Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Հայտնի և գեղեցիկ կանանց սրամիտ մտքերը` աֆորիզմներով. tert.am

Հայտնի և գեղեցիկ կանանց սրամիտ մտքերը` աֆորիզմներով. tert.am

Ուկրաինական Cluber-ը ի մի է բերել հանրահայտ ու գեղեցիկ կանանց՝ թևավոր խոսքեր դարձած մեջբերումները: Մեջբերվածների թվում են ոչ միայն լրագրողներ ու գրողներ, այլև՝ դերասանուհիներ, որոնք հայտնի են, նախևառաջ, իրենց գեղեցկությամբ:

 

Ներկայացվածից Tert.am-ի ընտրանին ունի հետևյալ տեսքը`

 

«Աստվածուհու տեսք ունենալու համար քսան րոպե է հարկավոր: Սակայն բնական տեսք ունենալու համար հարկավոր է 3 ժամ»:

Յանինա Իպոխարսկայա, լեհ նկարչուհի, լրագրող

 

«Տղամարդուն որևէ բան անել դրդելու լավագույն տարբերակն ակնարկելն է, եթե նա արդեն ծեր է նման գործերի համար»:

Շիրլի Մաքլեյն, ամերիկացի կինոդերասանուհի

 

«Ես մեծ փառք եմ տեսել, տարել մեծագույն անփառունակություն և համոզվել, որ դրանք ըստ էության՝ միևնույն բանն են»:

Աննա Ախմատովա, ռուս բանաստեղծուհի

 

«Կնոջ գեղեցկությունը խնդիր է դառնում միայն 2 դեպքում, երբ գեղեցկությունը չկա և երբ չկա ոչինչ՝ գեղեցկությունից բացի»:

Մոնիկա Բելուչի, իտալացի դերասանուհի

 

«Կինը, ով սիրելի է, միշտ էլ հաջողության է հասնում»:

Վիքի Բաում, ավստրիացի գրող

 

«Մենք` կանայքս, միշտ սիրահարված ենք միևնույն տիպի տղամարդկանց: Դա մոնոգամիայի մեր տարբերակն է»:

Լորեն Բեյքոլ, ամերիկացի կինոդերասանուհի

 

«Երջանկույթունը լավ առողջությունն ու վատ հիշողությունն է»:

Ինգրիդ Բերգման, շվեդ կինոդերասանուհի

 

«Վեպերն ու կատակերգությունները սովորաբար ավարտվում են ամուսնությամբ. ենթադրվում է, որ դրանից հետո արդեն ասելու բան չկա»:

Մարգարիտ դե Բլեսինգթոն, անգլիացի գրող

 

«Ոնց է թռնում ժամանակը... Արդեն տասը տարի է, ինչ ես 25 տարեկան եմ»:

Վանդա Բլոնսկայա, լեհ լրագրող

 

 

«Չկա ավելի ծանր աշխատանք, քան փորձել գեղեցիկ տեսք ունենալ առավոտյան ութից մինչև կեսգիշեր»:

 

«Էթիկետը փակ բերանով հորանջելու կարողությունն է»:

Բրիջիտ Բարդո, ֆրանսիացի կինոդերասանուհի

 

«Տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը նրա հետ չամուսնանալն է»:

Կատրին Դընյով, ֆրանսիացի կինոդերասանուհի

 

«Այս գիշեր ինձ հետ սարսափելի բան է կատարվել` ոչինչ չի կատարվել»:

 

«Իմ լուսանկարները անարդարացի են իմ հանդեպ: Դրանք ճիշտ այնպիսին են, ինչպիսին ես կամ»:

Ֆիլիս Դիլեր, ամերիկացի գրող

 

«Աստված ստեղծել է տղամարդուն, հետո որոշել, որ ընդունակ է ավելիին և ստեղծել է կնոջը»:

Ադելա Սենթ - Ջոնս, ամերիկացի լրագրող

 

«Իր գեղեցկության մեջ հաստատ համոզված կինը կարող է, ի վերջո, մնացած բոլորին ևս համոզել դրանում»:

Սոֆի Լորեն, իտալացի կինոդերասանուհի

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. bombla.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ