Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 3.2009

Ամոթխածություն

Ամոթխածություն

XXI դարում ծնողների համար հոգեբանական արդի խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում երեխաների ամոթխածությունը և դրանից բխող` շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունները: Ներկայումս ավելի շատ մարդ է ապրում մեծ քաղաքներում, որտեղ նրանք գրեթե ամենուր ստիպված են շփման մեջ մտնել անծանոթների հետ: Մյուս կողմից` այժմ մարդու հոգեկան ոլորտի վրա ճնշումն ավելի մեծ է, քան նախկինում` կապված ժամանակակից կյանքի արագացած տեմպերի, առատ տեղեկատվության հետ և այլն: Հաճախ երեխաներն այս խնդիրները կիսում են ծնողների հետ: Իհարկե, բարձր հարմարվողականությամբ օժտված երեխաները բավական արագ են յուրացնում հասարակության մեջ ընդունված վարքի մոդելները, սակայն երեխային կանգնեցնել հոգեբանական բարդ խնդիրների առջև, որն անթույլատրելի է, անտեսել չի կարելի: Հակառակ դեպքում ի հայտ է գալիս ամոթխածությունը, ընդ որում, այն աղջիկների շրջանում ավելի հաճախ է հանդիպում, սակայն տղաների ամոթխածությունը ծնողներին ավելի շատ է անհանգստացնում: Բանն այն է, որ մեր հասարակության մեջ  ընդունված է, որ աղջիկները պետք է համեստ լինեն, և նույնիսկ արտահայտված ամոթխածությունը դիտվում է որպես աղջկան վայել համեստություն:

 

Ամոթխած երեխաները զարմանալիորեն նման են միմյանց` գլխիկոր, կծկված ուսերով, ցածր ձայնով, հայացքը հատակին, կողմ կամ վեր հառած, գրեթե չեն նայում զրուցակցի աչքերին և այլն: Նրանք պատրաստ են թաքնվել որտեղ ասես, միան թե իրենց չնկատեն:  Մանրազնին ուսումնասիրությունից պարզվում է, որ շատ երեխաների մոտ ամոթխածությունը միայն ‚դիմակե է, որի տակ թաքնվում են հոգեբանական  այլ  խնդիրներ, այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են խոցելիությունն ու նեղացկոտությունը: Շատ հաճախ երեխաները, որոնք աղքատ երևակայություն, դանդաղ ռեակցիա և չզարգացած մտածողություն ունեն, խուսափում են շփումից` չիմանալով ինչ խոսել կամ ինչպես վարվել: Կան նաև երեխաներ, որոնք անծանոթների ներկայությամբ բառ անգամ չեն արտասանում, խոսում են միայն որոշակի մարդկանց հետ (հիմնականում ծնողների): Նման շեղումը կոչվում է ընտրողական մուտիզմ, սակայն նման երեխաները ոչ թե ամոթխած են, ինչպես կթվա առաջին հայացքից, այլ ուժեղ կամքի տեր են, իշխող և համառ: Որպեսզի հաղթահարվեն նման խնդիրները, անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել, թե ինչ է թաքնված ամոթխածություն կոչվող շղարշի տակ: 

 

Իրական ամոթխածությունը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ եսամոլության, թերարժեքության բարդույթ: Պետք է իմանալ նաև, որ ամոթխած երեխաների մեջ մեծ է հաղորդակցվելու ձգտումը, սակայն նրանք չեն կարողանում շփում հաստատել, որից էլ տառապում են: Ամոթխած մարդը չի ձգտում լիդերության, դրա հետ մեկտեղ չափազանց զգայուն լինելով՝ նա դիտողությունների հանդեպ խոցելի է, հեշտ է հուսահատվում, մյուս կողմից` կենտրոնացած է սեփական ապրումների վրա և մյուսների հետ հաղորդակցման չի ձգտում: Իսկ որն է ամոթխածության առաջացման պատճառը: Մարդու փխրուն, զգայուն հոգին, իհարկե բնությունն է կերտում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամոթխած երեխաների ծնողները հաճախ իրենք էլ դժվարությամբ են շփման մեջ մտնում մարդկանց հետ, քիչ ընկերներ են ունենում, համեստ կյանք են վարում, իսկ երեխան ընդօրինակում է նրանց վարքը:

 

Երեխայի նույնիսկ աստիճանաբար զարգացող ինքնավստահությունը երբեմն չի նվազեցնում ծնողների տագնապայնությունը, իսկ երեխան սովորաբար զգում է նրանց անհանգստությունը: Բացի այդ, ծնողները չկարողանալով թաքցնել այդ զգացումը, հաճախ երեխային բառացիորեն փոխանցում են իրենց տագնապային ապրումները՝ նախապես գուշակելով երեխայի կողմից ինչ-որ վտանգ պարունակող ձեռնարկման արդյունքը: Ծնողների հեղինակավոր պահվածքը նույնպես  երեխայի ամոթխածության պատճառ կարող է դառնալ: Եթե ծնողն անընդհատ թելադրում է երեխային, թե ինչպես պետք է ապրել, զարմանալի չէ, որ երեխան պասիվ և անինքնավստահ կլինի: Նման ծնողները հաճախ երեխայից ավելին են պահանջում, քան նրան թույլ են տալիս իր սեփական հնարավորությունները: Սա խորացնում է նրանց մեջ արդեն առկա անվստահությունն ու կարծես անկարողության պատճառով չարտահայտվող ամոթխածությունն ու թերարժեքության  բարդույթը: Ամոթխածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ ծնողները գիտակցեն երեխայի դաստիարակության հարցում կատարած իրենց բացթողումները, առաջին հերթին հաղթահարեն իրենց սեփական ամոթխածությունը, անվստահությունը, հնարավորինս նվազեցնեն տագնապայնության աստիճանը և չափավոր պահանջներ ներկայացնեն երեխային: Չափազանց կարևոր է ամոթխած երեխայի ինքնագնահատման բարձրացումը, որը սկսվում է գովեստներից: Ծնողներից շատերը սակայն հաճախ մոռանում են այս պարզ անհրաժեշտության մասին,  նախընտրելով ավելի շատ դիտողություններ անել իրենց երեխաներին` մատնանշելով նրանց այս կամ այն սխալ արարքը, քան գովել այն, ինչը կարող է գովասանքի արժանի լինել, կարծես անփութորեն չնկատելով թերությունները: Պետք է հիշել, որ ամոթխած երեխաները շատ խոցելի են և ցավագին են ընդունում իրենց արված նույնիսկ ամենափոքր դիտողությունը, ուստի կրկին նշում ենք, որ նման երեխաներն ավելի շատ են գովասանքի կարիք զգում: Երեխային (հատկապես ամոթխած) անհրաժեշտ է գովել երբեմն նույնիսկ առանց որևէ պատճառի, թեկուզ նրա համար, որ նա կա: Հակառակ դեպքում նրան կթվա, թե ծնողների համար կարևոր են միայն իրենց հաջողությունները, իսկ ինքը նրանց համար ոչ մի արժեք չունի:

 

Իհարկե, հաճախակի գովասանքը չի բացառում քննադատությունը, իսկ զանցանքների դեպքում` պատիժը: Ամոթխած երեխաները սովորաբար հանգիստ են և ենթարկվող, իսկ ագրեսիվ վարքը նրանց մոտ անընդհատ ճնշմանն ու քննադատությանն ուղղված պատասխան ռեակցիան է:

 

 Պետք է հիշել, որ բարձր ինքնագնահատում ունեցող մարդը հանգիստ է վերաբերում դիտողություններին:

 

 

Հեղինակ. Սիրանուշ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, հոգեբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քաղցկեղ. արդի իրավիճակը և հեռանկարները

Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...

Թվեր և փաստեր Ուռուցքաբանություն
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիա

Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...

Գենետիկա Ախտաբանական անատոմիա
Վաղեմին և արդիականը միզուկի վիրաբուժական վերակառուցման հարցում

Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...

Ուրոլոգիա
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Վիրաբուժություն
Օստեոպորոզ, ախտորոշումը և բուժումը. II մաս

Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Մաշկ
Մաշկ

Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...

Մաշկաբանություն Մարմնի խնամք
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...

Ուռուցքաբանություն
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...

Համակարգային հիվանդություններ
Անմարդկային շնասիրություն
Անմարդկային շնասիրություն

Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...

Թվեր և փաստեր
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...

Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեռական կյանքը հղիության ընթացքում
Սեռական կյանքը հղիության ընթացքում

Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...

Սեռական կյանք Հղիություն, ծննդաբերություն Սեքսոլոգիա
Յոթ տարեկանի ճգնաժամը
Յոթ տարեկանի ճգնաժամը

Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ