Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեպքեր, բացահայտումներ

4 գիտական բացահայտումներ, որոնք կազդեն Ձեր առողջության վրա 2015 թվականին. news.am

4 գիտական բացահայտումներ, որոնք կազդեն Ձեր առողջության վրա 2015 թվականին. news.am

Որոշ գիտական բացահայտումներ կարող են լրջորեն ազդել առողջապահության ընդհանուր ոլորտի եւ, մասնավորապես, մեր առողջության վրա:

 

Ահա չորս հետաքրքիր բացահայտում, որոնք արդեն այսօր մեծ դեր են խաղում ժամանակակից բժշկության մեջ.

 

1. Աղիքային մանրէների կարեւորության մասին

 

Մարդիկ վերջապես հասկացել են, թե որքան կարեւոր դեր ունեն աղիքներում բնակվող միլիարդավոր մանրէները, այդ իսկ պատճառով վերջին ժամանակներում հենց դրանց հետ կապված այդքան շատ հետազոտություններ են իրականացվում:

 

Օրինակ՝ Քլիվլենդի կլինիկայից Սթենլի Հեյզնի վերջերս կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային մանրէները որոշակի դեր են խաղում սրտային հիվանդությունների զարգացման հարցում՝ կենդանական ծագման սննդամթերքների որոշ նյութեր մարսելով եւ արդյունքում TMAO անվամբ հայտնի թունավոր թափոններ արտադրելով:

 

2. Քաղցկեղի զարգացման հավանականությունը գնահատելու հնարավորության մասին

 

Տարիքը, էթնիկական պատկանելիությունը, գենետիկան եւ ապրելակերպն ազդում են օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականության վրա: Lerner Research ինստիտուտից Մայքլ Քաթանը հատուկ օնլայն հաշվիչ է ստեղծել, որը հաշվի է առնում բոլոր ռիսկային գործոնները եւ օգնում բժիշկներին գնահատել՝ արդյոք հիվանդին կոլորեկտալ սքրինինգ է հարկավոր:

 

Ապագայում այդպիսի հաշվիչներ շատ կլինեն եւ դրանք հավանաբար կօգնեն ժամանակին բացահայտել որոշ հիվանդություններ եւ կանխել դրանց զարգացումը:

 

3. Շնչառության կարեւորության մասին

 

Պարզվում է՝ արտաշնչված օդի կազմությունը կարող է շատ բան պատմել մարդու առողջության մասին եւ նույնիսկ կանխագուշակել շաքարախտը կամ թոքերի քաղցկեղը:  Դեռեւս քչերն են ախտորոշման այս մեթոդից օգտվում, բայց շատ մասնագետներ կարծում են, որ 2015 թ. այն տարածում կգտնի:

 

Ռայդ Դվեյկն իր գործընկերների հետ հաջողությամբ ցույց է տվել այս մեթոդի ճշգրտությունը՝ ախտորոշելով լյարդի, ենթաստամոքսային գեղձի եւ թոքերի քաղցկեղները, ինչպես նաեւ սրտի նոպան, հեպատիտը եւ լյարդի  ոչ ալկոհոլային հիվանդությունը:

 

4. Պատվաստանյութերի կարեւորության մասին

 

Երբեմն ծայրահեղ իրավիճակները նպաստում են գիտության եւ բժշկության ոլորտում առաջընթացին: Օրինակ՝ Էբոլա տենդի վերջին բռնկումների լույսի ներքո բուժաշխատողներին եւ ռիսկային խմբում գտնվող բոլոր մարդկանց պաշտպանել կարողացող պատվաստանյութի ստեղծման հարցն առանձնապես ակտուալ է դառնում:

 

Դեղագործական որոշ ընկերություններ արդեն խոստանում են շատ շուտով ներկայացնել սեփական պատվաստանյութերը: Պատվաստանյութեր են մշակվում նաեւ արեւադարձային տենդի վիրուսի դեմ, որն ըստ էության մահացու չէ, բայց կարող է վտանգավոր բարդությունների հանգեցնել:

 

Մասնագետներն աշխատում են նաեւ կրծքի քաղցկեղի դեմ պատվաստանյութի մշակման վրա, եւ, չնայած այն դժվար թե շուտով շուկայում հայտնվի, գաղափարն ինքնին հետաքրքիր է եւ հեռանկարային:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. moldovenii.md
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ