Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Նման եղեք ինքներդ ձեզ. մյուս բոլոր դերերն արդեն զբաղված են. մեջբերումներ Օսկար Ուայլդից. tert.am

Նման եղեք ինքներդ ձեզ. մյուս բոլոր դերերն արդեն զբաղված են. մեջբերումներ Օսկար Ուայլդից. tert.am

Կան դասական գրողներ, որոնց երբեք չեն դադարի մեջբերել, և նրանցից մեկն, անշուշտ, Օսկար Ուայլդն է: Էսթետ, սկանդալային գրող, հմուտ պատմիչ և աֆորիզմների վարպետ Ուայլդը մտքերին կարճ ու ավարտուն տեսք հաղորդելու կարողությամբ ապշեցնում էր ընթերցողներին և զրուցակիցներին: Բացի այդ, նա վարպետորեն տիրապետում էր հեգնանքի արվեստին: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով իռլանդացի գրողի մտքերը, որոնցից շատերը հիանալիորեն նկարագրում են 21-րդ դարի մարդուն:

 

 

1. Ինչ լավ բան կա աշխարհում՝ կա՛մ անբարո է, կա՛մ անօրեն, կա՛մ բերում է ճարպակալման:

 

2. Մենք տանել չենք կարողանում մարդկանց, ովքեր նույն թերություններն ունեն, ինչ՝ մենք:

 

3. Ես չեմ ուզում իմանալ` ինչ են խոսում մեջքիս ետևից, ես առանց այդ էլ շատ մեծ կարծիքի եմ իմ մասին:

 

4. Ես միշտ  բարեկամաբար եմ մոտենում այն մարդկանց, ում հանդեպ անտարբեր եմ:

 

5. Կյանքում երկու մեծ ողբերգություն կա՝ երբ չես ստանում, ինչ ցանկանում ես, և երբ ստանում ես:

 

6. Նման եղեք ինքներդ ձեզ. մյուս բոլոր դերերն արդեն զբաղված են:

 

7. Ես այնքան զրպարտություն եմ լսել ձեր մասին, որ կասկած չունեմ՝ դուք հիանալի անձնավորություն եք:

 

8. Ես շատ բծախնդիր չեմ. ամեն ինչում անհրաժեշտ է միայն լավագույնը:

 

9. Երբեք մի՛ սիրեք նրան, ով ձեզ վերաբերում է ինչպես սովորական մեկին:

 

10. Ներե՛ք ձեր թշնամիներին. դա նրանց հունից հանելու լավագույն եղանակն է:

 

11. Սիրո մասին գրելը շահավետ է. պահանջարկն է մեծ:

 

12. Երբ մարդ երջանիկ է, նա միշտ լավն է լինում, բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են լինում:

 

13. Ինչպես ասել է սրամիտ մի ֆրանսիացի` կանայք միշտ ոգեշնչում են մեզ՝ մեծ գործեր անելու և մշտապես խանգարում են իրագործել դրանք:

 

14. Եսասիրությունն այն չէ, որ մարդ ապրում է՝ ինչպես ինքն է ուզում, այլ երբ ստիպում է ուրիշներին՝ ապրել իր սկբունքներով:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. viaranews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ