Առողջապահություն 3.2011
Եվ´ պետությունը, և´ անկախությունը մենք ենք. դեղագետ, ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր Նվեր Առաքելյան
– Պարոն Առաքելյան, բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո որտե՞ղ սկսեցիք Ձեր մասնագիտական գործունեությունը:
– 1989 թ.-ին բժշկականն ավարտելուց հետո կամավոր մեկնել եմ Ղարաբաղ: Ընկերոջս, իմ համակուրսեցի Վարդան Դավեյանի հետ ներկայացանք նախարարություն և «добро»-ն ստանալով, գնացինք Ղարաբաղ: Տեղ հասանք ուշ երեկոյան, մոլորված կանգնել ենք փողոցում ու չգիտենք ու՞ր գնանք, ու՞մ դիմենք: Մի երիտասարդ մոտեցավ, հետաքրքրվեց, թե ո՞վ ենք, ի՞նչ նպատակով ենք եկել:
– Ապրելու տեղ ունե՞ք,- հարցրեց:
– Չէ:
– Իմ տանը կապրե՞ք, կիսանկուղ է:
Իսկույն համաձայնվեցինք: Մի տարի մնացինք` մի կոպեկ չվերցրեց:
Ստեփանակերտում մի ամբողջ տարի աշխատեցի դեղատանը որպես պրովիզոր: Լարված վիճակ էր` պարետային ժամ, ստուգումներ, անցագրային ռեժիմ:
Կրկժան թաղամասը բնակեցված էր ազերիներով: Թեպետ դեռ կռիվ չկար, բայց գիշերային ժամերին կանգնում էինք հերթապահության, որ պաշտպանենք մեր թաղամասը ազերիների հարձակումներից:
– Ինչպիսի՞ն էր վիճակը Ղարաբաղում այդ տարիներին:
– Բացի ընդհանուր լարվածությունից, շատ վատ էր բնակչության սոցիալական և նյութական վիճակը, հաց չկար, առաջին անհրաժեշտության մթերք չկար, բայց խանութների դարակների վրա շարված էին Բաքվի արտադրության «кильки в томате» պահածոները: Դա միակ ուտելիքն էր, որ հանված էր ազատ վաճառքի, բայց հայերը, ՙազգային արժանապատվությունից՚ ելնելով, այդ պահածոները չէին գնում:
...Դեղորայքը Ստեփանակերտ էին բերում Հայաստանից` դժվարությամբ, ինքնաթիռով: Մի անգամ ազերիները նույնիսկ բռնագրավել էին այն, տարել Աղդամ, բայց ռուս պարետի միջամտությամբ հաջողվեց վերադարձնել: Սակայն այդ ամենը միայն սկիզբն էր:
Մեկ տարի անց նշանակում ստացա Հադրութի կենտրոնական դեղատուն, որտեղ աշխատեցի վարիչի պաշտոնում: Վարդանը ևս նոր նշանակում ստացավ` նույն շրջանի Մեծ Դալար գյուղի դեղատան վարիչ:
Սկսվեց պատերազմը: «Օղակ» օպերացիայից հետո Հադրութի շրջանի մեկ երրորդ մասն ազերիները զավթեցին: Վիճակը շատ ծանր էր: 1991 թ.-ի դեկտեմբերից ինքնապաշտպանության ջոկատների կազմում մասնակցում էի ռազմական գործողություններին: Հենց 1991 թ.-ին էլ ամուսնացա, իսկ տարեվերջին ծնվեց դուստրս, որը վեց ամիս անընդմեջ նկուղում էր, արևի երես չէր տեսել, որովհետև այդ ամբողջ տարածքն անընդհատ ռմբակոծվում էր, կանայք ու երեխաները գրեթե չէին լքում նկուղները:
Հադրութի հիվանդանոցում այնքան շատ էր վիրավորների թիվը, որ անգամ ես ինչով կարող էի բժշկական օգնություն էի ցուցաբերում: Չէր բավականացնում պահեստային արյան քանակը, ցուրտ ու մութ տարիներ էին: Շատ դեպքերում օգնում էին սահմանապահ զորքերի խորհրդային զինվորները` արյուն հանձնելով, լույս մատակարարելով: Շատ զոհեր կային ոչ միայն մարտիկների մեջ, այլև խաղաղ բնակչության շրջանում: Հայկական բռնազավթված գյուղերի մեծ մասը հիմնականում ավերակների էին վերածվել: Դեղերն ամիսը մեկից երկու անգամ բերում էին Ստեփանակերտից, և ամեն անգամ գնալիս չգիտեի` կվերադառնամ, թե ոչ, որովհետև ճանապարհի մի հսկայական հատված ազերիների ուղիղ նշանառության տակ էր:
Միայն 1993 թ.-ից հետո, երբ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը հակահարձակման անցան և ազատագրեցին մեր պատմական հողերը, տեղի բնակչությունը ազատ շունչ քաշեց:
– Այժմ ինչո՞վ եք զբաղվում:
– 2000 թ.-ից ծառայում եմ հայկական բանակում, իմ մասնագիտությամբ, և համարում եմ ոչ պակաս կարևոր բժշկական ծառայության զարգացումը բանակում: Մյուս տարի արդեն որդիս է ծառայելու, ինչպե՞ս կարող եմ համարել այդ ոլորտը ոչ կարևոր, եթե այն մեր ապագա սերնդի առողջության հետ է կապված:
– Ի՞նչ է Ձեզ համար անկախությունը:
– Անկախության կայացման պատմության մասին մենք երբեք չենք մտածել, պարզապես ընդունել ենք որպես փաստ այն իրողությունը, որ մեր ազգային քնած ենթագիտակցությունն արթնացել է, և այս պայքարի ու հանգուցալուծման պահին կայացել է մեր ազատագրումը զոհի բարդույթից: Մենք հաղթեցինք, որովհետև դատապարտված էինք հաղթելու, նահանջելու տեղ չունեինք, պաշտպանում էինք մեր հողը, մեր ընտանիքներին, մեր երեխաներին:
Անկախությունը բնական երևույթ է և մենք մեր պայքարով հասանք դրան: Մենք նվաճեցինք այն մեր ընկերների արյան գնով:
Ես միշտ «անկախական» եմ եղել, և այդ իսկ պատճառով, երբ սկսվեց պայքարը, անակընկալի չեկա` եթե գիտես քո պատմությունը, գիտես որտեղից ես գալիս, ցանկանում ես վերականգնել քո երբեմնի հզորությունն ու անկախությունը:
Ինչպե՞ս կարող ես հիասթափվել պետությունից կամ անկախությունից: Եվ´ պետությունը, և´ անկախությունը մենք ենք: Կարող ես նեղանալ որոշ ապաշնորհ ղեկավարներից, բայց քո պետությունից` երբեք:
Այսօր մենք խոսում ենք ընտանեկան բժշկության, ապահովագրական բժշկության մասին, բայց եթե գործազուրկ ես, ի՞նչ ապահովագրություն:
– Ձեր կարծիքով, ի՞նչն է, որ փոփոխության կարիք ունի:
– Հարկավոր է ընդլայնել անվճար բժշկական ծառայությունների ոլորտը: Օրինակ, բանակում այդ հարցը լուծված է: Պետք է ինչ-որ բան փոխվի, հարմարեցվի մեր գրպանների կարողությանը:
– «Առողջապահությունը» 55 տարեկան է: Ծանո՞թ եք այդ հանդեսին:
– Իհարկե, ծանոթ եմ, ընթերցում եմ:
Մեր ժողովուրդը շատ քիչ է տեղեկացված առողջ ապրելակերպի մասին: Մարդիկ անտեղյակ են բժշկական շատ հարցերի: Շատ հաճելի է, որ «Առողջապահությունը» դիմակայեց բոլոր փորձություններին և շարունակում է իր գործունեությունը առողջապահության լուսավորչական ոլորտում, լինելով փաստորեն միակն այս կարևոր ասպարեզում:
03.10.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ