Առողջապահություն 3.2011
Կարծում եմ` սոցիալական ոլորտն է հարկավոր զարգացնել... Ճամբարակ քաղաքի «Առողջության կենտրոնի» տնօրեն, վիրաբույժ Արմենակ Մելքումյան
– Պարոն Մելքումյան, խնդրում եմ պարզաբանեք` ի՞նչ ասել է «Առողջության կենտրոն»: Ի դեպ, հնչում է եթե ոչ վերամբարձ, ապա չափազանց գայթակղիչ:
– Օպտիմալացման ընթացքում հիվանդանոցը և պոլիկլինիկան միավորվել են, ստեղծվել է առողջության նոր կենտրոն, միայն անունն է փոխվել:
– Իսկ որևէ նորամուծություն, բարելավում այդ օպտիմալացման ընթացքում չի՞ եղել:
– 2009 թ.-ին «Դիագոնիա» բարեգործական հիմնադրամի միջոցներով նոր ատամնաբուժարան է կառուցվել, երկու հիվանդասենյակ նորոգվել, այժմ վիրահատարանն է նորոգվում:
– Կմանրամասնե՞ք, թե ինչ ասել է «Դիագոնիա»:
– Գերմանաշվեյցարական բարեգործական հիմնադրամը մեր տարածաշրջանում: «Հուսո ավանը», ի դեպ, ևս նրանց կառուցածն է:
– Դուք ինչպե՞ս հայտնվեցիք նրանց բարեգործական դաշտում:
– Կազմակերպության ղեկավարն ավտովթարի էր ենթարկվել, առաջին օգնություն ցուցաբերեցինք, երևի տեսավ մեր պայմանները, փորձեց օգնել, և այդպես շարունակական օգնություն է ցուցաբերում:
– Իսկ դուք ինչպե՞ս հայտնվեցիք Ճամբարակում:
– Ծնունդով Ճամբարակից եմ, օրդինատուրան ավարտելուց հետո որոշեցի վերադառնալ տուն:
– Ձեր կենտրոնը համալրվա՞ծ է մասնագետներով, թե՞ կադրային խնդիրներ ունեք:
– Խնդիրներ, իհարկե, կան, ընդամենը 5 երիտասարդ բժիշկ ունենք, հիմնական կազմը թոշակառուներ են, ասեմ, որ դա միայն մեր ցավոտ կողմը չէ, մարզային բոլոր բուժհիմնարկներում այդ խնդիրն առկա է:
– Ի՞նչ է, բուհերն այժմ պարտադիր նշանակումներ չե՞ն կատարում:
– Ցավոք սրտի, ոչ, թեպետ այդ խնդիրը բազմիցս բարձրացվել է: Բացի այդ, մեր մարզից բժշկական ուսումնական հաստատությունում դեռ մի քանի տարի առաջ սովորողներ չկային, հիմա արդեն մի քանի ուսանող ունենք, որոնցից երկուսը քրոջս որդիներն են: Դեռ մանկուց էին որոշել պապիկի ու քեռու հետևորդները դառնալ:
– Կադրերի պակասից զատ ի՞նչ խնդիրներ ունեք:
– Շենքային պայմանները շատ վատ վիճակում են, տեսնենք, ինչպես կլուծվի այդ հարցը: Նոր սարքավորումներ գրեթե չունենք, բացի UNICEF-ի ընծայած մանկական վերակենդանացման սարքավորումներից: Տարբեր բուժսարքավորումներ և բուժպարագաներ ենք ստացել նաև ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունից:
– Ինչպիսի՞ն է ծննդօգնության վիճակը Ճամբարակում:
– Անցյալ տարի ծնունդների թիվն ավելացել էր, 120 ծննդաբերություն արձանագրվեց, սակայն այս տարի այն մոտավորապես 10-15%-ով պակասել է: Նայած ամիս:
– Գաղտնիք չէ, որ բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը մեզանում շատ ցածր է...
– Մեզ մոտ համավճարի շնորհիվ կարգավորվել է և' բուժման գործընթացը, և' բժիշկների աշխատավարձը: Օրինակ, նվազագույն աշխատավարձը կազմում է 110-120 հազար դրամ, իսկ առավելագույնը` 350-400 հազար դրամ: Աշխատողները լավ են վարձատրվում: Բուժքույրերը 60000-ից գրեթե ցածր չեն ստանում: Խոսքս ստացիոնարի և շտապ բուժօգնության բուժքույրերի մասին է:
– Պարզվում է` ոչ միայն լավ վիրաբույժ եք, այլև լավ կազմակերպիչ: Նման արդյունքի ինչպե՞ս եք հասել:
– 2006 թ.-ին նշանակվեցի որպես գլխավոր բժիշկ: Կուտակվել էին թե' աշխատավարձի, թե' այլ վճարումների հսկայական պարտքեր, գրեթե 11 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում կարողացանք բոլոր պարտքերը մարել, ու եթե նախկինում հիվանդանոցը վնասով էր աշխատում, այժմ շահույթով ենք փակում տարին:
– Բայց ինչպե՞ս, կոնկրետ ի՞նչ եք անում:
– Ավելացել է վիրահատությունների, վճարովի ծառայությունների, դրամարկղի մուտքերի թիվը: Կարող եմ վստահ ասել, որ բժշկի գրպանը «ձախ» գումար չի մտնում, բոլոր մուծումները մտնում են դրամարկղ:
– Պատերազմի տարիների՞ն եք սկսել Ձեր աշխատանքային ուղին...
– Այո, և´ վիրաբույժ էի, և´ զինվորական բուժծառայության պետ: Վիրավորները շատ էին ու այն ժամանակ թեպետ փորձս քիչ էր, բայց ավելի ռիսկով էի վիրահատում (1997-2001 թթ.), հետո սրտի վիրահատություն տարա, զինծառայությունը թողեցի ու ստիպված անցա քաղաքացիական աշխատանքի:
– Ճամբարակում, մարզային այլ հիվանդանոցների աշխատակազմը «թարմացնելու», երիտասարդներով համալրելու համար իշխանությունները, նաև տեղական մարմինները ինչո՞վ կարող են նպաստել:
– Կարծում եմ, սոցիալական ոլորտն է հարկավոր զարգացնել, ժամանցի վայրեր ստեղծել, թե չէ ժամը 17-ից հետո մարդիկ չգիտեն ինչով զբաղվեն:
– Պարոն Մելքումյան, մեր հանդիպումը կայացավ նախատեսվածից մի քանի օր ուշ, որովհետև ծանր հիվանդ ունեիք և սպասում էիք, որ վիճակը լավանա ու նոր հանգիստ սրտով մեկնեք Երևան, հիմա ևս անհամբեր նայում եք ժամացույցին, քանի որ Ճամբարակից հայտնել են, որ դարձյալ ծանր հիվանդ են բերել: Ճիշտն ասած` և' զարմացած, և' չեմ թաքցնի, հիացած եմ, որ բավական երկար ժամանակ աշխատելով այդ դժվարին ասպարեզում` «բրոնզե կաղապար»-ով չեք պատել Ձեզ:
– Փաստորեն գյուղական բժիշկ եմ, Չեխովի պատկերած գավառական բժիշկը: Եթե հիվանդանոցում չեմ, հիվանդները, տուն են գալիս անգամ ուշ ժամի: 15-ամյա դուստրս, որ նույնպես որոշել է բժիշկ դառնալ, երբ շտապ կանչ է լինում, ինձ հետ գալիս է, որ օգնի: Դա մեր կյանքն է, մեր առօրյան ու ոչ մի զարմանալու բան չկա:
– Եթե նման մասնագետներ ունենայինք բոլոր ասպարեզներում, Հայաստանը շատ ավելի հարմարավետ կլիներ ապրելու համար: Հրաժեշտից առաջ ի՞նչ կմաղթեիք «Առողջապահություն» հանդեսին նրա 55-ամյակի առթիվ:
– Հաջողակ լինի, ավելի մեծ հաճախականությամբ լույս տեսնի, ավելի լայն թեմաներ շոշափի: Մեր բժիշկները հաճույքով են կարդում հանդեսը, որովհետև յուրաքանչյուրն անպայման իրեն հետաքրքրող նյութ է գտնում:
05.10.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ