Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2010

Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով: Օրինակ, կաթը կարող է պարունակել ինհիբիտորային տարբեր նյութեր` դեղեր, անտիբիոտիկներ, պեստիցիդներ, հերբիցիդներ, լվացող և ախտահանող նյութեր, որոնք ազդում են կաթնաթթվային բակտերիաների աճի և զարգացման վրա [1]: Հողը պարարտացնելու համար օգտագործում են սելիտրա (նիտրատներ), որը կաթում հայտնվում է հետևյալ շղթայով.

 

պարարտանյութ → հող →  կեր → անասուններ → կաթ

 

Բացի այդ, շատ վաղուց (ավելի քան 160 տարի) պինդ պանիրներ արտադրելու ժամանակ կաթին նիտրատներ են ավելացնում յուղաթթվային բակտերիաների, աղիքային ցուպիկների, էնտերոբակտերիաների զարգացումը կանխելու նպատակով: Այդ մանրէների վրա ազդում են ոչ թե նիտրատները, այլ պանրում դրանց վերափոխման հետևանքով առաջացած նիտրիտները: 

 

Օրգանիզմում նիտրատների առկայության դեպքում առաջանում են սուր թունավորումներ [2]: Նիտրատները աղիքներում վերածվում են նիտրիտների, ապա նիտրոզոամինների, որոնք օժտված են թունավոր և քաղցկեղածին հատկությամբ: Նիտրատների և նիտրիտների տրանսֆորմացիան պայմանավորված է աղիքային բակտերիաների տեսակով: Գործնականում լայն տարածում են գտել աղիքային բակտերիաները կամ «կոլիֆորմները», որոնվ թվումն են էնտերոբակտերիաները` էշերիխիաները, ցիտրոբակտերիաները, կլեբսիելաները, որոնք առաջացնում են սուր աղիքային հիվանդություններ, խոլերանման ծանր ընթացքով լուծեր: Բացի էնտերոբակտերիաներից, աղիքային համակարգում կան նաև պայմանական ախտածին էնտերոկոկեր (E.faecalis, E.faecum, E.durans, E.arium) [3], որոնք կարող են նաև թունավոր ամիններ առաջացնել: Բոլոր էնտերոբակտերիաները նիտրատները վերածում են նիտրիտների: Ինչքան շատ է աղիքներում էնտերոբակտերիաների, էնտերոկոկերի քանակը, այնքան ավելի արագ են նիտրատները վերածվում նիտրիտների, թունավոր ամինների [4]: Մարդու համար խիստ թունավոր են, մինչև անգամ մահացու, կալիումի նիտրատի 15-30գ և նատրիումի նիտրատի 10գ [5]: Պանիրների արտադրության ժամանակ նիտրատների օգտագործումը թույլատրված է եվրոպական բոլոր երկրներում 20գ/100լ, Ռուսաստանում` 30գ/100լ կաթում, բացի Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Շվեյցարիայից:

 

Բացի այդ, բանջարեղենի աճեցման համար օգտագործում են նաև մեծ քանակությամբ պարարտանյութեր (հիմնականում սելիտրա), կամ դրանք ավելացնում են մթերքներին (օրինակ` բեկոն, վետչինա, ապխտած երշիկեղեն) պահպանման տևողությունը երկարացնելու և ախտածին միկրոօրգանիզմների աճը ճնշելու նպատակով: Նիտրատների չափից ավելի օգտագործումը մեծ վտանգ է ներկայացնում չարորակ ուռուցքների առաջացման տեսակետից [4]: Պանիրների արտադրության ժամանակ նիտրատները լուծվում են ջրում, այդ պատճառով նրանց մի մասը մնում է շիճուկում, իսկ պանրի մեջ անցնում է դրանց 4-6%-ը: Պանիրների պատրաստման և հասունացման ժամանակ նիտրատները վերածվում են սկզբում նիտրիտիների, ապա նիտրոզոամինների և ազոտի այլ աղբյուրների: Նիտրիտների ուղղակի թունավոր ազդեցությունն օրգանիզմի համար 40 անգամ ավելի մեծ է, քան նիտրատներինը: Բանջարեղենից ընդհանուր սննդակարգ է անցնում նիտրատների 70-80, իսկ կաթից` 0,2-0,9%-ը: Պանիրներում, մսամթերքներում նիտրատների` նիտրիտների վերածման ցիկլը տրանսֆորմացիայի է ենթարկվում հետևյալ սխեմայով [6]:

 

նիտրատներ   նիտրիտներ   նիտրոզոամիններ

 

Առողջապահության hամաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կենդանիների վրա կատարած փորձերի հիման վրա հանգել է այն եզրակացության, որ նիտրատների ամենօրյա թույլատրելի անվտանգ չափաբաժինը համարվում է 0,2մգ/կգ-ն: Դա նյութի այն քանակն է, որը մարդ կարող է օգտագործել ողջ կյանքի ընթացքում, առանց առողջությանը վնաս պատճառելու: 

 

Նիտրատների հանդեպ կաթնաթթվային բակտերիաների դիմացկունության որոշումը ունի կարևոր գործնական նշանակություն: Դրա պարզաբանման նպատակով մենք ուսումնասիրել ենք նիտրատների տարբեր խտությունների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների աճի և զարգացման վրա:

 

Նյութը և ուսումնասիրության եղանակները

 

Ուսումնասիրության են ենթարկվել կաթնաթթվային բակտերիաների 20 շտամներ, որոնք մեկուսացվել են ՀՀ ԳԱԱ միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոնի խմորող միկրոօրգանիզմների լաբորատորիայում: Այդ շտամներից Streptococcus thermiphilus Մ7 (ԻՆՄԻԱ-9608)*, Lactobacillus jugurti (ԻՆՄԻԱ), Lactobacillus acidophilus 317/402 «Նարինե» (ԻՆՄԻԱ-9602), Lactobacillus bulgaricus var. Mazuni N2 «Կարինե» (ԻՆՄԻԱ-9603), Lactobacillus helveticus, Lactobacillus acidophilus 13 Արագած (ԻՆՄԻԱ-9605), Lactobacillus acidophilus 92 Անի (ԻՆՄԻԱ-9606), Lactobacillus acidophilus Л2 (ԻՆՄԻԱ-9609) արտոնագրված են և ավանդադրված ԳԱԱ մանրէների ավանդադրման հավաքածուում [7] (ՍԱՀՄ, ՌԴ, Հայաստան): Կաթնաթթվային բակտերիաների դիմացկունությունը նիտրատների հանդեպ որոշվել է կաթում, նախապես դրան ավելացնելով որոշակի խտություններով նիտրատներ: Այդ ընթացքում որոշվել է մորֆոլոգիական, օրգանոլեպտիկ, կաթը մակարդելու, թթու առաջացնելու հատկությունները: 

 

Կաթնաթթվային բակտերիաների վրա մեկ լիտր կաթում նիտրատների (NaNO3, KNO3) չափաքանակները եղել են 0,2-2%: Որպես ստուգիչ է եղել ստերիլ կաթը առանց նիտրատների: Կաթը մակարդել ենք 1%-անոց հետազոտվող կուլտուրայով:

 

Հետազոտության արդյունքները

 

Հետազոտության արդյունքներից պարզվել է, որ նիտրատների մեծ խտությունների դեպքում կաթնաթթվային բակտերիաները ենթարկվել են մորֆոլոգիական որոշակի փոփոխությունների. տեղի են ունեցել ստրեպտոկոկերի անբնական հաստացում, երկարում և շղթաների բջիջների քանակի ավելացում: Բացի այդ, մեծացել է կաթնաթթվային ձողաձև բակտերիաների կորիզի վոլյուտինի քանակը:

 

Նիտրատների նկատմամբ կաթնաթթվային բակտերիաների դիմացկունությունը տարբեր է (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1 Նիտրատների նկատմամբ կաթնաթթվային բակտերիաների դիմացկունությունը

+ դիմացկուն - ոչ դիմացկուն

 

Կաթնաթթվային ստրեպտոկոկերի աճը ճնշվել է նիտրատների 0,5-0,7, իսկ ցուպիկներինը` 1,0- 1,5%-ի պայմաններում: Նիտրատների առկայության դեպքում պակասել է կաթնաթթվային բակտերիաների` կաթնաթթու սինթեզելու ակտիվությունը (աղյուսակ 2): Միաժամանակ երկարել է կաթի մակարդման տևողությունը և այդպիսով նաև տեխնոլոգիական գործընթացները: Կաթնաթթվային ցուպիկավոր բակտերիաները նիտրատների հանդեպ ավելի բարձր դիմացկունություն ունեն, քան ստրեպտոկոկերը: Անհամեմատ ավելի դիմացկուն են կաթնաթթվային ացիդոֆիլային բակտերիաները:

 

Աղյուսակ 2 Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների 

թթու առաջացնելու հատկության վրա

 

Ճապոնիայում հաստատվել է, որ կաթնաթթվային որոշ բակտերիաներ, որոնք օգտագործվել են կաթնամթերքների արտադրության մեջ, ճնշում են ցնդող նիտրոզոամինների ամինաթթուների պիրոլիզատների թափոններին և ազատ ռադիկալներին [4]: Բացի այդ, նիտրատների զանգվածային թափանցումն օրգանիզմ պայմաններ է ստեղծում դիսբակտերիոզի առաջացման համար [3]: Դա հատկապես ցայտուն է արտահայտվում վարակիչ, թարախային հիվանդությունների ժամանակ, երբ աղիքներում առկա են ախտածին և պայմանական ախտածին միկրոօրգանիզմներ, որոնք նիտրատները վերածում են նիտրիտների և նիտրոզոամինների: Ինչքան շատ է աղիքներում էնտերոբակտերիաների, հատկապես «կոլիֆորմների» քանակը, այնքան արագ է կատարվում նիտրատների` նիտրիտների վերածվելը: Պարզվել է, որ ուսումնասիրված կաթնաթթվային բակտերիաներից նիտրատների հանդեպ բարձր դիմացկունություն են ցուցաբերել L. jugurti, L. helveticus, L. delbrսeckii var. bulgaricus var. mazuni, L. acidophilus շտամները: Նիտրատների և նիտրիտների որոշակի չափաբաժիններ թունավոր են, այդ պատճառով նրանք շատ արագ պետք է աղիքներում տրանսֆորմացիայի ենթարկվեն, որպեսզի պահպանվեն միայն այն չափաբաժինները, որոնք անվտանգ են առողջության համար: Հեղուկ կաթնամթերքների արտադրության ժամանակ նրանց քանակը լինում է այնքան, ինչքան կա կաթում, քանի որ կաթնաթթվային բակտերիաների առկայության դեպքում նիտրատները չեն փոխակերպվում: Այդ նյութերի կուտակումներն օրգանիզմում առաջ են բերում չարորակ հիվանդություններ [8]: Նիտրատները կարող են դառնալ նաև բացասական երևույթների` անհայտ ծագման մանրէների ակտիվացման, նոր ախտածին մանրէների առաջացման պատճառ: Այդ երևույթները կանխելու համար անհրաժեշտ է`

 

  • օգտագործել այնպիսի կաթ, որը նիտրատներ չի պարունակում (ստանդարտացված կաթ),
  • խիստ հսկողություն սահմանել գյուղատնտեսությունում ազոտական պարարտանյութերի, պանիրների, մսամթերքների (բեկոն, վետչինա, ապխտած երշիկներ) արտադրության մեջ նիտրատների օգտագործման նկատմամբ և հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին,
  • ոչ մի ֆերմեր ազատ չգնի ազոտական պարարտանյութ և օգտագործի ինչպես ցանկանա,
  • գ յուրաքանչյուր մշակվող հողատարածք ունենա անձնագիր, որտեղ նշված լինեն հողի քիմիական կազմը և մշակվող բույսերի համար պահանջվող անհրաժեշտ պարարտանյութի քանակը և տեսակը, որից հետո միայն ֆերմերին թույլատրել պարարտանյութ գնել,
  • ազատ շուկայական հարաբերությունները լինեն պետական վերահսկողության տակ, հակառակ դեպքում պարարտանյութերի անվերահսկելի օգտագործումը կարող է ունենալ անդարձելի հետևանքներ մարդկանց, կենդանիների և տարբեր էկոհամակարգերի համար,
  • ելնելով դրանց օգտագործումը լրիվ արգելելու անհնարինությունից, արտադրանքում սահմանափակել այդ նյութերի քանակը,
  • կաթնամթերքների արտադրության ժամանակ աղիքային համակարգում ախտածին միկրոօրգանիզմների գործունեությունը թուլացնելու նպատակով մակարդների կազմում օգտագործել այնպիսի կաթնաթթվային բակտերիաներ, որոնք օժտված են այդ մանրէների հանդեպ յուրահատուկ անտիբիոտիկ ազդեցությամբ,
  • օգտագործելուց առաջ նախապես բացառել աղիքների դիսբակտերիոզի առկայությունը,
  • գյուղատնտեսական կուլտուրաներում և սննդամթերքներում նիտրատների պարունակության վերաբերյալ մակնիշում նշումներ ունենալ,
  • մարդկանց, կենդանիների օրգանիզմի վրա նիտրատների ազդեցության հետևանքները կանխելու նպատակով առաջնորդվել մասնագիտական ուղեցույց-չափորոշիչներով:

 

Կաթնաթթվային բակտերիաները, հատկապես ացիդոֆիլային տեսակները ճնշում են աղիքային խմբի ախտածին բակտերիաների զարգացումը, դրանով իսկ կանխում դիսբակտերիոզի առաջացումը, հետևապես անհրաժեշտ է օգտագործել այնպիսի կաթնաթթվային բակտերիաներ, որոնք ունեն էնտերոբակտերիաների նկատմամբ բարձր անտիբիոտիկ ազդեցություն, ինչպես օրինակ, Lactobacillus acidophilus 317/402 «Նարինե» կաթնամթերքն է [9]:

 

Գրականության ցանկ

 

  1. Гудков А.В. Сыроделие: технологические, биологическиеи физико-химические аспекты/2003, М.:Делипринт, 799 с.
  2. Каталог культур микроорганизмов РА/Центр депонирования микробов /РЦДМ/1996, Изд. »Гитутюн», НАН РА, Ереван, 263 с.
  3. Мармузова Л.В. Основы микробиологии,санитарии и гигиены пищевой промышленности, 2000, М.:Пищепромиздат, 202 с.
  4. Пинегин Б.В., Мальцев В.Н., Коршунов В.М. Дисбактериозы кишечника/1997, М.: »Медицина», 214 с.
  5. Производство сыра: технология и качество. Первод с франц, под ред. Г.Г. Шиллера/1989, М., 496 с.
  6. Тамим А.И., Робинсон Р.К. Йогурты и другие кисломолчные продукты/2003, Санкт-Петербург, »Профессия», 664 с.
  7. Шидловская В.П. Органолептические свойства молока и молочных продуктов/2000, 
  8. Martirosyan A.O., Mndzoyan Sh.L., Charyan L.M., Akonyan L.G., Nikishenko M.P. Applied Biochemistry and Microbiology, 2004, Vol.40, N2, M., pp.178-180.
  9. Pedersen E., ThomsenJ., Werner H. In N-Nitroso compounds Analysis, Formation and Occurrence/ 1980, JARC Sent. Publ. N31, Lyon, 493 p.

Հեղինակ. Մարգարիտա Հարությունյան ՀՀ ԳԱԱ միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնավորեցումն առողջապահության բնագավառում (մտորում է մասնագետը)

Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:

Մ.Մ...

Հրատապ թեմա Հայաստանում
Գիտաժողով ԱՄՆ-ում. «Ցիտոկիններ և բորբոքումներ»

ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...

Իրադարձություններ աշխարհում
Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Ալերգոլոգիա
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Համակարգային հիվանդություններ Դեղագիտություն
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Կլինիկական դեպքեր Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...

Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ Հայ բժիշկերի կյանքից
Ռուբեն Ալեքսանյան
Ռուբեն Ալեքսանյան

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...

Բժիշկներ
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա

Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...

Բժիշկներ
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...

Բժիշկներ
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...

Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Ոտքերի ոսկրակոշտուկներ
Ոտքերի ոսկրակոշտուկներ

Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...

Մարմնի խնամք Անձնական խնամք

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ