Առողջապահություն 3.2011
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ:
– 1918-1920 թթ. ստեղծվեց խնամատարության, խորհրդային տարիներին` առողջապահության նախարարությունը, որը զարգացման երկար և բեղմնավոր ուղի է անցել: Ի՞նչ կասեիք այժմ արդեն 20-ամյա ուղի անցած առողջապահության ոլորտի ձեռքբերումների մասին և ի՞նչ խնդիրներ կան, որոնք հիմնարար լուծման կարիք ունեն:
– Առաջին հանրապետության առողջապահության ոլորտի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այդ տվյալները չափազանց սուղ են և, բացի այդ, առաջին հանրապետությունը կարճատև կյանք է ունեցել: Հայտնի է միայն, որ վխտում էին վարակական հիվանդությունները, իսկ ժողովրդի վիճակը շատ ծանր էր: Երկրորդ հանրապետությունը երկրի զարգացման առումով ոսկե դար էր: Այդ ժամանակաշրջանին բնորոշ է արդյունաբերության, գիտության, տեխնիկայի բուռն զարգացումը: Բժշկությունը, ուսուցումն ամբողջությամբ անվճար էին:
Մարդու առողջության պահպանման ԽՍՀՄ օրինակելի փորձն այսօր ներդրվել է Կանադայում, Անգլիայում և այլ երկրներում: Հարմարավետ կլինիկաները, պոլիկլինիկաները երկրորդ հանրապետության ժամանակ են ստեղծվել: Ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը զուգահեռ մեծացավ նաև բնակչության կյանքի միջին տևողությունը:
Ինչ վերաբերում է երրորդ հանրապետությանը, ապա պետք է նշել, որ անկախությունն ու արդարությունը ամենավեր արժեքներն են, բայց, ցավոք սրտի, երևի նաև Ֆինանսների սղության պատճառով առողջապահության համակարգը դեռևս անհրաժեշտ մակարդակի վրա չէ: Ճիշտ է, ունենք որակյալ մասնագետներ, նորագույն սարքավորումներով հագեցած բուժհիմնարկներ, որոնք, սակայն, ոչ միշտ են մատչելի ժողովրդական լայն զանգվածներին: Հազարավոր մարդիկ բարձր գների պատճառով չեն դիմում բժշկի կամ դիմում են, երբ դանակը ոսկորին է հասնում: Դեղերի այնպիսի թանկություն, ինչպես Հայաստանում է, շատ քիչ երկրներում կհանդիպեք: Դիսպանսեր ծառայությունը համարյա թե վերացել է, գոյություն չունի: Նշեմ, որ այս տարիների ընթացքում մեծ առաջընթաց պետք է համարել ընտանեկան բժշկության ծառայության ներդրումը:
Այս տարիների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ որոշ կլինիկաներ հագեցվել են ժամանակակից սարքավորումներով, համալրվել աշխարհի տարբեր երկրներում իրենց մասնագիտական գիտելիքները հարստացրած, որակյալ և մեծ փորձ ձեռք բերած մասնագետներով: Ես կասեի, որ առողջապահության ոլորտում ամենամեծ կորուստն այն էր, որ մասսայաբար սեփականաշնորհվեցին և շարունակում են սեփականաշնորհվել հիվանդանոցները, կլինիկաները, դեղատները: Այդ մենաշնորհը մեր հանրապետության համար ողբերգական փաստ է: Փաստորեն, առողջապահության բնագավառի հիմնարկների (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դեղատներ) սեփականաշնորհումը կենտրոնանում է 3-4 անձանց ձեռքերում: Հավանաբար, դրա պատճառով է նաև, որ ՀՀ-ում չեն ձևավորվում առանձին մասնագիտությունների գծով բարձր որակավորում ունեցող կլինիկաներ: Յուրաքանչյուր հիվանդանոց (կլինիկա) բազմապրոֆիլ է, չկան այն նեղ մասնագիտական կենտրոնները, որտեղ երիտասարդ բժիշկները մասնագիտանան: Երկրորդ խնդիրը բարձր գներն են, երրորդը` շարունակական հսկողության գործընթացի վերացումը: Հավանաբար պետք է լինի ապահովագրական բժշկություն, սակայն դա հարուստ երկրների մենաշնորհն է, որը մեր երկրում դժվար է կիրառել:
– Քանի որ դուք կրթական հարցերով եք զբաղվել, երկար տարիներ եղել եք Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորը, կցանկանայի անդրադառնայիք կրթական խնդիրներին: Կարծիք կա, որ խորհրդային տարիներին մենք ավելի որակյալ կադրեր ունեինք, քան հիմա:
– Ես մասամբ եմ համամիտ դրա հետ: Բժշկական համալսարանը 4-5 տարի առաջ աշխարհի լավագույն բժշկական համալսարանների ցանկում զբաղեցնում էր 87-րդ տեղը: Ցավոք սրտի, մեր լավագույն ուսանողների թիվը տարեցտարի պակասեց, ինչպես նաև բժշկական ինստիտուտում ստացած դիպլոմն իր ուժը կորցրեց: Կրթական մակարդակի վրա բացասական ազդեցություն ունեցան մասնավոր բուհերը և դրանց դիպլոմի ճանաչումը: Պետք է շեշտել, որ բժշկական համալսարանը որակյալ մասնագետներ է տվել և շարունակում է տալ: Իհարկե, բուհերին մեծ վնաս հասցրեց նաև վճարովի ուսուցումը:
– Անդրադառնանք «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է, ի՞նչ կմաղթեիք նրան:
– Նախ, այդ առթիվ շնորհավորում եմ հանդեսի ողջ կոլեկտիվին` ցանկանալով հետագա հաջողություններ: Հիշում եմ` երբ ուսանող էի,«Առողջապահությունը» կար, և´բուժաշխատողները, և´ մեր ժողովուրդը մեծ հետաքրքրություն էր դրսևորում դրա նկատմամբ: Իմ բազմաթիվ հոդվածները ևս տպագրվել են այնտեղ: Հանդեսը հնարավորություն է տալիս, անկախ մարդու զարգացման աստիճանից, ծանոթանալ բժշկագիտության այնպիսի հարցերին, որոնք անհրաժեշտ են առօրյա կյանքում, օրինակ` անձնական հիգիենա, բազմաթիվ հիվանդությունների կանխարգելում, սպասվելիք վարակներ: Հանդեսում տպագրված հոդվածները մեծապես օգնել են մեր ժողովրդի բժշկական մակարդակի բարձրացմանը: Դժվար տարիներին, երբ շատ թերթեր փակվեցին, հանդեսը կարողացավ գոյատևել: Լավ կլիներ, որ ավելի հաճախ տպագրվեին ընտանեկան բժշկությանը, առողջ ապրելակերպին, ֆիզիկական ակտիվությանը, վատ սովորություններից (ծխելը, խմելը) հրաժարվելուն, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանման հարցերին նվիրված հոդվածներ: Կարևոր է, որ որոշակի ուշադրություն դարձվի նաև սեռական դաստիարակության հարցերին, հանրապետությունում հայտնի, բարձր որակավորում ունեցող բժիշկները տեղեկացնեին իրենց բնագավառում ձեռք բերված նվաճումների, առաջընթացի և անելիքների մասին:
Կարդացեք նաև
Սիրելի ընթերցո′ղ,
Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:
Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...
Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...
Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...
Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...
– Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում...
– Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...
Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...
– Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում...
– Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն