Առողջապահություն 3.2011
Շնորհավորանքներ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակին
Տասնամյակներ շարունակ հանդեսն օգնել է հրապարակելու մեր` բժշկության ոլորտի աշխատողներիս գիտական աշխատանքները, նպաստել բժշկագիտական մտքի զարգացմանը, քարոզչական լայնածավալ աշխատանք տարել բնակչության շրջանում բժշկական գիտելիքների տարածման ուղղությամբ:
Մեր հանրապետության պարբերականների կյանքում հանդեսը բացառիկ երևույթ է, որին նա հասել է երբևէ չփոխելով իր անվանումն ու ուղղվածությունը: Ցանկանում եմ, որ հանդեսը հետագայում պահպանի իր կարգավիճակը, դառնա ավելի բովանդակալից և հետաքրքիր, ավելի մեծանա բաժանորդների թիվը:
Գայանե Ավագյան
ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության
մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բ.գ.դ.
• • •
Այսօր, կեսդարյա հեռվից փորձում եմ վերհիշել իմ սիրելի «Առողջապահություն» հանդեսի անցած փառավոր ուղին, նրան կյանք պարգևող աշխատակազմի անդամներին, հատկապես խմբագիրներին: Բոլորին անձամբ ճանաչել եմ, առնչվել նրանց հետ, մասնակցել նրանց ստեղծագործական բեղուն գործունեությանը որպես թղթակից և խմբագրական խորհրդի անդամ: Առաջին կարևոր փաստը, որ կարող ենք արձանագրել, դա այն է, որ հանդեսը ցանկալի ու մատչելի է բնակչության բոլոր խավերի համար: Բժիշկը, բուժքույրը, սանիտարը, գյուղացին, բանվորը, մտավորականը, աղջիկը, կինը, տղամարդը, գիտնականը կարող են գտնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերի ճիշտ, գիտական պատասխանը: Բացի առողջապահական, գիտական, լուսավորչական հոդվածներից, այստեղ միշտ էլ պարզաբանվել են մարդու անատոմիային և ֆիզիոլոգիային, դեղաբանությանը, երկրամասային ախտաբանությանը և կոնկրետ հիվանդություններին վերաբերող բազմաթիվ բարդ ու խրթին հարցեր: Առաջին հիմնադիր խմբագիրը` Ռաֆայել Փարսադանյանը, բժիշկ պատմաբան էր, գիտնական, որը 1956 թ.-ից ղեկավարում էր հանդեսը: Այդ տարիներին խմբագրությունը տեղակայված էր բժշկական ինստիտուտում և գործի բերումով հաճախ էինք հանդիպում, խոսում, քննարկում հանդեսին, կյանքին վերաբերող տարբեր հարցեր: Բազմակողմանի զարգացած, բարեսիրտ անձնավորություն էր: Նիկոլայ Ավագյանը բժիշկ-փիլիսոփա էր, դոցենտ, որը հանդեսին տվեց որոշակի փիլիսոփայական ուղղվածություն: Ռոբերտ Մկրտչյանը պրոֆեսոր էր, կենսաֆիզիկոս, որին շատ լավ գիտեի, սովորել ենք միասին մի կուրսում: Դեռևս ուսանողական տարիներին աչքի էր ընկնում գիտելիքների ձեռքբերման բուռն ձգտումով: Կազմակերպչական մեծ հնարավորություններով, հումորով լի մի անձնավորություն, որը հանդեսին բերեց որոշակի թարմություն: Ամենաերկարակյաց խմբագիրը` Մարտունի Ավետիսի Մուրադյանը պրոֆեսոր է, համաճարակաբան, որը գրեթե երեք տասնամյակ անընդմեջ հմուտ ղեկավարեց խմբագրությունը: Այս տարիների ընթացքում որոշակիորեն ակտիվացավ հանդեսի գործունեությունը ոչ միայն գեղարվեստական գունավոր ձևավորմամբ, այլև գիտական մակարդակի, առողջապահության կազմակերպման, համաճարակաբանական խնդիրների խորը վերլուծություններով: Միայն այն փաստը, որ անլույս, անհույս տարիներին հանդեսը չդադարեցրեց իր գործունեությունը և պահպանեց կենսունակությունը, հանդիսանալով առողջապահության բնագավառի գիտական և հանրամատչելի միակ տպագիր օրգանը, խոսում է խմբագրի բազմակողմանի զարգացածության և կազմակերպչական մեծ հմտության մասին: Կարևորն այն է, որ հանդեսի աշխատակազմը և հատկապես խմբագիրները ժամանակի պահանջներին համապատասխան իրենց հետ բերեցին որոշակի նորություններ, թարմացնելով և հարստացնելով հանդեսը բժշկագիտության նորույթներով և առողջապահության գործի կազմակերպման նորագույն մեթոդներով:
Ես միշտ էլ անհամբերությամբ եմ սպասել հանդեսի նոր համարին, անկախ նրանից, թե այդ համարում հոդված ունեցել եմ, թե ոչ: Աշխատել եմ գործուն մասնակցություն ունենալ յուրաքանչյուր համարի դժվարին երկունքին: Արտանց և ջերմորեն շնորհավորում եմ հոբելյանի առթիվ և ցանկանում կոլեկտիվին նորանոր հաջողություններ:
Ջանիբեկ Գեվորգյան
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ պրոֆեսոր,
բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ
• • •
Ամբողջ հոգով շնորհավորում եմ հայ իրականության մեջ ամենաերկարակյաց բժշկական հանդեսի` «Առողջապահության» 55-ամյա հոբելյանը: Հանդեսի խմբագրակազմին, խմբագրական կոլեգիայի և խորհրդի անդամներին ցանկանում եմ քաջառողջություն և բեղմնավոր գրիչ: Անհատապես շնորհավորում եմ նաև «Առողջապահության» նախկին խմբագիր, պրոֆեսոր Մարտունի Մուրադյանին, որը ողջ կյանքն անմնացորդ հանդեսին նվիրած լինելով, այսօր էլ շարունակում է աշխատել ու ստեղծագործել:
Հարություն Մինասյան
հոգեբույժ, «Առողջապահություն» հանդեսի 40 տարվա ընթերցող, թղթակից և հավաքորդ
• • •
ՀՀ անկախության 20-ամյակի և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակի կապակցությամբ «Անձավաբուժություն» հանրապետական կենտրոնի կոլեկտիվի և «Բնաբուժություն» ընկերության անունից շնորհավորում եմ հանդեսի խմբագրակազմին, ցանկանում առողջություն և հաջողություններ:
Խմբագրական կոլեգիայի անձնվեր աշխատանքի և գլխավոր խմբագիրների կուռ կամքի շնորհիվ երկրի քաղաքական և տնտեսական աննախադեպ վերափոխումների տարիներին «Առողջապահություն» հանդեսը ոչ միայն պահպանեց իր բժշկական ազդարարի դերը, այլև դարձավ ավելի նշանակալի և պահանջված, ինչպես քաղաքացիների, այնպես էլ բժշկական հանրության համար: Ինտերնետի սարդոստայնում շարունակ գրվում է ամեն ինչի մասին: Այս պայմաններում, լինելով պաշտոնական լրատվամիջոց, «Առողջապահություն» հանդեսը մեր հանրապետությունում բժշկագիտության և գործնական բժշկության հրահանգավորողի պատասխանատվություն է կրում:
Այսօր համակարգչային գերիշխանության պայմաններում, պաշտոնական հանդեսի էջերում տպված բժշկի գրավոր խոսքը հատուկ իմաստ է ձեռք բերում և հավատ ներշնչում բժշկության նկատմամբ, քանզի «Առողջապահություն» հանդեսում տպագրված էջը բժշկի համար ինքնահաստատման և ճանաչված լինելու արժեք ունի, որն իր գործընկերների շրջանում սեփական նվաճումները պաշտոնապես հրատարակելու հնարավորություն է տալիս: Վաղ թե ուշ ընթերցողը կգիտակցի, որ իր առողջական վիճակի և արդյունավետ բուժման հարցում առաջնահերթությունը պատկանում է «Առողջապահությանը», քանզի հենց մենք` բժիշկներս ենք «Առողջապահությունը», իսկ այն ամբողջացնում է հանրապետության բժշկական հասարակայնության սերուցքի խոսքը: Հանդեսը հանրապետության առաջատար բժիշկների գրավոր խոսքի հայելին է: Այս առումով այն մեծ պատասխանատվություն է կրում, իսկ ավելի մեծ պատասխանատվություն` հանրապետության բժիշկները, բժշկական կազմակերպություններն ու ասոցիացիաները:
Անդրանիկ Ոսկանյան
«Անձավաբուժություն» հանրապետական կենտրոնի տնօրեն,
«Բնաբուժություն» ընկերության նախագահ, ՀՀ վաստակավոր բժիշկ
• • •
Բոլորիս կողմից սիրված «Առողջապահություն» հանդեսի հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ նրա աշխատակազմին, որում համատեղ առկա են բարձր արհեստավարժությունն ու մարդկային լավագույն գծերը: Աշխատակազմի յուրաքանչյուր անդամին բնորոշ է հարգանք ներշնչող արժանապատվությունը, և այն առանձնապես բնորոշ է Մարտունի Ավետիսի Մուրադյանին, ով ստեղծել է նման կոլեկտիվ: Խմբագրություն այցելելու անհրաժեշտությունը միշտ ուրախալի է մեզ` հեղինակներիս համար: Ցանկանում եմ, որ ձեր բոլորի կյանքում լինեն բազմաթիվ ուրախ օրեր և անփոփոխ հաջողություններ:
Օվսաննա Սիմոնյան
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ վերականգնողական բժշկության ամբիոնի դասախոս
• • •
Թերթերի և ամսագրերի կրպակից մեկը օրաթերթ է գնում, մյուսը` ամսագիր, երրորդը…
-«Առողջապահություն» հանդեսի հերթական համարը ստացե՞ լ եք:
Հարցնողը մոտ 50 տարեկան, հաճելի արտաքինով կին էր:
Ինձ` հանդեսի աշխատակցիս, հետաքրքրեց հարցը: Մոտենալով նրան, ներկայացա:
- Անունս Ռուզան է: Դուք մի՞շտ եք կարդում «Առողջապահություն»:
- Գիտեք, տարիներ շարունակ այդ հանդեսի բաժանորդն ենք եղել: Հիշում եմ, փոստատարը պարբերաբար բերում էր տարբեր թերթեր և «Առողջապահություն»: Մայրս հրուշակագործ էր, առողջապահության հետ կապ չուներ, բայց միշտ սպասում ու հաճույքով էր կարդում ձեր հանդեսը: Այդ սովորությունը փոխանցվել է ինձ և ես բոլոր համարները գնում եմ հենց այս կրպակից: Վաճառողուհին գիտի, և եթե անգամ ուշացումով եմ մոտենում, նա ինձ համար պահում է յուրաքանչյուր համարից:
- Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում մեր հանդեսում:
- Ես կարդում եմ գրեթե բոլոր` անգամ գիտական հոդվածները, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է հանրամատչելի բաժինը:«Ճանաչիր քո օրգանիզմը» խորագրի տակ տպագրվող հոդվածները շատ կարևոր են, իմանալու համար, թե որ օրգանն ինչ ֆունկցիա է կատարում և այլն: Ամեն համարից իմանում եմ, թե' դեղաբույսի, թե' սննդակարգի, թե' որևէ սեզոնային մրգի կամ բանջարեղենի բաղադրության, օգտակարության, օգտագործման ձևի մասին:
- Գիտե՞ք, որ այս տարին հոբելյանական է:
- Այո, այս տարի Հայաստանի անկախության 20-ամյակն է, իսկ վերջին համարից իմացա նաև, որ «Առողջապահության» 55-ամյակն է: Մեր ժողովուրդը դժվարությամբ է ձեռք բերել անկախությունը: Ես մասնագիտությամբ պարուսույց եմ և այս բնագավառում նույնպես անկախությունը բերել է իր բարեփոխումները:
- Ի՞նչ կմաղթեիք «Առողջապահությանը» 55-ամյակի առթիվ:
- Ցանկանում եմ, որ միշտ գոյատևի հանդեսը և նրա կարգախոսը «Մեր շահը` ձեր առողջությունն է» իրոք ծառայի ժողովրդին: Տարեցտարի հանդեսը փոխվում է, նոր տեսք ստանում, գեղեցկանում, ավելի հետաքրքիր է դառնում:
Աշխատակազմին հայտնում եմ շնորհակալություն կատարվող աշխատանքի համար և ցանկանում եմ խաղաղություն նրանց օջախներում:
Սուսաննա Մովսիսյանի հետ զրուցեց մեր թղթակից Ռուզան Դոխիկյանը
• • •
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անբաժան բարեկամ, հանրապետության բժշկագիտության ավագ պարբերական «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակը նշանավոր իրադարձություն է: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ծանրակշիռ և հեղինակավոր հանդեսի ժամանակակիցը և խմբագրական խորհրդի անդամը: Մասնագիտական իմ առաջին քայլերը ես սկսել եմ հենց այստեղից: Իմ դասախոսները, մեր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ամբիոնների վարիչները եղել են և շարունակում են մնալ հանդեսի մշտական հեղինակները:
Շնորհավոր հոբելյանդ, սիրելի «Առողջապահություն»: Մաղթում եմ աննկուն կամք, բեղուն աշխատանք, հետագա նվաճումներ և, իհարկե, հավատարիմ ընթերցողներ:
Վրեժ Շահրամանյան
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
02.10.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ