Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Աշխարհում խաղաղության համար հարկավոր է խաղաղություն մարդկանց մտքերում. Դալայ Լամա. 1in.am

Աշխարհում խաղաղության համար հարկավոր է խաղաղություն մարդկանց մտքերում. Դալայ Լամա. 1in.am

Դալայ Լաման մոլորակի վրա առանցքային պայման է նշել մտքի խաղաղվածությունը, միայնակ և այլոց հաշվին երջանկության անհնարինութան ընկալումը, էմոցիաները կառավարել կարողանալը, սերը, կարեկցությունը և համբերատարությունը, հայտնում է RIA Novosti-ն:

 

Յուրաքանչյուրի պատասխանատվությունը

 

«Ամեն տարի հավաքվում է Նոբելյան դափնեկիրների կոմիտեն, ես նույնպես մասնակցում եմ այդ հավաքներին, որտեղ մենք խոսում ենք խաղաղության մասին: Աշխարհը վերջնական արդյունքում հանգում է մտքում խաղաղության: Եթե միտքը լի է կրքերով, զայրույթով, ապա շատ դժվար է խաղաղության հասնել մոլորակում: Երկրի ամեն մի բնակիչ պատասխանատու է այդ աշխարհի համար: Եթե մենք մտածում ենք միայն մեր մասին, մենք չենք կարողանա երջանիկ ապրել: Իսկ մյուսներն ավելի շատ են՝ 7 մլրդ»,- ռուս բուդդայականների համար դասերի ժամանակ ասել է Դալայ Լաման, ով 25 տարի առաջ է ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակ:

 

Նրա խոսքով՝ բոլոր կենդանի արարածները, ընդհուպ՝ կենդանիները, չեն ցանկանում տառապել ու ցանկանում են երջանիկ լինել: Սակայն կենդանիներն ի վիճակի չեն գործի դնել իրենց խելքն այն աստիճանով, ինչպես մարդը, և նրանք հիմնականում ձգտում են զգայական հաճույքների:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. tuva.asia
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ