Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 3.2011

55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի առողջապահության նախարարի հրամանով1956 թ. հիմնադրվեց «Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը, որպես ինքնուրույն տնտհաշվարկային հիմունքներով գործող գերատեսչական հիմնարկ:

 

Այդ տարիներին Խորհրդային Միության առողջապահության նախարար Լ. Կովրիգինան իր շնորհավորականում նշել էր. «Առողջապահություն» հանդեսի լույս ընծայումը նշանակալից իրադարձություն է խորհրդային բժշկական մամուլի համար: Հուսով ենք, որ այս նոր հանդեսն արժանի տեղ կգրավի բժշկական մյուս պարբերականների շարքում»: Եվ, իրոք,«Առողջապահություն» հանդեսի ծնունդը կարևոր երևույթ էր նախ և առաջ հանրապետության բժշկագիտության, բուժաշխատողների և բնակչության համար: Դրանում որոշիչ դեր խաղաց նրա հիմնադիր խմբագիր, լրագրող, բժիշկ-պատմաբան, առողջապահության կազմակերպիչ Ռաֆայել Փարսադանյանը, որն այդ կազմակերպական, գիտագործնական, բժշկական հանդեսը կառուցեց միջնադարից եկող արևմտահայ պարբերականների` տարեցույցների սկզբունքներով, որոնք պարունակում էին բազմաբովանդակ տեղեկություններ բժշկագիտության և առողջ ապրելակերպի մասին: Ահա թե ինչու հայերեն լեզվով հրատարակվող այդ միակ բժշկական հանդեսը չդարձավ ԽՍՀՄ-ում, իրենից առաջ, մյուս հանրապետություններում ստեղծված նույնանման պարբերականների կրկնօրինակը: 

 

Մերժելով միայն բժշկագիտությանը ծառայելու այն ժամանակ հեղինակավոր համարվող կեցվածքը, տարբեր խորագրերի տակ, խիստ գիտականից, կազմակերպականից, գործնականից մինչև ձևով, ոճով ու բովանդակությամբ հանրամատչելի հոդվածների հրապարակումը, բնակչության և խմբագրության միջև բժշկական գիտելիքների մակարդակն ինքնաբերաբար բարձրացնող, հոգեբանորեն չպարտադրվող կապ ստեղծեց: Հանդեսի տպաքանակը 1967 թ. 10, իսկ 1973 թ.-ին`գրեթե 30 անգամ գերազանցեց իր մեկնարկային 3000-ը:

 

Չշեղվելով մշակված քաղաքականությունից, հետագա 11 տարիներին հանդեսի գլխավոր խմբագիր-բժիշկներ` դոցենտ, փիլիսոփա Նիկոլայ Ավագյանի և պրոֆեսոր, կենսաֆիզիկոս Ռոբերտ Մկրտչյանի ջանքերով հանդեսը համալրվեց բժշկական փիլիսոփայության, բժշկագիտական նորություններ պարունակող և սեռական դաստիարակության ուղղվածության հոդվածներով: 

 

1984 թ. մայիսից ինձ` ԽՍՀՄ ԱՆ բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի դոցենտ, համաճարակաբան, հեռուստատեսային «Առողջություն» հաղորդաշարի սցենարիստ-վարողիս, վիճակվեց տնօրինելու հանդեսի և խմբագրության հետագա 27 տարիների ճակատագիրը, որը լի էր պատմական իրադարձությունների հետ կապված վերելքների, նվաճումների, կործանարար անկումների և անխուսափելի փլուզումներին դիմակայելու, վերածնվելու համար բախտորոշ պահերով: Բուժաշխատողների ու բնակչության հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումները նամակների բաժին, լուսանկարիչ, գեղարվեստական խմբագիր-ձևավորող նկարիչ ունենալու կարիք առաջացրեց: 

 

Նոյեմբերյանի շրջանում հանդիպման ժամանակ մի ալեհեր կնոջ կողմից մարդակազմությանը վերաբերող հարցը առիթ դարձավ ծրագրելու հանդեսում «Ճանաչիր քո օրգանիզմը» խորագիր բացելուն: Այսօր դժվար է պատկերացնել, որ միայն միութենական վերադաս մարմինների հետ Հայաստանի կառավարության երկարատև բանակցությունների միջոցով ստացված թույլատվությամբ 1985 թ. սկսվեց այդ խորագիրը կրող, լիագույն, նկարազարդ ներդիրի տպագրումը: Գիտական ու հանրամատչելի նոր խորագրերի ստեղծումը, հեղինակների հետ տարվող ամենօրյա աշխատանքն ավելի ընդլայնեցին գիտական հիմնարկների և ընթերցողների հետգոյություն ունեցող կապը: 

 

 

1988-1989 թթ. եղան հանդեսի պատմության մեջ աննախադեպ վերելքի տարիներ. տպաքանակն անցավ 102.000-ից, որից 98.000-ը` բաժանորդագրություն էր: 

 

1988 թ.-ի աշնանը Մոսկվայում կայացած ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ առողջապահության նախարարության համատեղ խորհրդակցությունում շուրջ 60 բժշկագիտական պարբերականների գործունեությունը վերլուծող հանձնաժողովի գնահատմամբ «Առողջապահությունը» օրինակելի ճանաչվեց: Արդարացի զարմանք էր առաջացրել փոքրիկ հանրապետությունում հայերեն տպագրվող հանդեսի տպաքանակը, որն առնվազն մի քանի անգամ բարձր էր մյուս հանրապետությունների բժշկական համարժեք պարբերականների տպաքանակից: 

 

Այդ տարիներին «Առողջապահության» 15.000-17.000 օրինակ առաքվում էր Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, Վրաստան, 2.500-3.000 օրինակ` միութենական այլ հանրապետություններ և ավելի քան 20 արտասահմանյան երկրներ (ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա` ԳԴՀ և ԳՖՀ, Դանիա, Եգիպտոս, Իսրայել, Իրաք, Իսպանիա, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Հունաստան, Մեքսիկա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր): 


Լինելով որևէ հրատարակչության կազմի մեջ չմտնող ինքնուրույն տնտհաշվարկային հիմնարկ, խմբագրությանը սեփական միջոցներն ավելի ազատ տնօրինելու հնարավորություն էր տրվել: Սկսվել էր հանդեսը նորովի վերափոխելու, աշխատողների հանգստի, բուժման, պարգևատրման և նյութական խրախուսմանը լրացուցիչ այլ միջոցներ տրամադրելու գործընթացը: Խմբագրության գործունեության հետագա զարգացման ակընկալիքներ ունեցող մի շարք ծրագրեր էին մշակվում, որոնք, ցավոք սրտի, ի դերև եղան: 

 

Հանրապետությունում և ամբողջ ԽՍՀՄ-ում շատ պարբերականներ դադարեցին լույս տեսնելուց: Քչերը մնացին: Եվ այդ քչերից էր «Առողջապահությունը»: 

 

1991 թ. հանդեսի տպաքանակը շահավետության կրիտիկական մակարդակից (35.000 օրինակ) ցած գահավիժեց: Խմբագրությունը կորցրեց եկամուտներ ունենալու հնարավորությունը և հայտնվեց սնանկացման փաստի առաջ: Այնուամենայնիվ, հանրապետության մթնոլորտում սավառնող անկախության ծարավը, ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանքգործի շահերին ծառայեցնելու ազնիվ ձգտումը դարձան այդ փոքր, բայց իր հավատամքին հավատարիմ, մարտնչող կոլեկտիվի անբաժան բարեկամն ու ուղեկիցը, որն օգնեց դիմակայելու անցումային շրջանում սպասվելիք ճակատագրի անակնկալներին:

 

Առողջապահության նախկին համակարգը փլուզվում էր, փոխարինվելով զուտ հիվանդաբուժությամբ: Անցումային շրջանում ջեռուցման, ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և կյանքի համար այլ անհրաժեշտությունների բացակայության պայմաններում հանդեսի հրատարակման մասին մտածելը կարևոր էր, ցանկալի, բայց ոչ իրատեսական, քանզի ծննդաբերողին ու ծնվող մանկիկին, անհետաձգելի վիրահատվողին հարկավոր էր ապահովել ամենակարևորներով, ինչը չկար: Վիճակը ծանր էր: Հանդեսի գոյատևումն ապահովելու համար հրավիրված խմբագրական կոլեգիայի արտակարգ նիստին ներկայացված 17 կետեր ամփոփող մեր առաջարկները հավանության արժանացան և առանց վերապահումների գործի դրվեցին:

 

Պետպլանի և ֆինանսների նախարարության ղեկավարությունը ըմբռնումով մոտեցան և 1991 թ.-ին պետբյուջեի պարտքը փակելու համար նրանց ողորմածությամբ հատկացված 50000 ռուբլուց հաջողվեց գումար տնտեսել ևգնել տպաքանակը պակասելու հետևանքով չիրացված, դժվարությամբ ներկրված մեր ֆոնդային թղթի մի մասը:«Շուտով սա էլ չի լինելու» մտավախությամբ թելադրված այս քայլը դարձավ ՙփրկարար օղակ՚ հետագայում տեղի ունեցած աննախադեպ փոթորիկներում չխորտակվելու, հանդեսը լուծարումից փրկելու համար: 1993 թ.-ին բաժանորդագրության և վաճառքի միջոցով իրացվող հանդեսի օրինակների թիվն իջավ մինչև 2000-3000-ը: ԱՆ կոլեգիայում ֆինանսական վիճակը բարելավելու համար առաջարկվեց որպես հավելված, նաև թերթ հրատարակել:«Հանուն առողջության»-ը դարձավ նախարարության առաջին պաշտոնաթերթը, բայց ինչպես այդ տարիների բոլոր պարբերականները, այն շահույթ չբերեց, այլ ավելացրեց խմբագրության ֆինանսական ճեղքվածքը: 

 

Հետագայում` 1998 թ., խմբագրությունը հրաժարվեց թերթ-հավելվածի հրատարակումից: Այն հանձնվեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրինությանը և մինչև օրս հրատարակվում է որպես շաբաթաթերթ` «Առողջապահության լրատու» անվանումով: 

 

Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ շրջափակման մեջ հայտնված նորանկախ պետության վիճակն իր անկախություն նվաճած ժողովրդով, եթե չլինեին օդային և հյուսիսային երկար, դժվարանցանելի ճանապարհներով եկող օգնությունը, մեր փառապանծ բանակն ու նրա խաղաղաբեր արյանգնով ձեռք բերված հաղթանակը, թե չլիներ սերունդների արյան մեջ դարերով կուտակված, երազած ինքնուրույն և կայուն պետություն ունենալու «հավաքական կամքը»:

 

Պատմությունը սովորեցնում է, որ պետությունների ստեղծման ճանապարհը հարթ չի լինում, դա համառ պայքարով, կորուստներիգնով, նվաճումների ձեռք բերման շարունակական գործընթաց է, ցավոք սրտի, նաև բացթողումներով, որոնց շտկման համար ավելի մեծ ջանքեր ու ողջամտություն է հարկավոր:

 

Անորոշության, գոյատևման համար մաքառումների ու զրկանքների պայմաններում «Մեր շահը` ձեր առողջությունն է» կարգախոսը հավատամք դարձրած, ընդամենը 3,5 հաստիք ունեցող, չնչին, երբեմն ամիսներով ուշացող աշխատավարձով նվիրյալների խմբագրակազմը (Կիմա Խաչատրյան, Տիգրան Գրիգորյան, Ժորա Մարտիրոսյան և ըստ պահանջի աշխատող մեքենագրուհիներ) շարունակում էր տարեկան 1-3 անգամ լույս ընծայել սիմվոլիկ գին և 2000-3000 տպաքանակ ունեցող` շատերի պատկերացմամբ արդեն գոյություն չունեցող հանդեսը: Անկախ զբաղեցրած պաշտոնից յուրաքանչյուրս կատարում էինք այն, ինչ անհրաժեշտ էր:

 

1991-2002 թթ. հրատարակչական բոլոր ծախսերն ու աշխատավարձը վճարվում էին թղթի վաճառքից գոյացող գումարով, կամ դրան համարժեք թղթով:

 

Հանդեսի բաժանորդագրությունը, վաճառքը և առաքումը մարզային առողջապահական կառույցների միջև առկա կապի միջոցով իրականացնելու վստահելի և քիչ ծախսատար մեխանիզմ մշակվեց, որը հաջողությամբ գործում է մինչև օրս:

 

1996 թ.-ին խմբագրությունն իր գոյատևման 40-ամյակը նշեց առանց հանդիսավորության, ընդամենը մեկ միացյալ (1-4) սև-սպիտակ համար հրատարակելով: Համարը հավանության արժանացավ Ազգային Ժողովում, Կառավարության մամլո ծառայությունում և ժուռնալիստների միությունում: 

 

Նորանկախ երկրում բարեփոխումների գործընթացը բուռն զարգացում էր ապրում: Քանդվում, վերափոխվում էին հին կառույցները, վերակառուցվում և ստեղծվում էին նորերը: Որպես երբեմնի կոմկուսի կենտրոնական կոմիտեի բյուրոյի նոմենկլատուրային մակարդակ ունեցող հանրապետական պարբերական հրատարակող խմբագրությունը դրանից անմասն չմնաց: Խմբագրությունը ֆիզիկապես և բարոյապես վաղուց մաշված գույքից բացի ոչինչ չունենալով, ընդգրկվեց իր հիմնադրին` առողջապահության նախարարությանը 100 տոկոսով պատկանող փակ բաժնետիրական ընկերությունների շարքը: Ըստ էության դրանով ոչինչ չփոխվեց: Միայն նախկին ինքնուրույն տնտհաշվարկային հիմնարկի ղեկավարի բոլոր պարտականություններն ի սկզբանե կատարող, պարբերականի հրատարակման ողջ պատասխանատվությունը կրող`«Գլխավոր խմբագրի» անվանն ավելացվեց նաև «ՓԲԸ տնօրեն» անվանումը: Ըստ «ՀՀ ԱՆ «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ կանոնադրության, հիմնադրի պարտականությունների և իրավունքների մեջ ընդգծված է նաև նրա` անհրաժեշտության դեպքում օժանդակություն ցուցաբերողի դերը: Դա արդեն ինքնուրույնգոյատևման հույսը կորցրած, բայց տոկալ չդադարող խմբագրության կյանքում ճակատագրի փոփոխման նոր հույս էր ներշնչում:

 

 Այս առիթով հաճախ էի մտաբերում Մեծ հայրենականի տարիներին ծնված` կաթի դույլի մեջ խեղդվելուց փրկված գորտի մասին պատմությունը: Երկու գորտերից փրկվեց նա, որը չհուսահատվեց, այլ մինչև վերջին ճիգերը լողալով, հայտնվեց կաթումգոյացած կարագի կտորի վրա: Մեր պարագայում այդպես էլ եղավ:

 

 

2001 թ.-ին հանդեսի հրատարակման գործընթացը հասել էր իր երկարամյա մաքառումների վերջնակետին: Տասներկու տարի շարունակ խմբագրության ֆինանսական ճեղքվածքները փակող պահեստային թուղթը սպառվեց և հանդեսի 256-257-միացյալ համարի (2001 N 3-4) ազդանմուշը դրվեց այն ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի սեղանին: Միակ բժշկական հանդեսի անխուսափելի կորստյան մասին հայտնած լուրը ունեցավ յուր հակիրճ պատասխանը. «Պատմությունը մեզ չի ների»:

 

Նրա հանձնարարությամբ խմբագրության ներկայացրած«Օգնություն «Առողջապահություն» հանդեսին» ծրագիրը հավանության արժանացավ: «Հայաստանում սոցիալական բարեփոխումների ծրագրի» շրջանակներումգործող PADCO ամերիկյան կազմակերպության հովանավորությամբ 2002 թ. խմբագրության տպագրական հինավուրց մեքենաները փոխարինվեցին ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով, և «Ջինիշյան հիմնադրամի» միջոցներով խմբագրությունը «Առողջապահության» նոր ձևավորումով 4 համարներ հրատարակելու հնարավորություն ստացավ: Հիմնադրի` առողջապահության նախարարության կողմից որոշվեց տարեկան 2.400.000 դրամ հատկացնել: Դա այն էր, ինչ պահանջվում էր խմբագրակազմը մի կերպ պահպանելու համար:

 

Այս քայլը եկավ ապացուցելու, որ պետական պատվերի հատկացումները ոչ միայն հիվանդներ բուժելու, այլև հիվանդությունները կանխելու նպատակ պետք է հետապնդեն: Դա մեր առաջին ամենակարևոր նվաճումն էր:

 

2002 թ.«Առողջապահության» պատմության մեջ առաջին անգամ լիագույն, նկարազարդ, բարձորակ կավճապատ, թղթից շապիկով ու ներդիրով լույս տեսած հանդեսի 1-ին համարի շնորհանդեսն ավետեց այդ պարբերականի վերածնունդը: 

 

«Ջինիշյան հիմնադրամի» միջոցներով հրատարակված 4 համարները բժշկական հասարակայնության և ընթերցողների շրջանում լավ ընդունելություն գտան: Շուտով նախարարության կողմից կատարվող հատկացումները կրկնապատկվեցին և ամրագրվեցին հիմնադրի ու ՓԲԸ-ի միջև պայմանագրային պարտավորություններով: «Սառույցը շարժվել էր»:

 

Հանդեսի տեսական,գիտամեթոդական, ինչու չէ, նաև հանրամատչելի հոդվածների բազմազանությունն ու բարձր մակարդակն ապահովելու համար նախարարության համաձայնությամբ 2002 թ. ՀՀ ԲԳ ակադեմիան և 2006-ից Մ. Հերացու անվան ԵրՊԲ համալսարանը «Առողջապահություն» հանդեսի համահրատարակիչների կարգավիճակ ստացան: Համալսարանի և խմբագրության միջև կնքվեց նաև փոխշահավետ համագործակցության պայմանագիր: Սա երկրորդ կարևոր նվաճումն էր, որը զգալիորեն բարձրացրեց հանդեսի հեղինակությունը:

 

2006 թ. ամբողջությամբ լիագույն 3-4 միացյալ համարի հրատարակմամբ նշանավորվեց հանդեսի 50-ամյա հոբելյանը: Այդ առիթով առողջապահության նախարարությունը պատվոգրերով և շնորհակալագրերով շնորհավորեց կոլեկտիվի բոլոր յոթ անդամներին` հանդեսի հրատարակման գործում զգալի ավանդի ներդրման, երկարամյա, բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև ՙԱռողջապահություն՚ հանդեսի հիմնադրման կեսդարյա հոբելյանի կապակցությամբ:

 

Խմբագրության համար երրորդ կարևոր հաջողությունը հանդեսի հավատամքին հարազատ տպարան գտնելն էր: Երևանումգործող բոլոր տպարանների հետ առնչված «Առողջապահության» վերջին 22 համարները տպագրվել են «ՍԱՄԱՐԿ» տպագրատանը, որտեղ առանձնահատուկ մոտեցմամբ և զեղչված գներով, ժամանակին և բարձրորակ արտադրանք են տալիս: 

 

2006 թ.-ից հետո նախարարության, մասնավորապես նախարար Հարություն Քուշկյանի ուշադրությունը «Առողջապահություն» հանդեսի նկատմամբ կրկնապատկվեց, որն արտահայտվեց նախ` հանդեսի լրացուցիչ ֆինանսավորմամբ, ապա նաև նրանով, որ հնարավոր դարձավ հանդեսի պատմության մեջ առաջին անգամ բարձրորակ կավճապատ թղթի վրա տպագրված տարեկան չորս լիագույն ձևավորմամբ համար թողարկել: 

 

2010 թ. մայիսից «ՀՀ ԱՆ «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ-ի տնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղամ Լևոնի Խանդանյանի ղեկավարությամբ լայնածավալ աշխատանքներ են տարվում և նկատելի հաջողություններ կան հանդեսի բաժանորդագրության շառավիղներն ընդլայնելու, տպաքանակն ավելացնելու և դեղագործական կազմակերպությունների հետ պայմանագրային սկզբունքով համագործակցելու միջոցով հիմնարկի առաջ ծառացած ֆինանսական խնդիրները լուծելու ուղղությամբ: Կարևոր քայլեր են արվել խմբագրության ֆիզիկապես և բարոյապես հնացած համակարգչային տեխնիկան նորացնելու ուղղությամբ: Նրա ղեկավարությամբ խմբագրակազմը համախմբել է իր ուժերն առաջադրվող նոր ծրագրերն իրականացնելու համար: Տպաքանակը գնալով ավելանում է:

Հեղինակ. Մարտունի ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ