Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 3.2011

Այսօր դեղերի և բժշկական տեխնոլոգիաների ոլորտում դեռևս առկա են խնդիրներ: Հարցազրույց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Թոփչյանի հետ

Այսօր դեղերի և բժշկական տեխնոլոգիաների ոլորտում դեռևս առկա են խնդիրներ: Հարցազրույց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Թոփչյանի հետ

–  Հայտնի է, որ խորհրդային տարիներին շատ մեծ դժվարություններ կային որոշ դեղերի ձեռքբերման գործում: Այժմ յուրաքանչյուր քայլափոխի դեղատուն է բացված: Դուք դա ձեռքբերու՞մ եք համարում: 

 

–  Հայաստանում 90-ականների սոցիալ-տնտեսական նշանակալի փոփոխությունները էական ազդեցություն ունեցան առողջապահական համակարգի վրա ընդհանրապես և դեղագործական բնագավառում` մասնավորապես: Թեպետ բոլոր երկրների առջև բացվեցին դռները դեղ ներմուծողների համար և կարծես թե վերացավ խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ դեղերի պակասը, սակայն պետական կառույցների համընդհանուր մասնավորեցման արդյունքում դեղագործական ոլորտը հայտնվեց անկառավարելի և քաոսային վիճակում, փողոցներում, շուկաներում, գետնանցումներում խառն ու անկարգ ձևով սկսեցին ի հայտ գալ կասկածելի ծագում և որակ ունեցող դեղերի առք ու վաճառքի սեղանիկներ և կրպակներ: Գերկենտրոնացված պլանային համակարգին բնորոշ դեղագործական ոլորտը կարգավորող փաստաթղթերը չէին համապատասխանում փոփոխված պայմաններին: Տարբեր տեղերից դեղագործության հետ առնչություն չունեցող մարդկանց միջոցով հանրապետություն էին ներկրվում բնակչության առողջությանն ակնհայտ վտանգ սպառնացող անհայտ ծագման դեղեր:

 

Իրավիճակը սկսեց նկատելիորեն փոխվել միայն «Դեղերի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների ընդունումից հետո, երբ սահմանվեցին պարտադիր պահանջներ և պայմաններ դեղատնային գործունեության իրականացման համար: Արդյունքում դեղատնային համակարգը զգալիորեն բարելավվեց:

 

–  Համակարգվա՞ծ է արդյոք ոլորտը:


–  Անկասկած, ոլորտում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: Առողջապահության համակարգում ստեղծվել է դեղերի ոլորտը կարգավորող և միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց` դեղերի որակի հսկման ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայով (1992 թ.): Ընդունվել են «Դեղերի մասին» (1998 թ.), «Լիցենզավորման մասին» (2001 թ.),«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» (2002 թ.) ՀՀ օրենքները` դրանցից բխող հիմնական ենթաօրենսդրական ակտերի փաթեթներով: Ներդրվել է դեղերի արժևորման և գրանցման համակարգը, հաստատված են դեղերի պետական գրանցամատյանը և դեղերի կլինիկական փորձարկումների անցկացման մեխանիզմները: Կանոնակարգվել է դեղերի ներկրումը, մշակվել է կեղծված դեղերի դեմ պայքարի միջոցառումների համակարգ: Հաստատվել են պատշաճ արտադրական գործունեության պահանջները, որոնք համապատասխանեցված են Եվրամիության չափանիշներին: 2008 թ. Հայաստանն` ի դեմս ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, ստացել է դիտորդի կարգավիճակ եվրոպական դեղագրքային հանձնաժողովում: Աշխատանքներ են տարվել դեղերի արդյունավետ կիրառման ու դեղաբուժության ռացիոնալ սկզբունքների հետևողական ներդրման ուղղությամբ: Հաստատվել են առավել տարածված հիվանդությունների դեղորայքային բուժման սխեմաներ, հրատարակվել են «Ազգային դեղամատյանը»,«Բուսական դեղերի ազգային մատյանը», ստեղծվել են հիվանդանոցային դեղամատյաններ, բժիշկների և դեղագետների համար հրատարակվում են մասնագիտական ամսագրեր և էքսպրես տեղեկագրեր: Ստեղծվել է դեղերի կողմնակի ազդեցությունների դիտարկման ազգային կենտրոն, որը ԱՊՀ-ում առաջինը դարձավ դեղերի կողմնակի ազդեցությունների դիտարկման միջազգային ծրագրի լիիրավ անդամ: Իրականացվել են կրթական համակարգի որոշակի բարեփոխումներ: Այս առումով հպարտությամբ կարող եմ հավաստիացնել, որ մեր երկրում դեղերի անվտանգության քաղաքականությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է լավագույններից մեկը և դրանում, անկասկած, շատ մեծ է Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի հիմնադիր` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի ներդրումը:

 

–  Հաջողությունները համոզիչ են, իսկ կա՞ն խնդիրներ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների ոլորտում և ինչպե՞ս կարելի է հասնել դրանց լուծմանը: 

 

–  Ակնառու են հաջողությունները, սակայն ոլորտում դեռևս առկա են հետևյալ հիմնախնդիրները.

 

  • դեղերի ոլորտի կարգավորման օրենսդրական դաշտի բացթողումներ,

  • բնակչության որոշ խմբերի համար դեղերի անմատչելիություն,

  • դեղագործական ոլորտում մասնագիտական անբավարար վերահսկողություն, որակի ստանդարտներին չհամապատասխանող, չգրանցված և կեղծված դեղերի առկայություն դեղագործական շուկայում,

  • դեղերի ոչ նպատակային նշանակում բժիշկների կողմից, ոչ ճիշտ օգտագործում ու անվերահսկելի ինքնաբուժում,

  • դեղերի անբարեխիղճ գովազդ,

  • պիտանելիության ժամկետն անցած դեղերի մեծ չափերով կուտակումներ:

 

Նշված հիմնախնդիրների լուծման համար նախարարի հրամանով արդեն ձևավորված են աշխատանքային խմբեր, որոնք ակտիվորեն աշխատում են առողջապահության քաղաքականության փաստաթղթի մշակման, դեղային օրենսդրության բարեփոխումների իրականացման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: 

 

–  Անդրադառնանք նաև «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է: Ինչպե՞ս եք գնահատում նրա երկարամյա գործունեությունը, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել այն ապագայում և ի՞նչ կմաղթեիք հանդեսին:

 

–  Հանդեսը մեծ դեր ունի առողջապահության ոլորտում, այն լուսաբանում է գործնական առողջապահության վիճակը, հիմնախնդիրները, զարգացման ընթացքը: Այն բավական գրագետ կազմված հանդես է և կարողանում է բավարարել թե° ոլորտի մասնագետների, թե° բնակչության հետաքրքրությունները, այս առումով այն իր համարժեքը չունի: Կցանկանայի, որ հանդեսում առանձին էջ հատկացվեր դեղերի ոլորտին, դեղագետի դերին, դեղերի շուկայի կարգավորման հարցին: 

 

Հոբելյանի կապակցությամբ հանդեսին մաղթում եմ նորանոր հաջողություններ և հայտնում իմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ և սերտ համագործակցությունը` հանուն մեր ժողովրդի առողջության պահպանման և անվտանգ ու արդյունավետ դեղաբուժության:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ