Առողջապահություն 3.2009
Անմարդկային շնասիրություն

Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների գործակալության անցկացրած մրցույթի արդյունքում:
Ընկերության աշխատակիցները թափառող շներին որսալով՝ տանում են իրենց կլինիկան, մի քանի օր պահում, կերակրում, հետազոտում, բուժում, հիվանդությունների դեմ պատվաստում, վիրահատական եղանակով ամլացնում (արուներին ամորձատում են, էգերին ստերջացնում), պոչատում ու կրկին բաց թողնում ազատության մեջ:
Անբուժելի հիվանդ կամ ագրեսիվ շներին վնասազերծում են (մեղմ ասած՝ քնեցնում, խիստ ասած` սատկեցնում): Կլինիկան իր տեխնիկական հագեցվածությամբ միակն է Հարավային Կովկասում և ունի 29 աշխատակից: 2006-2008 թվականների ընթացքում ՍՊԸ-ի կողմից ամլացվել է շուրջ 16000, 2009թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում՝ 1391 շուն և վնասազերծվել 2200-ը:
Հայտնի է, որ մեկ շուն վնասազերծելու համար պահանջվում է 2400, իսկ ամլացնելու համար` 8800-ից (արուի) մինչև 11500 (էգի) դրամ:
Այստեղ, բնականաբար, առաջանում է մի քանի կարևոր հարց:
Ինչո՞ւ են նման գումարները կենտրոնացվում հատկապես թափառող շների, այլ ոչ թե, ասենք, թափառող կատուների, առնետների ու ագռավների վրա, ինչո՞ւ են ոտնահարվում շների իրավունքները ու նրանց ամորձատում, և որտեղ են կենդանիների իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպությունները:
Բացի այդ, մի՞թե ամորձատված ու ազատ արձակված շունը դադարում է թափառական լինելուց, աղբամանները ցիրուցան անելուց, մարդկանց կծելուց, իր արտաթորանքներով փողոցները, բակերն ու մանկական խաղահրապարակները աղտոտելուց, հազար ու մի վտանգավոր վարակներ տարածելուց, գիշերներն իր ամորձատված վիճակի մասին ոռնալով ու հաչելով մարդկանց քունը խանգարելուց:
Ուսումնասիրե՞լ են, արդյոք, թե նման խեղված ու հաշմված կենդանիները ազատության մեջ ինչպես են ընդունվում իրենց ցեղակիցների կողմից: Չէ՞ որ արուի և էգի սեռական օրգանները հեռացնելով` նրանց զրկում են ոչ միայն սերունդ տալու ունակությունից, այլև սեռական պատկանելությունից: Սեռական օրգանների և գեղձերի բացակայությունը հիմնովին փոխում է կենդանու օրգանիզմի ֆիզիոլոգիան, ողջ նյարդային համակարգը, հորմոնային ֆոնը, ինչն էլ հանգեցնում է տվյալ կենդանու տեսակին ու սեռին բնորոշ հոտերի վերացմանը, հոտեր, որոնք կարևոր դեր են խաղում կենդանիների ‚միջանձնայինե հարաբերություններում` արուն արուի հետ, էգը` էգի, և հակառակ սեռերի միջև:
Երբ ամորձատված շունը հայտնվում է թափառող շների միջավայրում` կենդանիներն առաջին հերթին ձգտում են հոտառության միջոցով ճանաչել նրա ով և ինչ լինելը, և նրա մեջ չգտնելով շանը բնորոշ հատկանիշները, տվյալ դեպքում տեսակին բնորոշ հոտը կամ սեռին բնորոշ ‚բույրըե, անմիջապես հասկանում են, որ գործ ունեն ինչ-որ տարօրինակ արարածի հետ, որն արտաքինով իրենց նման լինելով` միանգամայն անծանոթ հոտ ունի:
Ահա այստեղ է, որ ի հայտ են գալիս բախումներն ու գզվռտոցները նորմալ ու աննորմալ շների միջև, որտեղ մշտապես տուժողը լինում է ամորձատվածը:
Հիշենք, օրինակ, թե ինչպես է առնական, ագրեսիվ ու գեղեցիկ ցուլը ամորձատվելուց հետո վերափոխվում ենթարկվող, հնազանդ, աշխատող հեզ եզի:
Այնպես որ, եթե փողոցում տեսնեք յուրայինների կողմից հալածված, գզգզված, նիհարած, մազաթափ շուն, իմացեք, որ դա հանուն իրենց փողի վայ-շնասերների մարդասիրական գործունեության զոհ դարձած շունն է, որին ամորձատել են և հետո բարեհոգաբար ազատ արձակել, մինչև սովից սատկելը, ավտոմեքենայի անիվների տակ լխճվելը, կամ մի ուրիշ կազմակերպության աշխատակցների կողմից գնդակահարվելը:
Թափառող շների հետ կապված խնդիրների լուծման վրա տարբեր կազմակերպությունների կողմից հսկայական գումարներ են ծախսվում, այն դեպքում, երբ այդ միջոցները կարելի է ուղղել կարիքավոր կամ բազմանդամ հազարավոր ընտանիքներին, միայնակ ծերերին կամ տնանկներին օգնելուն կամ բարեգործական նպատակների:
Հետևությունը թողնում ենք մեր ընթերցողներին և թափառող շների խնդիրը լուծելուն կոչված անձանց:
Սիրանուշ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, հոգեբան
Թե ինչպես Տոքթոր Չըպուքճյանը վերացրեց
Կոստանդնուպոլսեցի բժիշկ Պետրոս Չըպուքճյանը (Մեմլեքեթ Հաքիմը) Ամիտա (Դիարբեքիր) էր տեղափոխվել 1890-ական թվականներին և քաղաքի հայ ու թուրք բնակչության կողմից արագորեն ճանաչվել...## որպես կարող ու անձնվեր բժիշկ:
Եվ ահա եկել էր մի պահ, երբ քաղաքի բնակիչները կրակն էին ընկել արագորեն բազմացող շների ձեռքը, որոնք, բացի աղտոտությունից, ոչ մի օգտակարություն չունեին իրենց համար:
Թուրքերը շներին կերակրելը կրոնական պարտականություն էին համարում, մինչդեռ քրիստոնյաները չէին կարողանում շների բազմացման դեմ պայքարել:
Վերջապես բնակիչները թափառող շներից ազատվելու խնդրանքով դիմում են քաղաքապետարանի բժիշկ Պետրոս Չըպուքճյանին: Վերջինս որոշում է մի խումբ հայ երիտասարդների միջոցով վերացնել քաղաքի թափառող շներին: Նրանք մի հայ հացթուխի պատվիրում են թխելիք հացի մեջ մկնդեղ դնել և այդ հացով կերակրել քաղաքի տարբեր թաղերի շներին:
Եվ երբ մի քանի օրից շները սկսում են մեկը մյուսի հետևից սատկել, թուրքերը ցավակցական արտահայտություններով ասում են` «Ալլահից է»:
Թուրքերի մոտ կասկած չարթնացնելու համար բժիշկը և նրա օգնականները շներին տրվող թունավոր հացի քանակը երբեմն-երբեմն պակասեցնում էին:
Մեկ ամսից հետո Ամիտայի բնակիչները գրեթե բոլորովին ազատվեցին թափառող շներից:
Հարություն ՄԻՆԱՍՅԱՆ, բժիշկ-հոգեթերապևտ


Կարդացեք նաև
Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...


Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...


Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...


Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...


Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...


Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...


Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...



Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...



Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...



Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...



XXI դարում ծնողների համար հոգեբանական արդի խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում երեխաների ամոթխածությունը և դրանից բխող` շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունները...



Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք...



Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...



Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն