Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ. Կարլ Լագերֆելդ. news.am

Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ. Կարլ Լագերֆելդ. news.am

Համաշխարհային նորաձեւության հսկաներից մեկը՝ գերմանացի ոճաբան եւ լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը դեռ մանկուց է հետաքրքրված եղել նորաձեւությամբ: Նա կրթությունը ստացել է Փարիզում, իսկ 1955 թ. նրա հեղինակած վերարկուն հաղթել է նորաձեւության մրցույթներից մեկում: Այդպես նա դարձավ ֆրանսիացի դիզայներ Պիեռ Բալմենի օգնականը, որից հետո իր տաղանդի եւ աշխատասիրության շնորհիվ սկսեց ինքնուրույն հարթել իր ուղին նորաձեւության ասպարեզում:

Լագերֆելդը հետաքրքիր մտքեր ուներ ո՛չ միայն հագուստի հարցում… Նրա արտահայտած մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

«Սեւ ու սպիտակը միշտ էլ նորաձեւ է՝ անկախ նրանից, թե ինչ է այդ համադրությունը նշանակում»:

«Կյանքում ես ամենից շատ սիրում եմ նոր սկիզբը»:

«Ինձ ոչ-ոք ու ոչինչ այդքան չի վախեցնում, որքան տիկնիկների հավաքածու ունեցող մարդիկ»:

«Ինձ համար ձանձրալի է այն մարկանց կյանքը, ովքեր ամեն օր ստիպված են գնալ աշխատավայր՝ գումար վաստակելու համար»:

«Մարդիկ կարող են խմել աչքերի միջոցով, ես էլ կարող եմ ուտել քթիս օգնությամբ»:

«Այսօրվա նորաձեւության մեջ լոգոյի դերն անժխտելի է»:

«Հավաքածուն, պարզապես, մեկ հավաքական միտք չէ: Դա այն է, ինչը քեզ դուր է գալիս, որը դու հետագայում գծում ես թղթի վրա»:

«Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ»:

«Արդեն չգիտեմ, թե ինչ է նշանակում «նորմալ» բառը»:

«Հավաքածու ստեղծելը նման է նոն-սթոփ երկխոսության»:


Կարլ Լագերֆելդ


Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ