Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006
2005թ-ին իրականացված կենսաբանական և վարքագծային հետազոտությունների որոշ արդյունքների համեմատականը 2002թ-ի նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ
Բնակչության տարբեր խմբերի շրջանում 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև 2005թ.-ին: Ստորև ներկայացված են 2002 և 2005թթ.-ին իրականացված հետազոտություններում ընդգրկված խմբերը:
* 2005թ-ի հետազոտության շրջանակներում հղիների շրջանում կենսաբանական հետազոտություններ չեն իրականացվել. 2005թ. ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ընթացիկ հետազոտություն է անցել 21720 հղի, որոնցից 5-ի (0,023%) մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ:
Կենսաբանական հետազոտությունների նպատակը ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածության գնահատումն էր: Վարքագծային հետազոտություններն անցկացվել են ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագծային գործոնների հայտնաբերման նպատակով: Այս հետազոտությունների ընթացքում կատարված հարցումների արդյունքում հնարավոր է եղել նաև գնահատել ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները: Համեմատելով 2002թ.-ին և 2005թ.-ին իրականացված կենսաբանական և վարքագծային հետազոտությունների տվյալները` կարելի է փաստել, որ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի շրջանում վերջին երեք տարվա ընթացքում տեղի է ունեցել թե՛ կենսաբանական, թե՛ վարքագծային ցուցանիշների բարելավում: ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերում անցկացված կենսաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խոցելի խմբերում` թմրամիջոցների ներարկային օգտագործողների և մարմնավաճառների շրջանում որոշակիորեն նվազել է:

ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճ նկատվել է թմրամիջոցների ներարկային օգտագործողների, մարմնավաճառների, հոմոսեքսուալ տղամարդկանց, երիտասարդների և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում:

2005թ-ին իրականացված վարքագծային հետազոտությունները վկայում են, որ թմրամիջոցների ներարկային օգտագործողների, մարմնավաճառների, հոմոսեքսուալ տղամարդկանց և երիտասարդների շրջանում նվազել են նաև ռիսկային վարքագծի դրսևորումները:


Աճել է թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ)` միանվագ ներարկիչների օգտագործման տոկոսը` 68,5%-ից հասնելով 95%-ի: Վերոնշյալ դրական տեղաշարժերը կարող են վկայել բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման ծրագրերի արդյունավետության մասին և դիտվել որպես դրանց միջանկյալ և կարճատև ազդեցության արդյունքի ցուցանիշներ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի խտացման և տարածուն փուլերում գտնվող երկրներում կանխարգելիչ ծրագրերի ազդեցության ցուցանիշները հաշվարկվում են միջամտությունները սկսելուց 3-5 տարի հետո): 2004թ.-ից ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում, որի հիմնական ռեցիպիենտը «Վորլդ Վիժն- Հայաստան» կազմակերպությունն է, ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 20-ից ավելի երկրորդային ռեցիպիենտ կազմակերպություններ իրականացրել և իրականացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման մի շարք ծրագրեր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ուղղված բոլոր միջոցառումները և ծրագրերը համակարգում է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման ծրագրեր են իրականացվում թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում: Դրանք ուղղված են ԹՆՕ-ների շրջանում անվտանգ վարքագծի ձևավորմանը, պահպանակների և ներարկման ախտազերծ միջոցների մատչելիության ապահովմանը, ԹՆՕ-ների շրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը: Այդ ծրագրերը ներառում են ներարկիչների փոխանակում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԿԽՀ-ի տրամադրում, աութրիչ աշխատանքների իրականացում, «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում, պահպանակների և տեղեկատվական-կրթական նյութերի տրամադրում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման ծրագրեր են իրականացվում մարմնավաճառ կանանց շրջանում: Դրանք ուղղված են վերջիններիս շրջանում անվտանգ վարքագծի ձևավորմանը, պահպանակների մատչելիության ապահովմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը: Ծրագրերի շրջանակներում իրականացվում է«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում, աութրիչ աշխատանք, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԿԽՀ-ի տրամադրում, սեռավարակների սինդրոմային բուժում, տրամադրվում են պահպանակներ և տեղեկատվական-կրթական նյութեր: Հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման ծրագիր: Ծրագիրն ուղղված է հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում անվտանգ վարքագծի ձևավորմանը, պահպանակների մատչելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է □Հավասարը` հավասարին□ մեթոդով ուսուցում, տրամադրվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ ԿԽՀ, տեղեկատվական-կրթական նյութեր, պահպանակներ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ են իրականաց-վում միգրանտների շրջանում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԿԽՀ-ի, պահպանակների, տեղեկատվական-կրթական նյութերի տրամադրում: Խոցելի խմբերի շրջանում կանխարգելիչ միջոցառումները ներառում են նաև սեռավարակների սինդրոմային բուժման տրամադրում: ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են «Հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցման ծրագրեր, երեք քրեակատա-րողական հիմնարկներում նաև վնասի նվազեցման ծրագրեր: Ծրագրերն ուղղված են ազատազրկման վայրերում գտնվող անձանց շրջանում անվտանգ վարքագծի ձևավորմանը և ամրապնդմանը, պահպանակների մատչելիության ապահովմանը, ԿԽՀ ծառայությունների տրամադրմանը, ազատազրկման վայրերում գտնվող անձանց շրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը: Երիտասարդների շրջանում իրականացվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր`
- «Հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցում
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերի վերաբերյալ ուսուցում դպրոցներում:
Ծրագրերն ուղղված են երիտասարդների շրջանում անվտանգ վարքագծի ձևավորմանը և ամրապնդմանը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ կրթության, իրազեկության բարձրացման, տեղեկատվական-կրթական և վարքագծի փոփոխմանն ուղղված հաղորդակցման, հեռուստա-ռադիոհաղորդումների և ուղերձների հեռարձակման միջոցով: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի շրջանում արձանագրված կենսաբանական և վարքագծային ցուցանիշների բարելավումն անմիջականորեն կապված է ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի և այլ դոնոր կազմակեր-պությունների աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի իրականացման հետ, որի շարունակականությունը ձեռք բերված հաջողությունների պահպանման, ամրապնդման և բարելավման գրավականն է:
Ծխախոտ կամ առողջություն
Ա.Բազարչյան
Ամեն տարի ծխախոտի օգտագործումը 1.2 միլիոն մարդու մահվան պատճառ է (մահվան դեպքերի 14%) Եվրոպական տարածաշրջանում: Բժշկական կանխատեսումների համաձայն, ծխախոտի դեմ պայքարի ավելի խիստ միջոցներ չձեռնարկելու դեպքում 2020թ. այդ թիվը կարող է աճել մինչև 2 միլիոնի (մահվան դեպքերի 20%): Ծխախոտի օգտագործման հետ կապված ընդհանուր տնտեսական կորուստները ողջ աշխարհի համար կազմում են առնվազն 200 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծխախոտի օգտագործման նվազեցումը հասարակական առողջության առավել կարևոր խնդիրներից է, որի լուծմանը ժամանակակից աշխարհը ձեռնամուխ է եղել վաղուց` ինչպես բնակչության առողջության բարելավման, այնպես էլ զգալի տնտեսական շահում ունենալու նպատակով: Մեր երկրում ծխախոտի զավթողագործությունից (էքսպանսիա) բնակչության առողջության պահպանման համար անհրաժեշտ է ձեռնարկել վճռական և իր ծավալով աննախադեպ գործողություններ: Ներկայում քչերը կվիճարկեն այն փաստը, որ ծխելը վնասակար է մարդու առողջության համար: Ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության մոտ 30%, սրտի իշեմիկ հիվանդությունից և ինսուլտից` 20% և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից մահացության 80% կազմում: Առ այսօր աշխարհում կատարված է ծխելու հետ կապված թոքերի, բրոնխների, բերանի խոռոչի, ըմպանի և այլ օրգանների քաղցկեղի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, պտղի զարգացման շեղումների վերաբերյալ ավելի քան 60000 գիտական հետազոտություններ: Կանոնավոր կերպով ծխող մարդկանց կեսը կմահանան ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից, այդպես էլ չհասնելով սեփական ինտելեկտուալ և կարիերայի հնարավորությունների գագաթնակետին, չտեսնելով սեփական թոռներին: Ծխախոտը պարունակում է նիկոտին, որը միջազգային առողջապահպան մարմինների կողմից ճանաչված է որպես կախվածություն առաջացնող նյութ: Նիկոտինը համապատասխանում է հակում առաջացնող նյութի չափանիշներին` ներառյալ հակվածությունը օգտագործման նկատմամբ, չնայած հրաժարվելու ցանկությանը: Այսպիսով, նիկոտինային կամ ծխախոտային կախվածությունը հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ (ՀՄԴ10 WHO) և Ամերիկյան հոգեբուժական միության ախտորոշիչ և վիճակագրական (DSM-4) ցուցումներում դասակարգվում է որպես խանգարում: Ծխախոտի օգտագործումը օղակ է վնասակար սովորությունների շղթայում` որը բերում է □լեգալ□ միջոցների օգտագործումից □անլեգալ□ թմրանյութերի օգտագործմանը: Սովորաբար ծանոթությունը ընթանում է հետևյալ կերպ` ծխախոտ - ալկոհոլ – մարիխուանա (կանաբիս): Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարիխուանա փորձած անձանց մեծ մասն արդեն ունեին ծխելու փորձ: Եվ դա չի կարող մեզ չզգաստացնել և չստիպել ծխելուն նայել այլ տեսանկյունից: Դեռ ավելին, ծխախոտը (ծխախոտի խեժը) պարունակում է տասնյակ քիմիական նյութեր, որոնցից մեծ մասը քաղցկեղածին են, իսկ միքանիսը նույնիսկ արգելված են սննդային արդյունաբերությունում: Ծխախոտի օգտագործում Բնորոշելով իրավիճակը կարելի է ասել, որ մեզ մոտ ծխելու տարածվածության ընդհանուր միտումը կայուն Է: Համեմատելով Հանրապետությունում տիրող իրավիճակը Եվրոպայի իրավիճակի հետ ամբողջությամբ, տեսնում ենք, որ 2001թ. կանոնավոր ծխողների խմբին պատկանում է Եվրոպայի տարածքում ապրող մեծահասակ բնակչության մոտավորապես 30%-ը: Ծխելու տարածվածության ընդհանուր միտումը համեմատաբար կայուն էր, բնորոշվելով ցուցանիշների փոքր ինչ նվազումով` սկսած 1990թ. կեսերից: Տարածաշրջանում տղամարդկանց գրեթե 38%-ը ծխող են, իսկ կանանց մոտավորապես 23%-ը:
2005թ ՀՀ-ում համաձայն կատարված հետազոտության արդյունքների` հարցման պահի դրությամբ ծխախոտ օգտագործել է հարցման ենթարկվածների 28,4 տոկոսը :(Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության համահանրապետական ուսումնասիրության արդյունքներ, Երևան 2005: Զեկույցը հրատարակվել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական Միության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող «Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի» օժանդակությամբ):ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից նախկինում իրականացված «Ծխախոտի սպառման հետազոտությունը» (Ազգային վիճակագրական ծառայություն, 2001), պարունակել է տեղեկատվություն ծխախոտի օգտագործման տարածվածության վերա-բերյալ: Ուշագրավ է ստացված տվյալների համեմատությունը 1999թ. իրականացված վերոնշյալ հետազոտության հետ: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծխախոտի սպառման հետազոտության ժամանակ հարցման մեջ ընդգրկվել է 16-75 տարեկանների տարիքային խումբը, ապա ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով նպատակահարմար է դիտարկել այդ նույն տարիքային խումբը: Այսպես, համաձայն ծխախոտի սպառման հետազոտության արդյունքների` 1999թ. ծխախոտ է օգտագործել հարցված 16-75 տարեկան բնակչության 29,0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 63,7 և կանանց 1,24 տոկոսը, իսկ սույն հետազոտության արդյունքներով` համապատասխան ցուցանիշները կազմել են (16-75 տարեկանների համար) համապատասխանաբար 29,0%, 60,5% և 2,2%: Եթե նախորդ հետազոտության համեմատությամբ ծխախոտ օգտագործողների ընդհանուր տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ` 29 տոկոս, ապա փոփոխություններ են արձանագրվել տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռների կառուցվածքում, մասնավորապես, տղամարդկանց տեսակարար կշիռը նվազել է, իսկ կանանցը` աճել: Մանրամասն ծանոթանալու համար տես հավելված 1 Տարածաշրջանի ծխելու տարածվածությունը երիտասարդության շրջանում կազմեց 27-30%` ամբողջությամբ ոչ արտահայտված բարձրացման միտումով: 2004թ. ՀՀ-ում կատարված հետազոտության (13-15 տարեկանների) համաձայն պատասխանողների քառորդ մասը /24,8% / երբևէ ծխել է, իսկ նրանց 5,6%-ը ներկայումս ծխողղներ են: Կա նաև էական սեռային տարբերություն` տղաների 10 ից 4-ը /41,6%/ փորձել են ծխել, իսկ ամեն 9-րդ պատասխանողը /11,1%/ ներկայում ծխող է: Պատասխանող աղջիկներից ամեն 9-րդը երբևէ փորձել է ծխել, բայց միայն 1,2%-ն է ներկայում ծխող: Գրեթե քառորդ մասը /24,2%/ թութուն էր օգտագործում, իսկ մնացած 92%-ը արտադրված ծխախոտ: Փաստորեն` ավելի շատ գյուղական /30,9%/ և այլ քաղաքային /33,30%/ ծխողներն են թութուն օգտագործում, քան Երևանի պատասխանողները /7,5%/: Նշանակալիորեն` ուսանողների 10-ից 1-ը /5,9%/ օգտագործում էր ծխախոտի տեսակներ` 5,0% սիգար, իսկ 1,6%-ը` ծխամորճ, տղաները /10,5%/ հինգ անգամ շատ, քան աղջիկները /2,0%/: Ավելի քիչ, քան 10-ից 1 ուսանողը օգտագործում էր և ծխախոտ և այլ տեսակի ծխախոտներ. մեկ անգամ ևս նշենք որ տղաները /14,2%/ հինգ անգամ ավելի շատ քան աղջիկները /3%/: Տարբերությունը այսքան մեծ չէ, երբ համեմատում ենք շրջանները: 1990թ. երկրորդ կեսին գրեթե ոչ մի պետությունում երիտասարդության շրջանում ծխելու տարածվածության նվազման միտում չի նկատվել, ինչը պետք է զգաստացնի մեզ: Սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակով բնակչության շրջաններում ծխախոտի օգտագործման ցուցանիշների շարժընթացը նույնպես բարենպաստ չէր: Մասնավորապես, ոչ մի տվյալ չի հայտնաբերվել, որ ծխախոտի օգտագործման ցուցանիշներում սոցիալ-տնտեսական գրադիենտն ունի նվազման միտում: Տարածաշրջանի կենտրոնական և արևմտյան մասերում թոքի քաղցկեղից ստանդարտացված գործակիցը կայունացել է կամ որոշ չափով նվազել է: Կանանց մոտ ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված մահվան պատճառների ցուցանիշները աճում են, քանի որ կանայք ծխախոտ սկսել են օգտագործել ավելի ուշ, քան տղամարդիկ: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը Հայաստանում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը հանդիսանում է հիմնական ռիսկի գործոն: Եթե համեմատենք տղամարդկանց այդպիսի հիվանդությունների տարածվածությունը կանանց հետ, ապա ակնհայտ է, որ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են: Օրինակ` 2002թ. թոքի քաղցկեղ ախտորոշած անձանցից 808-ը եղել են տղամարդ և 136-ը` կին: Կոկորդի քաղցկեղ ախտորոշած անձանցից 27-ը եղել են տղամարդ, 4-ը` կին: Նույն պատկերն է նաև այլ հիվանդությունների և մահացության դեպքում: Կան ծխախոտի ազդեցության հետևանքների պատկերը ուսումնասիրած խոշոր փորձագետներ Ալան Լոպեսի, Ռիչարդ Պետոյի և ուրիշների հետազոտության տվյալները: Ընդ որում նմանատիպ հետազոտություններ նրանք անց են կացրել Եվրոպայի և աշխարհի շատ երկրներում: Ստորև ներկայացված է հետազոտության արդյունքների մի մասը:


Այսպիսով, հարց է ծագում, իրազեկվա՞ծ են արդյոք ծխողները թե ինչպիսի ռիսկային գոտում են իրենք գտնվում և ինչպիսին են հետևանքները:
Իհարկե, կարևոր է իմանալ, թե արդյոք ծխողները գիտե՞ն ինչպիսի ռիսկային գոտում են գտնվում, վերցնու՞մ են արդյոք իրենց վրա ծխախոտի հետ կապված բոլոր ծախսերը:
Առաջինը. փորձը ցույց է տալիս, որ ծխողները հիմնականում լիարժեք պատկերացում չունեն հիվանդացության և վաղաժամ մահվան բարձր, իրական հավանականության մասին: Դա ծխելու գլխավոր, անհատական արժեքն է: Օրինակ, Չինաստանում չափահաս ծխողների 61%-ը ենթադրում է , որ ծխախոտը աննշան ազդեցություն ունի առողջության վրա: Բարձր եկամուտ ունեցող երկրներում տեղեկացվածությունը ծխախոտի վնասի մասին ավելի մեծացել է վերջին տասնամյակներում: Սակայն հարցվողների մի մասը գտնում է, որ ծխախոտի վնասակարության մասին տեղեկատվությունը ուռճացված է կամ դա իրենց չի վերաբերվում:

Երկրորդ, որ երեխաները և անչափահասները չեն կարող լիարժեք գնահատել առողջության վրա ծխելու ազդեցության ցանկացած տեղեկատվություն: Կարևոր է նաև, որ սկսնակ ծխողները թերագնահատում են նիկոտինի կախվածությունից հետագա ծախսերի հնարավորությունը: Հայտնի է, որ ծխել սկսում են հիմնականում վաղ տարիքից: Հաճախ երիտասարդ տարիքում, նույնիսկ եթե կա լիարժեք տեղեկատվություն, կա վտանգավոր պահելաձևի և արարքների ձգտում: Օրինակ ալկոհոլի օգտագործումը կամ մեքենայի արագ վարելը: Շատ երկրներում կան օրենքներ, որոնք սահմանափակում են տարիքային առումով ասենք ընտրություններին մասնակցելու, ամուսնության կամ վարորդական իրավունք ստանալու մարդկանց հնարավորությունները: Ծխախոտի օգտագործման տարիքային սահմանափակումը կարելի է նույնպես համարել նորմալ երևույթ: Եթե գնահատում ենք ծխախոտի վտանգավորությունը ամբողջ կյանքի համար, ապա այն ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Ըստ վիճակագրության` 15 տարեկանից ծխողներից հազարից 125-ը մահանում է միջին տարիքում: Բացի այդ շատ վտանգավոր պահելաձևեր չեն բերում այնպիսի կախվածություն ինչպես ծխախոտը:
Երրորդ` ուսումնասիրությունները փաստում են, որ ծխողները ծախսերի մի մասը ինչպես ուղղակի, այնպես էլ ուղղակի դնում են ուրիշների վրա: Հատկանշական է, որ մարդիկ ընդհանրապես գնահատում են իրենց ընտրությունը իրապես այն դեպքում, երբ իրենք են ուղղակի կրում բոլոր ծախսերը և իրենք են անմիջապես ստանում շահույթը կամ հաջողությունը: Եթե ուրիշները իրենց վրա են վերցնում ծախսերի մի մասը, ապա նշանակում է, որ ծխողները ծխում են ավելի շատ, քան կծխեին, եթե բոլոր ծախսերը իրենք անեին: Օրինակ ծխողների բժշկական սպասարկման ծախսերը ավելի շատ են, քան չծխողներինը: Բժշկական սպասարկման ծախսերի մի մասը, հատկապես հոսպիտալացման և մի շարք հիվանդությունների դեպքերում կատարվում է պետական բյուջեի հաշվին:
Ծխախոտի երկրորդային ծուխ
Ծխելը վնաս է հասցնում ոչ միայն այն անհատին, որը ծխում է (ծխող), այլև վնասում է օտար ծխախոտի ծխի քրոնիկ ազդեցությանը ենթարկվող անձանց (պասիվ ծխելը կամ ծխախոտի “երկրորդային” ծխի ազդեցությունը):
Ի՞նչ է ծխախոտի երկրորդային ծուխը: Ծխախոտի երկրորդային ծուխը բուն սիգարետի այրման արդյունք է, միևնույն ժամանակ, որ ամենագլխավորն է, դա ծխողի արտաշնչած ծուխն է: Երկրորդային ծխելը, կողմնակի ծխելը, ակամա ծխելը կամ շրջակա միջավայրում պարունակվող ծխախոտային ծխից անպաշտպան լինելը (ՇՄԾԾ, անգլիական հապավումը ETS), այս բոլորը պատկանում է շրջապատող մարդկանցից տարածվող ծխի ներշնչման ֆենոմենին:
Ծխի երեք քարորդը արտազատվում է շրջակա միջավայր: Այդ ծխում պարունակվում են առողջության համար վնասակար միևնույն բաղադրամասերը: Երկրորդային ծխախոտային ծուխը իրենից ներկայացնում է հազարավոր քիմիական նյութերի բարդ խառնուրդ:
Երկրորդային ծխախոտային ծուխը կազմող առնվազն 40 սուբստանցիաները առաջացնում են քաղցկեղ: Բացի այդ, ծխախոտի ծուխը մեծ քանակությամբ պարունակում է ածուխի մոնօքսիդ` գազ, որը նվազեցնում է օրգանիզմի հյուսվածքներին` ներառյալ այնպիսի կենսական կարևոր օրգաններ ինչպիսիք են սիրտը և ուղեղը, արյանը թթվածին մատակարարելու ունակությունը: Այն պարունակում է այլ

Սովորական ծխելուց այն տարբերվում է նրանով, որ այն պարտադրված է: Ծխի ազդեցությանը ենթարկվող չծխողները հիմնականում երեխաներն են: Բացի այդ, Հայաստանում չծխողների զգալի մասն աշխատում է ծխողների կողքին և ծխի ազդեցությունը լինում է էական: Օտար ծխի ազդեցությանը ենթարկվող մեծահասակները ենթարկվում են թոքի քաղցկեղի ոչ մեծ, բայց իրական և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ավելի մեծ ռիսկի: 1990 թվականներին ԱՄՆ-ում անցկացված ծավալային հետազոտությունը (32000 հետազոտված միավոր) ցույց տվեց, որ ծխախոտի ծուխը կանոնավոր կերպով շնչած անձանց մոտ սրտամկանի ինֆարկտի քանակը երկու անգամ բարձր էր, քան ծխախոտի ծխից խուսափած անձանց մոտ: Այսպիսով, պասիվ ծխելը ոչ միայն դիսկոմֆորտային է և առաջացնում է գլխացավ, հազ, աչքի լորձաթաղանթի գրգռում և այլն, այլ նաև կարող է առաջացնել ավելի լուրջ հիվանդություններ: Երեխաներն իրենց հերթին տառապում են առողջության հետ կապված խնդիրների ամբողջ համալիրով, չհաշված սոցիալ-վարքագծային խնդիրները: Նրանք ավելի հաճախ են հիվանդանում բրոնխիտով, շնչառական ուղիների, միջին ականջի բորբոքումներով, շատերի մոտ զարգանում է ասթմա: Վիճակագրորեն նրանք ավելի հաճախ են դիմում հիվանդանոց: Պասիվ ծխելուն ակամա էքսպոզիցիայի (կամ ծխախոտի երկրորդային ծխի) վնասակարության և դրա հետևանքների վերաբերյալ փաստացի տվյալների կուտակումը ընդգծում է չծխողների իրավունքների պաշտպանության և ծխախոտի օգտագործման և տարածվածության միջին մակարդակի իջեցմանը ուղղված օրենքների ընդունման անհրաժեշտությունը:
Հավելված
Համաձայն հետազոտությամբ ստացված արդյունքների, հարցման պահի դրությամբ ծխախոտ է օգտագործել հարցման ենթարկվածների 28,4 տոկոսը: Տարիքային խմբերի դիտարկելու պարագայում, ծխողների տեսակարար կշիռները 25-64 տարիքային խմբերի համար եղել են գրեթե միևնույնը և տատանվել 31,4-34,1 տոկոսի միջակայքում: Ինչ վերաբերում է 16-24 և 65-ից բարձր տարիքային խմբերին, ապա ծխողների տեսակարար կշիռներն այդ տարիքային խմբերում կազմել են համապատասխանաբար 19,3 տոկոս և 21,4 տոկոս:

Հարցվածների թվաքանակի բաշխումն ըստ ծխելու հայտանիշի (տարիքային խմբերով) արտացոլված է վերը բերված գծապատկեր 1-ում. Ըստ սեռատարիքային բաշխվածության դիտարկելու պարագայում, հարց-ման պահին ծխախոտ է օգտագործել կանանց` 2,1 տոկոսը և տղամարդկանց 59,6 տոկոսը: Ուշագրավ է, որ կանանց շրջանում ծխողների առավել բարձր տեսակարար կշիռն արձանագրվել է 55-64 տարիքային խմբում (4,9 տոկոս): Ինչ վերաբերում է տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածությանը, ապա տեսակարար կշռի միջին ցուցանիշից առավել ցածր ցուցանիշն արձանագրվել է միայն 16-24 (39,2 տոկոս) և 65 և բարձր (48,9 տոկոս) տարիքային խմբերում, մինչդեռ մյուս տարիքային խմբերում ծխողների տեսակարար կշիռը տատանվել է 64,2-ից 69,4 տոկոսի միջակայքում:

Ըստ մարզերի դիտարկելու պարագայում ծխողների տեսակարար կշիռը Երևան քաղաքում միջին ցուցանիշից ցածր է եղել 2,4 տոկոսային կետով, իսկ այլ մարզերում` բարձր` 1,0 տոկոսային կետով: Ուշագրավ է, որ 16-34 տարիքային խմբում ծխողների տեսակարար կշիռը թե՛ Երևանում և թե՛ այլ մարզերում գրեթե նույնն է (աղյուսակներ 1, 2):

Պատկերն այլ է ըստ առանձին մարզերի ու սեռատարիքային բաշխվածության դիտարկելու պարագայում: Այսպես` Երևան քաղաքում ծխախոտ օգտագործող կանանց տեսակարար կշիռը կազմել է 4,3 տոկոս` գրեթե 4 անգամ գերազանցելով այլ մարզերի համապատասխան ցուցանիշին, իսկ տղամարդկանց պարագայում` հակառակը, Երևան քաղաքի համապատասխան ցուցանիշը (54,7 տոկոս) ցածր է եղել այլ մարզերի ծխողների տեսակարար կշռից մոտ 7 տոկոսային կետով ( աղյուսակներ 3,4):


Գրականություն
- Европейская стратегия борьбы против табака. Европейское региональное бюро Всемирной организации здравоохранения, Копенгаген, 2002, Резюме, Стр i.
- Третий план действий “За Европу без табака” (1997–2001 гг.). Резюме. Стр1.
- Третий план действий “За Европу без табака” (1997–2001 гг.). Табак и наносимый им вред в Европейском регионе.
- Табак. Информационный пакет «Drugbox» Шведская независимая организация ''Общество без наркотиков'', 1999. Стр11.
- Հիվանդությունների միջազգային դասակարգում ՀՄԴ 10 (Համառոտ տարբերակ) Երևան, 2002, Էջ. 92.
- Европейская стратегия борьбы против табака. Европейское региональное бюро Всемирной организации здравоохранения, Копенгаген, 2002, Стр 6.
- Европейская стратегия борьбы против табака. Европейское региональное бюро Всемирной организации здравоохранения, Копенгаген, 2002. Стр 6.
- Европейская стратегия борьбы против табака. Европейское региональное бюро Всемирной организации здравоохранения, Копенгаген, 2002. Стр 6.
- Mortality from smoking in developed countries 1950-2000, Indirect Estimates from National Vital Statistics. Ricard Peto, Alan Lopes, Julian Boreham, Michael Thun and Clark Heath Jr. Oxford Medical Publications.
- Табак. Информационный пакет «Drugbox» Шведская независимая организация ''Общество без наркотиков'',1999. Стр14.
26.05.2006 Կարդացեք նաև
21.04.2006
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ