Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 3.2011

Հարցազրույց «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բ.գ.դ., ՀՀ ԲԳԱ անդամ Սլավիկ Ամիրյանի հետ

Հարցազրույց «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բ.գ.դ., ՀՀ ԲԳԱ անդամ Սլավիկ Ամիրյանի հետ

Արցախյան հակամարտության տարիներին Գորիսի կենտրոնական շրջանային հիվանդանոցը դարձել էր անհետաձգելի բուժօգնության կենտրոն:  

 

Գորիսի ազատագրական պայքարի պատմությունը փառապանծ էջեր ունի: Արդարամիտ, մարտնչող նախնիների գեները, անշուշտ, որոշակի դեր խաղացին արցախյան ազատամարտի տարիներին...##, մասնավորապես երկիրը Արցախի հետ անմիջապես կապող միակ ճանապարհն անսասան պահելու և հյուսիս-արևելյան սահմաններն ամրապնդելու գործում: Այստեղ մեծ էր հաղթանակի կայացման համար Ձեր կողմից ղեկավարվող, ես կասեի` ռազմաբժշկական, բազմապրոֆիլ ծառայության դերը: Ցանկալի կլինի լսել Ձեր գնահատականը և տպավորություններն արդեն կայացած 20-ամյա հանրապետության ստեղծման, գոյատևման, զարգացման վերաբերյալ` կապված Գորիսի առողջապահական համակարգի վերակազմավորման փուլերի հետ: 

 

– Արցախյան հակամարտության տարիներին Գորիսի կենտրոնական շրջանային հիվանդանոցը դարձել էր Սյունիքում անհետաձգելի բուժօգնության կենտրոն, որտեղ իրականացվում էին հարավ-արևելյան տարածաշրջանի հանգրվանային հոսպիտալի գործառույթները:

 

Հիվանդանոցի անձնակազմի անձնվեր աշխատանքի, մեծ հայրենասիրության, մարդասիրության և բարձր մասնագիտական ունակությունների շնորհիվ պատերազմական գործողությունների ժամանակ փայլուն կերպով կազմակերպվել և իրականացվել են անհետաձգելի բուժօգնություն ռազմական գործողությունների օջախում, հրետակոծության ենթարկված բնակավայրերում` փրկելով հազարավոր վիրավորների կյանք: Ամբողջ ծավալով իրականացվել են որակյալ և մասնագիտացված բուժօգնություն, ստացիոնար բաժանմունքներում, վիրավորների անհետաձգելի օգնություն և տարհանում կլինիկական բազաներ: Հակամարտության ընթացքում վիրաբույժների կողմից կատարվել են 5000-ից ավելի վիրահատություններ: Պետք է ասել, որ բուժվածների շուրջ 90%-ը վերադարձել է մարտադաշտ: Հումանիտար միջանցքի բացումից հետո հիվանդանոցը նպաստել է ազատագրված տարածքներում բուժօգնության ծառայությունների ստեղծմանը և բուժօգնության կազմակերպմանը:

 

90-ականների համեմատ ներկայումս կրճատվել է մահճակալային ցանցը, բարձրացել է վերջինիս օգտագործման արդյունավետությունը, նպատակահարմարությունը, իջեցվել է ծախսատարությունը: 

 

Ավելորդ չէր լինի լսել նաև Ձեր` պատերազմի բովով անցած ղեկավարի, ռազմական բժշկի, ՀՀ ԲԳԱ անդամի կարծիքը Գորիսում առողջապահության զարգացման հեռանկարների մասին:

 

– Բնականաբար, առողջապահական համակարգի ներկա վիճակին անդրադառնալիս առավելագույն ուշադրություն է դարձվում

և´բուժանձնակազմի կատարած աշխատանքին, և´ հիվանդանոցի անցած ուղուն, որը ստիպում է նորովի օգտվել կուտակված փորձից և առկա հնարավորություններից: 

 

2010 թ. բացվեց Գորիսի վերակառուցված և վերազինված բժշկական կենտրոնը: Այս ծրագիրը հանրապետության առողջապահության նախարարության մեծ ներդրումն էր մարզային առողջապահության զարգացման գործընթացում: Վերջինս ունի ռազմավարական մեծ նշանակություն և լինելով Արցախի ու ՀՀ առողջապահական համակարգերի միասնականության և արդիականացման կարևոր օղակներից մեկը, նպաստում է սահմանամերձ շրջանների բնակչության որակյալ և անհրաժեշտ ծավալի բուժօգնության իրականացմանը: 

 

Շտապ և անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ժամանակ հաճախակի հանդիպող դժվարությունների վերացման նպատակով բացվել է կառուցվածքային նոր միավոր` անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, որը խիստ արդիական է, և որտեղ հաճախ հանդիպող հիվանդությունների և հիվանդագին վիճակների ախտորոշումն ու բուժական միջոցառումներն իրականացվում են մեկ ընդհանուր ծառայության կողմից: Դրա շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնել ինչպես մահացության ցուցանիշը, այնպես էլ բարդությունների թիվը: Կտրուկ բարելավվել է մանկաբարձագինեկոլոգիական ծառայության որակը: Վերակառուցման և վերազինման աշխատանքների շնորհիվ ստեղծվել են լավագույն պայմաններ ծննդօգնության իրականացման համար: Նորություն է անհատական ծնարանի, մանկական վերակենդանացման բաժանմունքի ստեղծումը: Հարմարավետ հիվանդասենյակները մշտապես ապահովված են տաք և սառը ջրով, սանհիգիենիկ մասնաբաժիններով, գույքով, սարքավորումներով: Պատահական չէ, որ բաժանմունքից օգտվում են նաև հարակից տարածաշրջաններից եկող հղիները: Նկատի ունենալով բաժանմունքի բուժանձնակազմի բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու աշխատանքի որակը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին շնորհվել է երկրորդ կարգի ծննդօգնություն իրականացնող կազմակերպության կարգավիճակ:

 

Ուրախալի է, որ ութ ամսվա տվյալներով բժշկական կենտրոնում բուժվել են 23 օտարերկրացի: 

 

Նախատեսել ենք հետագայում համակարգչային տոմոգրաֆ ձեռք բերել, որը կնպաստի Սյունիքի, ինչպես նաև Արցախի բնակչության ախտորոշիչ ծառայության որակի բարձրացմանը: 

 

Ապագայում մեր ջանքերը ուղղվելու են հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական ունակությունների բարձրացմանը, նոր մասնագետներով համալրմանը, նյութատեխնիկական բազայի հզորացմանը, սարքավորումների ժամանակին թարմացմանը, նոր ծառայությունների ստեղծմանը: Ներկայումս ունեցած կադրային և նյութական ռեսուրսները թույլ են տալիս հուսալու, որ առաջիկա տարիներին մենք կունենանք բազմապրոֆիլ բաժանմունքներով հագեցած, որակյալ և անհրաժեշտ ծավալով բուժօգնություն իրականացնող բժշկական կենտրոն, որը հնարավորություն կտա առողջապահության համակարգը մոտեցնել եվրոպական ընդունված չափանիշներին:

 

Այսօր «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է: Այն իր գոյատևման առաջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ կապերով առնչվում էր Գորիսից սերված բոլոր բժիշկ-գիտնականների, Գորիսի շրջանի բոլոր բժշկական հիմնարկների, ինչպես նաև բնակչության զգալի թվով ընթերցողների հետ: Կուզենայինք մեր ընթեցողին հաղորդել հանդեսին ուղղված Ձեր մաղթանքները և կարծիքը երբեմն ի կապերը վերականգնելու մասին:


– «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է: Դա մեծ ուրախություն է հանրապետության բուժաշխատողների համար: Իր ստեղծման օրից նրա կոլեկտիվը լծվել է մի ծանր և շնորհակալ աշխատանքի, որի պտուղները ներկայումս քաղում ենք բոլորս: Հանդեսի հեղինակության մասին են խոսում այն փաստերը, որ ինչպես գիտական շրջանում, այնպես էլ կենցաղում բավական հաճախ ենք հանդիպում որևէ փաստարկի վերաբերյալ վիճաբանությունների, որը սովորաբար վերջանում է անառարկելի շեշտադրությամբ`«Առողջապահություն» հանդեսում այսպես է գրված: Սա խոսում է այն փաստի օգտին, որ հանդեսի աշխատակիցները մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում տպագրված նյութերի ընտրությանը, արդիականությանը և վերջինիս մատուցման եղանակին: Հանրապետությունում չկա որևէ պրակտիկ բժիշկ կամ գիտաշխատող, որ նույնիսկ 90-ականների դժվար տարիներին չհանդիսանար հանդեսի ընթերցողը ու համախոհը: Վերջին տարիներին մեծապես աճել է հանդեսի ընթերցողների թիվը: Ուրախալի է, որ ավելացել է հանդեսում քննարկվող նյութերի շրջանակը և որակը: «Առողջապահություն» հանդեսում տպագրվելը եղել է մեզ մոտ աշխատած և աշխատող բժիշկ-գիտնականների առաջին ուղեգիրը գիտական հետազոտությունների իրականացման ճանապարհին: 

 

Ցանկանում եմ իմ և մեր կոլեկտիվի անունից հանդեսի բոլոր աշխատողներին ուղղել մեր անկեղծ մաղթանքները կատարած հսկայական աշխատանքի համար, հավաստիացնել, որ դուք եք բնակչության շրջանում սանիտարալուսավորչական, ընդհանուր բժշկական գիտելիքների տարածման առաջատարը և բարձր եք պահում հանրապետության առողջապահական համակարգի լավագույն ավանդույթները:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ