Առողջապահություն 3.2009
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)
Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ, կան ուռուցքների` բուսական թուրմերով, այրելու, քերելու եղանակով բուժման վերաբերյալ տեղեկություններ:
Ավելի ուշ (460-372 թ.թ. մ.թ.ա.) Հիպոկրատի և նրա աշակերտների կողմից այս հիվանդությունը նկարագրվել է ‚Երկաթների մասինե, ‚Պրոդիագնոստիկաե և այլ գրքերում: Քաղցկեղն այն ժամանակ համարվում էր անբուժելի հիվանդություն, սակայն կարևորում էին հիվանդության սկզբնական փուլը բաց չթողնելու պահը, իսկ զարգացած ուռուցքի դեպքում խորհուրդ էր տրվում շիկացած երկաթով այրել ոչ միայն ուռուցքը, այլև հարակից հյուսվածքները` մեծ մակերեսով (Ավիցեննա):
Ուռուցքաբանությունը որպես գիտություն ձևավորվել է վերջին հարյուրամյակում՝ վիրաբուժության, ախտաբանական ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի զարգացման շնորհիվ, իսկ վերջին կես դարի ընթացքում այն բուռն զարգացում է ապրել: Չարորակ ուռուցքը համարվում է ախտաբանական գոյացություն, որն առաջանում է տարբեր օրգաններում և հյուսվածքներում, բնորոշվում է կառուցվածքի բազմաձևությամբ, հարմարվողականությամբ, անսահմանափակ ու անզսպելի աճով: Ներկայումս ուռուցքների առաջացման եզակի տեսություն չկա: Գոյություն ունեցողներից ոչ մեկը չի կորցրել իր նշանակությունը, սակայն առավել ճանաչում է ստացել բազմապատճառայնության տեսությունը, որն ընդունում է հիվանդության զարգացման գործում քաղցկեղածին նյութերի, սնման պայմանների, ուռուցքային վիրուսների դերը, գենետիկական (ծագումնաբանական, ժառանգական) գործոնների ազդեցությունը և այլն: Ընդ որում, համարվում է, որ չարորակ ուռուցքների գրեթե 90%-ն առաջանում է արտաքին քաղցկեղածին գործոնների ազդեցությամբ: Հնարավոր է, որ դրանք լինեն ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական ծագման:
Չարորակ ուռուցքները կարող են սկիզբ առնել մարդկային օրգանիզմի ցանկացած բջջից` հյուսվածքային բջջի ժառանգական նյութում արտաբջջային գործոնների ազդեցության ներքո տեղի ունեցող ախտաբանական փոփոխությունների չարորակացման և դրանց բուռն բազմացման պատճառով:
Էպիթելային հյուսվածքից առաջացած ուռուցքները կոչվում են քաղցկեղ, իսկ մեզենխիմալ (արյունային, ոսկրային, շարակցական և հարթ մկանային) հյուսվածքներից ծագածները` սարկոմա: Դրանց ընդհանուր նմանությունն այն է, որ աճելով սեփական բջիջների բազմացման հաշվին` ներաճում են հարևան օրգաններում, հյուսվածքներում ու ավշային և արյունատար հունով տարածվում դեպի հեռավոր օրգաններ:
Չարորակ ուռուցքներն իրենց զարգացման և տարածման ընթացքում անցնում են ուռուցքային սաղմի ձևավորումից մինչև տարածուն փուլերը: Վերջինս բերում է օրգանիզմի մահվան:
Ուռուցքաբանության մեջ չարորակ ուռուցքների կլինիկական բնութագրման և հաշվառման նպատակով ընդունված է դրանց ստորաբաժանել ըստ փուլերի:
Ուռուցքի ցանկացած տեղակայման դասակարգման համար ելակետ է համարվում 3 չափանիշ` առաջնային ուռուցքի չափսերը, տարածումը հարևան օրգաններում, տեղային ավշային ու հեռավոր (ավշային և արյունային) մետաստազների առկայությունը:
Չարորակ ուռուցքների ախտորոշման ժամանակ դրվում է 2 հիմնական խնդիր`
- ուռուցքային պրոցեսի հայտնաբերում և նրա տեղակայման որոշում,
- տեղային և հեռավոր ավշային ու արյունային ճանապարհով տարածված մետաստազների հայտնաբերում:
Հիվանդների անամնեզը (հիվանդության պատմություն) և գանգատների վերլուծությունը մի շարք դեպքերում հնարավորություն են տալիս ենթադրելու որոշակի օրգաններում կամ համակարգերում ուռուցքային պրոցեսի առկայության մասին:
Ամեն դեպքում կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը, քանի որ միայն այդպիսով կարելի է հասնել հիվանդի կայուն արմատական ապաքինմանը: Չարորակ ուռուցք կասկածելիս կամ հայտնաբերելիս ախտորոշման ճշգրտման նպատակով հիվանդները պետք է ենթարկվեն բազմակողմանի և խորը հետազոտման մասնագիտացված ուռուցքաբանական հիմնարկներում` ժամանակակից ախտորոշիչ եղանակներով ու մեթոդներով` էնդոսկոպիկ (ներդիտում), ռենտգենաբանական, ռադիոլոգիական, ինչպես նաև կենդանի հյուսվածքների (բիոպտատ), ներհյուսվածքային, ներխոռոչային հեղուկների (պունկտատ) ու քսուքների հյուսվածաբանական և բջջաբանական պարտադիր հետազոտմամբ:
Ճշգրտված ախտորոշումը չափազանց կարևոր և պարտադիր է համարվում, քանի որ այն հետագա բուժական միջոցառումներում ուղեցույց է կլինիցիստի համար` համարժեք բուժման ընտրության, վիրահատական միջամտության տեսակի, բնույթի և ծավալի որոշման, քիմիական և/կամ ճառագայթային բուժման իրականացման, նախավիրահատական և հետվիրահատական շրջանում բուժման որոշակի եղանակներ կիրառելու նպատակով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` երրորդ հազարամյակի սկզբում ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի ախտորոշվել է չարորակ ուռուցքով հիվանդության 10 մլն և մահվան 6 մլն դեպք: Նախնական տվյալներով` 2020-ին առաջնային հիվանդների թիվը կհասնի 20, մահացածներինը` 12 մլն-ի: Հիվանդների ընդհանուր թվում թոքի քաղցկեղը կկազմի 12,3%, կրծքագեղձինը` 10,4% և հաստ աղիքինը` 9%: 2010թ. կանխատեսվում է աշխարհում տղամարդկանց թոքերի, իսկ կանանց` կրծքագեղձի, ինչպես նաև հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշների աճ:
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության աճի բարձր տեմպեր են գրանցվում նաև Հայաստանում: Նշենք, որ 1995-ից այդ ցուցանիշի միջին տարեկան աճը կազմել է 3,2%: 2007թ. վերջում հանրապետությունում հաշվառված էր 28439 հիվանդ: Հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվով (երկու սեռը միասին) կազմել է 224: Այդ տարի գրանցվել է 7294 նոր հիվանդ. առավել հաճախ ախտահարվել են մարսողական համակարգի օրգանները` 26,3%, շնչափողը, բրոնխները, թոքերը (17%), կրծքագեղձը (13,9%), միզային համակարգը (10,4%), կանացի սեռական օրգանները (8,5%), ստամոքսը (8,5%) և այլ օրգաններ (15,4%):
Հիվանդացության աճի հետ մեկտեղ հանրապետությունում դիտվում է նաև քաղցկեղի բարձիթողի դեպքերի ավելացում` 2008թ. ուշ դիմած (III-IV փուլերում) հիվանդները կազմել են 56,2, իսկ 2007-ին` 59,8%: Բնականաբար, սա նվազեցնում է բուժման արդյունավետությունը:
Չարորակ ուռուցքների բուժման ժամանակ կիրառվում է 3 հիմնական եղանակ` վիրահատական, ճառագայթային և դեղորայքային: Ներկայումս մշակված են դրանց ինքնուրույն և/կամ զուգակցված ու համալիր կիրառման ցուցումներն ու հակացուցումները, որոնց ճիշտ ու ժամանակին ձեռնարկումը հնարավորություն է տալիս հասնելու բուժման առավելագույն արդյունքների, հաճախ` լրիվ ապաքինման: Ճառագայթային բուժումը իրականացվում է տարբեր տեսակի իոնացնող ճառագայթների կիրառմամբ` հեռահար, ներխոռոչային, կոնտակտային եղանակներով: Կան նաև մեծ թվով (100-ից ավելի) հակաուռուցքային դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս դեպքերի մեծ մասի ժամանակ՝ հասնելու զգալի արդյունքների:
Տարբեր օրգանների քաղցկեղային ախտահարման դեպքում վիրահատական բուժումը ցայսօր համարվում է արմատական բուժման միակ եղանակը` տարածված ուռուցքների դեպքում, որի հնարավորությունները, սակայն, սահմանափակ են:
Ուռուցքաբանության արդի նվաճումները վկայում են, որ քաղցկեղն անբուժելի հիվանդություն չէ, քանի որ հիվանդների մեծամասնությունը ժամանակին ու ճիշտ բուժվելիս ապաքինվում է:
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Nona, բարև Ձեզ: Ստորև "Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի" կոնտակտային տվյալներն են.
Ք.Երևան, փ. Վ. Ֆանարջյան 72 շենք
հեռ. 9010) 28-70-52
Nano
13.10.2015
Կարդացեք նաև
Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...
Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...
Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...
Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...
Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...
Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն