Առողջապահություն 3.2011
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
![Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ](up/article/big/picture_17281.jpg)
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ։
– Պարոն Քրմոյան, Դուք աշխատում եք որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար, ունեք իրավաբանական կրթություն և փորձ, մեծ դեր եք խաղացել առողջապահության ոլորտում իրավական ծառայության կայացման գործում: Զուգահեռներ անցկացրեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների առողջապահության ոլորտների միջև, շեշտը դնելով իրավական հարցերի վրա:
– Ցավոք, առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք է ունեցել, սակայն փորձեր են արվել կանոնակարգել, զարգացնել առողջապահական ծառայությունները: Խորհրդային տարիներին առողջապահական համակարգը զգալի զարգացում է ապրել, գիտական լուրջ հաջողություններ են գրանցվել, բազմաթիվ հիվանդանոցներ են կառուցվել, զարգացել է բժշկագիտությունը, հիմնադրվել է բժշկական մայր բուհը, ձևավորվել են այնպիսի ավանդույթներ, որոնք մինչև այժմ էլ պահպանվում են: Ներկայիս մեր բժշկագիտության պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մեծ թվով վաստակաշատ բժիշկներ կրթություն են ստացել և կայացել խորհրդային տարիներին: Հայաստանի նորանկախ հանրապետության նվաճումները ևս նշանակալից են: Թեպետ դժվար տարիներ էին` պատերազմ, շրջափակում, բայց բժշկական հանրությունը լուրջ ներդրում ունեցավ անկախության կայացման գործում: Պատերազմի տարիներին բժիշկներն առանց աշխատավարձի, նույնիսկ դաշտային պայմաններում կատարում էին իրենց մասնագիտական պարտքը, և կարծում եմ, որ մեր հանրությունն ըստ արժանվույն է գնահատում նրանց ներդրումն անկախության կայացման գործում:
– Ի՞նչ տվեց անկախությունն առողջապահության ոլորտին:
– 1990 թ. վերջերից մինչև օրս լուրջ զարգացումներ տեղի ունեցան, որոնք թույլ տվեցին էապես բարելավել բժշկական ծառայությունների որակը, կառուցվեցին նոր հիվանդանոցներ, 100-ից ավելի բժշկական ամբուլատորիաներ և այլն, որը դժվար էր նորանկախ հանրապետության համար սուղ ֆինանսների պայմաններում: Այսօր արդեն որոշ ծառայությունների մասով մենք փորձում ենք ոտք մեկնել զարգացած երկրների հետ և ներդնել նոր տեխնոլոգիաներ: Անկախության տարիներին ընդունվեցին առաջին օրենքներն այս ոլորտում`«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և այլն: Կարող ենք փաստել, որ անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական, ֆինանսավորման և իրավական հարաբերությունների համակարգեր, որոնք, իհարկե, ամեն ամիս, ամեն տարի վերափոխման, արդիականացման կարիք ունեն: Մենք կատարում ենք միջազգային պարտավորությունները և կարողանում ենք պատշաճ ձևով ներկայացնել գործառույթներն առողջապահության ոլորտում:
Անկախության վերջին տարիների նվաճումներից են ծննդօգնության, շտապ բուժօգնության բարեփոխումները, մանկական հավաստագրի և համավճարի ներդրումը: Աշխատում ենք, որ այդ բարեփոխումները տեսանելի լինեն նաև բնակչի համար: Այսօր մենք արդեն կարող ենք հպարտանալ, որ նորածինները, մանուկները, ինչպես նաև զորակոչիկները որակյալ ծառայություններ են ստանում, պետությունը կարող է հոգալ մատաղ սերնդի առողջական խնդիրները: Մենք փորձելու ենք ներդնել նոր ֆինանսական մեխանիզմներ, որ կարողանանք լուծել բնակչության առողջական խնդիրները:
– Իսկ ի՞նչ դժվարություններ առաջացան անկախությունից հետո առողջապահության ոլորտի կայացման գործում:
– Անկախությունն իր հետ բերեց նաև որոշակի դժվարություններ. քանի որ խորհրդային տարիներին ղեկավարումն իրականացվում էր կենտրոնից, այդ կապը կտրվեց, ստիպված եղանք ինքներս մեր համակարգը կառավարել: Այդ վիճակը թույլ տվեց մեր բժշկական հանրությանը համախմբվել անկախության, պետականություն ունենալու, նոր ծառայություններ ստեղծելու գաղափարի շուրջ: Դժվարություններից էր նաև այն, որ առողջապահության նորմատիվային բազան կորցրեց իր ուժը և մենք ստիպված եղանք նոր օրենսդրություն և կանոնակարագ ստեղծել և ձևավորել: Ասեմ, որ բավական հաջողված փորձ ունենք մասնավոր բժշկական հաստատությունների կազմակերպման, որոշակի ծառայությունների ստեղծման ուղղությամբ, ինչպիսիք են պետական առողջապահական գործակալությունը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը, կարողանում ենք կառավարել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բռնկումը հանրապետության տարածքում: Բավականաչափ լուրջ ներդրումներ եղան հիվանդանոցաշինության ուղղությամբ` կառուցելով և վերակառուցելով լավագույն բժշկական կենտրոնները: Ծրագրերի իրականացման գրասենյակն ունի մասնագիտական մեծ ներուժ, տարածաշրջանում լավագույն պետությունն ենք ճանաչվել, որը հիվանդանոցաշինության բնագավառում ծրագրեր է իրականացնում: Ընտանեկան բժշկության հիման վրա ներդրվել է առողջապահության պահպանման համակարգ, կատարողականի հիման վրա` ֆինանսավորում, ստեղծեցինք հարաբերությունների նոր դաշտ` պայմանագրային, որն ընդունել է ամբողջ աշխարհը: 180 աստիճանով փոխվել են հարաբերությունները` պլանային տնտեսությունից անցնելով շուկայականի: Փորձում ենք այնպես անել, որ բացասական երևույթները հնարավորինս բացառվեն: Ձգտում ենք շուկայական տնտեսության պայմաններում այնպես անել, որ արտոնյալ խմբերն առողջապահական ծառայություններից օգտվելիս քիչ զգան տնտեսության ճգնաժամային վիճակը: Վերջին տարիներին մեր քաղաքականությանը փորձում ենք ավելի շատ սոցիալական ուղղվածություն տալ, ինչպես նաև հիվանդի և բուժհաստատության միջև ստեղծվի նորմալ հարաբերություն, որպեսզի քաղաքացին վստահաբար դիմի բժշկի:
– Բարեփոխումների ընթացքում իրավական առումով այժմ ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:
– Վերջին 3-4 տարիների աշխատանքներն իրենց արդյունքները տվել են, օրինակ` մանկական և մայրական մահացության ցուցանիշները նվազել են, նվազել են նաև վարակիչ հիվանդությունները, գրեթե վերացել մալարիան, կարմրախտը: Դժվարությունն այն է, որ «առողջապահություն և իրավունք» հասկացություններն այնքան էլ փոխկապակցված չեն: Վերջին 2-3 տարիներին կարողացել ենք «իրավական կուլտուրա» մտցնել այս ոլորտում, ինչպես նաև մեծածավալ օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալիս: «Դեղերի մասին» օրենք է մշակվում, ակնկալում ենք, որ ՀՀ Աժ-ն այս տարի կընդունի նաև «Արյան և դրա բաղադրամասերի մասին» «Մանկական կաթնախառնուրդների» մասին օրենքները: Փորձում ենք նաև իրավական առումով կրթել թե´բնակչությանը, թե´բժիշկներին, որպեսզի բնակիչը իմանա իր իրավունքները և պարտականությունները, իսկ բժիշկը` իր: Յուրաքանչյուր սուբյեկտ պետք է իրազեկ լինի այս ամենին, որպեսզի խախտումները կանխվեն: Լուրջ խնդիրներ են առկա պայմանագրային հարաբերությունները ճիշտ ձևով ներդնելու գործում: Հարցերը բազմաթիվ են, անելիքները` նույնպես, գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ նոր մարտահրավերներ են ծագում, որոնց դիմակայել է պետք: Մեր վերջնական նպատակն առողջապահական ցուցանիշների բարելավումն է և բնակչության գոհունակությանն արժանանալը:
– Իրավական առումով անլուծելի խնդիրներ կա՞ն այս ոլորտում:
– Չեմ կարծում, թե իրավական խնդիրները, որ անլուծելի են, բժշկագիտության մեջ ավելի շատ են, քան առողջապահական իրավական հարցերն են: Խնդիրները վերհանելու և լուծելու համար մենք փորձել ենք ստեղծել արագ արձագանքման և վերլուծական մեխանիզմներ, որպեսզի ցանկացած համակարգից եկող ահազանգ արձագանք և լուծում ստանա:
– Ի՞նչ թերություններ կան և ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ իրականացնել:
– Շատ փոփոխություններ են տեղի ունեցել նախ և առաջ ֆինանսական ոլորտում: Մենք, իհարկե, ունենում ենք բացթողումներ, բայց վերջին 3-4 տարիների ընթացքում ստեղծել ենք դիտարկային խմբեր, որոնց օգնությամբ բացահայտվում են առկա խնդիրները և փորձում ենք շտկել դրանք, որ այդ բարեփոխման ընթացքը սահուն լինի:
– Այժմ անդրադառնանք 55-ամյա «Առողջապահությանը»: Ի՞նչ կմաղթեիք հանդեսին, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել այն ապագայում:
– Հանդեսը, լինելով նախարարության պաշտոնական լրատվամիջոցը, լուրջ ներդրում ունի ոլորտի զարգացման գործում: Նրա միջոցով մենք փորձում ենք հանրության լայն շրջանակներին ծանոթացնել առողջապահության նախարարության գործունեությանը, ծրագրերին, կատարվող փոփոխություններին: Այս առումով հանդեսը իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության կողմից նաև արձագանք ստանալու միջոց է: Բժշկագիտությունը, ի տարբերություն տնտեսության և գիտության այլ ճյուղերի, մեկ օր, մեկ տարի չի կարող դոփել տեղում, այս ոլորտում ամեն օր նոր տեխնոլոգիաներ, նոր դեղեր են հայտնաբերվում, նոր հետազոտություններ են կատարվում, հները հաճախ փոխարինվում են նորերով: Այս առումով կարևոր է հանդեսում տպագրվող թե′ գիտական, թե′ հանրամատչելի նյութերը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը](up/article/small/picture_17275.jpg)
Սիրելի ընթերցո′ղ,
Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...
![](images/calendar.png)
![Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է](up/article/small/file_17276_7521210.jpg)
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:
Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...
![](images/calendar.png)
![55-ամյա «Առողջապահություն» հանդեսը 55-ամյա «Առողջապահություն» հանդեսը](up/article/small/file_17278_6542733.jpg)
Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...
![](images/calendar.png)
![Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում](up/article/small/picture_17279.jpg)
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...
![](images/calendar.png)
![Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է](up/article/small/file_17283_3956788.jpg)
Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...
![](images/calendar.png)
![Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է](up/article/small/file_17284_8623020.jpg)
Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...
![](images/calendar.png)
![Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին](up/article/small/file_17285_4899742.jpg)
Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...
![](images/calendar.png)
![Անարդարության դեմ պայքարը կառավարության գործունեության այսօրվա հրամայականն է: Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի հետ Անարդարության դեմ պայքարը կառավարության գործունեության այսօրվա հրամայականն է: Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի հետ](up/article/small/file_17287_5923160.jpg)
– Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում...
![](images/calendar.png)
![Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ](up/article/small/file_17288_1135422.jpg)
– Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...
![](images/calendar.png)
![Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան](up/article/small/file_17290_7776705.jpg)
Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...
![](images/calendar.png)
![Առողջապահությունն այն ոլորտներից է, որը ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ չքայքայվեց: Հարցազրույց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Արմեն Սողոյանի հետ Առողջապահությունն այն ոլորտներից է, որը ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ չքայքայվեց: Հարցազրույց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Արմեն Սողոյանի հետ](up/article/small/file_17295_3426864.jpg)
– Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում...
![](images/calendar.png)
![Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ](up/article/small/file_17297_1737219.jpg)
– Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն