Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Սովորեք երեկվա´ օրից, հույս դրեք վաղվա´ օրվա վրա և միշտ հարցեր տվե՛ք. Ալբերտ Էյնշտեյնի կյանքի դասերը

Սովորեք երեկվա´ օրից, հույս դրեք վաղվա´ օրվա վրա և միշտ հարցեր տվե՛ք. Ալբերտ Էյնշտեյնի կյանքի դասերը

Ալբերտ Էյնշտեյնը՝ որպես անվանի ֆիզիկոս, մեծ հետք է թողել մարդկության պատմության մեջ, սակայն շատերը չգիտեն, որ նա նաև իր ժամանակի իմաստուն մտածողներից էր:

Cluber.com-ը ներկայացնում է Ալբերտ Էյնշտեյնի իմաստուն մտքերից, որոնք կյանքում կարևոր դասեր են համարվում:

  1. Բոլոր մարդիկ հանճարներ են ծնվում, սակայն կյանքն ուղղում է դա: Եթե ձկանը դատեն իր ծառը ելնելու կարողությամբ, բնականաբար՝ նա արժեք չի ունենա:

  2. Բոլորին հարգանքով և պատվով է պետք վերաբերել, և կարևոր չէ նրա պաշտոնը, հասարակության մեջ զբաղեցրած դիրքը և կոչումը:

  3. Պատահական զուգադիպություններ չեն լինում, այդպես Աստված թաքցնում է իր անձի գաղտնիությունը:

  4. Երևակայությունը գիտելիքներից առավել զորեղ է, տրամաբանությունն օգնում է վերլուծել և հասկանալ ցանկացած խնդիր:

  5. Միայնությունը կարող է երանելի լինել հասուն մարդկանց համար, ինչը անտանելի է երիտասարդների համար:

  6. Արեք միայն այն, ինչ զգում եք սրտով, և իրավացի կլինեք, իսկ քննադատությունները կլինեն ցանկացած պարագայում, սովորե´ք անտեսել դրանք և առաջ անցնել:

  7. Մարդկային կյանքի ամենասիրելի բաները խորհրդավոր և անհասկանալի են: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան խելացի լինի, հեքիաթներ կարդացեք:

  8. Ձեր նշանակությունն ավելի կարևոր է, քան՝ հաջողությունը, ձգտեք ո´չ թե հաջողակ լինել, այլ` օգտակար:

  9. Սխալներն աճի և առաջխաղացման նախանշաններն են:

  10. Գնահատե´ք պարզությունը, եղեք այնքան պարզ, որքան հնարավոր է:

  11. Կուռքեր մի´ ստեղծեք:

  12. Պատիժը ոչ մեկին ավելի լավը չի դարձնում:

  13. Կյանքը ծառայություն է, միայն ուրիշների համար ապրած կյանքը կարելի է լիարժեք համարել:

  14. Երբեք մի´ դադարեք սովորել. ինտելեկտուալ աճը պետք է սկսվի ցանկացած մարդու ծննդյան օրից և ավարտվի մահվան օրը:

  15. Երբեք մի´ դադարեք հարցեր տալ, սովորեք երեկվա´ օրից, հույս դրեք վաղվա´ օրվա վրա և միշտ հարցեր տվե՛ք:

  16. Մի´ վախեցեք ձեր կարծիքն արտահայտելուց:

  17. Դժվարություններն ու խնդիրները նոր հնարավորություններ են ստեղծում:

  18. Ուժով խաղաղության չեք կարող հասնել:

  19. Մանրուքներ գոյություն չունեն:

  20. Լսե´ք ձեր ներքին ձայնին:

  21. Իմաստնությունն ուսումնառության արդյունք չէ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ