Առողջապահություն 3.2009
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...
 
                            Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք վտանգավոր սովորություններից․ ծխելուց, ալկոհոլային խմիչքներ և դեղորայք օգտագործելուց, վտանգավոր և նյարդային աշխատանք կատարելուց:
Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկն ունի որևէ հիվանդություն, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք հիվանդ երեխա ունենալու վտանգի հավանականությունը: Հղիության համար անհրաժեշտ է, որ ձվարանները նորմալ գործեն և բնականոն ձվազատում տեղի ունենա: Հիշեք, որ այդ ժամանակ մարմնի ջերմությունը մի քիչ կբարձրանա: Եթե բեղմնավորումը տեղի է ունեցել և պտղաձուն ենթարկվել է առաջին կիսման պրոցեսին, այսինքն՝ սկսվել է սաղմի զարգացումը, կնոջ օրգանիզմում միակ նշանը ուղիղ աղիքի 370-ից բարձր ջերմության պահպանումն է: 
Առողջ սնունդ
Քանի որ բոլոր սննդանյութերը պտուղը ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե մինչև հղիությունը ընդունել եք հաշվեկշռված սնունդ, մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով և կազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ օրգանիզմի սպիտակուցային պահանջը կրկնակի ավելանում է: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, որն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորման համար, նա կսկսի դա վերցնել մոր պաշարից, որի սպառման դեպքում մոր ոսկորները կդառնան ավելի փխրուն: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը պայմանավորված են մոր սննդի օրաբաժնում երկաթի քանակությամբ: Երկաթի և վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել հղի կնոջ սակավարյունության առաջացման:
Ֆոլաթթուն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը, ուստի մինչև հղիությունը և առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել սննդի օրաբաժնում: Այդ վիտամինով հարուստ են կանաչեղենը (մառուլ, սպանախ, սիբեխ), կաղամբը, ծաղկակաղամբը, կանաչ լոբին: Նշենք, որ վիտամինները կարևոր դեր են խաղում նորմալ նյութափոխանակության ապահովման համար: Պետք է օգտագործել միայն յոդացված աղ, քանի որ յոդի անբավարարությունը կարող է առաջացնել պտղի նյարդային համակարգի, մտավոր և ֆիզիկական թերզարգացում (կրետինիզմ, գաճաճություն), խուլ-համրություն և բնածին այլ արատներ:
Անհրաժեշտ է խուսափել ճարպոտ սննդամթերքից և քաղցրավենիքից, որքան հնարավոր է շատ օգտագործել մրգեր և բանջարեղեն, քանի որ հղիության ընթացքում շրջանառող արյան ծավալը պետք է ավելանա 50%-ով, հետևաբար անհրաժեշտ է խմել օրական 1,5 լ հեղուկ:
Հղիության 2-րդ շաբաթ
Երբեմն կինը կասկածում է, որ հղի է. խիստ ավելանում է պրոգեստերոնի քանակը և սկսում է արտադրվել խորիոնային հորմոն, որոնք ապահովում են հղիության նորմալ ընթացքը: Այս հորմոնները առաջին շաբաթվա ընթացքում նպաստում են հղիության հավաստի նշանների առաջացմանը:
Հավաստի նշաններից կարևոր է դաշտանի բացակայությունը, ինչպես նաև լեցուն և զգայուն կուրծքը: Խորիոնային հորմոնը երբեմն ազդում է միզուղիների վրա և առաջացնում հաճախակի միզարձակման ցանկություն: Կինը դառնում է քնկոտ և շուտ է հոգնում: Դրանց պատճառը արյան մեջ պրոգեստերոնի բարձր մակարդակն է: Ուժեղանում են նյութափոխանակությունը և կենսական կարևոր օրգանների ծանրաբեռնվածությունը, ուստի շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ոչ ակտիվ, սակայն հանգստացնող, թարմացնող ժամանցի կազմակերպումը:
Սաղմը 1-2-րդ շաբաթում
Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է 2,ապա 4 մասի, այնուհետև շարունակելով անհավասարաչափ բաժանվել, այն տեղափոխվում է ֆալոպյան փողով դեպի արգանդի խոռոչ: Արգանդի խոռոչ ընկնելու պահին սաղմը, որն այդ շրջանում նման է թթենու հատիկի և կոչվում է մորուլա (լատիներեն` թթենու պտուղ) իրենից ներկայացնում է բջիջների կույտ, որտեղ մոտավորապես 32 բջիջ կա:
 Հղիության 3-րդ շաբաթ
Հղիության 3-րդ շաբաթ
Բեղմնավորումից 5-6 oր անց սաղմը` մորուլան, ամուր կպչում է արգանդի ներքին պատին` էնդոմետրիումին: Բջիջների քանակը մորուլայում շարունակում է աճել` մինչև սաղմնային բշտիկի գոյացումը: Վերջինս արտադրում է հատուկ հորմոններ, որոնք նպաստում են կնոջ օրգանիզմի վերակառուցմանը (դաշտանի ուշացում, ինչ-որ կասկածելի նշաններ` սրտխառնոց, փսխում, քնկոտություն և այլն):
Սաղմը 3-րդ շաբաթում
Հղիության առաջին շաբաթներում սաղմն արագ է զարգանում: Բոլոր բջիջները գործում են կազմակերպված: Դրանց որոշ մասը կդառնա էմբրիոն, իսկ մյուսները կաշխատեն նրա կենսագործունեությունը ապահովելու համար:
Սաղմի զարգացման մյուս փուլը բլաստոցիստի առաջացումն է: Արգանդի խոռոչի վերին մասում արդեն 10-րդ օրը բշտիկի մակերեսի վրա առաջանում են հատուկ թավիկներ (խորիոնային ելուստներ) և խրվում էնդոմետրիումի մեջ, որոնց շնորհիվ արյան միջոցով էմբրիոնը մորից ստանում է սննդանյութեր և արտաթորում վերամշակման արգասիքները: Արգանդի լորձաթաղանթը աստիճանաբար աճում է, հաստանում: Սաղմի տակի հատվածը վերածվում է հատուկ ընկեցիկ (դեցիդուալ) թաղանթի, որը մասնակցում է պլացենտայի առաջացմանը: Դա այն կարևոր օրգանն է, որը սնում և պաշտպանում է պտղին ամբողջ հղիության ընթացքում:
Հղիության 4-րդ շաբաթ

Դուք դեռևս կասկածում եք, որ հղի եք: Սկզբնական շրջանում դա կարող է հաստատել միայն արյան հատուկ քննությունը: Ինչպես վերը նշեցինք, պտղաձուն արտադրում է հատուկ նյութ` խորիոնային հորմոն` խորիոնային գոնադոտրոպին (ԽԳ): Այն թափանցում է արյան մեջ, որը հայտնաբերելու համար կարելի է օգտվել նաև մեզի մեջ ԽԳ-ի հայտնաբերման հասարակ թեստից, սակայն դա այնքան էլ վստահելի չէ, քանի որ հղիության ժամկետը փոքր է: Քանի դեռ դուք կասկածում եք և սպասում եք հերթական դաշտանին, ձեզ մոտ կհայտնվեն նախադաշտանային վիճակ հիշեցնող երևույթներ` սրտխառնոց, կրծքերի ուռչեցում, դիսկոմֆորտ՝ անհարմարավետության զգացում:
Այս շրջանում սաղմի մեջ սկսում են առաջանալ սաղմնային 3 թերթիկները, որոնք հիմք կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների առաջացման համար: Մեզոդերմայից (միջին թերթիկ) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, արյունատար անոթները և սիրտը, մյուս թերթիկից` էկտոդերմայից (արտաքին թերթիկ) ձևավորվում են մաշկը, մազերը, աչքի ոսպնյակը, ատամների էմալը և նյարդային համակարգը: Այնուհետև զարգանում է էմբրիոնի գլխիկը, որը սկզբում նուրբ է` ինչպես ջրի կամ արցունքի կաթիլ:
Երրորդ թաղանթից` տրոֆոբլաստից, զարգանում են պտղաթաղանթները:
Սաղմը 4-րդ շաբաթում.
քաշը՝ 1-1,5 գրամ է,
երկարությունը՝ 8-10 մմ
Հղիության 5-րդ շաբաթ
Դուք դեռ կասկածում եք՝ հղի եք, թե ոչ: Դաշտանը գրեթե 3 շաբաթով ուշացել է, սակայն դրա բացակայությունը (ամենոռեան) կարող է ունենալ նաև այլ պատճառներ, ուստի հետևյալ արագ թեստի միջոցով որոշեք հղիության առկայությունը. չափեք ուղիղ աղիքի ջերմությունը առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո, որը հղիության դեպքում անպայման պետք է 370-ից բարձր լինի: Հղիությունը նորմայում տևում է 9 օրացուցային կամ 10 մանկաբարձական ամիս, կամ 40 շաբաթ:
Հղիության ընթացքը սովորաբար բաժանվում է 3 շրջանի` եռամսյակների (տրիմեստրներ):
Առաջին եռամսյակը տևում է մինչև հղիության 13-րդ շաբաթը: Այս շրջանում սաղմը շատ զգայուն է, և առավել մեծ է վիժման վտանգը:  Երկրորդ եռամսյակը 14-27, երրորդը` 28-41 շաբաթն է:
Երկրորդ եռամսյակը 14-27, երրորդը` 28-41 շաբաթն է: 
Սաղմը 5-րդ շաբաթում.
քաշը 3-4 գրամ է,
երկարությունը՝ 12-15 մմ
Բջիջների կիսման ընթացքում արդեն որոշակիորեն նկատվում են, թե որտեղ կլինեն պտղի ոտքերը, ձեռքերը, գլուխը, մեջքը և փորիկը, ողնային լարը և նրա շուրջը, այսպես կոչված, նյարդային խողովակը: Սա ողնաշարի և ողնուղեղի նախահիմքն է: Վերևում լայնանալով` նյարդային խողովակները հետագայում դառնում են գլխուղեղային առաջին մասը: Էմբրիոնի կենտրոնում ձևավորվում է հյուսվածքների մի կծիկ, որից գոյանում է սիրտը: Աստիճանաբար սկսում են զարգանալ արյունատար անոթները:
Հղիության 6-րդ շաբաթ
Կանանց մի մասի հղիության առաջին շաբաթներում կարող են լինել թուլություն, սրտխառնոց, փսխում, դիսկոմֆորտ` անհարմարավետություն, դյուրագրգռություն կամ քնկոտություն, առանց որևէ պատճառի արագ հոգնածություն: Կրծքագեղձերը ուռչում են ու դառնում ցավոտ: Դա պայմանավորված է պրոգեստերոնի բարձր խտությամբ: Նշենք, որ կանանց մեծ մասն առաջին շաբաթներից սկսած հղիությունը հեշտ է տանում: Հղիության վաղ շրջանում պետք է ավելի շատ հանգստանալ. խուսափել այն գործոններից և հոտերից` օծանելիքի, ծխախոտի, խոհանոցի, որոնք կարող են սրտխառնոցի և փսխման պատճառ դառնալ: Ծննդաբերության ենթադրյալ ժամկետը կարելի է որոշել բերված աղյուսակի օգնությամբ: Առաջին ուղղագիծ դեղին սյունակը վերջին դաշտանի օրն է, երկրորդը` կապույտը, ծննդաբերության ենթադրյալ օրը:
Սաղմը հղիության 6-րդ շաբաթում.
քաշը 5-6 գրամ է,
երկարությունը` 20-25 մմ
Սաղմի նյարդային խողովակն արդեն ծածկված է լինում հյուսվածքով և սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքի երկու կողմերում ի հայտ են գալիս երկու փոքրիկ բաժականման գոյացություններ` յուրաքանչյուրում փոքրիկ պիգմենտային սկավառակ: Դրանք տեսողական բշտիկներ են, որոնք վերածվելու են աչքերի: Այս փուլում պտղի սիրտը իրենից ներկայացնում է փոքր խողովակ, բայց նա արդեն սկսում է բաբախել, կան նաև փոքրիկ բողբոջներ, որոնցից ձևավորվում են ձեռքերը և ոտքերը:
Սովորաբար հղիությունը տևում է 266 օր` բեղմնավորման օրվանից սկսած և 280 օր` վերջին դաշտանի առաջին օրվանից հաշվված: Աղյուսակի առաջին սյունակում դաշտանի ամսաթվերն են, երկրորդ սյունակում` ծննդաբերության հավանական օրը:
Կանոնավոր դաշտանի պարբերաշրջանը մոտավորապես 28 օր է:
Հղիության 7-րդ շաբաթ
----.jpg) Պտղաձուն ամուր կպած է արգանդի պատին: Արգանդը սովորաբար թուլացած է, նրա վզիկում գտնվող լորձը դառնում է խիտ, ձևավորվում է լորձային խցան, որը պատնեշի դեր է խաղում արգանդի և արտաքին միջավայրի միջև, խոչընդոտելով միկրոօրգանիզմների թափանցումը հեշտոցից վերին հատվածներ: Լորձային խցանը մնում է հղիության ամբողջ ընթացքում և դուրս է մղվում ծննդաբերությունից անմիջապես առաջ:
Պտղաձուն ամուր կպած է արգանդի պատին: Արգանդը սովորաբար թուլացած է, նրա վզիկում գտնվող լորձը դառնում է խիտ, ձևավորվում է լորձային խցան, որը պատնեշի դեր է խաղում արգանդի և արտաքին միջավայրի միջև, խոչընդոտելով միկրոօրգանիզմների թափանցումը հեշտոցից վերին հատվածներ: Լորձային խցանը մնում է հղիության ամբողջ ընթացքում և դուրս է մղվում ծննդաբերությունից անմիջապես առաջ: 
Սաղմը հղիության 7-րդ շաբաթում.
քաշը 7-8 գրամ է,
երկարությունը` 30-35 մմ
Այս շաբաթում սաղմի մարմնում տեղի են ունենում նոր փոփոխություններ, հատկապես վերջույթներում և դեմքի վրա: Սկսում է ձևավորվել ստամոքսաաղիքային համակարգը, արդեն կազմավորվում է ուղիղ աղիքը: Ձևավորվում են նաև թոքերը: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի, բերանի, քթի ձևավորման տեղերը: Կարելի է նույնիսկ տարբերել քթանցքները:
Հղիության 8-րդ շաբաթ
 Արգանդը սկսում է մեծանալ, բայց դա դեռևս աննկատ է և ձեզ, և շրջապատի համար: Դա կարող է որոշվել ներքին զննման կամ այլ հետազոտությունների միջոցով:
Արգանդը սկսում է մեծանալ, բայց դա դեռևս աննկատ է և ձեզ, և շրջապատի համար: Դա կարող է որոշվել ներքին զննման կամ այլ հետազոտությունների միջոցով:
Սաղմը հղիության 8-րդ շաբաթում.
քաշը 10-12 գրամ է,
երկարությունը` 40 մմ:
Ձևավորվում են մատները, ձեռքերը ծալվում են արմունկում և դաստակում: Սկսում են ձևավորվել ականջախեցիները, դեմքի վրա` վերին շրթունքը և քիթը: Աղիքները լինում են երկար, երբեմն դուրս են գալիս պորտի շրջանից, որը այսպես կոչված՝ ֆիզիոլոգիական ճողվածքն է:
Հղիության առաջին եռամսյակում հղի կանանց հիմնական գանգատներն են հոգնածությունը, սրտխառնոցը, երբեմն նաև փսխումը: Այդ իրավիճակն անվանվում է առավոտյան համախտանիշ, չնայած դա կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամի: Սրտխառնոց հաճախ նկատվում է, երբ կինը անբավարար է սնվում կամ ունի ստամոքսաաղիքային խանգարումներ: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բուժաշխատողի` ավելի մանրամասը և անհատական խորհրդատվություն ստանալու համար:
Կան մի շարք մասնագիտություններ, որոնք կարող են նպաստել վիժման, ներարգանդային ախտաբանությունների, պտղի զարգացման արատների ռիսկի մեծացմանը© օրինակ` ծանր ֆիզիկական աշխատանքը, աշխատանք` ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պայմաններում, թունավոր, քիմիական արտադրությունում, ֆոտոլաբորատորիայում, քիմիական մաքրման կետում£ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ. եթե աշխատում եք գրասենյակում և ձեր գործունեությունը կապված է համակարգչի և պատճենահանման հետ, պետք է ընդմիջումներով աշխատեք: Եթե աշխատում եք նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաների հետ, մանկական վարակական հիվանդանոցում, ապա մանկական հիվանդություններով վարակվելու ռիսկը մեծ է, որոնք խիստ վտանգավոր են պտղի համար:
Հղիության փաստը արձանագրելուց հետո հղի կանանց ազատում են գիշերային, արտաժամյա աշխատանքից, գործուղումներից, հղիության համար վտանգ ներկայացնող աշխատանքից տեղափոխվում են անվտանգ աշխատատեղ` պահպանելով նախկին աշխատավարձը£ Աշխատող բոլոր կանայք իրավունք ունեն նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար նախատեսվող արձակուրդի` աշխատատեղի պահպանումով:
(շարունակելի)
 04.10.2009
04.10.2009                    Մեդ-Պրակտիկ
28.01.2015
Հարգելի Anna, վիտամին B9-ը,այլ կերպ կոչվում է նաև ֆոլաթթու: Այն ոչ միայն կարելի է, այլև պարտադիր է հղիության առաջին ամսիների ընթացքում: Ֆոլաթթուն նպաստում է ապագա երեխայի նյարդային համակարգի նորմալ զարգացմանը, և դրա կանոնավոր ընդունումը հղիության ընթացքում , կանխարգելում է պտղի ներարգանդային զարգացման արատները:
 
                     
                     
                     
                Anna
14.01.2015
 
                     
                     
                     
                Կարդացեք նաև
Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...
 16.10.2009
16.10.2009                                    Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...
 15.10.2009
15.10.2009                                    Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...
 14.10.2009
14.10.2009                                    Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
 13.10.2009
13.10.2009                                    Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...
 12.10.2009
12.10.2009                                    Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
 
                                        
                                
                Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...
 09.10.2009
09.10.2009                                     
                                        
                                
                Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...
 08.10.2009
08.10.2009                                     
                                        
                                
                Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...
 07.10.2009
07.10.2009                                     
                                        
                                
                Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...
 05.10.2009
05.10.2009                                     
                                        
                                
                Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...
 03.10.2009
03.10.2009                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    