Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Բոլոր մարդիկ հաղթող են ծնվում, սակայն ժամանակը, մարդիկ և իրադարձությունները սպանում են նրանց հավատը. Պաուլո Կոելիոյի խոհերը

Բոլոր մարդիկ հաղթող են ծնվում, սակայն ժամանակը, մարդիկ և իրադարձությունները սպանում են նրանց հավատը. Պաուլո Կոելիոյի խոհերը

Բոլոր մարդիկ իրենց մեջ ունեն ուժ սեփական ճակատագիրը գտնելու, բարի գործեր կատարելու և կյանքի կոչելու իրենց անհատական լեգենդը: Մարդիկ միշտ էլ ունենում են ընտրության հնարավորություն,  բոլոր մարդիկ հաղթող են ծնվում, սակայն ժամանակը, մարդիկ և իրադարձությունները սպանում են նրանց հավատը սեփական անձի նկատմամբ:

 

Cluber.com-ն առաջարկում է վերլուծել Պաուլո Կոելիոյի խորիմաստ մտքերը:

 

1. Երբեմն անհարաժեշտ է պարտվել, որպեսզի տեսնես՝ ով կգա քո ետևից

 

Երբեմն շատ կարևոր է ռիսկի գնալ և անել այն, ինչ վտանգավոր է, սակայն ցանկալի, քանի որ միայն այդ պարագայում մարդը կարող է հասկանալ, թե իրականում ինչի է ընդունակ ինքը: Վախը մարդկանց մեջ ձևավորվում է դեռևս այն տարիքում, երբ ծնողներն են թելադրում նրա քայլերը՝ բազմաթիվ «ոչ»-երով ու «չի կարելի»-ներով: Այդ տարիքում երեխաներին ստիպում են մտածել, որ կյանքում շատ քիչ բան է հենց իրենցից կախված, սակայն իրականում նրանցից է կախված ամենակարևորը՝ սեփական երջանկությունը:

 

2. Երբեմն անհրաժեշտ է փափուկ խոսել, որպեսզի տեսնես՝ ով է իրականում լսում քեզ

 

Ուժը լռեցնում է բոլորին, սակայն երբեմն հարկավոր է թույլ ձևանալ՝ հասկանալու, թե ով է իրականում հարգում քեզ:

 

3. Երբեմն կարելի է նաև սխալ որոշումներ կայացնել

 

Միայն ուժեղ մարդիկ են կարողանում խոստովանել իրենց սխալները, մարդկանց աչքերին նայելով՝ ասել «Այո՛, ես արդարացում եմ փնտրում իմ արարքի համար, սակայն մեղքն ամբողջությամբ իմ ուսերին է»: Նման մարդիկ ունակ են ամեն ինչ զրոյից սկսել ու հասնել հաջողության: 

 

4. Երբեմն անհրաժեշտ է բաց թողնել նրան, ում սիրում ես, որպեսզի հասկանալի լինի՝ սիրու՞մ է, արդյոք, նա այնքան, որ վերադառնա:


Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. advorts.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ