Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 3.2009

Յոթ տարեկանի ճգնաժամը

Յոթ տարեկանի ճգնաժամը

Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք, անհետանում են նրանց անմիջականությունը, միամտությունը:

 

Ըստ ռուս գիտնական Լ. Վիգոտսկու, ճգնաժամի պատճառն այն է, որ երեխան սկսում է հստակորեն տարբերակել սեփական ներաշխարհը,  և այն, ինչ արտաքին է, տեսանելի, միևնույն ժամանակ փորձում է իմաստավորել սեփական ապրումները, ինչի շնորհիվ փոխվում է նրա վերաբերմունքն իր անձի նկատմամբ:  

 

Մի շարք գիտնականներ յոթ տարեկանի ճգնաժամը կապում են դպրոցական կյանքին երեխայի պատրաստ լինելու հանգամանքի հետ. եթե երեխան պատրաստ է խաղը փոխարինել ուսմամբ, կարողանում է հաջողությամբ յուրացնել նոր գիտելիքները, հմտությունները, կարգ ու կանոնը և մարդկանց հետ հարաբերությունները, ապա   ոչ մի ճգնաժամ էլ չի լինում, իսկ եթե պատրաստ չէ, այսինքն` զարգացմամբ հետ է մնում, չի կարողանում լուծել իր առջև ծառացած ուսումնական խնդիրները, հարմարվել նոր իրավիճակին` հայտնվում է սթրեսի մեջ, ինչն էլ առաջ է բերում նևրոտիկ բնույթի դրսևորումներ:  Ի դեպ, որոշ հետազոտողների կարծիքով` եթե երեխան պատրաստ է սովորելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան դպրոց չեն տանում (ասենք` տարիքով փոքր է), այս դեպքում էլ են ճգնաժամային ախտանշաններ ի հայտ գալիս: Ըստ ռուս գիտնական Լ. Բոժովիչի, դրա պատճառն այն է, որ երեխան հասարակական նոր դիրք գրավելու պահանջ է զգում (‚ես արդեն փոքրիկ չեմ, ուզում եմ դպրոցական լինելե), ընդունել իրեն և ուրիշներին ընդունել տալ այդ նոր դերում, եթե դա չի հաջողվում, նա ճգնաժամի մեջ է հայտնվում: 

 

Ամերիկացի գիտնական Է. Էրիքսոնն այն կարծիքին է, որ 7 տարեկանի  ճգնաժամը կարող է հանգուցալուծվել դրական և բացասական տարբերակներով: Դրականի դեպքում երեխայի մեջ ձևավորվում է աշխատասիրություն, իսկ բացասականի դեպքում նա անլիարժեքության զգացում է ունենում: Երեխան հասկանում է, որ կարող է հարգանքի արժանանալ կամ պարսավանքի ենթարկվել իրեն հանձնարարված գործը լավ կամ վատ անելու համար: Ուսման մեջ հաջողությունների խրախուսման (ուսուցիչների, ծնողների գովեստները, ընկերների հարգանքը) շնորհիվ երեխան սկսում է սիրել աշխատանքը, ձգտում է իր գործը լավ կատարել, իսկ անհաջողությունները, բավարար չափով չխրախուսվելը կամ այն, որ նրան գնահատում են ոչ թե ուսման մեջ ունեցած իր հաջողությունների, այլ, ասենք, ծագման, արտաքինի և նման այլ հատկանիշների հիման վրա, նրա մեջ կարող են ձևավորել անլիարժեքության և ոչ ադեկվատության զգացում: 

 

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ 7-8 տարեկանում տեղի է ունենում մարդու զարգացման ուղղության փոփոխություն. սկսվում է սեռական հասունացման շրջանը, որի ընթացքում (մոտ 12 տարում) անձը սեռահասուն է դառնում կենսաբանական, հոգեբանական և սոցիալական առումներով:  Անցումային այս շրջանում սեռական զարգացման հետ կապված փոփոխությունները տեղի են ունենում դեռևս էնդոկրին համակարգում, արտաքին դրսևորումներ դեռ չկան կամ խիստ թույլ են արտահայտված, սակայն այդ փոփոխություններն ազդում են հոգեկան ոլորտի վրա. ի հայտ են գալիս  չգիտակցված մղումներ, տագնապ, վախ, նյարդային վիճակներ` կապված էնդոկրին ոլորտի զարգացման հետ: Ասենք, երեխան կարող է առանց որևէ պատճառի լաց լինել, վախենալ որոշակի օբյեկտներից, որոնք հաճախ խորհրդանշային իմաստ են ձեռք բերում, սկիզբ է առնում յուրահատուկ հակակրանք, երբեմն` չգիտակցվող վախ հակառակ սեռի հասակակիցների նկատմամբ: Տղաներն ու աղջիկներն այս շրջանում կարծես վանում են իրար, խուսափում միմյանցից, փնովում են հակառակ սեռին (տղաները լավն են, աղջիկները` վատը և հակառակը), բայց նաև առաջին սերն է ծնվում (ավելի փոքր տարիքի ‚սիրահարություններիե մասին խոսվում է ‚Առողջապահությանե նախորդ համարի մեր հոդվածում):  

 

Այս ճգնաժամը տարիքային ճգնաժամերից ամենամեղմն է, և, երեխաների մեծ մասը սովորաբար առանց որևէ դժվարության հաղթահարում է այն: Ծնողները, ուսուցիչները պետք է հաշվի առնեն, որ երեխան սովորել է սովորում, խաղը իր համար նոր գործունեությամբ` ուսմամբ փոխարինել, ինչն այնքան էլ հեշտ չէ: Նա կարիք ունի օգնության և անընդհատ խրախուսման: Այս շրջանում երեխային անհաջողությունների համար պարսավելը, վիրավորելը, կոպտելը նրա մեջ ‚խելացի չլինելուե բարդույթ և անինքնավստահություն կձևավորեն, ինչը կարող է ուղեկցել նրան ամբողջ կյանքում: Վախի, տրամադրության փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի. թերապևտիկ նկարչությամբ և այդ նկարների վերլուծությամբ, հեքիաթաբուժմամբ և հոգեբանական մի շարք այլ աշխատանքներով, սովորաբար հնարավոր է լինում արագ լուծել նման խնդիրները:

Հեղինակ. Սամվել ԽՈՒԴՈՅԱՆ, հոգեբանական գիտ. թեկնածու, դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քաղցկեղ. արդի իրավիճակը և հեռանկարները

Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...

Թվեր և փաստեր Ուռուցքաբանություն
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիա

Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...

Գենետիկա Ախտաբանական անատոմիա
Վաղեմին և արդիականը միզուկի վիրաբուժական վերակառուցման հարցում

Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...

Ուրոլոգիա
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Վիրաբուժություն
Օստեոպորոզ, ախտորոշումը և բուժումը. II մաս

Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Մաշկ
Մաշկ

Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...

Մաշկաբանություն Մարմնի խնամք
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...

Ուռուցքաբանություն
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...

Համակարգային հիվանդություններ
Ամոթխածություն
Ամոթխածություն

XXI դարում ծնողների համար հոգեբանական արդի խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում երեխաների ամոթխածությունը և դրանից բխող` շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունները...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Հոգեկան առողջություն
Անմարդկային շնասիրություն
Անմարդկային շնասիրություն

Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...

Թվեր և փաստեր
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...

Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեռական կյանքը հղիության ընթացքում
Սեռական կյանքը հղիության ընթացքում

Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...

Սեռական կյանք Հղիություն, ծննդաբերություն Սեքսոլոգիա

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ