս առումով հաշվի են առնվել նաև հետազոտության մեջ ընդգրկված մասնագետների կարծիքները և միջազգային փորձը: Տվյալ ընտրանքի չափերն արտացոլում են ամբողջական խմբի առանձնահատկությունները: Ընտրված մեթոդները թույլ են տալիս արդյունավետ և օպերատիվ կերպով ստանալ հավաստի տեղեկատվություն, առավելագույնս կարգավորել ստացված տվյալները, խուսափել կրկնություններից: Դրանք նաև հնարավորություն են ընձեռում սկզբունքային ընտրություն կատարել մասնակցի կամ հետազոտողի օգնությամբ, այսինքն` այս մեթոդները բավականին ճկուն են:
Տվյալների մշակումը և վերլուծումը
Հավաքագրված տվյալները մշակվել են քանակական վիճակագրական մեթոդով` հաշվի առնելով հավաստիության ցուցանիշները (95% վստահության միջակայք): Տվյալների ճշգրտումն ապահովելու համար մուտքագրումն իրականացրել է 2 անկախ մասնագետ: Տվյալների մշակման և վերլուծման ժամանակ օգտագործվել է Epi-info 6 համակարգչային ծրագիրը: Կատարվել է նաև հարցազրույցների, ֆոկուս խմբերի ընթացքում հավաքագրված տվյալների որակական վերլուծություն` ՙմեծ ցանցերի՚ միջոցով: Տվյալների վերլուծությունը կատարվել է տրիանգուլյացիայի և ինդուկցիայի մեթոդների օգտագործմամբ:
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների գնահատման մեթոդը
Գիտելիքների մակարդակը չափվել է համաձայն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հիմնական ցուցանիշների կառուցման ուղեցույցի` հիմնվելով հետևյալ հինգ հարցերի ճիշտ պատասխանների վրա.
- Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով:
- Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնել պահպանակ օգտագործելով:
- Կարո՞ղ է առողջ տեսք ունեցող մարդը ՄԻԱՎ-ով վարակված լինել:
- Կարո՞ղ է մարդը ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից:
- Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ-ով վարակված մարդու հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում:
Հետազոտությունների արդյունքները
Թմրամիջոցների ներարկային օգտագործողներ
Հետազոտությանը մասնակցել է 25 թմրամիջոցների ներարկային
օգտագործող (ԹՆՕ):
Հարցման ենթարկված թմրամիջոցների ներարկային օգտագործողների բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի, ընտանեկան դրության և կրթության
|
||
Բնութագրիչներ |
բացարձակ թիվ |
% |
Սեռը |
|
|
Արական |
25 |
100 |
Իգական |
- |
- |
Տարիքային խումբ |
|
|
15-19 |
4 |
16 |
20-24 |
21 |
84 |
Ընտանեկան դրություն |
|
|
ամուրի |
17 |
68 |
ամուսնացած |
3 |
12 |
ամուսնալուծված |
5 |
20 |
Կրթություն |
|
|
թերի միջնակարգ |
2 |
8 |
միջնակարգ |
13 |
52 |
միջին մասնագիտական |
2 |
8 |
թերի բարձրագույն |
2 |
8 |
բարձրագույն |
6 |
24 |
Հարցմանը մասնակցած ԹՆՕ-ների միջին տարիքը կազմում է 22,5:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հարցման մասնակիցները լսել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, իսկ բացարձակ մեծամասնությունը` 84%-ը, ՍՃՓՀ-ների մասին: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների մասին տեղեկություններ 72%-ը ստացել է ԶԼՄ-ներից, 36%-ը` խորհրդատվական ծառայություններից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների մասին տեղեկատվության աղբյուրը*
|
բացարձակ թիվ |
% |
ընտանիքում |
- |
- |
ընկերներից, հասակակիցներից |
2 |
8 |
ԶԼՄ-ներից |
18 |
72 |
դպրոցում |
- |
- |
սոցիալական/բուժաշխատողներից |
6 |
24 |
խորհրդատվական ծառայություններից |
9 |
36 |
ոչ մի տեղից |
- |
- |
այլ |
1 |
4 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցվածների 88%-ը համարում է, որ հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: 88%-ը նշել է, որ հնարավոր է պահպանակ օգտագործելով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը, սակայն վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 70%-ը: Միայն 44%-ն է նշել, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակված լինել: 12%-ը թյուրիմացաբար կարծում է, որ մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից, իսկ 20%-ը նշել է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ-ով վարակված մարդու հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում: Հարցմանը մասնակցած բոլոր ԹՆՕ-ները (25 մասնակից) կարծում են, որ հնարավոր է վարակվել ՄԻԱՎ-ով` օգտագործելով արդեն իսկ օգտագործված ներարկման ասեղը, իսկ 80%-ը կարծում է, որ կարելի է խուսափել ՄԻԱՎ-ով վարակվելուց, ոչ ներարկային թմրամիջոցների օգտագործման միջոցով:
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցված ԹՆՕ-ների 40%-ը:
Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցված ԹՆՕ-ների շրջանում առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման միջին տարիքը կազմում է 17,6: Ընդ որում, ափիոն օգտագործել է 40%-ը, չերնյաշկա` 4%-ը, էֆեդրոն` 4%-ը, հաշիշ` 44%-ը, հերոին` 8%-ը: Հայաստանում առաջին անգամ թմրամիջոց է օգտագործել 36%-ը, Ռուսաստանում` 36%-ը, Ուկրաինայում` 16%-ը, այլ երկրներում` 12%-ը (Լեհաստանում` 2 հոգի, Թուրքմենիայում` 1 հոգի): Ստորև ներկայացված է ԹՆՕ-ների առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
1 |
4 |
15-19 |
17 |
68 |
20-24 |
7 |
28 |
Ընդամենը |
25 |
100 |
Մինչ ներարկային օգտագործմանն անցնելը ծխելու, շնչելու կամ խմելու միջոցով մեկ տարուց պակաս թմրամիջոց է օգտագործել 32%-ը, 1-5 տարի` 32%-ը, 4%-ը չի նշել, 32%-ն ամենասկզբից օգտագործել է ներարկային ճանապարհով օգտագործվող թմրամիջոցներ:
Հարցմանը մասնակցած ԹՆՕ-ները նշել են, որ կյանքի ընթացքում օգտագործել են թմրամիջոցների հետևյալ տեսակները:
Թմրամիջոցների տեսակներ* |
բացարձակ թիվ |
% |
ծխախոտ |
19 |
76 |
ալկոհոլ |
15 |
60 |
կանեփ(պլան)/մարիխուանա |
17 |
68 |
դիազեպամ կամ այլ բենզոդիազեպամներ
|
10 |
40 |
ռելանիում |
1 |
|
վալիում |
2 |
|
էքստազի |
- |
- |
սոսինձ, ացետոն, բենզին կամ շնչելու միջոցով օգտագործվող այլ նյութ
|
- |
- |
էֆեդին, էֆեդրոն |
8 |
32 |
ամֆիտամիններ |
- |
- |
ԼՍԴ |
- |
- |
հերոին |
17 |
68 |
մեթադոն |
- |
- |
կոկաին |
- |
- |
ափիոն (չեռնյաշկա) |
16 |
64 |
անալգետիկներ |
2 |
8 |
այլ թմրամիջոց |
6 |
25 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Սովորաբար թմրամիջոց օգտագործում են տանը (28%), փողոցում (36%),զբոսայգում (8%), դպրոցում (4%), ընկերների տանը (24%), այլ վայրում (4%, հատուկ տեղում) (հնարավոր է եղել մի քանի պատասխան): Հարցմանը մասնակցած ԹՆՕ-ների 64%-ը թմրամիջոցները ձեռք է բերում զբոսայգուց,48%-ը` փողոցից, 4%-ը` դեղատնից, 16%-ն` այլ վայրից (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Թմրամիջոցների օգտագործման պատճառով հարցմանը մասնակցած ԹՆՕ-ներից ոստիկանության հետ խնդիրներ է ունեցել 60%-ը. նրանց հետապնդել են (37,8%), բերման են ենթարկել (18,9%), բռնի ուժ են գործադրել (18,9%), դատապարտել են (12,5%), շանտաժի են ենթարկել (6,3%), հաշվառման են վերցվել (6,3%), մեկը (6,3%) չի նշել: Թմրամիջոցների ներարկային օգտագործման պատճառով հարցմանը մասնակցած ԹՆՕ-ների 32%-ը ենթարկվել է քրեական հետապնդման:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հարցված ԹՆՕ-ների զգալի մասը` 48%-ը, թմրամիջոց գնելու համար գումար է ձեռք բերում գողությամբ:
Թմրամիջոց գնելու համար գումարի հայթայթման աղբյուրը* |
բացարձակ թիվ |
% |
սեփական աշխատավարձ |
3 |
12 |
ծնողներ/բարեկամներ |
7 |
28 |
ընկերներ |
6 |
24 |
թմրամիջոցների վաճառք |
- |
- |
գողություն |
12 |
48 |
այլ |
1 |
4 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցման մասնակիցներից ութը երբևէ ցանկացել է բուժվել թմրամիջոցի ներարկային օգտագործումից, սակայն նրանցից միայն մեկն է հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում դիմել բժշկի` թմրամիջոցների ներարկային օգտագործումից բուժվելու համար` պատճառաբանելով, որ հոգնել է: Մյուսները բուժման նպատակով բժշկի չդիմելը պատճառաբանել են հետևյալ կերպ.
Բժշկի չդիմելու պատճառները* |
բացարձակ թիվ |
% |
չեմ վստահում բժիշկներին |
3 |
12,5 |
չեմ հավատում բուժման հաջողությանը |
7 |
29,2 |
չեմ հավատում, որ կպահպանվի գաղտնիությունը
|
12 |
50 |
ֆինանսական խնդիրներ ունեմ |
12 |
50 |
ինձ հիվանդ չեմ համարում |
4 |
16,7 |
*հնարավոր է եղել մի քանի պատասխան |
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է հարցմանը մասնակցած ԹՆՕ-ների 68%-ը, հեպատիտ B-ի վերաբերյալ` 8%-ը, հեպատիտ C-ի վերաբերյալ` 8%-ը, ՍՃՓՀ-ների վերաբերյալ` 4%-ը, 24%-ը երբևէ չի հետազոտվել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
32%-ը հարցմանը նախորդած վերջին մեկ ամսվա ընթացքում օգտագործել է ընդհանուր ներարկման պարագաներ: 56%-ը երբևէ օգտագործել է ուրիշի պատրաստած թմրամիջոցը:
Հարցման մասնակիցների 48%-ը միշտ ախտահանում է թմրամիջոցների օգտագործման պարագաները, 8%-ը` երբեմն է ախտահանում, 20%-ը` երբեք չի ախտահանում, 24%-ն օգտագործում է միանվագ ներարկիչներ: Հիմնականում ախտահանում կատարում են եռացնելով («միշտ ախտահանում եմ» և «երբեմն ախտահանում եմ» տարբերակները նշածների 13,3%-ը) կամ օգտագործում են միանվագ ներարկիչներ («միշտ ախտահանում եմ» և «երբեմն ախտահանում եմ» տարբերակները նշածների 80%-ը):
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 92%-ը միաժամանակ օգտագործում է երկու կամ ավելի թմրամիջոց (դրանց թվում` ալկոհոլ):
Թմրամիջոցների ներարկային օգտագործման պարագաները 12%-ը սովորաբար ձեռք է բերում դեղատնից, 12%-ը` ընկերներից, 52%-ն` առողջապահական հիմնարկներից, 28%-ը նշել է, որ ձեռք է բերում հասարակական կազմակերպություններից, աութրիչ աշխատողներից, ներարկիչների փոխանակման կետերից (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցման մասնակցած ԹՆՕ-ների առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 17,7: Հարցմանը նախորդած վերջին 30 օրվա ընթացքում սեռական հարաբերություններ է ունեցել 42,9%-ը: Ստորև ներկայացված է առաջին սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին սեռական հարաբերության տարիքը |
բացարձակ թիվ |
% |
10-14 |
1 |
4,8 |
15-19 |
11 |
52,4 |
20-24 |
5 |
23,8 |
Չի նշել |
4 |
19 |
Ընդամենը |
21 |
100 |
Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում պատահական սեռական զուգընկեր ունեցել է 38,1%-ը: Ստորև ներկայացված է պատահական սեռական զուգընկերների բաշխումն ըստ թվի:
Վերջին մեկ տարվա ընթացքում պատահական սեռական զուգընկերների թիվը
|
բացարձակ թիվ |
% |
1-5 |
3 |
37,5 |
մինչև |
2 |
25 |
Չի նշել |
3 |
37,5 |
Ընդամենը |
8 |
100 |
Պատահական սեռական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 85,7%-ը: Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում երբևէ սեռական հարաբերություն ունեցած ԹՆՕ-ների 71,4%-ը միշտ օգտագործել է պահպանակ, 19%-ը` ոչ միշտ է օգտագործել, 4,8%-ը` երբեք չի օգտագործել, 4,8%-ը չի նշել: Պահպանակի մշտապես չօգտագործումը պատճառաբանել են հետևյալ կերպ.
Պահպանակի մշտապես չօգտագործման պատճառները* |
բացարձակ թիվ |
% |
շատ թանկ է/անհասանելի գնային առումով
|
- |
- |
ամաչում են գնել |
2 |
33,3 |
դժվար է օգտագործել |
- |
- |
այդքան էլ հեշտ չէ ձեռք բերել |
- |
- |
նվազեցնում է հաճույքը |
4 |
66,7 |
ամաչում են զուգընկերոջը խնդրել օգտագործել
|
- |
- |
վստահում են զուգընկերներին |
1 |
16,7 |
չգիտեն պահպանակի օգտագործման արդյունավետության մասին |
- |
- |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և փոխանցման ուղիների մասին բավարար գիտելիքներ ունեցողներից միայն 77,8%-ն է սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ օգտագործում:
Պահպանակի օգտագործումը, որպես սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման պաշտպանիչ միջոց, նշել է հարցվածների 70%-ը, սակայն նրանցից միայն 72,2% է նշել, որ սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ է օգտագործում:
Հարցման արդյունքները պարզել են, որ հարցմանը մասնակցած ԹՆՕ- ների 12%-ը երբևէ ունեցել է ՍՃՓՀ-ներ, իսկ նույքանն էլ չգիտի: ՍՃՓՀ-ներով վարակվելու դեպքում նրանցից մեկն այցելել է բուժհաստատություն, մեկը զբաղվել է ինքնաբուժմամբ (բուժում է ստացել առանց բժշկի նշանակման), և մեկը բուժում է ստացել մասնավոր բժշկի մոտ:
ԹՆՕ-ներն իրենց կյանքը բարելավելու համար ցանկացել են ստանալ հետևյալ աջակցությունը.
Կյանքի բարելավման համար ցանկալի աջակցության տեսակները |
||
Աջակցության տեսակը* |
բացարձակ թիվ |
% |
ֆինանսական |
7 |
28 |
մեթադոն |
5 |
20 |
մեկնել արտասահման |
3 |
12 |
թմրամիջոց |
2 |
8 |
աշխատանք |
2 |
8 |
հանգիստ թողնեն իրեն |
2 |
8 |
ոչինչ |
2 |
8 |
չի նշել |
1 |
8 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Օգնության կարիք ունենալու դեպքում ԹՆՕ-ների 12%-ը կդիմի հասարակական կազմակերպություններին, 56%-ը ոչ մեկի չի դիմի:
Օգնության կարիք ունենալու դեպքում ո՞ւր կդիմեն* |
բացարձակ թիվ |
% |
առողջապահական հիմնարկներ |
- |
- |
սոցիալական հիմնարկներ |
- |
- |
հասարակական կազմակերպություններ
|
3 |
12 |
ծնողներ/բարեկամներ |
1 |
4 |
ընկերներ |
2 |
8 |
դեռահասների բարյացակամ կենտրոններ |
- |
- |
չգիտեմ |
8 |
32 |
ոչ մեկի |
14 |
56 |
այլ |
1 |
4 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Ամփոփում
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի ԹՆՕ-ների 40%-ը:
Իրականացված հետազոտությունները թույլ են տվել ռիսկային վարքագծի որոշ դրսևորումներ բացահայտել ԹՆՕ-ների շրջանում: Սեռական հարաբերություն ունեցած 84%-ից միայն 71,4%-ն է սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ օգտագործում: Հարցմանը նախորդած վերջին մեկ ամսվա ընթացքում 32%-ն օգտագործել է ընդհանուր ներարկման պարագաներ, իսկ 56%-ը նշել է, որ օգտագործել է ուրիշի պատրաստած թմրամիջոցը: Թմրամիջոցների օգտագործման պարագաները միշտ ախտահանում է 48%-ը:
Թմրամիջոցներ օգտագործողներ
Հետազոտությանը մասնակցել է 50 թմրամիջոցներ օգտագործող (ԹՕ):
Հարցման ենթարկված թմրամիջոցներ օգտագործողների բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի, ընտանեկան դրության և կրթության |
||
Բնութագրիչներ |
բացարձակ թիվ |
% |
Սեռը |
|
|
Արական |
50 |
100 |
Իգական |
- |
- |
Տարիքային խումբ |
|
|
10-14 |
4 |
8 |
15-19 |
27 |
54 |
20-24 |
19 |
38 |
Ընտանեկան դրություն |
|
|
ամուրի |
49 |
98 |
ամուսնացած |
- |
- |
ամուսնալուծված |
1 |
2 |
Կրթություն |
|
|
թերի միջնակարգ |
28 |
56 |
միջնակարգ |
12 |
24 |
միջին մասնագիտական |
2 |
4 |
թերի բարձրագույն |
4 |
8 |
բարձրագույն |
4 |
8 |
Հարցմանը մասնակցած ԹՕ-ների միջին տարիքը կազմում է 18,5:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը` 98%-ը, լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, իսկ 70%- ը` ՍՃՓՀ-ների մասին:
Հարցմանը մասնակցած ԹՕ-ների 64%-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների մասին տեղեկություններ ստացել է ԶԼՄ-ներից, իսկ 40%-ն` ընկերներից կամ հասակակիցներից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների մասին տեղեկատվության աղբյուրը* |
բացարձակ թիվ |
% |
ընտանիքում |
- |
- |
ընկերներից, հասակակիցներից |
20 |
40 |
ԶԼՄ-ներից |
32 |
64 |
դպրոցում |
5 |
10 |
սոցիալական/բուժաշխատողներից |
13 |
26 |
խորհրդատվական ծառայություններից |
3 |
6 |
ոչ մի տեղից |
- |
- |
այլ |
1 |
2 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցված ԹՕ-ների 82%-ը համարում է, որ հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ- ով վարակման վտանգը` միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: 92%-ը նշել է, որ հնարավոր է պահպանակ օգտագործելով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: Միայն 38%-ն է նշել, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է ՄԻԱՎ- ով վարակված լինել: 18%-ը թյուրիմացաբար կարծում է, որ մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից, իսկ 30%-ը նշել է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ-ով վարակված մարդու հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում:
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցված ԹՕ- ների 38%-ը:
Հարցմանը մասնակցած ԹՕ-ների առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման միջին տարիքը կազմում է 15,6: Ընդ որում, հաշիշ օգտագործել է 80%-ը, կոդեին` 6%-ը, սոսինձ` 14%-ը: Հայաստանում առաջին անգամ թմրամիջոց է օգտագործել 62%-ը, Ռուսաստանում` 22%-ը, Ուկրաինայում` 10%-ը, 6%-ը` այլ երկրներում (Մոլդովայում` 1 հոգի,Վրաստանում` 2 հոգի):
Ստորև ներկայացված է առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
19 |
38 |
15-19 |
27 |
54 |
20-24 |
4 |
8 |
Ընդամենը |
50 |
100 |
Հարցման ընթացքում պարզվել է, որ ԹՕ-ներն առաջին անգամ օգտագործել են հաշիշ, կոդեին թմրամիջոցներ և սոսինձ:
Հարցմանը մասնակցած ԹՕ-ները նշել են որ, կյանքի ընթացքում օգտագործել են հետևյալ թմրամիջոցների տեսակները:
Թմրամիջոցների տեսակներ* |
բացարձակ թիվ |
% |
ծխախոտ |
48 |
96 |
ալկոհոլ |
33 |
66 |
կանեփ(պլան)/մարիխուանա |
45 |
90 |
դիազեպամ կամ այլ բենզոդիազեպամներ
|
11 |
22 |
ռելանիում |
1 |
|
էքստազի |
- |
- |
սոսինձ, ացետոն, բենզին կամ շնչելու միջոցով օգտագործվող այլ նյութ
|
4 |
8 |
էֆեդին, էֆեդրոն |
1 |
2 |
ամֆիտամիններ |
- |
- |
ԼՍԴ¸ |
- |
- |
հերոին |
- |
- |
մեթադոն |
- |
- |
կոկաին |
- |
- |
ափիոն (չեռնյաշկա) |
1 |
2 |
անալգետիկներ |
10 |
20 |
կոդեին |
6 |
|
տրամադոլ |
3 |
|
տրամալ |
1 |
|
այլ թմրամիջոց |
- |
- |
*հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Ծխելու ճանապարհով թմրամիջոց են օգտագործում հարցմանը մասնակցած ԹՕ-ների 90%-ը, 12%-ը` շնչելով, 28%-ը` խմելով: Ուշագրավ է, որ 62%-ը միաժամանակ օգտագործում է երկու կամ ավելի թմրամիջոց (դրանց թվում` ալկոհոլ):
Հարցմանը նախորդած վերջին մեկ ամսվա ընթացքում հարցման մասնակից ԹՕ-ների 84%-ը թմրամիջոցներ օգտագործել է: Սովորաբար թմրամիջոց օգտագործում են բարում, սրճարանում, գիշերային ակումբում, դիսկոտեկում (2%), տանը (16%), փողոցում (66%), զբոսայգում (24%),դպրոցում (2%), ընկերների տանը (26%), երեկույթների ժամանակ (8%), այլ վայրում (4%). (հնարավոր է եղել մի քանի պատասխան): Հարցմանը մասնակցած ԹՕ-ների 76%-ը թմրամիջոցները ձեռք է բերում փողոցից, 2%-ը` զբոսայգուց, 12%-ն` այլ վայրից, 10%-ը` չի նշել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Թմրամիջոցների օգտագործման պատճառով ոստիկանության հետ խնդիրներ է ունեցել հարցման մասնակից ԹՕ-ների 14%-ը. բերման է ենթարկվել (57,2%), նրանց նկատմամբ բռնի ուժ է գործադրվել (28,6%), հաշվառման է վերցվել (28,6%):
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հարցված ԹՕ-ների զգալի մասը` 42%-ը, թմրամիջոց գնելու համար գումար է
ձեռք բերում ընկերներից:
Թմրամիջոց գնելու համար գումարի հայթայթման աղբյուրը* |
բացարձակ թիվ |
% |
սեփական աշխատավարձ |
8 |
16 |
ծնողներ/բարեկամներ |
17 |
34 |
ընկերներ |
21 |
42 |
թմրամիջոցների վաճառք |
1 |
2 |
գողություն |
7 |
14 |
այլ |
10 |
20 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է հարցմանը մասնակցած ԹՕ-ների 8%-ը, հեպատիտ B-ի վերաբերյալ ոչ ոք չի հետազոտվել, հեպատիտ C-ի վերաբերյալ` 2%-ը, ՍՃՓՀ-ների վերաբերյալ` 4%-ը, 88%-ը երբևէ չի հետազոտվել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցմանը մասնակցած ԹՕ-ների 6%-ը երբևէ ունեցել է ՍՃՓՀ-ներ, իսկ 2%-ը չգիտի: Հիմնականում նշվել են գոնորեա և տրիխոմոնիազ ՍՃՓՀ-ները: Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում ՍՃՓՀ-ով վարակված ԹՕ-ներից երեքը հիվանդացել են սեռական ճանապարհով փոխանցվող որևէ հիվանդությամբ կամ ունեցել են սեռական օրգանների բորբոքումներ, իսկ հարցմանը նախորդած վերջին վեց ամսվա ընթացքում` մեկը: Հիվանդանալու դեպքում բոլորն այցելել են բուժհաստատություն:
Հարցման մասնակից ԹՕ-ների առաջին սեռական հարաբերության միջին տարիքը 17,9-ն է: Ստորև ներկայացված է առաջին սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին սեռական հարաբերության տարիքը |
բացարձակ թիվ |
% |
10-14 |
1 |
3,7 |
15-19 |
16 |
59,3 |
20-24 |
7 |
25,9 |
չի նշել |
3 |
11,1 |
Ընդամենը |
27 |
100 |
Հարցմանը նախորդած վերջին 30 օրվա ընթացքում սեռական հարաբերություններ է ունեցել երբևէ սեռական հարաբերություն ունեցած ԹՕ- ներից ինը (33,3%): Ընդ որում, վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել են նրանցից ութը:
Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում պատահական սեռական զուգընկեր ունեցել է հարցման մասնակիցների 44,4%-ը: Ստորև ներկայացված է պատահական սեռական զուգընկերների բաշխումն ըստ թվի:
Վերջին մեկ տարվա ընթացքում պատահական սեռական զուգընկերների թիվը
|
բացարձակ թիվ |
% |
1 զուգընկեր |
6 |
50 |
2 զուգընկեր |
5 |
41,7 |
7 զուգընկեր |
1 |
8,3 |
Ընդամենը |
12 |
100 |
Պատահական սեռական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 83,3%-ը: Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում 85,2%-ը միշտ օգտագործել է պահպանակ, 11,1%-ը` ոչ միշտ է օգտագործել, 3,7%-ը` երբեք չի օգտագործել: Պահպանակի մշտապես չօգտագործումը բացատրել են հետևյալ կերպ:
Պահպանակի մշտապես չօգտագործման պատճառները* |
% |
շատ թանկ է/անհասանելի գնային առումով |
- |
ամաչում են գնել |
- |
դժվար է օգտագործել |
- |
այդքան էլ հեշտ չէ ձեռք բերել |
- |
նվազեցնում է հաճույքը |
100 |
ամաչում են զուգընկերոջը խնդրել օգտագործել |
33,3 |
վստահում են զուգընկերներին |
66,7 |
չգիտեն պահպանակի օգտագործման արդյունավետության մասին |
- |
այլ պատճառ |
33,3 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցմանը մասնակցած ԹՕ-ներն իրենց կյանքը բարելավելու համար ցանկացել են ստանալ հետևյալ աջակցությունը.
Կյանքի բարելավման համար ցանկալի աջակցության տեսակները |
||
Աջակցության տեսակը* |
բացարձակ թիվ |
% |
ֆինանսական |
16 |
32 |
մեկնել արտասահման |
3 |
6 |
թմրամիջոց |
1 |
2 |
աշխատանք |
3 |
6 |
բուժում |
2 |
4 |
մեքենա |
4 |
8 |
սեփական տուն |
3 |
6 |
ոչինչ |
10 |
20 |
չգիտեմ |
3 |
6 |
այլ |
2 |
4 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Օգնության կարիք ունենալու դեպքում նրանց 36%-ը կդիմի ընկերներին, 26%-ը ոչ ոքի չի դիմի:
Օգնության կարիք ունենալու դեպքում ո՞ւր կդիմեն* |
բացարձակ թիվ |
% |
առողջապահական հիմնարկներ |
- |
- |
սոցիալական հիմնարկներ |
- |
- |
հասարակական կազմակերպություններ |
3 |
6 |
ծնողներ/բարեկամներ |
6 |
12 |
ընկերներ |
18 |
36 |
դեռահասների բարյացակամ կենտրոններ |
1 |
2 |
չգիտեմ |
17 |
34 |
ոչ մեկի |
13 |
26 |
այլ |
3 |
6 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Ամփոփում
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի ԹՕ-ների 38%-ը:
Իրականացված հետազոտությունները թույլ են տվել ռիսկային վարքագծի որոշ դրսևորումներ բացահայտել ԹՕ-ների շրջանում: Չնայած հարցմանը մասնակցած ԹՕ-ների 92%-ը կարծում է, որ ՄԻԱՎ-ով վարակման վտանգը հնարավոր է նվազեցնել պահպանակ օգտագործելով, մշտապես պահպանակ է օգտագործում 85,2%-ը: ԹՕ-ների շրջանում առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման միջին տարիքը կազմում է 15,6:
Երիտասարդ մարմնավաճառներ
Հետազոտությանը մասնակցել է 50 մարմնավաճառ:
Հարցման ենթարկված երիտասարդ մարմնավաճառների բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի, ընտանեկան դրության և կրթության |
||
Բնութագրիչներ |
բացարձակ թիվ |
% |
Սեռը |
|
|
Արական |
- |
- |
Իգական |
50 |
100 |
Տարիքային խումբ |
|
|
15-19 |
10 |
20 |
20-24 |
40 |
80 |
Ընտանեկան դրություն |
|
|
ամուրի |
24 |
48 |
ամուսնացած |
1 |
2 |
ամուսնալուծված |
24 |
48 |
այրի |
1 |
2 |
Կրթություն |
|
|
թերի միջնակարգ |
20 |
40 |
միջնակարգ |
24 |
48 |
միջին մասնագիտական |
3 |
6 |
բարձրագույն |
2 |
4 |
կրթություն չունի |
1 |
2 |
Հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառների միջին տարիքը կազմում է 21,9:
Հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառների միայն 8%-ը չի լսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: 68%-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների մասին տեղեկություններ ստացել է ընկերներից կամ հասակակիցներից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների մասին տեղեկատվության աղբյուրը* |
բացարձակ թիվ |
% |
ընտանիքում |
1 |
2 |
ընկերներից կամ հասակակիցներից |
34 |
68 |
ԶԼՄ-ներից |
17 |
34 |
դպրոցում |
- |
- |
սոցիալական/բուժաշխատողներից |
20 |
40 |
խորհրդատվական ծառայություններից |
- |
- |
ոչ մի տեղից |
- |
- |
այլ |
9 |
18 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Կատարված հարցման արդյունքներով` ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցված երիտասարդ մարմնավաճառների 30%- ը:
Հարցմանը մասնակցածների միայն 56%-ն է նշել, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակված լինել: 34%-ը թյուրիմացաբար կարծում է, որ մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից, իսկ 32%-ը նշել է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ-ով վարակված մարդու հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում: Հարցվածների 92%-ը համարում է, որ հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: Գրեթե բոլորը` 98%-ը, նշել են, որ հնարավոր է պահպանակ օգտագործելով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը:
Չնայած հարցման բոլոր մասնակիցները (100%) նշել են, որ սիֆիլիսը և գոնորեան սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են, սակայն միայն 86%-ն է նշել, որ ՄԻԱՎ-ը ևս կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, իսկ 8%-ը թյուրիմացաբար կարծում է, որ թոքաբորբը ևս սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է:
ՄԻԱՎ-ով կամ այլ ՍՃՓՀ-ներով վարակվելու հավանականությունը մեծ է համարել հարցվածների 18%-ը, 58%-ը կարծում է, որ հավանականությունը փոքր է, իսկ 24%-ը կարծում է, որ վարակման վտանգ չկա:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառների 82%-ը, հեպատիտ B-ի վերաբերյալ` 2%-ը, հեպատիտ C- ի վերաբերյալ` 4%-ը, ՍՃՓՀ-ների վերաբերյալ` 88%-ը, և միայն մեկը (2%) երբևէ չի հետազոտվել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառների 46%-ը երբևէ ունեցել է ՍՃՓՀ-ներ: Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում սեռական ճանապարհով փոխանցվող որևէ հիվանդությամբ հիվանդացել կամ սեռական օրգանների բորբոքումներ է ունեցել այդ մարմնավաճառների 70,8%-ը, իսկ հարցմանը նախորդած վերջին վեց ամսվա ընթացքում` 73,7%-ը:
Երբևէ ՍՃՓՀ-ներ ունեցած երիտասարդ մարմնավաճառների 88,9%-ը հիվանդանալու դեպքում այցելել է բուժհաստատություն, ոչ ոք ինքնաբուժում չի արել, և մեկն ոչինչ չի արել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Երիտասարդ մարմնավաճառների առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,6: Ստորև ներկայացված է առաջին սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին սեռական հարաբերության տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
6 |
12 |
15-19 |
39 |
78 |
20-24 |
5 |
10 |
Ընդամենը |
50 |
100 |
Երիտասարդ մարմնավաճառների առաջին վճարովի սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 19,5: Ստորև ներկայացված է առաջին վճարովի սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին վճարովի սեռական հարաբերության տարիքը |
բացարձակ թիվ |
% |
10-14 |
- |
- |
15-19 |
26 |
52 |
20-24 |
24 |
48 |
Ընդամենը |
50 |
100 |
Երիտասարդ մարմնավաճառների 22%-ը սովորաբար հաճախորդներ է գտնում բարերում, սրճարաններում, ակումբներում, 6%-ը` երեկույթներում, 12%-ը` զբոսայգիներում, 72%-ը` փողոցում, 6%-ը` մերսման սրահներում, 4%- ն` այլ տեղերում (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցված երիտասարդ մարմնավաճառների 88%-ը նշել է, որ հաճախորդները հիմնականում տեղի բնակիչներ են, իսկ 18%-ն` այստեղ աշխատող օտարերկրացիներ, 14%-ն` այլ մարդիկ (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Ստորև ներկայացված աղյուսակն արտացոլում է հարցմանը նախորդած վերջին մեկ շաբաթվա ընթացքում երիտասարդ մարմնավաճառների հաճախորդների բաշխումն ըստ թվի:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաճախորդների թիվը |
բացարձակ թիվ |
% |
1-4 |
13 |
26 |
5-9 |
23 |
46 |
9-ից ավել |
13 |
26 |
չի նշել |
1 |
2 |
Ընդամենը |
50 |
100 |
Ստորև ներկայացված աղյուսակն արտացոլում է հարցմանը նախորդած վերջին մեկ ամսվա ընթացքում երիտասարդ մարմնավաճառների հաճախորդների բաշխումն ըստ թվի:
Վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախորդների թիվը |
բացարձակ թիվ |
% |
1-9 |
3 |
6 |
10-19 |
15 |
30 |
20-39 |
22 |
44 |
40-60 |
8 |
16 |
չի նշել |
2 |
4 |
Ընդամենը |
50 |
100 |
Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում ոչ կոմերցիոն սեռական զուգընկերոջ հետ` զուգընկերոջ, որն ամուսինը չէ կամ համատեղ չի բնակվում, որի հետ սեռական հարաբերությունների դիմաց հատուցում չի ստացել, սեռական հարաբերություն է ունեցել երիտասարդ մարմնավաճառների 66%-ը: Ընդ որում, ոչ կոմերցիոն սեռական զուգընկերների թիվը տատանվում է մեկից մինչև 12:
Վերջին 12 ամիսների ընթացքում ունեցած ոչ կոմերցիոն սեռական զուգընկերների թիվը
|
բացարձակ թիվ |
% |
1-4 |
30 |
91 |
5-8 |
1 |
3 |
9-12 |
1 |
3 |
չի նշել |
1 |
3 |
Ընդամենը |
33 |
100 |
Ոչ կոմերցիոն զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է այդպիսի զուգընկեր ունեցող երիտասարդ մարմնավաճառների 39,4%-ը:
Չնայած զգալի մեծամասնությունը նշել է, որ հնարավոր է պահպանակ օգտագործելով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը, սակայն հարցմանը նախորդած վերջին 30 օրվա ընթացքում սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ է օգտագործել 72%- ը, գրեթե ամեն անգամ` 24%-ը, երբեմն` 4%-ը: Պահպանակի մշտապես չօգտագործումը բացատրել են հետևյալ կերպ.
Պահպանակի մշտապես չօգտագործման պատճառները*
|
% |
շատ թանկ է/անհասանելի գնային առումով |
- |
ամաչում են գնել |
14,3 |
դժվար է օգտագործել |
- |
այդքան էլ հեշտ չէ ձեռք բերել |
7,1 |
նվազեցնում է հաճույքը |
14,3 |
ամաչում են զուգընկերոջը խնդրել օգտագործել |
14,3 |
վստահում են զուգընկերներին |
57,1 |
չգիտեն պահպանակի օգտագործման արդյունավետության մասին
|
- |
այլ պատճառներ |
14,3 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Վերջին հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառների 92%- ը: Հարցմանը մասնակցած 50 երիտասարդ մարմնավաճառներից 18-ը (36%) նշել են, որ վերջին օրալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ են օգտագործել, իսկ 28 մարմնավաճառ (56%) նշել է, որ նմանատիպ հարաբերություններ չի ունենում: Անալ սեռական հարաբերությունների վերաբերյալ 50 երիտասարդ մարմնավաճառներից միայն 15-ն են (30%) նշել, որ վերջին անալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ են օգտագործել, իսկ 31 (62%) մարմնավաճառ նշել է, որ նմանատիպ հարաբերություններ չի ունենում:
Հարցման արդյունքները պարզել են, որ մարմնավաճառությամբ զբաղվելու պատճառով ոստիկանության հետ խնդիրներ է ունեցել հարցվածների 54%-ը: Ընդ որում, 33,3%-ը նշել է, որ իրենց չեն թողել ՙկանգնել՚, 18,5%-ը նշել է բռնի ուժի գործադրումը, 7,4%-ը` վիրավորանքը, 14,8%-ը` պարտադիր հետազոտումը, 11,1%-ը` մեկուսացումը, 7,4%-ը`տուգանքը (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Սեռական զուգընկերոջ հետ տհաճ փորձ (սպառնալիքներ, գողություններ, գումարի չվճարումներ և այլն) ունեցել է հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառների 58%-ը:
Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցված երիտասարդ մարմնավաճառների շրջանում առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման միջին տարիքը կազմում է 18,2:
Հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառներից հինգը (10%) երբևէ օգտագործել են թմրամիջոցներ: Ստորև ներկայացված է առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
1 |
20 |
15-19 |
2 |
40 |
20-24 |
2 |
40 |
Ընդամենը |
5 |
100 |
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ թմրամիջոց օգտագործած երիտասարդ մարմնավաճառները կյանքի ընթացքում օգտագործել են կանեփ, մարիխուանա (4 մարմնավաճառ), սոսինձ կամ շնչելու միջոցով օգտագործվող թմրամիջոց (2 մարմնավաճառ), ափիոնային թեյ (1մարմնավաճառ), մեկն օգտագործել է այլ թմրամիջոց (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցմանը մասնակցած թմրամիջոց օգտագործող երիտասարդ մարմնավաճառները, թե ինչու են սկսել թմրամիջոց օգտագործել`
պատճառաբանել են հետևյալ կերպ.
Թմրամիջոցի օգտագործումն սկսելու պատճառները* |
բացարձակ թիվ |
% |
հետաքրքրությունից ելնելով |
4 |
80 |
ընկերների դրդմամբ |
2 |
40 |
հոգեբանական պատճառներից ելնելով (սթրես, դեպրեսիա)
|
2 |
40 |
ցավի հաղթահարում |
- |
- |
ֆիզիկական զգացողության բարելավում
|
1 |
20 |
հաճույքի համար |
2 |
40 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Թմրամիջոց օգտագործած երիտասարդ մարմնավաճառներից միայն մեկն է նշել, որ երբևէ սեռական հարաբերություն է ունեցել որևէ թմրամիջոցի ազդեցության տակ:
Թմրամիջոց օգտագործած բոլոր երիտասարդ մարմնավաճառները նշել են, որ ներարկային թմրամիջոցներ չեն օգտագործել:
Իրենց կյանքը բարելավելու համար երիտասարդ մարմնավաճառները կցանկանային ստանալ աջակցության հետևյալ ձևերը.
Աջակցության տեսակը* |
բացարձակ թիվ % |
% |
ընտանիք |
2 |
4 |
ֆինանսական օգնություն |
19 |
38 |
աշխատանք |
14 |
28 |
ամուսին |
4 |
8 |
անվճար պահպանակ |
1 |
2 |
բժշկական օգնություն |
3 |
6 |
չգիտեմ |
2 |
4 |
այլ |
5 |
10 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցման արդյունքները պարզել են, որ օգնության կարիք ունենալու դեպքում երիտասարդ մարմնավաճառների զգալի մասը` 70%-ը, կդիմի հասարակական կազմակերպություններին, 40%-ը` առողջապահական հիմնարկներին:
Օգնության կարիք ունենալու դեպքում ո՞ւր կդիմեն* |
բացարձակ թիվ |
% |
առողջապահական հիմնարկներ |
20 |
40 |
սոցիալական հիմնարկներ |
1 |
2 |
հասարակական կազմակերպություններ |
35 |
70 |
ծնողներ/բարեկամներ |
1 |
2 |
ընկերներ |
13 |
26 |
դեռահասների բարյացակամ կենտրոններ |
- |
- |
չգիտեմ |
4 |
8 |
այլ |
3 |
6 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Ամփոփում
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի երիտասարդ մարմնավաճառների 30%-ը:
Երիտասարդ մարմնավաճառների շրջանում ռիսկային վարքագծի դրսևորման վերաբերյալ հետազոտության արդյունքներից երևում է, որ 12%-ն առաջին սեռական հարաբերություն ունեցել է 10-14 տարեկանում, 78%-ը` 15-19 տարեկանում:Եվ չնայած հարցմանը մասնակցած երիտասարդ մարմնավաճառների 98%-ը նշել է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնել պահպանակ օգտագործելով, սակայն սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ է օգտագործում երիտասարդ մարմնավաճառների 72%-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ կոմերցիոն սեռական զուգընկեր է ունեցել երիտասարդ մարմնավաճառների 66%-ը: Ոչ կոմերցիոն սեռական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 39,4%-ը: 70,8%-ը վերջին մեկ տարվա ընթացքում հիվանդացել է սեռական ճանապարհով փոխանցվող որևէ հիվանդությամբ կամ ունեցել է սեռական օրգանների բորբոքումներ: Վերջին օրալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել երիտասարդ մարմնավաճառների 36%-ը, իսկ վերջին անալ սեռական հարաբերության ժամանակ` 30%-ը:
Հարցված երիտասարդ մարմնավաճառների 10%-ն ունի թմրամիջոցների օգտագործման փորձ. ընդ որում, ոչ ոք թմրամիջոց չի օգտագործել ներարկային ճանապարհով:
Երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ
Հետազոտությանը մասնակցել է 35 երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդ:
Հարցման ենթարկված երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի, ընտանեկան դրության և կրթության
|
||
Բնութագրիչներ |
բացարձակ թիվ |
% |
Սեռը |
|
|
Արական |
35 |
100 |
Իգական |
- |
- |
Տարիքային խումբ |
|
|
15-19 |
4 |
11,4 |
20-24 |
31 |
88,6 |
Ընտանեկան դրություն |
|
|
ամուրի |
30 |
85,7 |
ամուսնացած |
2 |
5,7 |
ամուսնալուծված |
3 |
8,6 |
Կրթություն |
|
|
թերի միջնակարգ |
3 |
8,6 |
միջնակարգ |
6 |
17,1 |
միջին մասնագիտական |
3 |
8,6 |
թերի բարձրագույն |
7 |
20 |
բարձրագույն |
16 |
45,7 |
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցված երիտասարդ
հոմոսեքսուալ տղամարդկանց 48,5%-ը:
Բոլոր հարցման մասնակիցները լսել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: ՍՃՓՀ-ների մասին լսել է 97,1%-ը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների մասին տեղեկություններ 51,4%-ն ստացել է ընկերներից կամ հասակակիցներից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների մասին տեղեկատվության աղբյուրը* |
բացարձակ թիվ |
% |
ընտանիքում |
3 |
8,6 |
ընկերներից կամ հասակակիցներից |
18 |
51,4 |
ԶԼՄ-ներից |
13 |
37,1 |
դպրոցում |
3 |
8,6 |
սոցիալական/բուժաշխատողներից |
3 |
8,6 |
խորհրդատվական ծառայություններից |
8 |
22,9 |
ոչ մի տեղից |
- |
- |
այլ |
8 |
22,9 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցվածների 88,6%-ը համարում է, որ հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: 85,7%-ը նշել է, որ հնարավոր է պահպանակ օգտագործելով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը, սակայն վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 74,3%-ը: Հարցվածների 82,9%-ը նշել է, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակված լինել: 28,6%-ը թյուրիմացաբար կարծում է, որ մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից, միայն 5,7%-ն է նշել, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ-ով վարակված մարդու հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում:
Հարցմանը մասնակցած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 14,3%-ը ՄԻԱՎ-ով կամ այլ ՍՃՓՀ-ներով իր վարակվելու հավանականությունը բարձր է համարել, 37,1%-ը` միջին, 40%-ի կարծիքով` վտանգ չկա, իսկ 8,6%- ը չի նշել:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է հարցմանը մասնակցած հոմոսեքսուալ տղամարդկանց 71,4%-ը, հեպատիտ B-ի վերաբերյալ` 22,9%- ը, հեպատիտ C-ի վերաբերյալ` 17,1%-ը, ՍՃՓՀ-ների վերաբերյալ` 37,1%-ը, և 22,9%-ը երբևէ չի հետազոտվել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցմանը մասնակցած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 20%- ը երբևէ ունեցել է ՍՃՓՀ-ներ (տրիխոմոնիազ, սնկային հիվանդություններ,բորբոքում,«փունջ», մեկը չի նշել): 57,1%-ը հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում հիվանդացել է սեռական ճանապարհով փոխանցվող որևէ հիվանդությամբ կամ ունեցել է սեռական օրգանների բորբոքումներ, իսկ հարցմանը նախորդած վերջին վեց ամսվա ընթացքում` 28,6%-ը:
Հիվանդանալու դեպքում 71,4%-ն այցելել է բուժհաստատություն, ոչ ոք ինքնաբուժում չի արել, 28,6%-ն այլ միջոցների է դիմել:
Հարցմանը մասնակցած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 14: Ստորև ներկայացված աղյուսակում արտացոլված է առաջին սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին սեռական հարաբերության տարիքը |
բացարձակ թիվ |
% |
5-9 |
4 |
11,4 |
10-14 |
13 |
37,2 |
15-19 |
15 |
42,8 |
20-24 |
3 |
8,6 |
Ընդամենը |
35 |
100 |
Հարցված երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 62,9%-ի սեռական զուգընկերը տղամարդ է, 8,6%-ինը` կին, 28,5%-ինը` և' տղամարդ, և' կին:
14,3%-ը սեռական հարաբերության ժամանակ ակտիվ դեր է ունենում, նույնքանը` պասիվ, 71,4%-ը` և' ակտիվ, և' պասիվ: 22,9%-ը սեռական հարաբերություններ է ունենում մշտական զուգընկերների հետ, 2,9%-ը` պատահական զուգընկերների հետ, 74,2%-ը` և' մշտական, և' պատահական զուգընկերների հետ: Ստորև ներկայացված է մեկ օրվա ընթացքում ունեցած
սեռական զուգընկերների թիվը:
Մեկ օրվա ընթացքում ունեցած սեռական զուգընկերների թիվը
|
բացարձակ թիվ |
% |
1 |
18 |
51,4 |
2-5 |
12 |
34,3 |
6-ից ավել |
2 |
5,7 |
չի նշել |
3 |
8,6 |
Ընդամենը |
35 |
100 |
Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում պատահական սեռական զուգընկեր ունեցել է երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 85,7%-ը (30 երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդ): Ստորև արտացոլված է հարցմանը նախորդածվերջին մեկ տարվա ընթացքում երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց պատահական սեռական զուգընկերների բաշխումն ըստ թվի:
Վերջին մեկ տարվա ունեցած պատահական սեռական զուգընկերների թիվը
|
բացարձակ թիվ |
% |
1-6 |
12 |
40 |
7-20 |
3 |
10 |
21-50 |
2 |
6,7 |
մինչև 100 |
7 |
23,3 |
չի նշել |
6 |
20 |
Ընդամենը |
30 |
100 |
Ըստ հարցման արդյունքների` պատահական սեռական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 82,8%-ը: Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում 34,2%-ը միշտ օգտագործել է պահպանակ, 62,9%-ը` ոչ միշտ է օգտագործել, 2,9%-ը` երբեք չի օգտագործել: Հարցմանը մասնակցած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ պահպանակի մշտապես չօգտագործումը պատճառաբանել են այսպես.
Պահպանակի մշտապես չօգտագործման պատճառները* |
% |
շատ թանկ է/անհասանելի գնային առումով |
- |
ամաչում են գնել |
- |
դժվար է օգտագործել |
- |
այդքան էլ հեշտ չէ ձեռք բերել |
8,7 |
նվազեցնում է հաճույքը |
39,1 |
ամաչում են զուգընկերոջը խնդրել օգտագործել |
13 |
վստահում են զուգընկերներին |
34,8 |
չգիտեն պահպանակի օգտագործման արդյունավետության մասին
|
- |
այլ պատճառներ |
30,4 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ վերջին օրալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 45,7%-ը, իսկ վերջին անալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 74,3%-ը:
Անալ սեռական հարաբերության համար նախատեսված պահպանակներ օգտագործում է երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 20,6%-ը, 76,5%-ն օգտագործում է ցանկացած տեսակի պահպանակներ, 2,9%-ը պահպանակ չի օգտագործում, ոչ ոք չի նշել օրալ սեռական հարաբերության համար նախատեսված պահպանակների օգտագործումը: Անալ սեռական հարաբերության ժամանակ քսուքներ օգտագործում է երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 67,6%-ը:
Գումարի, թմրամիջոցների, աշխատանքի դիմաց երբևէ սեռական հրաբերություններ ունեցել է հարցմանը մասնակցածերիտասարդ
հոմոսեքսուալ տղամարդկանց 35,3%-ը (12 երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդ): Նրանց 25%-ն արդեն 1-4 տարի վճարովի սեռական ծառայություններ է մատուցում, 33,3%-ը` 5-9 տարի, 8,4%-ը` 10-14 տարի, 33,3%-ը չի նշել: Առաջին վճարովի սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 17,5:Ստորև ներկայացված է առաջին վճարովի սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին վճարովի սեռական հարաբերության տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
1 |
8,3 |
15-19 |
6 |
50 |
20-24 |
3 |
25 |
չի նշել |
2 |
16,7 |
Ընդամենը |
12 |
100 |
Երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 91,2%-ը նշել է, որ սեռական զուգընկերները հիմնականում տեղի բնակիչներ են, 14,7%-ի սեռական զուգընկերները զինվորականներ են, 32,4%-ինը` օտարերկրացիներ են, իսկ 2,9%-ինը` այլ մարդիկ (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Կամքին հակառակ կամ հարկադիր սեռական հարաբերություններ երբևէ ունեցել է հարցմանը մասնակցած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 31,4%-ը:
Հարցման մասնակիցների 42,9%-ը սովորաբար զուգընկերներ գտնում է փողոցում, 31,4%-ը` բարերում, սրճարաններում, ակումբներում, 25,7%-ը` երեկույթների ժամանակ, 42,9%-ը` զբոսայգիներում, 2,9%-ը` բաղնիքում,40%-ն` ինտերնետով, 22,9%-ը` հասարակական զուգարաններում, 8,6%-ն` այլ վայրերում (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցմանը մասնակցած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանցից սեռական կողմնորոշման պատճառով երբևէ խնդիրներ ունեցել է 60%-ը (օրինապահ մարմինների հետ - 9, խարան և խտրականություն - 4,ընտանեկան խնդիրներ - 3, բռնություն - 3, աշխատանքային խնդիրներ - 1,չորսը կոնկրետ խնդիրներ չեն նշել): Սեռական կողմնորոշման պատճառով օրենքով հետապնդման է ենթարկվել 22,9%-ը:
Հարցմանը մասնակցած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանցից երբևէ թմրամիջոց են օգտագործել երեքը (8,6%): Առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման միջին տարիքը կազմում է 18,7: Ստորև ներկայացված է առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
- |
- |
15-19 |
2 |
66,7 |
20-24 |
1 |
33,3 |
Ընդամենը |
3 |
100 |
Թմրամիջոց օգտագործած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ նշել են, որ կյանքի ընթացքում օգտագործել են կանեփ, մարիխուանա,դիազեպամ կամ այլ բենզոդիազեպամներ (ապաուրին), էքստազի, հերոին, կոկաին, նշվել է նաև «այլ թմրամիջոց» տարբերակը: Սոսինձ կամ շնչելու միջոցով օգտագործվող թմրամիջոց, ամֆետամիններ, ափիոնային թեյ ոչ ոք չի օգտագործել: Թմրամիջոց օգտագործող երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ նշել են, որ թմրամիջոց սովորաբար օգտագործում են բարում, սրճարանում, գիշերային ակումբում, դիսկոտեկում, տանը, ընկերների տանը,երեկույթների ժամանակ:
Հարցմանը մասնակցած թմրամիջոց օգտագործող երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ թմրամիջոց օգտագործելը պատճառաբանել են հետևյալ կերպ.
Թմրամիջոցի օգտագործումն սկսելու պատճառները* |
բացարձակ թիվ |
% |
հետաքրքրությունից ելնելով |
1 |
33,3 |
ընկերների դրդմամբ |
- |
- |
հոգեբանական պատճառներից ելնելով (սթրես, դեպրեսիա) |
- |
- |
ցավի հաղթահարում |
2 |
66,7 |
ֆիզիկական զգացողության բարելավում |
- |
- |
հաճույքի համար |
2 |
66,7 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Թմրամիջոց օգտագործած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 66,7%-ը երբևէ ունեցել է սեռական հարաբերություն որևէ թմրամիջոցի ազդեցության տակ:
Թմրամիջոց օգտագործած երեք երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանցից երկուսը դրանք (հերոին, մորֆի) օգտագործում են ներարկային ճանապարհով: Ընդ որում, նրանցից մեկն առաջին անգամ ներարկային թմրամիջոց օգտագործել է 18 տարեկանում, մյուսը ` 21:
Ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանցից մեկը նշել է, որ հարցմանը նախորդած վերջին մեկ ամսվա ընթացքում օգտագործել է ընդհանուր ներարկման պարագաներ: Նա նշել է նաև, որ երբևէ օգտագործել է ուրիշի պատրաստած թմրամիջոցը: Թմրամիջոցների ներարկային օգտագործման պարագաները նա սովորաբար ձեռք է բերում թմրամիջոց տրամադրողից,միշտ ախտահանում է և օգտագործում է միանվագ ներարկիչներ:
Ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդը նաև նշել է, որ հարցմանը նախորդած վերջին մեկ ամսվա ընթացքում թմրամիջոցի ներարկային օգտագործման տեղում մաշկի հետ կապված խնդիրներ է ունեցել (մաշկի կարմրություն, ցավ, վարակ):
Ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործած երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանցից միայն մեկն է հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում դիմել բժշկի` թմրամիջոցների ներարկային օգտագործումից հրաժարվելու նպատակով և ստացել է սոցիոթերապիա (հանրային, խմբային թերապիա):
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ օգնության կարիք ունենալու դեպքում հարցման ենթարկվածների 41,2%-ը կդիմի առողջապահական հիմնարկներ, նույնքանն էլ` ընկերներին:
Օգնության կարիք ունենալու դեպքում ո՞ւր կդիմեն* |
բացարձակ թիվ |
% |
առողջապահական հիմնարկներ |
14 |
41,2 |
սոցիալական հիմնարկներ |
- |
- |
հասարակական կազմակերպություններ |
9 |
26,5 |
ծնողներ/բարեկամներ |
7 |
20,6 |
ընկերներ |
14 |
41,2 |
դեռահասների բարյացակամ կենտրոններ |
1 |
2,9 |
չգիտեմ |
2 |
5,9 |
ոչ մեկի |
2 |
5,9 |
այլ |
3 |
8,8 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Իրենց կյանքը բարելավելու համար երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդիկ կցանկանային ստանալ աջակցության հետևյալ ձևերը.
Աջակցության տեսակը* |
բացարձակ թիվ |
% |
ֆինանսական |
8 |
22,8 |
հոգեբանական |
6 |
17,1 |
աշխատանք |
3 |
8,6 |
մեկնել արտասահման |
3 |
8,6 |
պաշտպանված լինել |
1 |
2,8 |
հանդուրժողականություն |
1 |
2,8 |
ոչ մի |
3 |
8,6 |
չի նշել |
11 |
31,4 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Ամփոփում
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 48,5%-ը:
Երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում ռիսկային վարքագծի դրսևորման վերաբերյալ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցմանը նախորդած մեկ տարվա ընթացքում մշտապես պահպանակ է օգտագործում միայն 34,2%-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում պատահական սեռական զուգընկեր ունեցել է 85,7%-ը: Վերջին օրալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ են օգտագործել հոմոսեքսուալ տղամարդկանց 45,7%-ը, իսկ վերջին անալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ են օգտագործել հոմոսեքսուալ տղամարդկանց 74,3%-ը:
Հարցված երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց 8,6%-ն ունի թմրամիջոցների օգտագործման փորձ. ընդ որում, նրանցից 66,7%-ը թմրամիջոցներ է օգտագործում ներարկային ճանապարհով:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ
Հետազոտությանը մասնակցել է 50 երեխա:
Հարցման ենթարկված թմրամիոցների ներարկային օգտագործողների բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի, ընտանեկան դրության և կրթության
|
||
Բնութագրիչներ |
բացարձակ թիվ |
% |
Սեռը |
|
|
Արական |
26 |
52 |
Իգական |
24 |
48 |
Տարիքային խումբ |
|
|
10-14 |
10 |
20 |
15-19 |
38 |
76 |
20-24 |
1 |
2 |
Չի նշել |
1 |
2 |
Ընտանեկան դրություն |
|
|
ամուրի |
49 |
98 |
ամուսնացած |
- |
- |
ամուսնալուծված |
1 |
2 |
Կրթություն |
|
|
թերի միջնակարգ |
43 |
86 |
միջնակարգ |
7 |
14 |
միջին մասնագիտական |
- |
- |
թերի բարձրագույն |
- |
- |
բարձրագույն |
- |
- |
Հարցմանը մասնակցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միջին տարիքը կազմում է 15,3:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցված առանց ծնողական
խնամքի մնացած երեխաների 12%-ը:
Հարցմանը մասնակցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների 8%-ը չի լսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: ՍՃՓՀ-ների մասին լսել է 76%-ը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների մասին տեղեկություններ 43,8%-ը ստացել է ընկերներից կամ հասակակիցներից, 45,8%-ը` ԶԼՄ-ներից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների մասին տեղեկատվության աղբյուրը* |
բացարձակ թիվ |
% |
ընտանիքում |
2 |
4,2 |
ընկերներից կամ հասակակիցներից |
21 |
43,8 |
ԶԼՄ-ներից |
22 |
45,8 |
դպրոցում |
11 |
22,9 |
սոցիալական/բուժաշխատողներից |
9 |
18,8 |
խորհրդատվական ծառայություններից |
- |
- |
ոչ մի տեղից |
1 |
2,1 |
այլ |
7 |
14,6 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների 74%-ը համարում է, որ հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: 56%-ը նշել է, որ հնարավոր է պահպանակ օգտագործելով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: 70%-ը նշել է, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակված լինել: 38%-ը թյուրիմացաբար կարծում է, որ մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից, իսկ 44%-ը նշել է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ-ով վարակված մարդու հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում:
ՄԻԱՎ-ով կամ այլ ՍՃՓՀ-ներով վարակվելու հնարավորությունը շատ հավանական է համարել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների 12%-ը, քիչ հավանական է համարել հարցվածների 38%-ը, իսկ 50%-ն իր համար բացառում է վարակման հավանականությունը:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ բավականին ցածր է ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և C-ի վերաբերյալ հետազոտվածների թիվը: Մասնավորապես, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է հարցմանը մասնակցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների 2%-ը, հեպատիտ B-ի վերաբերյալ`8%-ը, ՍՃՓՀ-ների վերաբերյալ` 8%-ը, հեպատիտ C-ի վերաբերյալ ոչ ոք չի հետազոտվել և գերակշռող մեծամասնությունը` 82%-ը, երբևէ չի հետազոտվել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցմանը մասնակցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների 2%-ը երբևէ ՍՃՓՀ-ներ է ունեցել, իսկ 9%-ը չգիտի: Սակայն, մասնագետները նշում են, որ հիմնականում 14-15 տարեկան աղջիկներ են դիմում բժշկական հաստատություններ ՍՃՓՀ-ների բուժման համար:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 13,1:Սեռական հարաբերություն ունեցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից երկուսը հարցմանը նախորդած վերջին 30 օրվա ընթացքում ունեցել են սեռական հարաբերություններ: Ընդ որում, վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է նրանցից մեկը: Ստորև ներկայացված է առաջին սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին սեռական հարաբերության տարիքը |
բացարձակ թիվ |
% |
10-14 |
8 |
100 |
15-19 |
- |
- |
20-24 |
- |
- |
Ընդամենը |
8 |
100 |
Երբևէ սեռական հարաբերություն ունեցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից երեքը (37,5%) հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել են պատահական սեռական զուգընկեր: Ընդ որում, նրանցից մեկը հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է 1-5 պատահական սեռական զուգընկեր, երկուսը` մինչև 15: Պատահական սեռական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել նրանց 66,7%-ը: Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում սեռական հարաբերություն ունեցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պահպանակ են օգտագործել այսպիսի հաճախականությամբ.
Պահպանակի օգտագործման հաճախականությունը |
բացարձակ թիվ |
% |
միշտ օգտագործում եմ |
3 |
37,5 |
ոչ միշտ եմ օգտագործում |
- |
- |
երբեք չեմ օգտագործում |
5 |
62,5 |
Ընդամենը |
8 |
100 |
Հարցմանը մասնակցած երբևէ սեռական հարաբերություն ունեցած առանց ծնողական խնամքի մնացած 8 երեխաները պահպանակի մշտապես չօգտագործումը պատճառաբանել են այսպես.
Պահպանակի մշտապես չօգտագործման պատճառները*
|
% |
շատ թանկ է/անհասանելի գնային առումով |
20 |
ամաչում են գնել |
- |
դժվար է օգտագործել |
- |
այդքան էլ հեշտ չէ ձեռք բերել |
- |
նվազեցնում է հաճույքը |
- |
ամաչում են զուգընկերոջը խնդրել օգտագործել |
- |
վստահում են զուգընկերներին |
- |
չգիտեն պահպանակի օգտագործման արդյունավետության մասին |
40 |
այլ պատճառներ |
40 |
տեղյակ չեն դրա մասին |
|
կարիք չկա |
|
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Գումարի, թմրամիջոցների, աշխատանքի դիմաց սեռական հարաբերություններ երբևէ ունեցել է սեռական հարաբերություն ունեցած հարցման մասնակից առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից 12,5%-ը, իսկ 25%-ը երբևէ ունեցել է իր կամքին հակառակ կամ հարկադիր սեռական հարաբերություններ:
Հարցմանը մասնակցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից մեկը (12,5%) նշել է, որ սեռական զուգընկերները հիմնականում մարմնավաճառներ են, իսկ մնացած յոթը (87,5%)` նշել է այլ մարդկանց:
Երբևէ թմրամիջոց օգտագործել են հարցմանը մասնակցած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից վեցը (12%):Առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման միջին տարիքը կազմում է 13,2:
Ստորև ներկայացված է առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
5 |
83,3 |
15-19 |
1 |
16,7 |
20-24 |
- |
- |
Ընդամենը |
6 |
100 |
Թմրամիջոց օգտագործած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները նշել են, որ կյանքի ընթացքում օգտագործել են կանեփ, մարիխուանա (4 երեխա, 66,7%), սոսինձ կամ շնչելու միջոցով օգտագործվող թմրամիջոց (4 երեխա, 66,7%), ափիոնային թեյ (1 երեխա, 16,7%), մեկը նշել է այլ թմրամիջոց (գոմաղբից պատրաստված): Մեկն (16,7%) առաջին անգամ օգտագործել է կանեփ, երեքը (50,1%)` ափիոնային թեյ, երկուսը (33,3%)` սոսինձ: Մեկ երեխա (16,7%) նշել է, որ թմրամիջոց սովորաբար օգտագործում է բարում, սրճարանում, գիշերային ակումբում, դիսկոտեկում, մեկը (16,7%)`փողոցում, մեկը (16,7%)` զբոսայգում, մեկը (16,7%)` ընկերների տանը, մեկը (16,7%)` երեկույթների ժամանակ, երեքը` (50%) այլ տեղերում (գյուղում, նկուղում, թաքստոցում). (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հարցմանը մասնակցած թմրամիջոց օգտագործող առանց ծնողական խնամքի մնացած երեխաները թմրամիջոց օգտագործումը պատճառաբանել են հետևյալ կերպ.
Թմրամիջոցի օգտագործումն սկսելու պատճառները* |
բացարձակ թիվ |
% |
հետաքրքրությունից ելնելով |
3 |
50 |
ընկերների դրդմամբ |
1 |
16,7 |
հոգեբանական պատճառներից ելնելով (սթրես, դեպրեսիա)
|
- |
- |
ցավի հաղթահարում |
- |
- |
ֆիզիկական զգացողության բարելավում
|
- |
- |
հաճույքի համար |
2 |
33,3 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Թմրամիջոց օգտագործած երեխաներից միայն մեկն է նշել, որ երբևէ սեռական հարաբերություն է ունեցել որևէ թմրամիջոցի ազդեցության տակ: Թմրամիջոց օգտագործած բոլոր 6 երեխաները նշել են, որ ներարկային թմրամիջոցներ չեն օգտագործել:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շրջանում կատարված հարցման արդյունքներում պարզվել է, որ օգնության կարիք ունենալու դեպքում երեխաների 34%-ը կդիմի առողջապահական հիմնարկներին, 36%- ը` ծնողներին կամ բարեկամներին, 26%-ը` ընկերներին:
Օգնության կարիք ունենալու դեպքում ո՞ւր կդիմեն*
|
բացարձակ թիվ |
% |
առողջապահական հիմնարկներ |
17 |
34 |
սոցիալական հիմնարկներ |
3 |
6 |
հասարակական կազմակերպություններ |
- |
- |
ծնողներ/բարեկամներ |
18 |
36 |
ընկերներ |
13 |
26 |
դեռահասների բարյացակամ |
1 |
2 |
կենտրոններ |
|
|
չգիտեմ |
17 |
34 |
ոչ մեկի |
2 |
4 |
այլ |
6 |
12 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Իրենց կյանքը բարելավելու համար առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կցանկանային ստանալ աջակցության հետևյալ ձևերը.
Աջակցության տեսակը* |
բացարձակ թիվ |
% |
ֆինանսական |
17 |
34 |
ոչ մի օգնություն |
3 |
6 |
աշխատանք |
5 |
10 |
ընտանիք |
7 |
14 |
հոգեբանական |
3 |
6 |
ուսում |
2 |
4 |
ընկերներ |
7 |
14 |
սոցիալական |
2 |
4 |
բնակարան |
3 |
6 |
արտասահման |
1 |
2 |
ամուսնանալ |
1 |
2 |
չի նշել |
1 |
2 |
այլ |
3 |
6 |
չգիտեմ |
2 |
4 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Ամփոփում
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների 12%-ը:
Իրականացված հետազոտությունները թույլ են տվել ռիսկային վարքագծի որոշ դրսևորումներ բացահայտել: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շրջանում թմրամիջոցների օգտագործումը կազմում է 12%: Ընդ որում, նրանց 83,3%-ը թմրամիջոց սկսել է օգտագործել 10-14 տարեկանում: Հիմնական օգտագործվող թմրամիջոցները եղել են սոսինձը կամ շնչելու միջոցով օգտագործվող թմրամիջոցները և մարիխուանան: Այս խմբում սեռական հարաբերություն է ունեցել հարցվողների 16%-ը. որոնցից բոլորն առաջին սեռական հարաբերությունն ունեցել են 10-14 տարեկանում: Սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ է օգտագործել 37,5%-ը:
Հակասոցիալական վարք դրսևորած երեխաներ
Հետազոտությանը մասնակցել է 50 երեխա:
Հարցման ենթարկված հակասոցիալական վարք դրսևորած երեխաների բաշխումն ըստ տարիքային խմբերի, ընտանեկան դրության և կրթության
|
||
Բնութագրիչներ |
բացարձակ թիվ |
% |
Տարիքային խումբ |
|
|
10-14 |
10 |
20 |
15-19 |
38 |
76 |
20-24 |
1 |
2 |
չի նշել |
1 |
2 |
Ընտանեկան դրություն |
|
|
ամուրի |
49 |
98 |
ամուսնացած |
- |
- |
ամուսնալուծված |
1 |
2 |
այրի |
- |
- |
Կրթություն |
|
|
թերի միջնակարգ |
43 |
86 |
միջնակարգ |
7 |
14 |
միջին մասնագիտական |
- |
- |
բարձրագույն |
- |
- |
կրթություն չունի |
- |
- |
Հարցմանը մասնակցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաների միջին տարիքը կազմում է 15,8:
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցված հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 16%-ը:
Հարցմանը մասնակցած երեխաների 10%-ը չի լսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:
ՍՃՓՀ-ների մասին լսել է 88%-ը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների մասին տեղեկություններ 67,3%-ը ստացել է ընկերներից կամ հասակակիցներից, 53,1%-ը` ԶԼՄ-ներից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների մասին տեղեկատվության աղբյուրը* |
բացարձակ թիվ |
% |
ընտանիքում |
4 |
8,2 |
ընկերներից կամ հասակակիցներից |
33 |
67,3 |
ԶԼՄ-ներից |
26 |
53,1 |
դպրոցում |
6 |
12,2 |
սոցիալական/բուժաշխատողներից |
2 |
4,1 |
խորհրդատվական ծառայություններից |
1 |
2 |
ոչ մի տեղից |
- |
- |
այլ |
7 |
14,3 |
չի նշել |
1 |
2 |
*հնարավոր է եղել մի քանի պատասխան |
ՄԻԱՎ-ով կամ այլ ՍՃՓՀ-ներով վարակվելու հնարավորությունը շատ հավանական է համարել հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 4%-ը, քիչ հավանական է համարել հարցվածների 50%-ը, իսկ 46%-ը բացառում է իր վարակման հավանականությունը: Երբևէ ՍՃՓՀ-ներ է ունեցել հարցմանը մասնակցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաների
8%-ը, իսկ 34%-ը` չգիտի: ՍՃՓՀ-ով վարակված չորս երեխաներից երեքը (75%) վարակվել են գոնորեայով: Հիվանդանալուց հետո չորսն էլ այցելել են բուժհաստատություն:
Հարցված հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 78%-ը համարում է, որ հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: 64%-ը նշել է, որ հնարավոր է պահպանակ օգտագործելով նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: 64%-ը նշել է, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակված լինել: 52%-ը թյուրիմացաբար կարծում է, որ մարդը կարող է ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից, իսկ 42%-ը նշել է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ-ով վարակված մարդու հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում:
Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների շրջանում ևս բավական ցածր է ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և C-ի վերաբերյալ հետազոտվածների տոկոսը: Մասնավորապես, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է հարցմանը մասնակցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 6%-ը, հեպատիտ B-ի վերաբերյալ` 2%-ը, ՍՃՓՀ-ների վերաբերյալ` 16%-ը, հեպատիտ C-ի վերաբերյալ ոչ ոք չի հետազոտվել,և մեծամասնությունը` 80%- ը, երբևէ չի հետազոտվել (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 14,4: Սեռական հարաբերություն ունեցած վեց երեխա (20,7%) հարցմանը նախորդած վերջին 30 օրվա ընթացքում ունեցել է սեռական հարաբերություններ: Ընդ որում, վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է նրանց
66,7%-ը:Ստորև ներկայացված է առաջին սեռական հարաբերության բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին սեռական հարաբերության տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
13 |
44,8 |
15-19 |
15 |
51,8 |
20-24 |
1 |
3,4 |
Ընդամենը |
29 |
100 |
Երբևէ սեռական հարաբերություն ունեցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 51,7%-ը (15 երեխա) հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է պատահական սեռական զուգընկեր: Ստորև ներկայացված է հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած պատահական սեռական զուգընկերների բաշխումն ըստ թվի:
Պատահական սեռական զուգընկերների թիվը
|
բացարձակ թիվ |
% |
1-5 |
10 |
66,7 |
մինչև 15 |
3 |
20 |
չի նշել |
2 |
13,3 |
Ընդամենը |
15 |
100 |
Պատահական սեռական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել պատահական սեռական զուգընկեր ունեցողների 66,7%-ը: Հարցմանը նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում երբևէ սեռական հարաբերություն ունեցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաները պահապանակ են օգտագործել այսպիսի հաճախականությամբ.
Պահպանակի օգտագործման հաճախականությունը |
բացարձակ թիվ |
% |
միշտ օգտագործում եմ |
7 |
24,1 |
ոչ միշտ եմ օգտագործում |
7 |
24,1 |
երբեք չեմ օգտագործում |
15 |
51,7 |
Ընդամենը |
29 |
100 |
Հակասոցիալական վարք դրսևորած երեխաները պահպանակի մշտապես չօգտագործումը բացատրել են հետևյալ կերպ.
Պահպանակի մշտապես չօգտագործման պատճառները*
|
% |
շատ թանկ է/անհասանելի գնային առումով |
- |
ամաչում են գնել |
13,6 |
դժվար է օգտագործել |
4,5 |
այդքան էլ հեշտ չէ ձեռք բերել |
4,5 |
նվազեցնում է հաճույքը |
22,7 |
ամաչում են զուգընկերոջը խնդրել օգտագործել |
22,7 |
վստահում են զուգընկերներին |
13,6 |
չգիտեն պահպանակի օգտագործման արդյունավետության մասին |
18,2 |
այլ պատճառներ |
18,2 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Գումարի, թմրամիջոցների, աշխատանքի դիմաց սեռական հարաբերություններ երբևէ ունեցել է սեռական հարաբերություն ունեցած հարցման մասնակից հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 10,3%-ը, և նույնքանն էլ երբևէ ունեցել են իրենց կամքին հակառակ կամ հարկադիր սեռական հարաբերություններ:
Երբևէ սեռական հարաբերություն ունեցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 17,2%-ի (5 երեխա) սեռական զուգընկերները հիմնականում մարմնավաճառներ են, 6,9%-ինը (2 երեխա)` օտարերկրացիներ, 79,3%-ինը (23 երեխա)` այլ մարդիկ (հնարավոր է եղել մի քանի պատասխան):
Երբևէ թմրամիջոց օգտագործել են հարցմանը մասնակցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաներից 20-ը (40%): Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների առաջին անգամ թմրամիջոցների օգտագործման միջին տարիքը կազմում է 13,1: Ստորև ներկայացված է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների մոտ առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման բաշխումն ըստ տարիքային խմբերի:
Առաջին անգամ թմրամիջոցի օգտագործման տարիքը
|
բացարձակ թիվ |
% |
10-14 |
17 |
85 |
15-19 |
2 |
10 |
20-24 |
- |
- |
չի նշել |
1 |
5 |
Ընդամենը |
20 |
100 |
Թմրամիջոց օգտագործած հակասոցիալական վարք դրսևորած երեխաներից երեքը (15%) նշել են, որ թմրամիջոց սովորաբար օգտագործում են տանը, հինգը (25%)` փողոցում, չորսը (20%)` զբոսայգում, հինգը (25%)`դպրոցում, երեքը (15%)` ընկերների տանը, երկուսը (10%)` երեկույթների ժամանակ: Երեքը (15%) առաջին անգամ օգտագործել են կանեփ, մեկը (5%)`ափիոնային թեյ, 17-ը (85%)` սոսինձ: Հարցմանը մասնակցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաները նշել են, որ կյանքի ընթացքում օգտագործել են թմրամիջոցների հետևյալ տեսակները:
Թմրամիջոցների տեսակներ* |
բացարձակ թիվ |
% |
կանեփ/մարիխուանա |
6 |
30 |
դիազեպամ կամ այլ բենզոդիազեպամներ (ապաուրին)
|
- |
- |
էքստազի |
- |
- |
սոսինձ կամ շնչելու միջոցով օգտագործվող թմրամիջոց |
18 |
90 |
ամֆետամիններ |
- |
- |
հերոին |
- |
- |
կոկաին |
- |
- |
ափիոնային թեյ |
1 |
5 |
այլ թմրամիջոց |
- |
- |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Հարցմանը մասնակցած թմրամիջոց օգտագործող հակասոցիալական վարք դրսևորած երեխաները թմրամիջոց օգտագործելը պատճառաբանել են հետևյալ կերպ.
Թմրամիջոցի օգտագործումն սկսելու պատճառները* |
բացարձակ թիվ |
% |
հետաքրքրությունից ելնելով |
14 |
70 |
ընկերների դրդմամբ |
4 |
20 |
հոգեբանական պատճառներից ելնելով (սթրես, դեպրեսիա) |
1 |
5 |
ցավի հաղթահարում |
- |
- |
ֆիզիկական զգացողության բարելավում
|
- |
- |
հաճույքի համար |
7 |
35 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Թմրամիջոց օգտագործած հակասոցիալական վարք դրսևորած երեխաներից չորսը նշել են, որ երբևէ ունեցել են սեռական հարաբերություն որևէ թմրամիջոցի ազդեցության տակ:
Թմրամիջոց օգտագործած հակասոցիալական վարք դրսևորած բոլոր 20 երեխաները նշել են, որ ներարկային ճանապարհով թմրամիջոցներ չեն օգտագործել:
Հարցմանը մասնակցած հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 56%-ը նշել է, որ օգնության կարիք ունենալու դեպքում կդիմի ծնողներին,բարեկամներին, 30%-ը` առողջապահական հիմնարկներին, 26%-ը` ընկերներին:
Օգնության կարիք ունենալու դեպքում ո՞ւր կդիմեն*
|
բացարձակ թիվ |
% |
առողջապահական հիմնարկներ |
15 |
30 |
սոցիալական հիմնարկներ |
1 |
2 |
հասարակական կազմակերպություններ |
2 |
4 |
ծնողներ/բարեկամներ |
28 |
56 |
ընկերներ |
13 |
26 |
դեռահասների բարյացակամ կենտրոններ |
2 |
4 |
չգիտեմ |
2 |
4 |
ոչ մեկի |
- |
- |
այլ |
3 |
6 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Իրենց կյանքը բարելավելու համար հակասոցիալական վարք դրսևորած երեխաները կցանկանային ստանալ աջակցության հետևյալ ձևերը.
Աջակցության տեսակը* |
բացարձակ թիվ |
% |
ֆինանսական |
12 |
24 |
ոչ մի |
11 |
22 |
աշխատանք |
9 |
18 |
ընտանիք |
6 |
12 |
հոգեբանական |
3 |
6 |
ուսում |
2 |
4 |
առողջություն |
2 |
4 |
իրավաբանական |
1 |
2 |
այլ |
4 |
8 |
չի նշել |
1 |
2 |
* հնարավոր է եղել մի քանի պատասխան |
Ամփոփում
ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի հակասոցիալական վարք դրսևորած երեխաների 16%-ը:
Իրականացված հետազոտությունները թույլ են տվել ռիսկային վարքագծի որոշ դրսևորումներ բացահայտել: Այս խմբում սեռական հարաբերություն է ունեցել հարցվողների 58%-ը. 44,8%-ն առաջին սեռական հարաբերությունն ունեցել է 10-14 տարեկանում: Սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ է օգտագործել 24,1%-ը:
Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների շրջանում թմրամիջոցների օգտագործումը կազմում է 40%: Ընդ որում, նրանց 85%-ը թմրամիջոց սկսել է օգտագործել 10-14 տարեկանում: Հիմնական օգտագործվող թմրամիջոցները եղել են սոսինձը կամ շնչելու միջոցով օգտագործվող թմրամիջոցները և մարիխուանան:

Կարդացեք նաև
Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում
Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի 5-րդ փուլի, ՀԿԹՀԾ- 5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր կազմում ունի բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Մեթոդական ցուցումներ`
Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Սկսած 20-րդ դարի 2-րդ կեսից երկրագնդի բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է որպես «բնակչության ծերացում», որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը
Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է նույնիսկ ունենալ մահվան ելք...

Վնասվածքը ֆիզիկական խեղում է, որը տեղի է ունենում,երբ մարդու մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Նախաբան
Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային հիվանդությունները մնում են լայնորեն տարածված...

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական
օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե առաջնային հարց...

Տուլարեմիան հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:
Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Հաշվետվությունը պատրաստեցին.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

Նախաբան
Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii միաբջիջը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն