Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Ուզո՞ւմ եք վեճի մեջ Ձեր խոսքը վերջինը լինի. խորհուրդներ Ուինսթոն Չերչիլից. crossnews.am

Ուզո՞ւմ եք վեճի մեջ Ձեր խոսքը վերջինը լինի. խորհուրդներ Ուինսթոն Չերչիլից. crossnews.am

Ուինսթոն Չերչիլն ամենաազդեցիկ մարդկանցից է բրիտանական պատմության մեջ: Նա եղել է Միացյալ Թագավորության վարչապետը 1940-1945թթ., իսկ հետո վերընտրվել 1951-1955թթ: Սակայն, բացի 20-րդ դարի մեծագույն առաջնորդներից մեկը լինելուց, նա նաև եղել է պատմաբան, գրող և նկարիչ:

Ահա քաղվածք նրա խոսքերից, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը.

1. Ցանկացած ճգնաժամ բերում է նոր հնարավորություններ:

2. Հաջողությունն այն ուժն է, որով քայլում ես մեկ անհաջողությունից մյուսը՝ առանց խանդավառությունդ կորցնելու:

3. Բազեն կարողանում է բարձրանալ թռիչքի մեջ, երբ թռչում է քամուն հակառակ, ոչ թե քամու ուղղությամբ:

4. Յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում վիճակվում է բախվել իր «մեծ հնարավորությանը»: Ցավոք, շատերը նորից ոտքի են ելնում ու շարունակում ճանապարհը, ասես ոչինչ էլ չի եղել:

5. Ուզում եք, որ վեճի մեջ Ձեր խոսքը վերջի՞նը լինի: Ուրեմն ասեք Ձեզ հետ վիճաբանողին. «Հավանաբար Դուք ճիշտ եք»:

6. Մենք ապրում ենք մեծ դեպքերի և փոքր մարդկանց դարաշրջանում:

7. Ինչպե՞ս է նավը հաղթում ալիքներին՝ չնայած, որ դրանք ավելի ուժեղ են, քան նա: Որովհետև նավը նպատակ ունի, իսկ ալիքները՝ ոչ:

8. Եթե սպանենք մարդասպանին, մարդասպանների թիվը չի փոխվի:

9. Վատատեսը ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություն, իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ՝ հնարավորություն:

Սկզբնաղբյուր. crossnews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ