Առողջապահություն 3.2010
Ամառն ավարտվեց...Առողջության խնդիրները շարունակվում են
«Այս տարվա գարնան տևական անձրևներից հետո եկավ սպասված ամառը, որը յուրահատուկ էր իր անչափ շոգ եղանակով. օդի ջերմաստիճանը հասավ մինչև 40oC, իսկ արևի ճառագայթման ուժգնությունն այնքան մեծ էր, որ օդերևութաբաններն ու բժիշկները կոչ էին անում ամեն կերպ պաշտպանվել դրանից:
Կլիմայական գործոնները շատերի առողջության վրա բացասական ներգործություն ունեցան: Այս խնդիրը ինձ մտահոգում է մասնագիտությանս` մաշկավեներաբանության տեսանկյունից, նպատակ ունենալով օգնելու տուժածներին` հնարավորինս շուտ թոթափելու առաջացած հիվանդությունների հետևանքները: Նախ, խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր ունեն մաշկային որոշ հիվանդություններ, որոնք ամռան ամիսներին սրացել են (պսորիազի ամառային ձև, պորֆիրինային հիվանդություն, սկավառակային և տարածուն կարմիր գայլախտ, արևային մաշկաբորբ և էկզեմա, ռոզացեա, ռինոֆիմա, մաշկի գերքրտնոտություն, սնկային հիվանդություններ և այլն):
Նախ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, խուսափել արևի ճառագայթների հետագա ուղիղ ազդեցությունից, օգտագործել բժշկի նշանակած դեղորայքը` ասկորբինաթթու, նիկոտինաթթու և պաշտպանիչ այլ դեղանյութեր, քսուքներ և ընդունել ինտենսիվ բուժման կուրսը:
Այն առողջ անձինք (սովորական պայմաններում), ովքեր արևի ինտենսիվ ճառագայթների նկատմամբ դառնում են գերզգայուն, ամռան ամիսներին նրանց մոտ առաջանում է արևային-շփումային կամ ալերգիկ բնույթի մաշկաբորբ: Սա հատկապես դիտվում է ծովափում, ամառանոցներում, լեռնային գոտիներում: Մաշկի բորբոքային երևույթները (կարմրություն, բշտիկներ ու բշտեր, այտուց, էրոզիաներ) ավելի են սրվում, երբ մաշկի վրա ներգործում են այլ գրգռիչներ ևս (որոշ բույսեր, միջատներ, փոշիներ, թունաքիմիկատներ, կոսմետիկական քսուքներ ու ներկեր, սինթետիկ հագուստ և այլն): Եվ եթե նման պատճառներից ծագած մաշկաբորբերի բուժումը լիարժեք ու հետևողական չլինի, ապա դրանք հետագայում կարող են վերածվել ավելի ծանր հիվանդության` էկզեմայի:
Միջատների խմբից անդրադառնանք մոծակներին ու մլակներին: Առաջինների խայթոցից կարող է առաջանալ մաշկի տարածուն բնույթի ախտահարում (ֆլեբատոդերմիա), որն սկսվելով ամռանը (քոր, հանգուցիկաբշտիկային ցանավորում, կեղևներ և այլն), տևում է շաբաթներ և նույնիսկ ամիսներ: Մլակները հիվանդ մարդուց կամ կրծողներից առողջ մարդուն մաշկի լեյշմանիոզի հարուցիչներ փոխանցողներ են: Այն համարվում է տեղաճարակային վարակ և կլինիկորեն արտահայտվում է հիմնականում մաշկի բաց մասերում ինֆիլտրատների և խոցերի գոյացումով: Այս երևույթները զարգանում են հիվանդության գաղտնի շրջանից հետո` շաբաթներ, անգամ ամիսներ անց: Այնպես որ, նման ախտանիշներ նկատելիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի` ախտորոշումը ճշտելու և հիմնավոր բուժում ստանալու համար, որի շնորհիվ կկանխվի ավելի ծանր վիճակների առաջացումը:
Ամռան ամիսներին ակտիվանում են նաև տզերի կենսագործունեությունը, մաշկը վնասելու նրանց ախտածին հատկությունը: Մեր կլիմայաաշխարհագրական տարածքում առավել ուշագրավ են նրանցից մի քանիսը: Այսպես, մանրադիտակով հայտնաբերվող և սովորաբար դեմքի մաշկի ճարպագեղձերում ու մազապարկերում գոյատևող տզերը (մազապարկային դեմոդեքս) մարդկանց մեծ մասի մոտ (տզակիրներ) իրենց դրսևորում են որպես սապրոֆիտ (մարդկանց հետ խաղաղ գոյակցող), սակայն բարենպաստ պայմաններում, որոնցից մեկը շոգ եղանակն է, մաշկի ճարպարտադրության ուժեղացման դեպքում արագորեն բազմանում են, գրգռում մաշկը` առաջացնելով դեմոդիկոզ հիվանդությունը: Մաշկը թեփոտվում է, նրա վրա հայտնվում են վարդագույն պզուկներ, հանգուցիկներ և այլն: Դրանք տարածվում են այտերի, ճակատի, կզակի մաշկի, կոպերի, արտաքին լսողական խողովակի մակերեսի վրա և այլն: Լաբորատոր հետազոտմամբ մաշկի քսուքում հայտնաբերվում են հիվանդության հարուցիչ տզերը: Հիվանդությունը վարակիչ է, խրոնիկական բնույթի, երբեմն` սրացումներով:
Հայտնի է տզային մեկ այլ հիվանդություն` քոսն իր մի քանի հարուցիչներով (մարդու, հացահատիկային, կենդանիների և այլն), որոնց էգերն ունեն 0,25-0,35 մմ չափսեր, անզեն աչքով հազիվ նկատելի են և նման են շարժվող մուգ կետերի: Խոշորացույցի տակ դրանք երևում են ավելի պարզորոշ և իրենց ուրվագծերով կրիա են հիշեցնում: Արու տզերի չափսերն ավելի փոքր են: Քոսի կլինիկական պատկերն ամենից ավելի ինտենսիվ է արտահայտվում մարդու տզերով վարակվելու դեպքում (տանջալից քոր, բշտիկահանգուցիկային ցան, քերծվածքներ, շճաարյունային կեղևներ, երկրորդային թարախային բորբոքում): Ախտահարվում են հիմնականում ձեռքերի միջմատնային ծալքերը, դաստակները, որովայնի առաջային ու կողմնային մակերեսները, տղամարդկանց արտաքին սեռական օրգանների, կանանց` կրծքագեղձերի մաշկը: Համեմատաբար ավելի թեթև են ընթանում քոսի այն ձևերը, որոնց հարուցիչների հիմնական կրողները կենդանիներն են` կատուներ, շներ, ոչխարներ, այծեր և այլն: Այսպես թե այնպես, եթե ամռան հանգստից վերադառնալուց հետո նկատվեն կասկածելի ախտանիշներ` մաշկի քոր, ցանավորում, անհապաղ պետք է դիմել բժշկի, ճշտել ախտորոշումը, իսկ հիվանդության դեպքում` ստանալ համապատասխան բուժում, այլապես ինքներդ կդառնաք վարակի աղբյուր:
Կան նաև անզեն աչքով տեսանելի տզեր` 1,2 մմ-ից մինչև 2 սմ չափսերի, որոնք հիմնականում ընտանի ու վայրի կենդանիների, կրծողների ու թռչունների, անգամ բույսերի մակաբույծներ են և մարդուն են անցնում անմիջական շփման ճանապարհով: Դրանք գլխով խրվում են մաշկի մեջ, ընդհուպ մինչև բուն մաշկը, մի քանի օրվա ընթացքում ծծում նոր տիրոջ արյունը, հագենում և պոկվում: Մաշկը կծելու և դրա մեջ ներխուժելու պահը մարդը սովորաբար չի զգում, քանի որ մակաբույծի թուքը անզգայացնող և արյունը մակարդող հատկություն ունի: Եթե մարդը փորձում է հեռացնել մակաբույծին, արյունով լցված տզի որովայնը սովորաբար պատռվում է, մարմինը թեև պոկվում, սակայն գլխիկը մնում է` պատճառ դառնալով մաշկի թարախակալման, անգամ թարախակույտերի առաջացման: Խայթած տեղում արդեն 2-3 ժամ անց գոյանում է կայուն կարմիր բիծ, որն աստիճանաբար մեծանալով` վերածվում է մինչև 15-20 սմ տրամագծով կարմրակապտավուն այտուցաինֆիլտրատիվ սկավառակի, որի մեջտեղում կարելի է նկատել կծած տեղը` ոչ մեծ կետի տեսքով: Այս բոլորը կարող է ուղեկցվել նաև ընդհանուր երևույթներով` թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, ստամոքսաաղիքային տրակտի գործունեության խանգարումներ: Բարորակ ընթացքի դեպքում մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդն առողջանում է:
Տիզը հայտնաբերելու համար խորհուրդ է տրվում մաշկի կծած տեղի վրա լցնել բուսական յուղ, և զրկվելով օդից` մակաբույծն ինքն է պոկվում: Կանխարգելման նպատակով տզերով վարակված տեղանքում կատարվում է դեզինսեկցիա հեքսաքլորանով, թիոֆոսով և այլն:
Մարդու համար որոշակի վտանգ կարող են ներկայացնել նաև թրթուռները, մեդուզաները, թունավոր ձկները, մեղուները, փայտոջիլները, մրջյունները, ճանճերը, սարդերը և այլն:
Եվս մի խնդրի մասին. աշնան այս օրերին որոշ տղամարդկանց մոտ դեռþս կարող է պահպանվել թլիփագլխիկաբորբ` բալանոպոստիտ կոչվող հիվանդությունը, որն ամռան օրերին սկսվում է սուր ընթացքով: Այն առնանդամի գլխիկի ու թլիփի ներսային մակերեսի բորբոքումն է, որը զարգանում է այն դեպքում, երբ տղամարդը չի հետևում իր սեռական օրգանների հիգիենային, ամեն օր չի լվանում այն հատվածները, որոնց մակերեսին նորմայում արտադրվում է սմեգմա կոչվող ճարպանման նյութը: Երբ թլիփային խոռոչում կուտակված այդ նյութի մեջ մանրէներ են անցնում` բորբոքում է սկսվում:
Այսպիսով, բորբոքային ախտանիշեր նկատելիս` կարմրություն, այտուց, թարախալորձային արտադրություն, քոր, ցավ, անհրաժեշտ է առանց ուշացնելու դիմել մասնագետի, այլապես վիճակը կարող է բարդանալ` վերածվելով ֆիմոզի, պարաֆիմոզի (թլիպի մասնակի կամ լրիվ նեղացում) և այլն:
04.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ