Առողջապահություն 3.2009
Մաշկ
Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները (ռեցեպտորներ) և մաշկի բաղադրիչները` ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները:
Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:
Մաշկի ռեցեպտորներն ընկալում են ջերմությունը, շփումն ու հպումը, հարվածը և տարբեր ազդակներից առաջացած գրգիռները (նաև ցավը)` դրանք հաղորդելով կենտրոնական նյարդային համակարգ:
Բացի գրգիռներն ընկալող և հաղորդող հատկությունից, մաշկն ունի նաև մի շարք կարևոր ֆունկցիաներ` պաշտպանական (մաշկային ծածկույթը պաշտպանում է ամբողջ մարմինը արտաքին ազդակներից), արտազատական (ճարպ և քրտինք), շնչառական, ջրաաղային փոխանակության և ջերմականոնավորման: Միևնույն ժամանակ այն արյան պահեստ է:
Մաշկը բաղկացած է երկու` մակերեսային (վերնամաշկ) և խորանիստ (բուն մաշկ) շերտերից:
![]() |
I | վերնամաշկ | ||
| II | բուն մաշկ | |||
| III | ենթամաշկ | |||
| IV | քրտնագեղձ | |||
| V | մազապարկ (ֆոլիկուլ) | |||
| VI | ճարպագեղձ | |||
| VII | արյունատար և ավշային անոթներ | |||
| VIII | ճարպային բջիջներ |
Վերնամաշկը (էպիդերմիս) կազմված է բազմաշերտ, տափակ, եղջերացող էպիթելային հյուսվածքից, որի մակերեսային շերտը եղջերանում և աստիճանաբար թափվում է: Վերնամաշկի հիմնային շերտի բջիջներն աստիճանաբար լրացնում են այդ կորուստը` տակից թարմ շերտ գոյացնելով:
Բուն մաշկը պարունակում է նյարդային կազմության շարակցական հյուսվածք, առաձիգ և հարթ մկանաթելեր: Որոշ տեղերում մկանաթելերը հավաքվելով` կազմում են բարակ շերտ, օրինակ` կրծքագեղձի շուրջպտկային շրջանում, պտուկում, ամորձապարկում: Դեմքի մաշկը կապված է դիմախաղի մկանների հետ: Բուն մաշկն ունի վերին` ավելի խիտ, և ստորին` ավելի նոսր ցանցավոր շերտեր:
Մաշկի վերին շերտում կան կատարներ և ակոսներ, որոնք լավ նկատելի են ափի ու մատների մաշկի վրա և ունեն յուրաքանչյուր անհատին բնորոշ պատկեր: Մաշկի մնացած մակերեսին կան եռանկյունաձև կամ ռոմբաձև դաշտերով նուրբ պատկերներ: Այդ եռանկյունիների կամ ռոմբերի անկյունավոր բացվածքներից դուրս են գալիս մազերի ցողունները և բացվում ճարպագեղձերի ծորաններն ու քրտնագեղձերը:
Մաշկի ստորին` ցանցավոր շերտն աստիճանաբար վերաճում է ենթամաշկային շարակցական և ճարպային փխրուն հյուսվածքի:
Ճարպային շերտը պատում է ստորադիր օրգանները և ունի ջերմականոնավորող դեր: Այն սննդանյութերի պահեստարան է և ջերմության վատ հաղորդիչ:

Մաշկի գույնը պայմանավորված է մելանին գունակի (պիգմենտ) առկայությամբ, որը հիմնականում կուտակվում է վերնամաշկում, իսկ գունավոր ցեղերի ներկայացուցիչների մաշկում այն կարող է կուտակվել նաև բուն մաշկի վերին շերտի բջիջներում:
Մաշկում կան 3 տեսակի գեղձեր` ճարպագեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր:
ճարպագեղձերը պարզ բշտիկային գեղձեր են, որոնց ծորանները բացվում են մազային պարկի մեջ: Արտադրված ճարպն օծում է մազերը և մաշկը` պահպանելով դրանք վնասվելուց: Ճարպագեղձեր կան նաև որոշ ոչ մազածածկ տեղերում (կոպեր, շրթունքների կարմիր երիզ, շուրջպտկային շրջանակ, թլիպ և այլն): Ճարպագեղձեր չկան ափի և ներբանի վրա:
Քրտնագեղձերը պարզ խողովակակազմ գեղձեր են: Գտնվում են ավելի խորը` ցանցավոր շերտի և ենթամաշկի սահմանում: Դրանք շատ են հատկապես ափերի, ներբանի և թևատակի շրջանում: Քրտնագեղձերի ծորանները բացվում են մաշկի կատարիկների վրա: Օրվա ընթացքում արտադրվում է մոտավորապես 500 մլ քրտինք, որի միջոցով արտաթորվում են նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերը: Քրտինքի գոլորշիացման միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը:
Մաշկը պահանջում է ամենօրյա խնամք, քանի որ նրա վրա ազդում են արտաքին և ներքին բազմաթիվ գործոններ, որոնք կարող են զանազան բնույթի հիվանդություններ առաջացնել: Բազմաթիվ ընդհանուր հիվանդությունների ժամանակ մաշկում տեղի են ունենում տարբեր ախտաբանական երևույթներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում հիվանդության ախտորոշումը:
Ինչպես խնամել մաշկը
Առողջ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել, ուստի խնամքի գլխավոր միջոցը այն լվանալն է, որով մաշկի մակերեսից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը` դրա մեջ պարունակվող աղերով, վերնամաշկի եղջերացած թեփուկները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում այն կեղտոտող տարբեր նյութեր: Պետք է լողանալ շաբաթը գոնե 1-2 անգամ, տաք ջրով (36-38ºC), օճառով և սպունգով: Եթե լոգանքի ջուրը կոշտ է, գրգռում է մաշկը (հաճախ` երեխաներինը), ապա փափկացնելու համար կարելի է ավելացնել ցորենի թեփի եփուկ (250-1000 գ թեփը 30 րոպե եփել 4-6 լ ջրում, եփուկը քամել և լցնել լոգնոցի մեջ), բորակ (բորաքս` 2-3 ճաշի գդալ) կամ երիցուկի, կատվալեզվի, լորենու ծաղիկների թուրմ (բույսերը թանզիֆե տոպրակով իջեցնել ջրի մեջ): Երեխաներին օճառով լողացնելուց հետո օգտակար է ցողել նշված միջոցներով փափկացրած ջրով: Խորհուրդ չի տրվում լողանալ տնտեսական օճառով, այն գրգռում և չորացնում է մաշկը: Կոփման նպատակով, շաբաթը 2 անգամ պետք է ընդունել սառը ցնցուղ կամ լոգանք, ջրին ավելացնելով փշատերևի մզվածք կամ ծովի աղ: Առավոտյան լիցքային վարժություններից հետո մարմինը հարկավոր է շփել սառը ջրով թրջած խավոտ սրբիչով, իսկ ամռանն ավելի լավ է սառը լոգանք ընդունել: Պարանոցի, անութային փոսերի, կաթնագեղձերի տակի մաշկը և շեքը լվանում են ամեն օր: Փոշոտ կամ ֆիզիկական ծանր աշխատանք պահանջող արտադրությունում աշխատողներին հարկավոր է հերթափոխն ավարտելուց հետո տաք ցնցուղ ընդունել: Մաշկը չորանալուց պաշտպանելու համար օգտագործում են ճարպոտ օճառներ: Շփաբորբից խուսափելու նպատակով գեր մարդկանց խորհուրդ է տրվում մաշկածալքերին նախապես եռացրած և սառեցրած բուսական յուղ կամ ճարպային դիմափոշի քսել: Դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի մաշկի և մաշկածալքերի խնամքի համար խորհուրդ է տրվում լվանալուց հետո մաշկի հարդարման միջոցներ օգտագործել:
Թարմ, ձգված մաշկն առողջության և կոփվածության նշան է:
09.10.2009 Կարդացեք նաև
Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...
16.10.2009 Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...
15.10.2009 Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...
14.10.2009 Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
13.10.2009 Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...
12.10.2009 Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...
08.10.2009
Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...
07.10.2009
Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...
05.10.2009
Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...
03.10.2009
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYaF88dg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
