Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2009

Դեղերի գրանցման դերը դեղաշրջանառության կարգավորման համակարգում

Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ.

 

  • ցանկացած դեղ բուժիչ հատկությունների հետ մեկտեղ ցուցաբերում է բազմաբնույթ կողմնակի ազդեցություններ, որոնք պահանջում են մշտական հսկողություն, 
  • անորակ, ոչ անվտանգ և անարդյունավետ դեղի կիրառումը կարող է մարդկության զանգվածային ողբերգության պատճառ դառնալ, ինչպիսիք բազմիցս արձանագրվել են աշխարհի շատ երկրներում,
  • դեղը պետք է ուղեկցվի հավաստի, ամբողջական և ապացույցների վրա հիմնված տեղեկատվությամբ,
  • դեղը, լինելով մեծ եկամուտների աղբյուր, միաժամանակ գայթակղիչ է անօրինական շրջանառության և կեղծման ճանապարհով շահույթներ ձեռք բերելու համար, 
  • դեղը կարող է կիրառվել որպես կենսահաբեկչության (դեղահաբեկչության) միջոց: 

 

Դեղի նշված առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դրանց անվտանգության վերահսկման ազգային ծառայություններ, որոնց դերն ավելի է կարևորվում ժամանակակից գիտության, և մասնավորապես` դեղագենետիկայի զարգացման, դեղերի ոչ արդյունավետ և չարամիտ կիրառման հնարավորության պայմաններում [1, 2, 3, 4]: 

 

Դեղերի գրանցումը դեղագործական ոլորտի պետական կարգավորման համակարգի կենտրոնական օղակն է: Գրանցման նպատակով, ըստ հաստատված ցանկի, արտադրողի ներկայացրած փաստաթղթերը և դեղերի նմուշները ենթարկվում են փորձաքննության: Գնահատվում են նախակլինիկական, կլինիկական, կենսահամարժեքության, թունաբանական հետազոտությունների արդյունքները, տեխնոլոգիական գործընթացները և չափորոշիչ-վերլուծական փաստաթղթերը: Միաժամանակ դեղի նմուշները ենթարկվում են լաբորատոր փորձաքննության: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև արտադրության պայմանների ուսումնասիրություն: Փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրվում է գրանցման հավաստագիր` 5 տարի ժամկետով: Դեղերի գրանցումը մերժվում է, եթե չեն հիմնավորվում դեղի անվտանգությունը, արդյունավետությունը և որակը: Գրանցված դեղերի ակտիվ բաղադրատարրերի, արտադրության տեխնոլոգիայի, ցուցումների, դեղաձևերի, դեղաչափերի փոփոխությունների դեպքում պահանջվում է նոր գրանցում [5, 6]:

 

Բոլոր երկրներում դեղերի փորձաքննությունը, արժևորումը, պետական գրանցումը և հսկողությունը պարտադիր են, քանի որ`

 

  • յուրաքանչյուր երկրի կարգավորող մարմինը պատասխանատու է միայն իր երկրում կիրառվող դեղերի որակի և անվտանգության համար` չվերահսկելով արտահանվող արտադրանքի որակը,
  • որոշ դեպքերում դեղերն արտադրվում են միայն այլ երկրներում իրացնելու նպատակով` չգրանցելով արտադրողի երկրում,
  • դեղարտադրողները կիրառում են կրկնակի կամ եռակի ստանդարտներ` զարգացած և զարգացող երկրների համար, 
  • ոչնչացման ծախսերից խուսափելու համար դեղարտադրողները թույլ վերահսկողության սպասելիքներով փորձում են այլ երկրներում իրացնել իրենց երկրում կուտակված, իրացման դժվարություններ ունեցող, մեծ թվով կողմնակի ազդեցություններ դրսևորած և արդիականությունը կորցրած դեղերը,
  • դեղի համատարած կիրառման դեպքում կարող են ի հայտ գալ մինչ այդ չհայտնաբերված կողմնակի ազդեցություններ (քաղցկեղածին, արատածին և այլ), որոնք մշտապես պետք է հետազոտվեն դեղարտադրող և դեղակարգավորող կազմակերպությունների կողմից, 
  • դեղերը, կապված սպառողի գենոտիպի հետ, կարող են դրսևորել տարբեր ազդեցություններ, օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ դեղերի նկատմամբ ասիական ժողովրդի զգայունությունը չափազանց բարձր է,
  • դեղերը կարող են օգտագործվել նաև որպես ահաբեկչության միջոց (ԱՄՆ-ում 150 երեխաներ թունավորվեցին ցավազրկող, ջերմիջեցնող «թայլենոլ» դեղից` ցիանական կալիումով միտումնավոր մշակելու հետևանքով) [7, 8]:
  • ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունում կարող են շրջանառվել միայն գրանցված դեղերը, բացառությամբ աղետների, համաճարակների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաþ մարդաuիրական oգնության կարգով ներմուծվող դեղերի: 
  • Խնդիրն այն է, որ անհնար է երաշխավորել չգրանցված դեղերի անվտանգությունը, արդյունավետությունն ու որակը, քանի որ` 
  • չգրանցված դեղի մասին հետազոտական տվյալներ պարունակող փաստաթղթերի և գրանցման նմուշի բացակայության պայմաններում բացառվում է արժևորել ներմուծվող դեղի վտանգ/օգուտ հարաբերակցությունը, իրականացնել ներմուծվող դեղի նույնականացում գրանցանմուշի հետ և համոզվել դեղի կեղծված չլինելու մեջ, ինչպես նաև հայտնաբերել կիրառման հրահանգում և մակնշման մեջ տեղեկատվության (ցուցում, հակացուցում, կողմնակի ազդեցություններ, նախազգուշացումներ և այլն) խեղաթյուրման դեպքերը,
  • բարդանում է նաև ամբողջական լաբորատորային փորձաքննության իրականացումը` տվյալ դեղի որակի հսկման չափորոշիչ փաստաթղթերի բացակայության պատճառով, քանի որ եղած դեղագրքերում էլ (այդ թվում` ՀՀ-ում ընդունված) երբեմն բացակայում են տվյալ դեղին բնորոշ կարևորագույն որոշ ցուցանիշների (ակտիվ և օժանդակ բաղադրատարր(եր)ի քանակ, լուծելիություն, միջին կշիռ, կողմնակի խառնուրդներ, նկարագրություն և այլն) արժեքներն ու որոշման մեթոդները,
  • միայն դեղի որակի լաբորատոր փորձաքննության ցուցանիշներն անհրաժեշտ, բայց բավարար չեն դեղի արդյունավետությունը պայմանավորող կենսահամարժեքությունը գնահատելու համար, որը կախված է նաև արտադրության տեխնոլոգիայից, օժանդակ նյութերի կազմից և այլ կենսադեղագործական գործոններից,
  • չգրանցված դեղերի ներմուծման ժամանակ որակը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել արտադրվող և ներմուծվող դեղերի բոլոր սերիաների լաբորատոր փորձաքննություն, որի իրականացումը, հատկապես մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղերի համար, անհնար է, քանի որ դրանք հիմնականում ունենում են լայն տեսականի` յուրաքանչյուր անվանումից սահմանափակ քանակ, որը շատ հաճախ բավարար չէ լաբորատոր հետազոտության համար: Մյուս կողմից` ներմուծման գործընթացն ունի ժամկետային սահմանափակում, ուստի կատարվում է ընտրված մի քանի նմուշների լաբորատոր փորձաքննություն, որի դրական արդյունքի դեպքում անգամ անհայտ է մնում ամբողջ խմբաքանակի որակի համապատասխանությունը ընդունված որակի ստանդարտներին, քանի որ պատշաճ արտադրական գործունեության պահանջներին արտադրության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը չգրանցված դեղերի համար նույնպես բացակայում են: 

 

Չգրանցված դեղերը դեղագործական շուկայի թույլ  վերահսկողության  պայմաններում ներթափանցում են նաև դեղատուն, և ստեղծված խառնաշփոթ իրավիճակում բարդանում է կեղծ արտադրանքի հայտնաբերման հնարավորությունը, պարարտ հող է ստեղծվում դեղերի ստվերային շրջանառության համար:

 

Չգրանցված դեղերի կիրառումը հակասում է դեղային քաղաքականության միջազգային սկզբունքներին և ԱՀԿ երաշխավորություններին: Այդ է պատճառը, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, եվրոպական երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, դեղը կարող է շրջանառվել միայն ու միայն գրանցման առկայության դեպքում` առանց բացառությունների: Մեր ուսումնասիրած երկրներից միայն Ղազախստանը, Ղրղզստանն ու Ուկրաինան ունեն նման բացառիկ մոտեցում, այն էլ` աղետների և համաճարակների ժամանակ: 

 

Այսպիսով, դեղերի գրանցումը ցանկացած երկրում անորակ, անարդյունավետ, վտանգավոր և կեղծված դեղերի շրջանառությունը կանխելուն ուղղված առաջին և հիմնավոր պատնեշն է, որակի ապահովման համակարգի հիմքը: Համակարգի մնացած տարրերը` արտադրության և ներկրման հավաստագրումը, արտադրողների, մեծածախ և մանրածախ օղակների մասնագիտական գործունեության մշտադիտարկումը, կողմնակի ազդեցությունների հայտնաբերումը սերտորեն կապված են դեղերի գրանցման հետ: Դեղի պետական գրանցման և արտադրողի հետ մշտական կապի միջոցով ստեղծվում է տվյալների բանկ, որն օգտագործվում է դեղերի մասին օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվության ապահովման, գովազդի հսկողության, ինչպես նաև դեղի հետշուկայական հետազոտությունների համար: Ներկրվող և շրջանառվող կասկածելի որակի դեղերի նմուշները համեմատվում են պետական գրանցման ժամանակ որպես էտալոն հաստատված նմուշների հետ, որը հնարավորություն է տալիս երկրի շուկան զերծ պահել անորակ և կեղծված դեղերի ներթափանցումից և շրջանառությունից:

 

Գրականության ցանկ


  1. Рекомендации для правительств СНГ.7-ое совещание ВОЗ и ЛЕКСЕТЬ. Мальта, 17-18 июня 2002г.
  2. Regulating pharmaceuticals in Europe: striving for efficiency, equity and quality, European Observatory on Health Systems and Policies Series, 2004, p. 368.
  3. WHO. Effective Drug Regulation: What Can Countries Do? Geneva: World Health Organization. WHO/HTP/EDM/MAC(11) 99.6, 1999.
  4. WHO. Ratanwijitrasin S., Wondemagegnehu E. Effective Drug Regulation. A Multicountry Study. Geneva: World Health Organization, 2002, p. 47.
  5. Directive 2001/83/EC of the European parliament and of the council of 6 November 2001 on the community code relating to medicinal products for human use, Official Journal of the European Communities EN, 28.11.2004, L-311, p.67-128.
  6. WHO. Marketing authorization of pharmaceutical products with special reference to multisource (generic) products. A manual for drug regulatory authority. Regulatory Support Series No.5. Geneva. World Health Organization; 1998.WHO/DMP/RGS/98.5 
  7. WHO. Effective medicines regulation: ensuring safety, efficacy and quality. WHO Policy Perspectives on Medicines. N 7, December, Geneva, 2003
  8. WHO. How to develop and implement a national drug policy, second edition, Geneva, World Health Organization; 2001, p.-83.

 

Հեղինակ. Լիլիթ Ղազարյան, դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որոշումները մտորելու առիթ են տալիս

2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Հրատապ թեմա Աշխարհում
Նեյրոբլաստոմային բջիջների մետաբոլիկ փոփոխությունները ալյումինիումի իոնների ազդեցությամբ

Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...

Ախտորոշիչ մեթոդներ Ախտաբանական անատոմիա
IN SITU հիբրիդացման մեթոդի նշանակությունը ուռուցքների ախտորոշման գործում

Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2

Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...

Վարակաբանություն Նյարդաբանություն
ՀՀ-ում առավել հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններով հիվանդացության և բարձիթողի դեպքերի դինամիկան

 

Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...

Ուռուցքաբանություն
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Սկիզբը` 2009, N3-ում

Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...

Թվեր և փաստեր Վարակաբանություն
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ

Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...

Իրադարձություններ աշխարհում
Հոբելյանական տարեթվեր

1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...

Հայ բժիշկերի կյանքից
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն

«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...

Իրադարձություններ Հայաստանում
Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև
Հավերժացող  հիշատակ. Գրիգորի Օկոև

 ... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...

Հայ բժիշկերի կյանքից
Կերակրափող և ստամոքս
Կերակրափող և ստամոքս

Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ

Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Սննդակարգեր
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին

Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում...

Վիրաբուժություն
Պզուկներ
Պզուկներ

Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ