Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Ապրեք ներկայո´վ, վաղն այն անցյալ կլինի. 10 խորհուրդ Մահաթմա Գանդիից

Ապրեք ներկայո´վ, վաղն այն անցյալ կլինի. 10 խորհուրդ Մահաթմա Գանդիից

Համա´ռ եղեք: Սկզբում ձեզ չեն նկատի, ապա կծիծաղեն ձեզ վրա, այնուհետև կպայքարեն ձեր դեմ, իսկ վերջում դուք կհաղթեք:

AdMe.ru-ն ներկայացնում է Հնդկաստանի լեգենդար քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի կյանքի սկզբունքները:

  1. Փոխե´ք ինքներդ ձեզ: Եթե ցանկանում եք աշխարհը փոխել, սկսեք ձեզնից: Եթե մարդը փոխի իր հայացքները կյանքի նկատմամբ, ապա կփոխվեն նաև նրա զգացմունքներն ու գործողությունները:

  2. Կառավարե´ք ինքներդ ձեզ: Այն, ինչ մարդն զգում է, կախված է միմիայն իրենից:

  3. Ներեցե´ք և մոռացե´ք այդ մասին: Թույլերը երբեք չեն ներում: Ներողամտությունն ուժեղների բնավորության գիծ է: Անհնար է չարին չարով հաղթել, «ակն՝ ընդ ական» արտահայտությունը կարող է կուրացնել ողջ աշխարհը:

  4. Անգործությունը ոչ մի տեղ չի տանի: Սեփական փորձի մեկ գրամը մյուսների տոննաներ կշռող ուղորդումը չարժի:

  5. Ապրեք ներկայո´վ: Վաղն այն անցյալ կլինի:

  6. Մենք ընդամենը՝ մարդ ենք, իսկ յուրաքանչյուր մարդ սխալական է: Ընդունե´ք ձեր սխալները:

  7. Համա´ռ եղեք: Սկզբում ձեզ չեն նկատի, ապա կծիծաղեն ձեզ վրա, այնուհետև կպայքարեն ձեր դեմ, իսկ վերջում դուք կհաղթեք:

  8. Մարդկանց մեջ բարի´ն փնտրեք և օգնեք նրանց:

  9. Ներդաշնակ և անկեղծ եղեք սեփական անձի հետ: Երջանկությունն այն է, երբ ձեր մտքերն ու խոսքերը ներդաշնակ են:

  10. Շարունակեք աճել և զարգանալ: Մշտական ինքակատարելագործումը կյանքի օրենքն է:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ