Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 3.2009

Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը կույր աղիքի մի փոքր հավելումի բորբոքումն է` ապենդիցիտը, որից երբեմն ձևավորվում էր թարախակույտ, երբեմն էլ այն պայթում էր, առաջացնելով որովայնամզի տարածուն բորբոքում, հաճախ մահացու ելքով:

 

Հետազոտությունները ցույց տվեցին, որ ապենդիքսի բորբոքմանը կարող են նպաստել տարբեր պատճառներ` աղիքների, բկանցքի բորբոքային հիվանդությունները, որդանման ելունի գալարակծկման խանգարումները և այլն: Սակայն, ինչպես վկայում են փաստերը, ապենդիքսի բորբոքում կարող է զարգանալ նաև միանգամայն առողջ վիճակում:

 

Պարզված է, որ ապենդիքսն ապահովում է նաև հաստ աղիքում բնական պայմաններում համագործակցող մանրէների առկայությունը, 8 խմբի վիտամինների սինթեզը. այստեղ արտադրվում է նաև արտազատուկ, որը հակամանրէային ակտիվություն ունի: Այս բոլոր տվյալների հիման վրա որոշվեց, որ առողջ ապենդիքսը չպետք է հեռացվի, այլ այն պետք է վերացվի միայն, եթե բորբոքված է և սուր որովայնի զարգացման վտանգ կա:

 

Որոշ գիտնականներ ապենդիքսը ներկայացնում են ոչ թե որպես ռուդիմենտ, այլ օրգան, որն օրգանիզմը ձեռք է բերել էվոլուցիոն զարգացման ավելի ուշ շրջաններում: Դրա ապացուցն է այն փաստը, որ կույր աղիքի որդանման ելուն ունեն միայն պրիմատները և մարդիկ` օրգանիզմներ, որոնք կանգնած են էվոլուցիոն զարգացման ամենաբարձր աստիճանին:

 

Մեր երկարամյա հետազոտություններն առիթ են տվել ուշադրության արժանացնել ապենդիցիտի և ճիճվային հիվանդությունների միջև առկա կապը: Բանն այն է, որ համարյա բոլոր մակաբույծները, որոնք բնակվում են մարդու աղիքներում, հանդիպում են նաև ապենդիքսում: Ի.Ի.Մեչնիկովը առաջիններից էր, որ ենթադրեց մակաբույծների դերի, հատկապես մազագլխի և ասկարիդի դերն ապենդիցիտի զարգացման գործում: Այդ կարծիքն ուներ նաև Ս.Ն.Մոլչանովը: Մի խումբ հետազոտողներ բացառում էին ապենդիցիտի զարգացման հիմքում ճիճվային վարակների դերը, դա են վկայում նաև վիճակագրական տվյալները: Բ.Ա. Տկաչենկոն իր աշխատության մեջ նշում է, որ այդ նույն ժամանակ, երբ ճիճվակիրների թիվը Տաջիկստանում (1951-1955 թթ.) նվազել էր` 18%-ից հասնելով 7,9%-ի, ապենդիցիտի դեպքերի թիվն այդ նույն ժամանակահատվածում վիրաբուժական հիվանդների շրջանում աճել էր` 19,7%-ից հասնելով 22,6%-ի: Հեղինակը նշում է նաև, որ ապենդիցիտով հիվանդների շրջանում ճիճվակիրների թիվը փոքր է: Դրանից ելնելով, նա նշում է, որ ճիճվակրությունը դեր չի խաղում ապենդիցիտի զարգացման գործընթացում: Նա միաժամանակ գտնում է, որ այդ նույն ժամանակահատվածում ճիճվակիրների շրջանում ապենդիցիտով հիվանդների թիվը հասել էր 10,9%-ի (այդ ցուցանիշն ինքնին բարձր է), չտալով ապենդիցիտով հիվանդների մասին ընդհանուր տեղեկություններ: Այսպիսով, հեղինակը փորձում է եզրակացություններ անել, հաշվի չառնելով ապենդիցիտով և ճիճվակրությամբ տառապողների հիվանդացության մակարդակների համեմատական գնահատման մեթոդների տրամաբանական արժանահավատ լինելը:

 

Մի խումբ հեղինակներ (Matignon, Lean), ժխտելով մակաբույծ որդերի դերը ապենդիցիտի առաջացման գործում, հիմնվում են այն փաստի վրա, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, Չինաստանը, Մեքսիկան և այլն, որտեղ ճիճվակիրները մեծ թիվ են կազմում, ապենդիցիտով հիվանդների թիվը փոքր է:

 

 Այսպիսի անհամապատասխանություն է մատնանշում նաև Աշբումը: Նա նշում է, որ չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ում ճիճվակրությունը սպիտակամորթների շրջանում 4 անգամ ավելի փոքր է, քան կարմրամորթների, և 8 անգամ պակաս, քան էսկիմոսների, իսկ ապենդիցիտի տարածվածության ցուցանիշը ճիշտ հակառակն է:

 

Մեր կարծիքով, ճշմարիտն այն է, որ ոչ թե պետք է միանշանակ ասել, թե ճիճվակրությունը դառնում է ապենդիցիտի պատճառ, այլ անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր մակաբույծ որդի առանձնահատկությունները, քանի որ դրանցից յուրաքանչյուրի սնման եղանակը և մարդու օրգանիզմում գոյատևման վարքը տարբեր են:

 

Ապենդիքսում ավելի հաճախ հայտնաբերվում են սրատուտի (Enterobius vermicularis) բեղմնավորված հասուն և չբեղմնավորված ձվերը: Սթիլլը գտնում է, որ ապենդիքսը որդերի ձվադրման համար հարմար վայր է: Առաջին անգամ ապենդիքսում սրատուտ հայտնաբերեց Ֆաբրիցիուսը (1634): Ապենդիքսի հեռացված հատվածներում սրատուտի հայտնաբերման հաճախականության տատանումները շատ մեծ են` 1%-ից մինչև 30% և ավելի: Աա պատճառաբանվում է ոչ այնքան տարբեր գոտիներում բնակչության իրական վարակվածության մակարդակով, այլ մակաբույծների հայտնաբերման կիրառված մեթոդներով: Այսպես, Շենկենը և Մոսսը հաստատեցին, որ սովորական հյուսվածաբանական մեթոդի կիրառման ժամանակ մակաբույծների տարբեր կենսական ձևերի հայտնաբերման տոկոսը ցածր է` 0,5-1%: Ապենդիքսի պարունակության մանրադիտակային հետազոտությամբ, սրատուտների ձվերի հայտնաբերման տոկոսը հասնում է 10-ի, իսկ ցենտրիֆուգի մեթոդով պարունակության նստեցված զանգվածում հայտնաբերման տոկոսն ամենաբարձրն է: Այս մեթոդի շնորհիվ հայտնաբերվել են սրատուտի ինչպես հասուն հղի ձևերը, այնպես էլ նրանց ձվերը:

 

Ճիճվային հիվանդությունների հետևանքով զարգացած ապենդիցիտի մահաբերությունը կազմում է 0,3-2%: Բորբոքումը սովորաբար սկսվում է հավելվածի ծայրային 1/3-ից:

 

 Ապենդիքսում հայտնաբերվող տարբեր տեսակի որդերի թվում առաջին տեղում է սրատուտը, ապա` ժապավենաձև տրիխինելան (20%), անզույգ մազագլուխը, ասկարիդը (10%) և ամերիկյան նեկատորը (7,5%): Իհարկե, այս տվյալները հավաստի են այն բնակավայրի համար, որտեղ կատարվել են հետազոտությունները, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ի, իսկ մնացած տարածաշրջանների համար պետք է կատարվեն համապատասխան հետազոտություններ:

 

 Ներկայացնում ենք մեր կողմից հետազոտված 2 դեպք (նկար 1, 2):

   

1. Կույր աղիքի բորբոքված որդանման ելունում սեռահասուն սրատուտն իր ձվերի հետ.

հեմոտոքսիլին - էոզին x 150

2. Սրատուտի մեջ բազմաթիվ ձվեր.

հեմոտոքսիլին-էոզին x 300

3. Սրատուտի ձվերը բորբոքված որդանման ելունի լուսանցքում.

հեմոտոքսիլին - էոզին x 300

   

4. Սրատուտը մի ծայրով կպած է որդանման ելունի լորձաթաղանթին. ավշային բջջային ռեակցիան խոսում է սուր բորբոքային ընթացքի մասին.

հեմոտոքսիլին - էոզին x 150

5. Սրատուտը բորբոքված որդանման ելունի լուսանցքում, լորձաթաղանթի պոկումը` դեսկվամացիա, հեմոտոքսիլին`

էոզին x 150

6. Սրատուտի շփումը բորբոքված ելունի լորձաթաղանթին, հեմոտոքսիլին

- էոզին x 150

 

Ա.Լ.-ն, ծնված 13.04.01թ., տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հիվանդը գանգատվում էր որովայնի տարածուն ցավերից: Հետազոտություններից հետո բժիշկներն ախտորոշեցին սուր կատառային ապենդիցիտ: Սուր ապենդիցիտ ախտորոշումով հիվանդը վիրահատվեց: Հեռացված որդանման հավելվածի խոռոչում ախտաբանաանատոմիական հետազոտության ժամանակ, լուսային մանրադիտակի տակ, պատրաստուկում հայտնաբերվել են սրատուտներ: Այս դեպքը շատ հետաքրքիր է և ուշագրավ, քանի որ ապենդիքսում ճիճվի ի հայտ գալը շատ հազվադեպ է պատահում` հատկապես ձվադրման ընթացքում:

 

Պատկերներում ներկայացված են հեղուկով լցված առաջային խոռոչը և անգույն, թափանցիկ, ասիմետրիկ ձվաբջիջները, ինչպես նաև կույր աղիքի որդանման ելունում գտնվող սրատուտը (նկար 1, 2, 3):

 

«Մեկելի դիվերտիկուլ» կլինիկական ախտորոշմամբ 12 տարեկան Դ.Կ.-ի (արական սեռ) որդանման ելունի պաթոմորֆոգոլիական հետազոտությամբ հայտնաբերվել են սրատուտներ:

 

Գրականություն

 

  1. Калитеевский П.Ф. Болезни червеобразного отростка 
  2. Большая медицинская энциклопедия, том 2, гос. изд-во мед.литературы. Москва. 1957г.
  3. Хэм А., Д. Кармак. «Гистология в пяти томах», 4 том. Москва, »Мир», 1983г.
  4. Научно-теоретический медицинский журнал «Морфология», Санкт-Петербург, «Эскулап», 2002, т.2-3.
  5. Научно-теоретический медицинский журнал «Морфология», Санкт-Петербург, «Эскулап», 1996г., т.2.
  6. Журнал «Здоровье», N 5, 1990г.
  7. Медицинская энциклопедия. Москва, «Крон-пресс», 1999г., глава 5, с. 242-243.
  8. Ն.Վ.Վարդազարյանի լրացումներով և խմբագրությամբ ‚Պաթոլոգիական անատոմիաե:

 

Հեղինակ. Ջանիբեկ Գևորգյան, Արմեն Իսկանյան, Արսեն Վարդանյան, Տաթևիկ Գևորգրյան. Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Meri, բարև Ձեզ: Վերջնականապես համոզվելու համար, ազատվել եք ակարիդից, թե ոչ, հարկավոր է կրկնել անալիզը մի քանի անգամ: Կարող է լինել, որ լիարժեք բուժում չեք ստացել, կամ տեղի է ունեցել նոր վարակում, սակայն ենթադրություններ անել հարկավոր չէ: Քանի որ չգիտենք ինչ խնդրի հետ գործ ունենք,  բնականաբար որևէ դեղամիջոց առաջարկել ևս խելամիտ չէ: Եթե կասկածներ ունեք ասկարիդոզի վերաբերյալ, կարող եք անալիզ հանձնել: Հարկավոր է նաև գաստրոէնտերոլոգի և պրոկտոլոգի խորհրդատվություն անցնել:

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Anna, բարև Ձեզ: Պտղի համար վտանգ սրատուտն այնքան չի առաջացնում, որքան կարող է ազդել Ձեր ինքնազգացողության և հղիության ընթացքի վրա: Կարող եք ունենալ ինքնազգացողության վատացում, տոքսիկոզ, գլխացավեր և այլն: Հղիության առաջին եռամսյակում որևէ դեղորայք ընդունել չի կարելի: Երկրորդ, երրորդ եռամսյակներում կամ ծննդաբերությունից հետո,  եթե լինի բուժման անհրաժեշտություն, դա պետք է նշանակի միայն գինեկոլոգը: Կարող եք օգտագործել ժողովրդական միջոցներ: Օգտակար են դդմի կորիզները, օրեկան մեկ ճաշի գդալ կարող եք խմել բազուկի թարմ քամած հյութ, մոտավերոապես 1-2 շաբաթ:

Meri

11.02.2016

Barev dzez,mi harc unem hargeli bjshkuhi es 23 tarekan em unem vorovayni sur caver mi erku tari araj parzvec askiarid tesaki chichu unem bujveci u analiz handzneci maqur er hima noric caver unem hnaravore noric nuyn xndirne ev ete ayo inch xorhurd ktaq inch dexamijoc?

Anna

24.01.2016

barev dzez .im mot haytnabervel e sratut hxiutyans @ntackum ,inchkanov e vnas da erexais?ev hxiutyunic heto inch dexamijoc kareli e ogtagorcel ete kerakrum em erexais?

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի Ալինա և ARTAK, բարև Ձեզ: Բոլոր մակաբուծային հիվանդությունների համար բուժում նշանակում է միայն վարակաբանը: Ինչ վերաբերում է "Ֆենասալ" դեղամիջոցին, այն գրանցված չէ ՀՀ-ում, սակայն դեղատներում կա նույն ազդող նյութը պարունակող մեկ այլ տարբերակ. կոչվում է "Նիկլոզամիդ", հայկական արտադրության է, վաճառվում է բոլոր դեղատներում:

ARTAK

02.10.2015

BAREV DZEZ DZKAN ERIZORDI HAMAR INCH DEXAMIJOC KARELI E OGTAGORCEL FENASAL DEXAMIJOC@ KA HAYASTANI DEXATNERUM ?

Ալինա

08.08.2015

Բարև Ձեզ Ամուսնուս մոտ առկա է խոզի երիզորդ կոչված մակաբույծը, խնդրում եմ կասեք ինչ միջոցով կարելի է բուժել այն: Գուցե ֆենասալ կամ ինչ կառաջարկեք?

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի Astxik, բարև Ձեզ: Նախ պետք է նշել, որ պարտադիր չէ, որ կղանքի մեջ հայտնվի հենց հելմինթը, հնարավոր է լինեն նրա ձվերը: Ինչ վերաբերում է Զեստավալին, որն իր մեջ պարունակում է " Ալբենդազոլ" ունի մի շարք կողմնակի էֆեկտներ և պետք չէ երեխային տալ առանց ցուոցումների: Վնասը կայանում է հենց կողմնակի էֆեկտների մեջ, որոնցից են գլխացավերը, գլխապտույտը, ալերգիկ ռեակցիաները, կարող են լինել շեղումներ արյան մեջ, խանգարումներ լյարդի և երիկամների աշխատանքում և այլն: Երեխային ցանկացած տեսակի դեղորայք տալուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի կամ դեղագետի հետ:

AStxik

10.07.2015

Barev dzez im txan 5 tarekan e ev ir mot haytnaberel en srarur ev asksrid inchpes karox em bujel vordus?

Astxik

04.07.2015

barev dzez.kvnasi ardyoq organizmin chichvi hamar naxatesvac ZESTAVAL @,ete erexayi kxanqum chichu chi haytnabervel,naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

30.03.2015

Հարգելի ԱՆԻ, կարող եք դիմել "ՆՈՐՔ" ինֆեկցիոն հիվանդանոց: Կոնտակտային տվյալներն են.

 Երևան, Արմենակյան 153

հեռ. +(374 10) 65-50-42

ԱՆԻ

28.03.2015

ԲԱՐԵՎ ՁԵԶ որտեղ կարելի է դիմել ճիճվաթափության / ԱՍԿԱՐԻԴ /համար 3տ

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգել Mari,ինչպես սրատուտի այնպես էլ ցանկացած հելմինթի դեպքում,բացի ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումից,օրգանիզմը ընդհանուր ինտոքսիկացիայի է ենթարկվում,որը հատկապես ցանկալի չէ հղի կնոջ համար: Պլացենտար պատնեշի միջոցով տոքսինները կամ վերընթաց ուղիով անմիջապես հարուցիչը կարող է անցնել արգանդի խոռոչ և առաջացնել մի շարք բարդություններ ընդհուպ մինչև պտղի ներարգանդային մահ: Այնպես որ հղիանալուց առաջ հարկավոր է բուժում ստանալ:

Mari

17.01.2015

Barev dzez indz hetaqrqrume sratuti himnakan vtangner@ yev inch azdecjtyun karoxe unenal hxi knoj vra ev karoxe azdel erexayi vra ka4oxe vtang handisanal poqriki aroxjutyan@

Կարդացեք նաև

Քաղցկեղ. արդի իրավիճակը և հեռանկարները

Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...

Թվեր և փաստեր Ուռուցքաբանություն
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիա

Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...

Գենետիկա Ախտաբանական անատոմիա
Վաղեմին և արդիականը միզուկի վիրաբուժական վերակառուցման հարցում

Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...

Ուրոլոգիա
Օստեոպորոզ, ախտորոշումը և բուժումը. II մաս

Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Մաշկ
Մաշկ

Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...

Մաշկաբանություն Մարմնի խնամք
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...

Ուռուցքաբանություն
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...

Համակարգային հիվանդություններ
Ամոթխածություն
Ամոթխածություն

XXI դարում ծնողների համար հոգեբանական արդի խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում երեխաների ամոթխածությունը և դրանից բխող` շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունները...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Հոգեկան առողջություն
Անմարդկային շնասիրություն
Անմարդկային շնասիրություն

Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...

Թվեր և փաստեր
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...
Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...

Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեռական կյանքը հղիության ընթացքում
Սեռական կյանքը հղիության ընթացքում

Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...

Սեռական կյանք Հղիություն, ծննդաբերություն Սեքսոլոգիա
Յոթ տարեկանի ճգնաժամը
Յոթ տարեկանի ճգնաժամը

Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ