Առողջապահություն 2.2010
Սեքսուալ պարծենկոտությունն ու սեռական խանգարումները
Յուրաքանչյուր հասարակություն ունի իր իսկ ավանդույթներից և մտակաղապարներից ծնված «լեգենդներ», որոնց տրվելով` տղամարդիկ իրենց սեռականության հանդեպ ձևավորում են այնպիսի սպասումներ, որոնք, ավաղ, չեն համապատասխանում իրականությանը և հետագայում կարող են սեռական տարբեր խանգարումների պատճառ դառնալ:
Մեզ մոտ շատ տարածված է այն կարծիքը, թե իբր կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական հետազոտությունները վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կնոջ կարողությունը մեծապես կախված է հենց կնոջից: Այսպես, եթե կինն ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, հոգեսեռական զարգացման շեղում, սեքսուալ «ես»-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնային խանգարումներ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ (նույնիսկ սեքսուալ ուժեղ խառնվածքի) ի վիճակի չէ նման կնոջը սեռական հաճույք պատճառել:
Եթե բժշկական օգնության շնորհիվ վերականգնվում է կնոջ զգայունությունը, գրգռունակությունը կամ հեշտանք ապրելու կարողությունը, ապա այս դեպքում անինքնավստահ և ինքնաքննադատման հակում ունեցող տղամարդկանց համակում Է մտավախությունն ու կասկածը` կապված կնոջ հավատարմության հետ.«Եթե նա արդեն գիտի` ինչ է սեռական հաճույքը, ապա ինչ կլինի, եթե ես մի օր չկարողանամ բավարարել նրան»: Ահա սա էլ հաջորդ, ոչ պակաս տարածում գտած կարծիքը: Ամուսինն ընկնում է մտորումների գիրկը, երբեմն նույնիսկ հայտնվում դեպրեսիայի մեջ: Իրականում, սեռականապես բավարարված կինը երբեք չի մտածի զուգընկերոջը փոխելու մասին: Եվ եթե չլինեն տղամարդու նմանատիպ մտավախությունները, ամուսինները կապրեն երջանիկ և նորմալ սեռական կյանքով:

Տղամարդիկ երբեմն հպարտանում են իրենց սեռական օրգանի մեծության չափով և պնդության աստիճանով, քանի որ տարածված է այն կարծիքը, թե իբր դրանք կնոջը սեռապես բավարարելու և որպես տղամարդ կայանալու կարևոր չափանիշներ են, սակայն բազում կանայք սեռական հարաբերության ժամանակ ամենաքիչը կարևորում են հենց բուն սեռական ակտը: Նրանց համար ավելի մեծ նշանակություն ունի սիրային նախերգանքը, տղամարդու հուզական ակտիվությունը, ուշադրությունը և ընդհանրապես առօրյա հոգատար վերաբերմունքն իր հանդեպ: Եվ իրոք, գիտականորեն ապացուցված է, որ կնոջ սեռականությունը հիմնականում պայմանավորված է հոգեբանական գործոններով, քան ֆիզիկական չափանիշներով (սեռական անդամի չափ, պնդություն, սեռական հարաբերության տևողություն): Ցավալի է, բայց իրական նաև այն հանգամանքը, որ կանայք իրենց սեռական գրավչությունը կապում են տղամարդու` իրենց հանդեպ դրսևորած հետաքրքրության հետ: Եթե ամուսնու կողմից նվազում են անցյալում եղած սեռական ցանկության նշանները, կինն ընկնում է տանջալից մտորումների գիրկը.«Ես այլևս դադարել եմ նրան հրապուրել և կորցրել եմ իմ երբեմնի գրավչությունն ու գեղեցկությունը, հիմա նա ամենայն հավանականությամբ գտել է երիտասարդ սիրուհի»: Իսկ իրականում տղամարդու սեռական ցանկության նվազումը հնարավոր է, որ բացարձակապես կապ չունենա կնոջ գրավչության հետ, այլ բխի հենց իր` տղամարդու սոցիալական, հոգեբանական կամ գուցե նաև կենսաբանական խնդիրներից: Եվ եթե տղամարդը ժամանակին վերականգնի իր սեռական կարողությունը, չի խորանա նաև իր ու կնոջ միջև առաջացող միջանձնային անդունդի սպառնալիքը: Մինչդեռ կա հոգեբանական այնպիսի մի երևույթ, երբ կնոջ կպչուն բնույթի մտավախություններն իրականացվում են տղամարդու կողմից:
Ի վերջո, տղամարդիկ ռոբոտներ չեն, իսկ սեռական ակտը մեխանիկական գործընթաց չէ, և հնարավոր է նրանց մոտ էլ սեռական ցանկությունը պարբերաբար նվազի, կամ այնպես պատահի, որ նա չգոհացնի կնոջը: Դա միանգամայն բնական է և հատկանշական բոլոր տղամարդկանց:
Ինչ վերաբերում է տարիքային փոփոխություններին, տարածված է այն կարծիքը, թե իբր տարիքի հետ տղամարդը կորցնում է պոտենցիան: Իրականում պարզապես նվազում է սեռական ցանկությունը, ի տարբերություն երիտասարդ տարիքի` սեռական ցանկությունը ոչ հաճախակի է առաջանում: Կարևոր է դառնում ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ բովանդակությունը, մինչդեռ էրեկցիայի հետ կապված որևէ խնդիր առաջանում է ավելի ուշ տարիքում, եթե, իհարկե, բացակայում են այլ հիվանդություններ: Հետևաբար, հարգելի տղամարդիկ, հետևեք ձեր առողջությանը, վարեք ակտիվ կյանք, մի չարաշահեք ալկոհոլն ու ծխախոտը և անպայման տեղեկացված եղեք տղամարդու սեռականության շուրջ պտտվող «լեգենդների» բացասական ազդեցությանը:
06.07.2010 Կարդացեք նաև
Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:
Մ.Մ...
30.07.2010 ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...
29.07.2010 Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
28.07.2010 Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...
27.07.2010 Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...
26.07.2010 Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...
23.07.2010 Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...
22.07.2010 1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...
Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...
20.07.2010
Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...
20.07.2010
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...
19.07.2010
Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...
16.07.2010
Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...
15.07.2010
Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...
14.07.2010
Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...
13.07.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYjRXD8J' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ